EVN Report

Բայց և սակայն, այնուամենայնիվ - EVN Report

News HY ↓ 31 episodes

Author

EVN Report

Category

News

Podcast website

evnreport.com

Latest episode

May 22, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

Սփյուռքահայ ժառանգության նոր հանգրվանը 22.05.2026

Արշիլ Գորկի, Վիլյամ Սարոյան, Գառզու, Շահան Շահնուր… ամեն մի հայտնի սփյուռքահայ գործչի hետևում ստվերված են հարյուրավոր այլ տաղանդաշատ արվեստագետների անուններ, որոնք մեզ քիչ են ծանոթ ու նույնիսկ անհայտ են։ Իսկ ի՞նչ է լինելու նրանց ժառանգության հետ, և ո՞ւմ պատասխանատվությունն է այդ բեռը հոգալ։ Այս հրատապ հարցի շուրջ զրուցում ենք «Սեմ» հիմնադրամի համահիմնադիր, բելգիաբնակ ճարտարապետ Մովսես Տէր Գէորգեան...

Ժամանակակից արվեստը պատերազմի ստվերում 16.04.2026

Ի՞նչ է նշանակում ստեղծագործել, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը դառնում է առօրյա։ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակից, համադրող Միշել Ալավերդյանը պատմում է իրանցի արվեստագետների ներքին պայքարի և ընդհատակյա գործունեության մասին՝ անդրադառնալով նաև Իրան-Հայաստան մշակութային կամուրջներին։ The post Ժամանակակից արվեստը պատերազմի ստվերում appeared first on EVN Report .

Աշխարհի միջով՝ տուն. Ցոլակ Թոփչյան 20.11.2025

Բայց և սակայն, այնուամենայնիվ․․․ Անկախությունից հետո հայաստանյան բազում արվեստագետներ մշտական բնակություն են հաստատել աշխարհի տարբեր անկյուններում։ Սակայն շատերի ստեղծագործությունները մնում են կապված հայրենիքի հետ՝ դարձնելով «հայկական» ժամանակակից արվեստն ապակենտրոնացված ու միջազգային, նոր հարցադրումներ ու ձևակերպումներ առաջադրող։ Այս մասին զրուցում ենք բեռլինաբնակ, գյումրեցի արվեստագետ Ցոլակ Թոփչ...

Երևանյան ֆոտո-մեքքայի ոդիսականը 23.10.2025

Վերջին տասը տարիներին լուսանկարչությամբ հետաքրքրվող երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար միակ հստակ ուղղությունը Միրզոյան գրադարանն էր՝ բացառիկ ֆոտոգրքերով, առաջադեմ ցուցահանդեսներով, ինքնատիպ սրճարանով և միջավայրով։ Սակայն, 2025 թվականին Գրադարանը փակեց դռները։ Ի՞նչ է ասում նման կայացած նախաձեռնության անկումը տեղական մշակութային դաշտի մասին։ Ի՞նչ հեռանկարներ ունեն ծանր տնտեսական պայմաններում...

Մշակութային ինքնաներկայացման խաղադաշտը 10.10.2025

Բայց և սակայն, այնուամենայնիվ․․․ Վերջին երկու տարիներին Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացվել է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների խոշոր կենտրոններում։ Այս աննախադեպ միջազգային տեսանելիությունը կառուցողական քաղաքականություն գործարկելու շառժառիթ է։ Միաժամանակ, այս հագեցած մշակութային «արտահանումները» ի հայտ են բերում մի շարք խնդիրներ. ինչպե՞ս ինքնաներկայացնել հայության ներկա իրավիճակը,...

Ռուսական արվեստի թաքնված թանգարանը Երևանի սրտում 13.03.2025

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Հայաստանում շատ չեն համաշխարհային նշանակության հավաքածուներով թանգարանները։ Դրանցից մեկն է պրոֆեսոր Աբրահամյանի ռուսական արվեստի հավաքածուն, որն այդքան էլ հայտնի չէ հանրությանը՝ չնայած իր կենտրոնական դիրքին։ Այս թողարկմանը Վիգեն Գալստյանը թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ քննարկում է թանգարանի ընդլայնված գործունեությունը, ինչպես նաև ռուսական արվեստը մերօրյա փոփոխ...

Անտեսված Մոհիկանը՝ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակի շուրջ 13.02.2025

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Համաշխարհային արվեստի պատմության մեջ հայազգի արվեստագետների անունները հաճախ չեն շրջանառվում։ Մինչդեռ, միջազգայնորեն հռչակված Մարկոս Գրիգորյանի ժառանգությունը մինչ օրս համապատասխան ճանաչման չի արժանացել հենց Հայաստանում։ Այս էպիզոդում Վիգեն Գալստյանի հյուրն է արվեստաբան Ռուբեն Արևշատյանը։ Նրանք քննարկում են Գրիգորյանի արվեստի հանրահռչակման խնդիրները և նրա երևանյան թան...

Քննադատի մերժված սերը 26.12.2024

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Թերևս աքսիոմ է այն փաստը, որ առողջ մշակույթի նախապայմաններից մեկը քննադատական խոսքի առկայությունն է։ Սակայն անկախության շրջանի Հայաստանում ականատես ենք լինում մասնագիտացված քննադատների հետզհետե անհետացմանը։ Մասնավորապես, կինոյի ոլորտում կա գործող քննդատատների խիստ սակավություն, հետևաբար, նաև բացակայում են տեղական կինոարտադրության շուրջ խոսույթները։ Այս էպիզոդում ոլոր...

Մարգարիտ Բաբայան՝ երաժշտության մոռացված ամազոնուհին 21.11.2024

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Երաժիշտ, երգչուհի, երաժշտագետ և Կոմիտասի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանն այն բազմաթիվ կին գործիչներից է, որոնց ներդրումն ու ժառանգությունը, ցավոք, մեծապես թերգնահատված է կամ իսպառ մոռացված։ Հայկական երաժշտության հետագծում Բաբայանի կարևորության և բացառիկ դերի մասին Վիգեն Գալստյանը զրուցում է վերջերս Կոմիտասի թանգարանում նրան նվիրված ցուցահանդեսի համադրող Մարինե Հարոյ...

Սև քառակուսուց անդին, կամ հայկական ավանգարդի հոգևոր փնտրտուքները 15.08.2024

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Բրեժնևյան տարիների մշակութային լճացմանն ի պատասխան 1970-ականներին Հայաստանում առաջացան ավանգարդային նոր հոսանքներ։ Արևմուտքից ներշնչված այդ արվեստի դրսևորումները նոր իրականության մունետիկներն էին, որոնք, չնայած իրենց միջազգային ձևերին, բնույթով չափազանց տեղային էին։ Հայկական ավանգարդի նպատակների ու ստեղծագորղական միջավայրի մասին է պատմում այդ ժամանակների վկան՝ հայ ժա...

Մաշտոցյան ժամանակակից արձագանքները Վենետիկի բիենալեում 01.08.2024

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի առավել կարևոր միջազգային միջոցառումն է, որտեղ Հայաստանն այս տարի ներկայացվել է Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծով։ Մաշտոցի շարականներին նվիրված այս լայնածավալ ինստալյացիան իրականացրել է Գաֆէսճեան արվեստների կենտրոնը։ Համադրող Արմեն Եսայանցի հետ զրուցում ենք նախագծի իրականացման խնդիրների, հաջողությունների և ժամանակակից արվեստի քաղա...

Capturing Identity. A Discussion With Photographer Ara Oshagan 18.07.2024

What can documentary photography do in times of crisis? How can it help us understand and affirm our identities? We speak about these and other questions in our first English-language podcast with the internationally-renowned LA-based photographer Ara Oshagan. The post Capturing Identity. A Discussion With Photographer Ara Oshagan appeared first on EVN Report .

Ճարտարապետական մտքի նոր կորիզը Երևանում 20.06.2024

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Վերջին տարիներին Երևանում սկսել են բազմանալ «գիտակարգային» կամ մասնագիտական գրադարանները։ Դրանց թվում է անցյալ տարի՝ Երևանի մշակութորեն ամենահագեցած կետերից մեկում բացված Ճարտարապետության գրադարանը։ Իր ծավալներով համեստ այս նախաձեռնությունը, այնուամենայնիվ, լուրջ այլընտրանքային միջավայր է ճարտարապետական համայնքի համար, որի առաջնային նպատակը նոր գաղափարների ու հայացքն...

Հայկական կինոն՝ ալևորությունից դեպի նոր երիտասարդություն 15.02.2024

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Նախորդ տարի իր 100 ամյակը բոլորած հայկական կինոն փորձում էր տոնել պատկառելի այս նշանակետը, միաժամանակ ցուցաբերելով երիտասարդանալու, հիմնովին վերափոխվելու և նորովի կայանալու ձգտումներ։ Ինչպե՞ս իմաստավորվեց և ի՞նչ արդյունքներ տվեց հայ կինոյի հոբելյանը Հայաստանում և արտասահմանում։ Որո՞նք էին տեղական կինոարտադրության կարևորագույն ձեռքբերումները 2023-ին և ի՞նչ են դրանք հո...

Կինո՝ անկախ ամեն ինչից. հետահայաց դիտարկումներ 01.02.2024

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2023-ը նշանակալի էր միջազգային կինոոլորտի համար տարբեր առումներով. հոլիվուդյան դերասանների և գրողների աննախադեպ գործադուլներ, կաթվածահար կինոարտադրություն, արհեստական բանականության ահագնացող սպառնալիքներ, անորոշության մթնոլորտ կինոփառատոններում և միաժամանակ՝ նոր տոմսարկղային ռեկորդներ, ստեղծագործական լրջագույն ձեռքբերումներ ու հիմնային բարեփոխումների ակնկալիքներ։ Հաս...

Լուսանկարներ ցավի ու զորեղացման արանքում. ՄԻԱՎ-ով ապրող կանայք 24.11.2023

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Ինչպե՞ս ցույց տալ ուրիշի ցավը։ Ինչպե՞ս խոսել նրա մասին, ինչը լռեցվում է։ Ինչպե՞ս ներկայացնել ՄԻԱՎ-ով ապրող հայ կանանց։ Այս և այլ հրատապ խնդիրների մասին է լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի գալիք «Կարմիր, սև, սպիտակ» ցուցահանդեսը, որը մեր հերթական թողարկման գլխավոր թեման է։ The post Լուսանկարներ ցավի ու զորեղացման արանքում. ՄԻԱՎ-ով ապրող կանայք appeared first on EVN Report...

Մասնավոր հավաքորդի այլընտրանքային արվեստի պատմությունը 16.11.2023

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Աշխարհի գրեթե բոլոր մեծ թանգարանները հիմնված են մասնավոր անձանց կազմված հավաքածուների վրա, իսկ մասնավոր հավաքչության մշակույթը գոյություն է ունեցել մինչև առաջին հանրային թանգարանների կազմավորումը։ Հայաստանում արվեստի ու մշակութային ժառանգության հավաքաչությունը նույնպես ունի իր երկար պատմությունը, սակայն այն մնում է տակավին չուսումնասիրված ու չգնահատված։ Այս առումով հ...

Քաղաքացիական գիտակցություն կամ ակտիվիզմը՝ որպես Երևանի պաշտպան 24.08.2023

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2000-ականների սկզբից ի վեր, Երևանի անվերջ պաշարված ճարտարապետական ժառանգությունն ու հանրային ենթակառուցվածքներն առիթ հանդիսացան ինքնաբուխ, ապա կազմակերպված քաղաքացիական շարժումների ու գործողությունների առաջացմանը։ Դրանց քաղաքական նշանակությունն ու ներազդեցությունն ակնբախ դարձավ 2018 թվականի հեղափոխության արդյունքում։ 2020-ի Արցախյան պատերազմից հետո, սակայն, քաղաքացիա...

Կենսարարի շեմերը 06.07.2023

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Սյունիքի Վերիշեն գյուղում անցկացվող «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից Տեղ ու Վերիշեն» ցուցադրությունը հնի ու նորի համադրության, համայնքի ներառման ու անտեսված միջավայրի վերաիմաստավորման քայլ է: Ամիսներ շարունակ տեղացի գորգագործ կանայք, օգտագործելով հայկական ժամանակակից գորգերի ինը էսքիզ, ստեղծել են նոր գորգեր: Ցուցահանդեսի համադրող Նայիրի Խաչատուրե...

Կինոփառատոնային դիվանագիտություն. «Ոսկե Ծիրանի» անփոխարինելի առաքելությունը ճգնաժամի օրերին 29.06.2023

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2023 թվականին լրանում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 20-ամյակը։ Իր «չափահասության» շրջանը մուտք գործող փառատոնը չափազանց բարդ ուղի է անցել վերջին երկու տասնամյակներին` իր հաստատուն տեղը գտնելով միջազգային հեղինակավոր կինոփառատոների շարքում։ Ինչպե՞ս են անդրադարձել վերջին տարիների քաղաքական և անվտանգային զարգացումներն ու մշակութային փոփոխությունները կինոփառատոնի առաքելութ...

Տեսախցիկով կինը. Նոր հայկական կինոյի կանացի առաջնագիծը 28.04.2023

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 1923-ին հայկական կինոյի ստեղծումից ի վեր, ընդհուպ մինչև 2000-ականները, կանայք կարևոր դեր են ունեցել այդ արդյունաբերության և արվեստի միջոցի կայացման գործում։ Սակայն խորհրդահայ կինոյի ողջ պատմության ընթացքում, բացառությամբ հատուկենտ վավերագրող և մի շարք անիմացիոն ռեժիսորների, ասպարեզ չեն իջել կին «կինոհեղինակներ»։ Իրերի այդ դասավորվածությունը կտրականապես սկսեց փոխվել 2...

Անիմացնելով հայ կինոյի ապագան 13.04.2023

Բայց և սակայն, այնուամենայնիվ… 2022-ին թողարկված և մինչ օրս էկրաններից չիջնող «Ավրորայի լուսաբացը» լիամետրաժ անիմացիոն-վավերագրական ֆիլմը նոր ու հավակնոտ նշաձող բարձրացրեց տեղական կինոարտադրության համար՝ իր հիրավի աննախադեպ փառատոնային հաղթարշավով և միջազգային լայն արձագանքներով։ Ռեժիսոր Իննա Սահակյանի նկարահանած այս ֆիլմը կարծես թե վերջապես հանդգնեց ազատագրվել խորհրդահայ «մուլտիպլիկացիայի» ավանդո...

Ո՞վ է խոսում ու ի՞նչ է խոսվում հայկական էկրանից. զրույց վերաներկայացման խնդիրների շուրջ 07.04.2023

Մի քանի օրից Հայ կինոն կբոլորի իր 100 ամյակը։ Ինչպե՞ս է այն մեզ ծառայել այդ դարաշրջանում և կարողացե՞լ է արդյոք կառուցողական կերպով վերա-ներկայացնել հայաստանյան հասարակության զառիվայր, հակասական և բազմաշերտ պատմական հետագիծն ու հարափոփոխ ներկան։ Որտե՞ղ, ի վերջո, պետք է փնտրել ու տեղադրել հայ կինոյի քաղաքական պատասխանատվության գործառույթը մեր օրերում, երբ տեղական ժամանակակից կինոն, ասես, դուրս է մղվ...

Փնտրելով հին եկեղեցու նոր ձևերը 09.02.2023

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Հայ առաքելական եկեղեցիների ձևերի արդիականացումը Հայաստանում, թերևս, առավել զգայուն թեմաներից է հայկական ժամանակակից ճարտարապետության պարունակում։ Եթե արևմտյան եկեղեցում կրոնական գործառույթի ազատ ու համարձակ մեկնաբանությունը ճարտարապետների կողմից վաղուց ի վեր քաջալերվում է, ապա մեզ մոտ եկեղեցու ավանդական ձևերը համարվում են անձեռնմխելի նախապայման ու արժեք, ինչպես օրինա...

Պայքարը որպես դիզայն 26.01.2023

Բայց և սակայն, այնուամենայնիվ… Կատուների տեսանյութերով, կեղծ լուրերով ու սելֆիներով ողողված մեր գերհագեցված մեդիա իրականությունում, գնալով ավելի կարևոր են դառնում այն պատկերները որոնք, ինչպես պնդում է հայտնի ասացվածքը, «արժեն հազար բառ»։ Նման պատկերներից է գրաֆիկական նկարազարդող, արվեստագետ Նվարդ Երկանյանի «Նրանք եկել էին խաղաղությամբ» պաստառը, որն ընդամենը մի քանի սեղմ մանրամասների միջոցով կարողա...

Listen to the Բայց և սակայն, այնուամենայնիվ - EVN Report podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.