taqun

թաքուն փոդքասթ / taqun podcast

Health HY ↓ 15 episodes

փոդքասթը պատմում է տարբեր քվիր փորձառությունների մասին ✨մենք անանուն ենք անվտանգությունից ելնելով, բայց վերջապես հանրային ենք խոսում կարևորի մասին:

Author

taqun

Category

Health

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Jul 14, 2025

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

16. չորս ոչ բինարի զրույց 14.07.2025

այս էպիզոդը չորս ոչ բինար մարդու զրույց է, որտեղ նրանք խոսում են գենդերի իրենց ընկալման, ներանձնային ու միջանձնային հարաբերությունների ու իրենց հասարակական տարբեր փորձառությունների մասին՝ որպես ոչ բինար։

15. տրանս սեքս աշխատողի պատմություն 15.01.2025

Հայաստանում տրանս անձինք շատ են խտրականության ենթարկվում, սեքս աշխատանքով զբաղվող տրանս անձինք կրկնակի: Այս էպիզոդում մեր հյուրը խոսել է տրանս սեքս աշխատողի դժվարությունների մասին և կիսվել իր փորձառություններով: Հայաստանում տրանս սեքս աշխատողների դժվարությունների մասին ավելին իմանալու համար կարող եք լսել այս էպիզոդը:

14. քվիր շարժումը հայաստանում 21.10.2024

Այս էպիզոդի մեր հյուրն է մշակութայն մարդաբան Թամար Շիրինյանը, ում հետ խոսել ենք Հայաստանում քվիր շարժման, այդ շարժման մեջ կանանց ներգրավման, կանանց մասին ստեղծվող նարատիվների և քվիր պատմության կարևորության մասին։

13․ մի դրեգ էպիզոդ 07.10.2024

այս էպիզոդի հյուրը դրեգ արտիստ լեդի դայն է։ նրա հետ խոսել ենք դրեգի իր փորձառության, հայաստանում դրեգ մշակույթի տարածման և քվիր շարժման վրա դրեգի ունեցած ազդեցության մասին։

12. ինչու՞ է փրայդը կարևոր 26.07.2024

Ամեն տարի հունիս և հուլիս ամիսներին նշվում է փրայդը, որի ժամանակ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, շքերթներ և ցույցեր քվիր համայնքի կողմից։ Եվ այս էպիզոդն էլ նվիրված է հենց փրայդ ամսվան։ Ռիպան մեզ պատմում է փրայդ ամսվա պատմության, Հայաստանում այն նշելու ձևերի և առանձնահատկությունների մասին։

11. կոնվերսիոն պրակտիկաներ 26.06.2024

կոնվերսիոն պրակտիկաները՝ մարդու սեռականությունը փոխելուն ուղղված ցանկացած  գործողություններն են։ այդ պրալկտիկաները կիրառվել և կիրառվում են շատ երկրներում և բացասական են ազդում քվիր համայնքի վրա։ ցավոք, այսօր ևս կան նման պրակտիկաներ, և դեռ շատ մարդիկ փորձում են փոխել քվիր մարդկանց սեռականությունն ու գենդերային ինքնությունը։  Հայաստանում ևս կիրառվում են կոնվերսիոն պրակտիկաները, ուստի մենք փորձել ենք...

10․ մարտի 8 - ինտերսեկցիոնալություն 08.03.2024

երբևէ լսե՞լ ես ինտերսեկցիոնալություն բառի մասին։ իրականում այս երկար բառի տակ թաքնված շատ ֆեմինսիստական գաղափարներ կան, որոնք փորձել ենք բացահայտել մեր թաքուն փոդքասթի էս էպիզոդում։ ինչո՞վ է այն կապվում մարտի 8-ին և այն մասին, թե ինչպես կանանց իրավունքների օրը դարձավ կանանց ծաղիկ նվիրելու օր կիմանաս, երբ սեղմես play կոճակը ▶️ #թաքունփոդ

9. մարմինդ քո տունը սարքելու մասին 29.01.2024

🎧 էպիզոդ 9. մարմինդ քո տունը սարքելու մասին   - կարո՞ղ ես արդյոք լինել տրանս* և ոչ-բինար միաժամանակ, - ինչու՞ են որոշ տրանս* կամ ոչ-բինար մարդիկ կատարում կրծքավանդակի վիրահատություն, - արդյո՞ք եվրոպայում երեխաները դուրսը վազվզում են «առանց գենդեր» և ապրում #քվիր դրախտում։ 🌟մեր այս անգամվա փոդքասթի հյուրը պատմում է իր գենդերային ինքնությունից, կրծավանդակի վիրահատությունից, որ վերջերս է արել, և իր...

8․ ո՛չ կին, ո՛չ տղամարդ․ ոչ բինար 20.12.2023

էպիզոդը կանացիի ու առնականի (մասկուլինի) մեջ չտեղավորվելու, գենդերը առաջնային չդարձնելու ու հասարակական ճնշող նորմերը մերժելու մասին է։  այս անգամ թաքունում կիսվում ենք ոչ բինար մարդու ինքնաճանաչման ընթացքից, կանացին ու տղամարդկայինը որպես էներգիա դիտարկելուց և ներհամայնքային ճնշումներից։   

7․ արի միասին ապրենք 20.11.2023

էս էպիզոդը երկու իրար սիրող մարդկանց մասին է, ովքեր կենդանի են պահում, սիրում են մանդարիններ ու ապրում են միասին։   ի՞նչ դժվարությունների են նրանք հանդիպել որպես քվիր զույգ հայաստանում դեյթվելիս, ինչքա՞ն արագ են տեղափոխվել միասին ապրելու, ի՞նչ են կոչում իրենց հարաբերությունները եթե մեկը ոչ-բինար է, մյուսը՝ կին, ո՞րն է նրանց առողջ հարաբերությունների գաղտնիքը: այս և շատ ու շատ այլ հարցերի պատասխաննե...

6. մի բի* էպիզոդ 17.10.2023

դէ, երևի արդեն կռահեցիք, որ այս էպիզոդը բի* փորձառության մասին ա : էստեղ ներկայացնում ենք մի բի կնոջ ինքնաբացահայտման, ինքն իրեն ու այլ մարդկանց սիրելու, կարծրատիպերին ու խնդիրներին բախվելու պատմությունը: էպիզոդում կարող եք լսել բի միֆերի ու դրանց ազդեցությունների մասին: գնա, լսի էպիզոդն ու կարծիք թող քոմենթներում, կարող ես նաև թեմաներ առաջարկել նոր էպիզոդների համար:

5. ես մերժում եմ բոլոր գենդերները 12.07.2023

էպիզոդը մի մարդու մասին ա, ով ապրելով իր սովորական կյանքը մի օր զգաց, որ կենդանիներին սիրելու, կանանց իրավունքների համար պայքարելու ու առհասարակ ապրելու համար պարտադիր չի կին կամ տղամարդ նույնականանալ։ «անգամ լգբտ համայնքում քեզ փորձում են ինչ-որ գենդերի դասեն․ դու աղջի՞կ ես, թե տղա, նույնը դրսում՝ էս տղա՞ ա, թե՞ աղջիկ ա ․․․․ սրանք լսելուց դու սկսում ես մտածել՝ հիմա ես աղջի՞կ եմ, թե՞ տղա ․․․ ես որ...

4. կուզե՞ս քեզ ծիածան նվիրեմ 24.05.2023

Էպիզոդը մի կնոջ կյանքի պատմություն ա, ով պատմում ա լեսբի լինելու իր փորձի, կանանց սիրելու սիրունության ու սիրո տարբեր արտահայատումների մասին։ «․․․երջանկությունը ամեն ինչ մաքրում ա, եթե դու երջանիկ ես, ուրեմն դու ճիշտ ես ․․․»

3. շատ լեսբի* էպիզոդ 26.04.2023

ապրիլի 26-ը լսեսբի* տեսանելիության օրն ա։ օրը նախատեսված է լեսբի* կանանց կարիքների ու խնդիրների մասին խոսելու և դրանք ավելի տեսանելի դարձնելու համար։ դրա համար այս էպիզոդում խոսում ենք լեսբի հարաբերությունների, դրանց մասին կարծրատիպերի, կանանց հետ ավելի ապահով ու սիրուն հարաբերություններ կառուցելու մասին։ լսեք ու սեր փոխանցեք մեզ

2. մարտի 8. կանանց իրավունքների օր 08.03.2023

մարտի 8-ի մասին խոսելուց հաճախ մոռանում ենք, որ օրը կանանց իրավունքների մասին խոսելու համար ա, իսկ լբք+ կանանց* մասին ընդհանրապես խոսակցություններ չեն լինում։ էս էպիզոդում ենք խոսում ենք կանանց իրավունքների օրվա ու լբք+ կանանց* մասին խոսելու կարևորության մասին 

Listen to the թաքուն փոդքասթ / taqun podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.