Ara Chalabyan, Artyom Zakaryan

Պարզից պարզ

«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։

Koniecznie odwiedź stronę podcastu i wesprzyj twórcę: podcasters.spotify.com

Autor

Ara Chalabyan, Artyom Zakaryan

Kategoria

Business

Strona podcastu

podcasters.spotify.com

Ostatni odcinek

12 lis 2026

Gdzie słuchać?

Podcasty w aplikacji Replaio Radio Już wkrótce

Podcasty trafią do aplikacji już wkrótce. Zainstaluj teraz i jako pierwszy zobacz nowe podejście do podcastów

Pobierz z Google Play Zainstaluj za darmo Android prawie 10 mln pobrań · ocena 4,7+ iOS niedługo

Odcinki

Ակցիա՞, թե՞ գայթակղություն 12.11.2026

ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք՝* ինչո՞վ են տարբերվում զեղչերը, քեշբեքը և խաղարկությունները* ո՞ր պայմաններին է պետք ուշադրություն դարձնել մինչև ակցիային մասնակցելը* ինչպե՞ս օգտվել առաջարկներից՝ առանց լրացուցիչ ծախսեր անելուԽոսել ենք նաև այն մասին, թե որ վճարումները կարող են չհաշվարկվել ակցիայի շրջանակում, ինչ տարբերություն կա երաշխավորված քեշբեքի և շահելու հնարավորության միջև, և ինչպես չընկ...

#69 Ինչու՞ են մարդիկ փոխում աշխատավայրը 05.11.2026

Կառավարման խորհրդատու, «Սիվիտա Արմենիա» ընկերության գործընկեր Անահիտ Ադամյանի հետ զրուցել ենք Հայաստանում գործատուի բրենդի առաջին հետազոտության արդյունքների, աշխատատեղ ընտրելու, բանկային համակարգում «Mystery Shopping»-ի ու պրոցեսների օպտիմալացման, խորհրդատվական շուկայի առանձնահատկությունների, ինչպես նաև կանանց ձեռներեցության աջակցման և Երևանի մարաթոնի ստեղծման պատմության մասին։

Ուսանող և փող․ ծախսե՞լ, խնայե՞լ, ներդնե՞լ 29.10.2026

Արարատ Բանկից Անիտայի հետ քննարկել ենք՝ * ինչպե՞ս են ձևավորվում փողի հետ մեր առաջին սովորությունները ուսանողական տարիներին * խնայե՞լ, ծախսե՞լ, թե՞ սկսել նաև ներդնել * ինչպե՞ս գտնել այն հավասարակշռությունը, երբ և՛ վայելում ես այսօրը, և՛ մտածում վաղվա մասին Խոսել ենք նաև ժամանակակից ուսանողների ֆինանսական հնարավորությունների, բանկային պրոդուկտների, փոքր գումարով ներդրումներ սկսելու և այն մասին, թե ի...

Բիզնես վարկ․ ծախս, թե՞ աճի գործիք 22.10.2026

ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք՝ *ինչո՞վ է բիզնես վարկը տարբերվում սպառողականից, և ե՞րբ է այն ճիշտ գործիք բիզնեսի համար * ե՞րբ արժի վերցնել նոր վարկ կամ գործող վարկը տեղափոխել այլ բանկ *ինչո՞ւ տոկոսադրույքից բացի կարևոր են սպասարկումը, արտոնյալ ժամանակահատվածը և բիզնեսի ֆինանսական հոսքերը Խոսել ենք նաև այն մասին, թե ինչու կարող է պարտքը երբեմն ավելի արդյունավետ ֆինանսավորման աղբյուր լինել, ք...

#68 Կարծրատիպեր, կին ղեկավարի մարտահրավերներ և կարիերա | Անի Մակարյան 15.10.2026

Ֆինանսական համակարգի փորձագետ, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի նախկին տնօրեն Անի Մակարյան-ի հետ զրուցել ենք Կենտրոնական բանկում իրականացված իրավական ռեֆորմների, Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնական գործառույթների և կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության, կորպորատիվ պարտատոմսերի շուկայի աճի ու ներդրումային ռիսկերի գնահատման, ինչպես նաև կանանց ղեկավար դերի, կարծրատիպերի հաղթահարման և աշխատան...

#67 Ինչու՞ են ձախողում տեխնոլոգիական ստարտափները 08.10.2026

Տեխնոլոգիական ձեռներեց, «GTM IO» և «Impact Ladder» ընկերությունների հիմնադիր Սիդնեյ Մինասյանի հետ զրուցել ենք տեխնոլոգիական ստարտափները գլոբալ շուկաներ դուրս բերելու ռազմավարությունների, առաջնորդության ձևավորման և «IQ»-ն ընդդեմ «EQ»-ի հարցի, «Human Dynamics» և «Impact Ladder» անձնային աճի համակարգերի, ինչպես նաև Ավստրալիայի ու Սիլիկոնային հովտի փորձառությունը հայկական էկոհամակարգում կիրառելու հնար...

ԿԲ-ն որոշում է. գնաճ, փոխարժեք, տոկոսադրույք և ոչ միայն 01.10.2026

ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք՝ *ի՞նչ է իրականում անում Կենտրոնական բանկը * արդյո՞ք ԿԲ-ն է որոշում դոլարի փոխարժեքը և ինչպե՞ս է ազդում գնաճի ու տոկոսադրույքների վրա *ինչո՞ւ է գների և ֆինանսական կայունությունը կարևոր մեզանից յուրաքանչյուրի համար Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։

#66 Ինչպե՞ս է փողերի լվացումը և կոռուպցիան ազդում բիզնեսի վրա | Սանդրո Բոերի 24.09.2026

Այս էպիզոդում ֆինանսական և աուդիտորական փորձագետ Արա Չալաբյանն ու «Behavioral Lens» փոդքասթի հեղինակ Սանդրո Բոերին զրուցում են բիզնեսում էթիկայի և ազնվության սկզբունքների, փողերի լվացման դեմ պայքարի և համակարգային խնդիրների, Հայաստանում բիզնես մշակույթի և հարստության ընկալման, ինչպես նաև կրթության, քրիստոնեական արժեքների և հասարակության զարգացման գործում անհատական պատասխանատվության մասին:

Բաժանորդագրություններ. ինչպե՞ս չվճարել այն բանի համար, որ չես օգտագործում։ 17.09.2026

ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք՝ 1. ինչպե՞ս free trial-ը կարող է վերածվել անսպասելի վճարման 2. ինչո՞ւ հավելվածը ջնջելը դեռ չի նշանակում բաժանորդագրության չեղարկում 3. ինչպե՞ս վերահսկել բաժանորդագրությունները և չվճարել այն բանի համար, ինչն այլևս չես օգտագործում Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank-ի հետ միասին։

#65 Բանկային աուդիտի գաղտնիքները, թափանցիկությունը, կորպորատիվ պատասխանատվությունը. 13.09.2026

Աուդիտոր, «Nexia Armenia» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արթուր Հարությունյան-ի հետ զրուցել ենք աուդիտորական ոլորտի զարգացման ու միջազգային ստանդարտների, «ESG» և կայուն զարգացման հաշվետվությունների ներդրման, պարտադիր աուդիտի օրենսդրական պահանջների ու խոշոր բիզնեսների չափանիշների, ինչպես նաև «IFRS» 18 նոր ստանդարտի և բանկային աուդիտի ռոտացիոն մեխանիզմների մասին։

#64 Ինչպե՞ս է «AI»-ը 6 անգամ արագացնում աշխատանքը բանկային ոլորտում | Գարեգին Դարբինյան 03.09.2026

Ֆինանսական համակարգի փորձագետ, «Ֆասթ» բանկի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի հետ զրուցել ենք իր երկարամյա բանկային կարիերայի, «Ակբա» բանկից «Ֆասթ» բանկ տեղափոխության և տրանսֆորմացիոն բարդ պրոյեկտի իրականացման, սեփական «IT» համակարգեր ունենալու առավելությունների, ղեկավարի պաշտոնից հեռանալու և ժամանակի վերաիմաստավորման որոշման, ինչպես նաև կրթության մեջ «AI»-ի կիրառման ու Հայաստանի կապիտալի...

Հաշիվների համալրման նոր մոտեցում․ ի՞նչ է պետք իմանալ 27.08.2026

ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք՝ 1. ի՞նչ է ինքնանույնականացումը և ինչո՞ւ է այն պետք 2. ինչպե՞ս է Mobile ID-ն օգնում հաստատել ինքնությունը 3. ինչպիսի՞ բանկային ծառայություններից կարելի է օգտվել՝ առանց մասնաճյուղ այցելելու Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։

#63 Ինչու՞ են փոխվում բանկերի տնօրենները ռեկորդային շահույթների ֆոնին | Վախթանգ Աբրահամյան 20.08.2026

Ֆինանսական համակարգի փորձագետ, «Արարատբանկ»-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի հետ զրուցել ենք բանկային ոլորտի տրանսֆորմացիայի և արհեստական բանականության բերած ռիսկերի, ռեկորդային շահույթների պարագայում տնօրենների փոփոխության պատճառների, տոքսիկ աշխատանքային միջավայրի հսկայական վնասների, ինչպես նաև երիտասարդ կադրերի պատրաստման և բանկային համակարգում սովորելու նոր մշակույթի ներդրման կարևորության...

Մի քանի վարկ՝ մեկ վճարում: 13.08.2026

ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք 1. վարկատեսակները և դրանց տարբերությունները2. վարկային մարումների ուշացման հետևանքները3. ինչու՞ միավորել վարկերը և ինչի՞ն ուշադրություն դարձնել այդ գործընթացում Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։

#62 200 միլիարդ դոլարի շուկա. ինչպե՞ս Հայաստանը դարձնել հարսանեկան զբոսաշրջության կենտրոն 07.08.2026

Մշակութային ձեռներեց, «Կարոտա» հասարակական կազմակերպության և «Թոնիր հարսանիք» ընկերության համահիմնադիր Սիրարփի Խոջաբաղյանի հետ զրուցել ենք հայկական ավանդական հարսանեկան ծեսերի և տարազների վերականգնման, սփյուռքի և տեղացիների պատկերացումների տարբերությունների, հարսանեկան զբոսաշրջության զարգացման հեռանկարների, ինչպես նաև քավորի իրական դերի, ավանդական խոհանոցի առանձնահատկությունների և մշակույթի միջոցո...

Քարտով վճարի, 2% հետ ստացի 30.07.2026

Արարատ Բանկից Անիտայի հետ քննարկել ենք 1.բանկային քարտերի և դրանց միջոցով ստացվող հնարավոր այլընտրանքային եկամտի մասին, 2.ինչու՞ է ազգային վճարային համակարգ ունենալը կարևոր, 3. ո՞րն է առավելագույն հետվճարի գումարի չափը Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։

Արագ փոխանցում թե՞ դանդաղ հերթ 16.07.2026

ԱրարատԲանկից Անիտայի հետ քննարկել ենք այս հարցին վերաբերող մանրամասներ:Մասնավորապես.ինչու՞ են արագ դրամական փոխանցումները հարմարարագ դրամական փոխանցումների ո՞ր համակարգից օգտվել և ինչու՞ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ արագ դրամական փոխանցում ստանալու համար և հնարավո՞ր է գումարը ստանալ մոբայլ հավելվածովարդյո՞ք ատացողը վճարում է միջնորդավճարՖինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի...

#61 Մտավոր աշխատանքը դարձել է հիբրիդային. մարդ ու «AI» հարաբերություններ 10.07.2026

Տեխնոլոգիական ձեռներեց, «Lex AI» և «DMS» ընկերությունների հիմնադիր Անդրանիկ Երիցյանի հետ զրուցել ենք ֆինանսական և իրավական ոլորտներում արհեստական բանականության կիրառման, բանկային ռիսկերի ավտոմատացման, պետական կարգավորումների և անհատի ազատության միջև հավասարակշռության, ինչպես նաև գործարարի հոգեբանության, սնանկացման փորձառության և ժամանակակից աշխարհում մարդկային գործոնի անփոխարինելիության մասին

Օդից փող, թե՞ զեղծարարություն 02.07.2026

Այս հաղորդման ընթացքում ԱրարատԲանկի մարքեթինգի թիմից Անիտայի հետ զրուցել ենք զեղծարարություններից։ Մասնավորապես՝ Ինչու՞ է զեղծարարությունների քանակն ավելանում: Զեղծարարությունների ամենահայտնի և ամենաշատ կիրառելի տեսակները: Ինչպե՞ս լիարժեք իրազեկել մարդկանց, որ զգուշանան: Իրական պատմություններ, որ պատահել են նույնիսկ բանկի աշխատակիցների հետ: Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratba...

#60 100 միլիարդ դոլարի շուկա. ինչու՞ է քոչինգը դառնում համաշխարհային թրենդ 25.06.2026

«Քոուչինգի միջազգային ֆեդերացիա»-ի հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր Նանա Հովհաննիսյանի հետ զրուցել ենք քոչինգի և մասնագիտական ստանդարտների, ղեկավարների համար հարցեր տալու հմտության կարևորության, կարիերայի վերափոխման և երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու հեռանկարների մասին։

Գրավով վա՞րկ։ Տեղափոխի'ր 18.06.2026

Այս անգամ ԱրարատԲանկի մարքեթինգի թիմից Անիտայի հետ զրուցել ենք անշարժ գույքի գրավով ապահոված վարկերի մասին։ Մասնավորապես՝ Արժե՞ վախենալ անշարժ գույքի գրավով ապահոված վարկից Ի՞նչ առավելություններ ունի անշարժ գույքի գրավով ապահոված վարկը Վարկերի միավորում և տեղափոխում ԱրարատԲանկ արտոնյալ պայմաններով Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։

#59 Հալեպից Երևան. ինչպե՞ս ստեղծել հաջողակ բիզնես Հայաստանում 11.06.2026

Գործարար, «Հալեպ» խանութների ցանցի հիմնադիր Ալին Մասրելյանի հետ զրուցել ենք 90-ականներին Սիրիայից Հայաստան տեղափոխվելու մարտահրավերների, տեղական արտադրողների և սուպերմարկետների միջև անհավասար մրցակցության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման ստրատեգիական նշանակության, ինչպես նաև «Մատենա» կրթական միջավայրի միջոցով նոր էլիտա ձևավորելու հեռանկարների մասին։

Հիփոթեք թե՞ չհիփոթեք։ 04.06.2026

ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք այս հարցի տարբեր նրբությունները:Մասնավորապես.1. Ինչու՞ են որոշ մարդիկ խուսափում հիփոթեքային վարկ ձեռք բերելուց2. Ձեռք բերել անշարժ գույք կանխիկ գումարով թե՞ հիփոթեքային վարկով3. Հարևաններից հետ չմնալու նուրբ արվեստը4. Տոկոսադրույքը և անշարժ գույքի շուկան5. Հիփոթեքային վարկի տեղափոխման առավելությունները Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratba...

#58 Երևանի գինու օրեր. 180,000 այցելու, աշխարհի թոփ 3 փառատոններից մեկը 28.05.2026

Իրադարձային զբոսաշրջության մասնագետ, «Երևանի գինու օրեր» փառատոնի համահիմնադիր Մերի Բադալյանի հետ զրուցել ենք փառատոնի ստեղծման բարդ ճանապարհի, միջազգային շուկայում Հայաստանի դիրքավորման, խոհարարների ներգրավման, ինչպես նաև տնտեսական այն հսկայական ազդեցության մասին, որն ունենում է այս մասշտաբային միջոցառումը:

Ճամփորդական քարտ ունես, աշխարհով մեկ եղի՛ր 21.05.2026

Ճամփորդական, թե՞ սովորական քարտ: ԱրարատԲանկից Գարեգինի հետ քննարկել ենք այս հարցի տարբեր նրբությունները: Մասնավորապես՝ 1. Արժե՞ ունենալ ճամփորդական քարտ 2. Ի՞նչ առավելություններ ունի ճամփորդական քարտը 3. Խորհուրդներ ճամփորդներին Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank -ի հետ միասին։

Słuchaj podcastu Պարզից պարզ w Replaio

Radio i podcasty w jednej aplikacji - za darmo, bez zakładania konta. Zainstaluj już dziś i nie przegap premiery

Pobierz z Google Play

Replaio nie jest wydawcą podcastów; nazwy audycji, okładki i audio należą do ich autorów i są rozpowszechniane przez publiczne kanały RSS