mibanpatmem

Մի բան պատմե՞մ

News HY ↓ 32 episodes

«Մի բան պատմե՞մ» լրատվական փոդքաստ է, բայց ոչ՝ դասական իմաստով։ Այստեղ լուրերն ավելի շատ զվարճալի պատմություններ են, քան ծանր վերնագրեր։ Երիտասարդական ոճով, թեթև հումորով ու հետաքրքիր ձևաչափով պատմում ենք աշխարհում կատարվող ամենահետաքրքիր բաների մասին։ Մեր թողարկումները հարմար է լսել ճանապարհին, սուրճի ընդմիջման կամ պարզապես օրը մի քիչ ավելի հավես դարձնելու համար։ Եթե ուզում ես իմանալ ինչ է կատարվում, բայց չես ուզում ձանձրանալ՝ միացիր մեզ։ Լուրերը երբեք այսքան թեթև չեն եղել։

Author

mibanpatmem

Category

News

Podcast website

podcasters.spotify.com

Latest episode

Dec 27, 2025

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Էպիզոդ 32. Էլիզաբեթ Գիլիսի մասին պատմե՞մ 27.12.2025

Էլիզաբեթ Գիլիսը հայտնել է, որ բաց է «Հերկուլես» ֆիլմում Մեգարայի կերպարը մարմնավորելու առաջարկի համար։ Միա Գոթը պատմել է,որ երիտասարդ տարիներին փորձում էր հանդիպել իր կուռքին՝ Էմի Ուայնհաուսին։ Սիմոնա Էշլին պաշտոնապես միացել է HBO-ի հայտնի սերիալ «The White Lotus»–ի 4-րդ եթերաշրջանի դերասանական կազմին։

Էպիզոդ 31. Ջեյմս Քեմերոնի մասին պատմե՞մ 20.12.2025

Forbes ամսագիրը տեղեկացնում է,որ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պաշտոնապես  մտել է միլիարդատերերի «ակումբ»,Սեյդի Սինկը կհայտնվի որպես չարագործ՝ առաջիկա Spider-Man: Brand New Day ֆիլմում իսկ Օսկարի մրցանակաբաշխության բովանդակությունը պաշտոնապես տեղափոխվում է նաև YouTube հարթակ, ընդլայնելով իր թվային ներկայությունն ու հասանելիությունը։

Էպիզոդ 30. Լեոնարդո ԴիԿապրիոյի մասին պատմե՞մ 13.12.2025

Time ամսագիրն Լեոնարդո ԴիԿապրիոյին անվանել  է 2025 թվականի տարվա դերասան։ Քեյթ Վինսլեթը պատրաստվում է իր ռեժիսորական դեբյուտին՝ «Goodbye June» ֆիլմով, որտեղ համագործակցում է իր որդու հետ։ Քիմ Քեթրոլը և Ռասել Թոմասը պաշտոնապես ամուսնացել են Լոնդոնում։

Էպիզոդ 29. Մայլի Սայրուսի մասին պատմե՞մ 06.12.2025

Մայլի Սայրուսը պատրաստվում է նշել «Հաննա Մոնտանայի» 20-ամյակը։ Վերջերս մի շարք մեդիաներ տարածեցին լուրեր, ըստ որոնց՝ Միլլի Բոբի Բրաունը նկարահանումների ընթացքում ենթարկվել էր ճնշման Դեյվիդ Հարբորի կողմից։ Callum Turner-ը համարվում է ամենահավանական թեկնածուն հաջորդ James Bond–ի դերում:

էպիզոդ 28. Ռենե Զելվեգերի մասին պատմե՞մ 29.11.2025

Լոնդոնում տեղադրվել է նոր քանդակ՝ նվիրված կինոհերոսուհի Բրիջիթ Ջոնսին։ Դենիել Ռեդքլիֆը անձնական նամակ է գրել Հարի Փոթերի նոր տարբերակում Հարիին մարմնավորող երիտասարդ դերասանին՝ Դոմինիկ Մաքլաֆլինին։ Քևին Սփեյսիի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքներով դատական գործընթացը կմեկնարկի 2026 թվականին։

Էպիզոդ 27. Ադելի մասին պատմե՞մ 25.11.2025

Ադելը պատրաստվում է իր դերասանական դեբյուտին, HBO հեռուստաալիքը հայտարարել է, որ Euphoria սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները ավարտվել են, Լեդի Գագան էլ նշել է, որ պլանավորում է ընտանիք կազմել իր կողակցի հետ։

էպիզոդ 26. Մեգան Մարքլի մասին պատմե՞մ 16.11.2025

Մեգան Մարքլը՝ ըստ միջազգային լրատվամիջոցների, պատրաստվում է վերադառնալ դերասանական գործունեությանը, BBC կազմակերպության գլխավոր տնօրենն ու լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել,Հեյլի Բիբերն էլ հայտնվել է GQ «Men of the Year» հատուկ թողարկման էջերին:

էպիզոդ 25. Դևիդ Բեքհեմի մասին պատմե՞մ 09.11.2025

Դևիդ Բեքհեմը պաշտոնապես ստացել է ասպետի կոչում՝  Վինձորյան ամրոցում թագավոր Չարլզ III–ի կողմից,British Fashion Awards 2025 մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա մոդել» կոչումը շնորհվել է մոդել Անոկ Յային,Էդիսոն Ռեյը և երաժիշտ Օմեր Ֆեդին բաժանվել են՝ չորս տարվա հարաբերություններից հետո։

էպիզոդ 24. Քիմ Քարդաշյանի մասին պատմե՞մ 02.11.2025

«The Kardashians» ռեալիթի շոուի յոթերորդ սեզոնի նոր թրեյլերում Քիմ Քարդաշյանը բացահայտում է, որ իր մոտ ախտորոշվել է գլխուղեղի անևրիզմ, Netflix-ը հայտարարել է նոր դրամատիկ մինի սերիալի ստեղծման մասին, որը պատմելու է Քենեդիների կյանքի մասին և գլխավոր դերում հանդես է գալու օսկարակիր դերասան Մայքլ Ֆասբենդերը, ով մարմնավորելու է նախագահ Ջոն Ֆ. Քենեդիին։ Lույս աշխարհ է եկել դերասան Քրիս Էվանսի ու պորտու...

էպիզոդ 23. Արքայազն Էնդրյուի մասին պատմե՞մ 25.10.2025

Լուվրում տեղի ունեցած գողությունը արդեն համարվում է վերջին տարիների ամենախոշոր մշակութային հանցագործություններից մեկը, շոու-բիզնեսի երկու հայտնի անունները՝ Հեյլի Բիբերը և Սելենա Գոմեսը, կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում, արքայազն Էնդրյուն հրաժարվել է իր բոլոր պաշտոնական կոչումներից։

էպիզոդ 22․ Սիրշա Ռոնայի մասին պատմե՞մ 18.10.2025

Դերասանուհի Սիրշա Ռոնանը պատրաստվում է մարմնավորել Լինդա ՄաքՔարթնիին՝ Փոլ ՄաքՔարթնիի կնոջը, Լուի Թոմլինսոնը անկեղծորեն խոսել է իր ընկեր՝ Լիամ Փեյնի մահվան մասին,իսկ «Բրիջերտոն» սերիալի չորրորդ եթերաշրջանը կթողարկվի երկու առանձին մասերով, հայտնում է Netflix-ը։

էպիզոդ 21. Թիմոթի Շալամեի մասին պատմե՞մ 13.10.2025

Դեկտեմբերին մեծ էկրաններին կտեսնենք Թիմոթի Շալամեի նոր ֆիլմը՝ «Մարտի Սըփրիմ» -ը , «Kiss of the Spider Woman» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կարմիր գորգին միասին հայտնվել էին Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը, Ռոբին Ուիլյամսի դուստրը՝ Զելդա Ուիլյամսը, խստորեն քննադատել է այն մարդկանց որոնք օգտագործում են արհեստական բանականությունը վերարտադրելու իր հոր ձայնն ու կերպարը։

էպիզոդ 20. Ջոնի Դեփի մասին պատմե՞մ 06.10.2025

Ջոնի Դեփը երկար տարիների դադարից հետո կրկին հայտնվեց նորաձևության աշխարհի քննարկումների կենտրոնում,դերասանուհի Նիկոլ Քիդմանը և քանթրի երգիչ Քիտ Ուրբանը, ամուսնությունից գրեթե երկու տասնամյակ անց որոշել են հրաժարվել միասնական կյանքից,իսկ Սելենա Գոմեսն ու երաժշտական աշխարհում հայտնի պրոդյուսեր Բեննի Բլանկոն իրենց սիրո պատմությունը նշանավորեցին ամուսնությամբ։

Էպիզոդ 19. Ռիհաննայի մասին պատմե՞մ 28.09.2025

Լույս աշխարհ է եկել երգչուհի Ռիհաննայի և A$AP Rocky-ի երրորդ երեխան,երաժիշտ Ֆիննեաս Օ’Քոնելը և դերասանուհի Քլաուդիա Սուլևսկին ամուսնացել են, Լոնդոնում տեղի է ունեցել հատուկ ցուցադրություն՝ UFC-ի նախկին չեմպիոն Մարկ Քերիի կյանքի մասին պատմող «The Smashing Machine» ֆիլմի պրեմիերան։

էպիզոդ 18. Լիամ Հեմսվորթի մասին պատմե՞մ 21.09.2025

Լիամ Հեմսվորթը և նրա ընտրյալը՝ Գաբրիելա Բրուքսը, պաշտոնապես նշանադրված են, պատմության ընթացքում առաջին անգամ ամերիկյան գործող նախագահ Դոնալդ Թրամփին տրվում է պետական այցի երկրորդ ընդունելություն, դադարեցվել է հայտնի հաղորդավար Ջիմի Կիմմելի ուշ գիշերային հումորային շոուն։

էպիզոդ 17. Սիդնի Սուինիի մասին պատմե՞մ 15.09.2025

Սիդնի Սուինին կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում՝ այս անգամ Jimmy Choo-ի նոր գովազդային արշավի պատճառով, Քեթրին Միդլթոնը այցելեց Կյուքսթոն քաղաքում գործող Marina Mill գործարան՝ ծանոթանալու բրիտանական ձեռագործ տեքստիլ արդյունաբերությանը իսկ Condé Nast-ը պաշտոնապես հայտարարեց՝խմբագրական կոնտենտի ղեկավարը Քլո Մալեն է։

էպիզոդ 16. Արիանա Գրանդեի մասին պատմե՞մ 09.09.2025

Արիանա Գրանդեն պաշտոնապես հայտարարել է իր «Eternal Sunshine Tour» շրջագայության մասին, Ռայան Ռեյնոլդսի և Բլեյք Լայվլիի երկրպագուները կանխատեսում են, որ նրանք շուտով կհայտնեն,որ բաժանվում են, իսկ Թոմ Հոլանդը հայտարարեց Լոնդոնում ամբողջովին անվճար դպրոց բացելու իր ծրագրի մասին, որը կպայքարի երկրի լավագույն մասնավոր դպրոցների հետ։

էպիզոդ 15. Քրիս Ջենների մասին պատմե՞մ 31.08.2025

Թեյլոր Սվիֆթը և Թրևիս Քելսը պաշտոնապես հայտնել են իրենց նշանադրության մասին, Քրիս Ջենները փայլում է սեպտեմբերյան Vogue Arabia-ի շապիկին, իսկ Լոս Անջելեսում, TCL Chinese Theatre-ում նշեցին դերասան Գարի Օլդմանի լեգենդար ուղին կինոյում։

էպիզոդ 14. Սոֆի Թյորների մասին պատմե՞մ 23.08.2025

Սոֆի Թյորները նորից քննարկումների կիզակետում է, համացանցը խոսում է Պամելա Անդերսոնի և Լիամ Նիսոնի սիրային պատմության մասին, իսկ Միլի Բոբի Բրաունն ու ամուսինը՝ Ջեյք Բոնջովին, հայտնել են իրենց առաջին երեխայի որդեգրման մասին։

էպիզոդ 13. Էմմա Սթոունի մասին պատմե՞մ 17.08.2025

Սոնին ավարտեց իր տասնամյա ուղին «Տոտենհեմ Հոթսփուր» ֆուտբոլային ակումբում, ֆրանսիական մամուլը անդրադարձավ Լետիսիա Կաստայի և Լուի Գարելի բաժանման լուրերին, իսկ Vogue-ի սեպտեմբերյան շապիկին փայլեց Էմմա Սթոունը՝ խոսելով իր նոր փորձարարական դերերի, կյանքի նոր փոփոխությունների, մայրության և կարիերայի մասին։

էպիզոդ 12. Սելենա Գոմեսի մասին պատմե՞մ 03.08.2025

Ջիջի Հադիդի և Բրեդլի Քուփերի սիրավեպից մինչև Սելենա Գոմեսի նոր օծանելիքն ու Քեթի Փերիի մոնրեալական ընթրիքը նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Շաբաթվա ամենահետաքրքիր նորությունները՝ նոր էպիզոդում։

էպիզոդ 11. Քոլդփլեյի վերջին համերգի մասին պատմե՞մ 26.07.2025

Այս շաբաթը մեզ բերել է մեծ նորություններ․ ծանր մետալի լեգենդ Օզզի Օսբորնը հրաժեշտ տվեց կյանքին ու բեմին։ Դիսնեյն սկսեց The Devil Wears Prada 2-ի նկարահանումները՝ նույն ռեժիսորով, բայց նոր պատմությամբ, իսկ Coldplay-ի համերգը վերջացավ ոչ միայն երաժշտությամբ, այլ նաև անսպասելի սկանդալային բացահայտմամբ՝ մեծ էկրանին։

էպիզոդ 10. Ջասթին Բիբերի մասին պատմե՞մ 20.07.2025

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը կրկին համախմբել է կինոսերներին և մասնագետներին ամբողջ աշխարհից։ HBO-ն սկսել է «Հարի Փոթեր» նոր հեռուստասերիալի նկարահանումները, որի պրեմիերան նախատեսվում է 2026-ին, մինչդեռ «հին» Փոթերից Էմմա Ուաթսոնը զրկվում էր վարորդական իրավունքից։ Երաժշտական աշխարհն էլ փոթորկել է Ջասթին Բիբերի անսպասելի «Swag» ալբոմը։

Էպիզոդ 9. Աննա Վինտուրի մասին պատմե՞մ 13.07.2025

Աննա Վինտուրը հրաժեշտ է տալիս Vogue-ին, Մակրոնն ընթրում է թագավոր Չարլզի և թագուհի Կամիլայի հետ, Oasis-ը վերադառնում է մեծ բեմ, իսկ կինոսրահները լի են նոր պրեմիրաներով։ Լսիր «Մի բան պատմեմ» փոդքասթն ու բաց մի թող շաբաթվա կարևոր ու հետաքրքիր լուրերը։

Էպիզոդ 8. Սիմոն Ժաքմյուսի մասին պատմե՞մ 08.07.2025

Ի՞նչ էր իրականում կատարվում շաբաթվա ընթացքում՝ առանց ձանձրալի վերնագրերի։ Ֆորմուլա 1-ից մինչև Փի Դիդիյի դատավարություն․․ Վերցրու սառը սուրճը, միացրու «Մի բան պատմե՞մ» փոդքասթը ու զգա ինֆորմացված լինելու հաճույքը։

Listen to the Մի բան պատմե՞մ podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.