Im Radio

Իմ ռադիո

Education HY ↓ 957 episodi

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Visita il sito del podcast e sostieni chi lo crea: imradio.am

Autore

Im Radio

Categoria

Education

Sito del podcast

imradio.am

Ultimo episodio

1 ott 2026

Dove ascoltare?

I podcast nell'app Replaio Radio In arrivo

I podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast

Scaricala su Google Play Installala gratis Android quasi 10 mln di download · valutazione 4,8 iOS in arrivo

Episodi

Կարճ ասած․․կարճ մազերով աղջիկ եմ 17.04.2021

Նելլիի հետ որոշել եմ հանդիպել Երևանի ամենամարդաշատ վայրում՝ Կասկադում։ Վայրը պատահական չեմ ընտրել։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչ արձագանք են տալիս մարդիկ Նելլիին, որովհետև նրա կյանքի ամենամեծ ձախորդություններից մեկը արտաքնի պատճառով աշխատանք գտնելու դժվարությունն է։ Նելլին պարզապես մյուս աղջիկների նման չէ։ Այո։ Նելլին տարբերվում է իր արտաքին տեսքով և հագնվելու ոճով։ Նելլին ոչ սովորական արտաքնի պատճառով...

«Խոշոր պլան». Ակադեմիական քաղաքի հեռանկարը 17.04.2021

Երևանի կենտրոնում գտնվող բուհերը քաղաքից դուրս հանելու և նոր՝ ակադեմիական քաղաք կառուցելու վարչապետի հայտարարությունը բանավեճերի առիթ տվեց։ Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ստեղծել նման միջավայր, ի՞նչ նախադրյալներ կան դրա համար. «Խոշոր պլանում» թեման քննարկում ենք ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանի և Մալմոյի համալսարանի շրջանավարտ Ռուզաննա Բալդրյանի հետ։ 

Ռադիոզրույց. Երիտասարդ գրողների ընտանիք 16.04.2021

Ապրիլի 17-ին կկայանա Երիտասարդ գրողների ընտանիքի առաջին գրական միջոցառումը։ 

IT շաբաթ․ Արհեստական քիթը կօգնի տարբերակել հոտերը 16.04.2021

«Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» Քվանտ վարժարանի թիմի նախագիծը հաղթել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնին՝ դառնալով առավելագույն միավոր ստացած 2 նախագծերից մեկը։ Վարժարանի 12–րդ դասարանի աշակերտ, թիմի անդամ Դավիթ Գյուլամիրյան պատմում է, որ երեք համադասարանցիներով, ֆիզիկայի ամբիոնի մասնագետ Գրիգոր Աղաբաբյանի գլխավորությամբ դեռ 2019 թվականի ավարտին են սկսել աշխատել ար...

Բիթրեյթ․ GIVĒON | When It’s All Said And Done... Take Time 15.04.2021

R&B արտիստ Գիվեոնը հասցրել է լավ սերտել ցավը երաժշտության փոխարկելու արվեստը։ Նոր ստուդիականը բաժանումից հետո սկսվող հույզերի քարտեզ է, որի վերջին կանգառը խտացված զգացողությունների կիզակետ է։ Վինտաժային ձայնի ներդաշնակությունը թրեքերի մելոդիկ գործիքավորումների հետ թույլ է տվել ստեղծել սոուլի դասական սկավառակ։

Մասնագիտարան․ «ամենաբուրավետ» աշխատանքը՝ պարֆյումեր 11.04.2021

Հաճախ բույրը մարդու մասին պատմում է ավելին, քան արտաքինը կամ բնավորությունը, բույրերը մեզ կարող են տեղափոխել ուր ասես, անգամ մանկություն․ պարֆյումեր Ծովակ Ոսկանյանն ինքն է վերստեղծել իր մանկության բույրը, մեկ տարվա աշխատանքի արդյունքում նա կարողացել է ստանալ իր տատիկի պահարանի բույրը։ Նա մեզ հյուրընկալել է իր լաբորատորիայում , պատմել իր խորհրդավոր աշխատանքի մասին ու ծանոթացրել իր բույրերի աշխարհին...

Կարճ ասած․․ստարտափի հաջողության համար մի մարդ էր պակասում 11.04.2021

Տաթևն ու իր թիմը ինչ-որ պահի հասկացան, որ նորաստեղծ ստարտափում մի մե՜ծ ֆեյլ են թույլ տվել։ Ցայտնոտի մեջ չընկան, միանգամից չորոշեցին, որ պետք է ամեն բան հավաքել, դնել մի մեծ գեղեցիկ փայտե տուփի մեջ և պահել խորդանոցում։ Սառը դատողությունն օգնության հասավ։ Տաթևի ու իր թիմի ֆեյլը մի քանի անգամ հետ գցեց աշխատանքները։ Որակապես գուցե չտուժեցին այդքան, բայց եթե չլիներ այդ դեպքը, մի քանի անգամ ավել արդյուն...

IT շաբաթ․ Safe YOU հավելվածը պաշտպանում է կանանց բռնությունից 09.04.2021

Արդեն մեկ տարի է, ինչ գործում է Safe YOU հայկական հավելվածը, որի նպատակն է կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը։ Հավելվածը ներբեռնելով հեռախոսի մեջ պետք է գրանցվել և վտանգի դեպքում սեղմել HELP կոճակը։ Այն ունի նաև ավտոմատ ձայնագրման համակարգ և քննարկումների հարթակ։ Վերջերս Forbes պարբերականն անդրադարձել էր Safe YOU հավելվածին՝ ներկայացնելով վրաց կնոջ պատմությունը: Իմ ռադիոյի ստուդիայում զրուցել...

Բիթրեյթ․ Demi Lovato | Dancing With the Devil 08.04.2021

Սատանայի հետ երկար պարել չես կարող․ ինչ-որ պահի հոգնելու ես ու սթափությունդ, եթե դեռ լիովին չես սպառել քեզ, արթնացնելու է։ Դեմի Լովատոն թմրանյութերի չարաշահման պատճառով մահվանից հազիվ փրկվելուց հետո ներկայացնում է վերականգնման իր ալբոմ-ճանապարհը, որի կենտրոնում ինքն է ու իր մարդիկ։

«Խոշոր պլան». Բիզնեսն ընդդեմ համավարակի 08.04.2021

Արդեն 1 տարուց ավելի աշխարհն ապրում է համավարակի պայմաններում։ Սահմանափակումները մեծ վնաս են հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին։ Ինչպե՞ս կարելի է ոտքի կանգնել կորոնաշոկից հետո. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանի և ռեստորանների սեփականատեր Վարդա Ավետիսյանի հետ։ 

Մասնագիտարան․ աշխատանք սուրճի բույրով՝ բարիստա 04.04.2021

« Բարթենդերների հետ մարդիկ զրուցում են երեկոյան՝ օրը ամփոփելու , լիցքաթափվելու համար, իսկ բարիստայի գործը մարդկանց արթնացնելն է  ու դա ինձ ավելի է դուր գալիս », - պատմում է Lumen Coffee-ի բարիստաներից Շանթ Ղազարը։  Մասնագետի հետ զրուցել ենք այս աշխատանքի առանձնահատկությունների ,պատահող հետաքրքիր դեպքերի  ու առհասարակ ՝ սուրճի մասին։

Կարճ ասած․․երրորդն ավելորդ էր 03.04.2021

Հայկուհու հետ խոսել ենք իր բիզնեսի փակման պատճառներից։ Ու չեք հավատա, բայց Հայկուհին հստակ գիտակցում է, որ իր անհաջողության միակ մեղավորն ինքն է :) 

IT շաբաթ․ «Ֆիզմաթ-Հայաստան» թիմը «Ռոբոարտ-2021» մրցույթին 2 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել 02.04.2021

2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ և 10–րդ դասարանների աշակերտներ Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացված «Ռոբոարտ-2021» մրցույթ–փառատոնին։ Մասնակիցների մեծ մասը Ռուսաստանից էին, կային նաև թիմեր Բելոռուսից և Ղազախստանից։ Տղաները ներկայացնում են իրենց նախագծերը և հպարտությամբ նշում, որ երեքն էլ մրցանակային տեղեր են...

Բիթրեյթ․ Lana Del Rey | Chemtrails Over the Country Club 01.04.2021

Լանա Դել Ռեյի նոր՝ 7-րդ ստուդիական ալբոմում երգչուհին վերանայում է իր կյանքի որոշումները․ մասնավորապես՝ փառքի ու հայտնիության ճանապարհն ընտրելու ճակատագրական որոշումը։ Առանց դրա, երևի, կյանքը շատ ավելի հեշտ կլիներ։

«Խոշոր պլան»․ Ինչպե՞ս ամրացնել կրթություն-աշխատաշուկա կապը 01.04.2021

Բուհն ավարտել ու մասնագիտությամբ գործի անցնել․ յուրաքանչյուր ուսանողի երազանքն է։ Սակայն միշտ չէ, որ դիպլոմը ստանալուց հետո աշխատանք գտնելը սահուն է ստացվում։ Պատճառները բազմաթիվ են, սակայն հիմնական խնդիրներից մեկը կրթության և աշխատաշուկայի միջև թույլ կամ խզված կապն է։ " Edu2work " հարթակը ստեղծվել է բուհ–գործատու անջրպետը վերացնելու համար։ Խոշոր պլանում թեման քննարկում ենք ԿԶՆ ազգային նորարարական...

Ռադիոզրույց. Փորձություններով լի սենյակ 01.04.2021

Quest Project Isolation -ն առաջարկում է ժամանցի նոր տարբերակ՝ քվեստներ, որոնք հաղթահարելու համար պետք է մարզել միտքը: Սկզբում ձեզ կփակեն մի սենյակում, հետո կհանձնարարեն դուրս գալ :) իսկ դա այդքան էլ հեշտ չի լինելու: Փորձություններն ու առաջադրանքներն ամենուր են, լուծումները՝ ձեր գլխում: 

Ռադիոզրույց. Դու կարող ես փոխել աշխարհը 29.03.2021

Ապրիլի 2-ին և 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենա Ֆորմուլա Գորիս 2-օրյա կոնֆերանսը։ Նպատակներից մեկն է ցույց տալ, որ հնարավոր է կրթվել և հաջողության հասնել՝ ապրելով և աշխատելով Հայաստանի տարբեր համայնքներում։ Կոնֆերանսի ընթացքում կանցկացվի «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը, որի նպատակն է աջակցել Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների իրականացմանը։ Դրամական պարգև...

Մասնագիտարան․ Ճարտարապետի մասնագիտությունն ու պահանջարկը մեր օրերում 28.03.2021

Ամենապատասխանատու եւ կարեւոր մասնագիտություններից մեկը՝ ճարտարապետությունը միշտ ակտուալ է ու պահանջված։ «Մասնագիտարան»-ի այս թողարկմանը երիտասարդ մասնագետների հետ փորձում ենք պարզել ինչ առանձնահատկություններ ու դժվարություններ ունի այս գործը Հայաստանում ու ովքեր կարող են դառնալ ճարտարապետ։

Կարճ ասած․․ուսուցիչս ասաց, որ մոռանամ ջութակի մասին 27.03.2021

Տարիներ առաջ ուսուցիչներից մեկը Մարիային ասաց, որ ջութակ նվագելն իրենը չէ։ Թող հետաքրքրության շրջանակները փոխի։ Մարիան որոշեց երգել, թե ինչքանով է ստացվում, կամ ինչքանով է իրենը, դա այդքան էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ որքան էլ հեռվացավ նվագելուց, մեկ է, ամբողջովին չկտրվեց երգ երաժշտությունից։ 

IT շաբաթ․ ArmBionics-ը մտադիր է ձեռքի մեխանիկական և միոէլեկտրիկ պրոթեզներ արտադրել 26.03.2021

ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները մոդելավորում են ձեռքի մեխանիկական և միոէլեկտրիկ պրոթեզներ։ Արցախյան վերջին պատերազմը լուրջ ազդակ դարձավ, որ թիմում սկսվեն ինտենսիվ աշխատանքներ տարբեր լուծումների նախագծման և փորձարկման ուղղությամբ։ Մեկ գաղափարի շուրջ համախմբվեցին տարբեր ոլորտի մասնագետներ՝ տվյալագետներ, ինժիներներ, բժիշկներ, մարքետոլոգներ Հայաստանից և սփյուռքից։ ArmBionics հայկական ստարտափի...

«Խոշոր պլան». Զբոսաշրջությունը համավարակի օրերին 26.03.2021

Զբոսաշրջություն և կորոնավիրուս. արդյոք այս բառերը շարունակո՞ւմ են իրար բացառել, թե՞ տուրիզմի վերակենդանացման նշույլներ արդեն կան։ «Խոշոր պլանում» թեման քննարկել ենք Զբոսաշրջության կոմիտեի Մարքենինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանի ու "ESI DMC Armenia" ընկերության վաճառքի տնօրեն Եղիշե Թանաշյանի հետ, որոնք 1 տարվա դադարից հետո վերջերս ՌԴ-ում մասնակցել են "MITT Moscow" զբոսաշրջային ցու...

Բիթրեյթ․ Justin Bieber | Justice 25.03.2021

Վերջին շրջանում շատ փոփ արտիստներ են թե՛ կյանքում, թե՛ արվեստում թեքվել դեպի կրոնականությունը։ Ջասթին Բիբերն իր «դարձից» հետո սերն ու հավատը տեսնում է որպես մեկ ամբողջություն, իսկ սիրելիի գրկախառնությունը՝ որակում սուրբ։ Փոփ աստղերի մենակության մասին, ամենաթողության պատճառով արված սխալների ու դրանց հաղթահարման ճանապարհների թեմաներով ալբոմը վիճարկում է ժամանակակից «արդարությունը»։

Կարճ ասած․․հարևանների պատճառով տասը տարվա մեջ չորս տուն փոխեցինք 20.03.2021

Անկինի հետ ծանոթության հենց առաջին վայրկյանից հետաքրքրվեցի՝ անունն Անգին է, թե՞ Անկին։ Սիրիայում պատերազմ սկսեց։ Անկինն իր ընտանիքի հետ եկավ Հայաստան։ Այստեղ աշխատանքի անցավ, ամուսնացավ, երեխաներ ունեցավ։ Հայաստան տեղափոխված մեր այլ հայրենակցիների պես Անկինը ևս բազում դժվարությունների հանդիպեց, որոնք, առաջին հայացքից զվարճալի են թվում, բայց հետո, երբ մի փոքր խորանում ենք, հասկանում ենք, որ իսկապես...

IT շաբաթ․ Արցախցիները սովորում են ամենպահանջված մասնագիտությունները 19.03.2021

«Ձեռք մեկնիր» հկ հիմնադիրներն Արցախից տեղահանված մարդկանց համար անվճար դասընթացներ են անցկացնում, օգնում նոր մասնագիտություն ձեռք բերել։ Մասնագտները կամավոր հիմունքներով կենտրոնի 70 այցելուներին սովորեցնում են կայքերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, անգլերեն, կար ու ձև, լրագրություն և այլն:  «Ձեռք մեկնիր» հկ–ն համահիմնադիր և կամավոր Պարույր Սինյավսկին պատմում է, որ Արցախյան վերջին պատերազմի առաջ...

«Խոշոր պլան». Անհանգստացնող կորոնաթվեր 19.03.2021

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կրկին սրվել է։ Մարտի 18-ին գրանցվեց այս տարվա համար ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում 1024 վարակակիր։ Ինչպե՞ս համավարակի 3-րդ ալիքից դուրս գալ հնարավորինս քիչ կորուստներով՝ «Խոշոր պլանում» թեման քննարկում ենք ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմել...

Ascolta il podcast Իմ ռադիո su Replaio

Radio e podcast in un'unica app - gratis e senza registrazione. Installala oggi e non perderti il lancio

Scaricala su Google Play

Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici