SelfSer

SelfSer Podcast

Health HY ↓ 15 episodes

Սելֆ-սերը ապահով տարածություն է, որտեղ քննարկում ենք ամենահետաքրքիրը… Հոգեբանություն, հարաբերություններ, խնդիրներ և դրանց հաղթահարման ճանապարհներ, հոգեկան առողջություն, անձնային աճ և շատ այլ թեմաներ:  Եկեք միասին բացահայտենք ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը:

Author

SelfSer

Category

Health

Latest episode

Jul 6, 2024

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Սեռականության Ա, Բ, Գ-ն 06.07.2024

Մի՞թե մենք բոլորս ունենք սեռականություն...Այս էպիզոդում մենք հոգեբան Շանա Հասասյանի հետ խոսել ենք սեռականության և դրա տարբեր շերտերի մասին: Սեռականությունը շատ հաճախ մեր միջավայրում ընկալվում է տարբեր կերպ, և հենց սխալ ընկալումները կարող են խոչընդոտել մեզ և ուրիշներին ճիշտ հասկանալու ճանապարհին:Գիտականը առօրեականի հետ միախառնելով՝ միասին փորձել ենք բացահայտել սեռականության բաղադրիչներից որոշները և...

Դեպրեսիա. նախանշաններ, ախտորոշում և բուժում 22.06.2024

Դեպրեսիան վերջին շրջանում շատ տարածված տերմին է հասարկության մեջ, և շատ դեպքերում մենք այն շփոթում ենք հոգնածության կամ լարվածության հետ:Այն ինչ դեպրեսիան ավելին է քան հոգնածությունը, այն հոգեբանական խնդիր է, որը ունի ախտորոշման և բուժման կարիք:Մենք, հոգեթերապևտ Լիանա Թերզյանի հետ խոսել ենք դեպրեսիայի, ախտորոշման միջոցների և բուժման ընթացքի մասին:Support the show

Սեքսոլոգի մոտ 08.06.2024

Սիրելի ունկնդիրներ, մեր երրորդ եթերաշրջանը սսկում ենք սեքսոլոգիայի մասին է էպիզոդից: Մեր հյուրը՝ սեքսոլոգ Սարգիս Եսայանը, խոսել է, թե ինչո՞վ են զբաղվում սեքսոլոգները, ե՞րբ պետք է դիմել սեքսոլոգին, առավել տարածված հիվանդությունների և ոլորտում առկա միֆերի մասին: Իսկ Լենան խոսել է սեքսոլոգիայի և հոգեբանության կապի մասին սեռական և հոգեկան առողջության փոխկապակցված լինելու մասին: Support the show

Տագնապ և տագնապային խանգարումներ 02.12.2023

ՍելֆՍերի այս էպիզոդում խոսում ենք տագնապի և նրա երանգների մասին: Այդ հարցում մեզ օգնելու համար հյուրընկալել ենք կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Անի Բուդաղյանին, ում նեղ մասնագիտացումը հենց տագնապի հետ աշխատանքն է: Թողարկման ընթացքում Անին հանգամանորեն պատմում է տագնապի և նրա տեսակների, վերջինիս ձևավորման գործոնների, դրսևորման ձևերի մասին, ինչպես նաև արձագանք ենք կատարում տագնապի կարգավորման ձևերին...

Հոգնածություն. որո՞նք են դրա տեսակները և ինչպե՞ս հաղթահարել 20.11.2023

Այսօրվա կյանքը պահանջում է արագ կողմնորոշվել, արագ որոշել, արագ գործել... Ու այս ամենը անընդհատ շրջապտույտի մեջ: Ժամանակի արագությունն ու ինֆորմացիայի առատությունը բերում են մեզ նորանոր մտքերի, հույզերի. վերջիններս մարսելու համար ժամանակ չկա: Ու մենք մնում ենք մեր գործերի հսկայական ցուցակի, խառնված մտքերի ու չապրված հույզերի հետ: Այս ամենը մարդուց հսկական էներգիա է տանում, ինչն էլ կարող է բացատրել...

Մեղքի զգացում / Ինչու՞ ենք հենց մենք զգում դա 04.11.2023

ՍելֆՍերի հերթական էպիզոդում խոսելու ենք մեղքի զգացմանն առնչվող տարբեր հարցերից: Մեղքի զգացումը մարդու հուզական ռեակցիա է որևէ արտաքին իրողության, ավելի հաճախ՝ բացասական երանգով: Մարդն իրեն կարող է մեղավոր զգալ և՛ արածի, և՛ չարածի համար: Պատահում է նաև այնպես, որ մարդն ունենում մեղքի զգացում, բայց որևէ վատ բան չի արել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Ինչպես շատ հոգեբանական հարցերում, այստեղ ևս կարևոր են...

Փոփոխություններ կյանքում / ինչպե՞ս սկսել նոր բան և չվախենալ փոփոխություններից 14.10.2023

ՍելֆՍեր փոդքասթի երկրորդ եթերաշրջանը սկսում ենք Նորից՝ բառի բուն իմաստով: Մարդու համար կոնֆորտ է մնալ սեփական հնարավորությունների ու կարողությունների սահմաններում: Դա հաճելի է, բայց ունի իր հակառակ կողմը: Երբ մարդն անում է միայն այն, ինչն իր մոտ լավ է ստացվում, դադարում է աճել ու լճանում է: Նոր բան անելը առաջին անգամ շատ դժվար է. այն անորոշ է, անհայտ, մարդուն պատճառում է անհանգստություն, բայց միևն...

Հոգեբանական առաջին օգնություն / Ինչպե՞ս օգնենք մեր հայրենակիցներին 30.09.2023

Հոգեբանական առաջին օգնությունը մարդասիրական աջակցություն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն: ՀԱՕ հիմնական նպատակն է հետագա հնարավոր հոգեբանական խնդիրներն ու բարդությունները կանխարգելելը կամ նվազեցնելը: Այս էպիզոդում մեր հյուրը՝ հոգեբան Զառա Հարությունյանը, կկիսվի մեզ հետ ՀԱՕ-ի կարևոր ասպեկտներով և գործիքակազմով: Այս էպիզոդում մենք կպատասխանենք հետևյալ հարցերին՝ ի՞նչ է հոգեբանական առաջին...

Ամուսնալուծությունները և դրանց հետևանքները 16.09.2023

Ամեն տարի ամբողջ աշխարհում միլիոնավոր մարիկ բախվում են ընտանիքների բաժանումներին, որոնց անհետևանք չեն մնում ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների կյանքում։ Ամուսնալուծության գործընթացը միայն իրավական չէ և այն մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն ամուսնալուծվող զույգի, այլև երեխաների, բարեկամների, շրջապատի և այլ մարդկանց վրա:Կան որոշ գործոններ, որոնք կարող են ազդել երեխայի բարեկեցություն վրա՝թշ...

Կոտրված սիրտ / Heartbreaking 24.06.2023

Ինչպե՞ս հաղթահարել բաժանումը և «կոտրված սրտի» ցավը, Հարաբերությունների ավարտը և դրա հետևանքները:Այս էպիզոդում կփորձենք հասկանալ ինչպես առաջ շարժվել և ինչ բացահայտումներ կարելի է անել հարաբերությունների ավարտից հետո:Support the show

Post-traumatic stress disorder (PTSD) / Հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ) 10.06.2023

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումԱյս անգամ կփորձենք հասկանալ, թե ինչ է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (PTSD): Այդ հարցում մեզ կօգնի տվյալ ոլորտում մասնագիտացած հոգեբան՝ Լիանա Թերզյանը: Ինչպե՞ս ճանաչել հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, ինչ անել և չանել նման դեպքերում, ինչու՞ է այդքան կարևոր ճանաչել այն: Հետպատերազմական փուլում այս թեման առավել կարևոր է, քան երբևէ:Support the show

«Ներքին երեխա». ո՞վ է նա 27.05.2023

Ծանոթանանք «Ներքին երեխայի» հետ: Այս էպիզոդում կբացահայտենք լայն տարածում գտած «ներքին երեխա» հասկացությունը, կքննարկենք ինչպես և երբ է ձևավորվում մեր ինքնագնահատականը և ինքնավերաբերմունքը: Կդիտարկենք ցածր ինքնագնահատականի դրսևորումները և պատճառները և կհասկանանք մեզ սիրելու կարևորությունը և միջոցները: Support the show

Ապաքինումը, հոգեթերապիան և մենք 13.05.2023

Եթե ձեզ հետաքրքիր է հասկանալ թերապիայի ընթացքը և նպատակը, մանկական տրավմաների դերը հասուն կյանքում, ապաքինման գործընթացը, լսե՜ք SelfSer-ի այս էպիզոդը:Այն շատ անձնական է մեզ համար, քանի որ կիսում ենք ապաքինման և ինքներս մեզ ճանաչելու ու հասկանալու մեր փորձը: Այս էպիզոդում ձեզ սպասում է նաև «փոքրիկ» բացահայտում այն մասին, թե ինչպես ենք մենք ծանոթացել:Support the show

Long-distance relationship/ Հեռահար հարաբերություններ 29.04.2023

Աշխարհն այսօր այնքան բաց է և բազմազանՄենք կարող ենք ծանոթանալ, շփվել և հարաբերություններ կառուցել մեզնից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող մարդկանց հետ կամ հանգամանքների պատճառով հեռու գտնվել մեր սիրելիիցԱյս թողարկման ընթացքում քննարկելու ենք հեռավորության վրա հարաբերություններ կառուցելը և պահպանելը՝ հասկանալու ենք նման հարաբերությունների առանձնահատկությունները, դժվարությունները և դրա...

Հոգեբանի մոտ 15.04.2023

Այս էպիզոդի ընթացքում մենք կպատմենք մեր մասին և այն մասին, թե ինչ է «Սելֆ-սեր»-ը և ինչու ենք որոշել այն կյանքի կոչել: Ի՞նչ է իրենից ներկայացնում հոգեբանի հետ աշխատանքը:Ինչու՞ են մարդիկ դիմում հոգեբանի և ինչու՞ դա ամոթ չի, այլ ուժեղ և պատասխանատու որոշում է: Ի՞նչ կարծրատիպեր կան հոգեթերապիայի հետ կապված Հայաստանում: Այս և շատ այլ հարցերի շուրջ ավելի մանրամասն՝ «Սելֆ-սեր»-ի այս էպիզոդում:Support the...

Listen to the SelfSer Podcast podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.