Im Radio

Իմ ռադիո

Education HY ↓ 957 episodi

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Visita il sito del podcast e sostieni chi lo crea: imradio.am

Autore

Im Radio

Categoria

Education

Sito del podcast

imradio.am

Ultimo episodio

1 ott 2026

Dove ascoltare?

I podcast nell'app Replaio Radio In arrivo

I podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast

Scaricala su Google Play Installala gratis Android quasi 10 mln di download · valutazione 4,8 iOS in arrivo

Episodi

Բիթրեյթ․ Jorja Smith | Be Right Back 20.05.2021

Սա Ջորջայի երկրորդ ալբոմը չէ, այլ պարզապես ութ թրեքից կազմված հավաքածու է, որում Սմիթը մտայնություններով թափառում է հավերժ փոփոխական աշխարհում։ Սկավառակը բազմազան տրամադրություններով լի մի փոքրիկ փախուստ է դեպի երաժշտության աշխարհ, բայց արտիստուհին խոստացել է վերադառնալ իրական ու մեծ ալբոմով։

«Խոշոր պլան». Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին 20.05.2021

Արդեն 8 օր հայ-ադրբեջանական սահմանին «կայուն լարված» իրավիճակ է: Ադրբեջանցի 500-600 զինվորական շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում: Սրանից զատ երեկվանից սկսեց քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հավանական նոր փաստաթղթի ստորագրման մասին:  Ինչպե՞ս է հարթվելու սահմանային իրավիճակը, արդյոք սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան հավանակա՞ն է այս պահին. «Խոշոր պլանում» թեման քննարկել են քաղաք...

Ռադիոզրույց. Օբերտոնը՝ նոր հնարավորություն երիտասարդ արտիստների համար 18.05.2021

Օբերտոնը բազմաժանր երաժշտական լեյբըլ է, որը թողարկում է որակյալ երաժշտություն: 

Կարճ ասած․․քահանայի հետ հարցազրույցը կյանքումս շատ բան փոխեց 16.05.2021

Զառան մասնագիտությամբ լրագրող է։ Նրա ձայնը ծանոթ կլինի այն մարդկանց, ովքեր TIK-TOK ունեն։ Չէ, Զառան տիկտոկեռ չէ, պարզապես այդ հարթակում կիսվում է աշխարհում տեղի ունեցող հետաքրքիր դեմքերի և դեպքերի մասին։ Զառայի ձայնի տակ հումորային վիդեոհոլովակներ են նկարում մարդիկ, բայց գրեթե վստահ ենք՝ որևէ մեկի մտքով երբեք չի անցել, որ գեղեցիկ,մտքերը ճիշտ դասավորած լրագրողի կյանքում պատահած կլինի մի այնպիսի մաս...

«Խոշոր պլան». Քվեարկություն՝ առանց գրիչի 15.05.2021

Հունիսի 20-ին Հայաստանը նոր խորհրդարան կընտրի։ Քաղաքական ուժերը արտահերթ ընտրությունների են գնում խաղի նոր կանոններով՝ առանց ռեյտինգային ցուցակների։ Ընտրողներն էլ քվեախցիկում գրիչի կարիք չեն ունենա, պարզապես իրենց նախընտրելի կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը կդնեն ծրարի մեջ։  Արդյոք խորհրդարանական արտահերթ ընտրությունները կթեթևացնեն հետպատերազմյան քաղաքական լարվածությունը և ինչքանո՞վ են ք...

IT շաբաթ. «․հայ» դոմենը 5 տարեկան է 14.05.2021

«․հայ»-ը` մայրենի լեզվով առաջին դոմենը, արդեն 5 տարի է ինչ գործարկվել է վիրտուալ տիրույթում։ Դրա գործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականին, բայց միայն 2016թ. մայիսին գրանցվել է առաջին «.հայ» դոմենային անունը։ 2021-ի մայիսի տվյալներով՝ գրանցված է շուրջ 980 հայատառ դոմենային անուն: «.հայ»-ի հիմնական առավելությունը լատինատառ դոմենների նկատմամբ այն է, որ հնարավորություն է տ...

Անի Ղազարյանի օրինակը 14.05.2021

Արարատի մարզի Դվին գյուղից է Անի Ղազարյանը։ Թեև սովորել է Ագրարային համալսարանում, բայց դեռ իր մասնագիտությամբ չի աշխատել։ Մեկ տարի կամավոր լինելուց հետո աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել։ Ասում է, երբ տեսնում ես, որ կատարածդ աշխատքանով կարողանում ես օգնել դիմացին, մեծ ոգևորություն ես զգում և ցանկանում կրթվել ու ավելի կատարալագորվծել։ 2020թվականից միացել է «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ...

Բիթրեյթ․ Rag'n'Bone | Life By Misadventure 13.05.2021

Երկաթյա ձայնով մարդու հոգին է խոսել այս ալբոմում, դրա համար էլ հնչողությունը արմատապես տարբեր է։ Արտիստն այս սկավառակի ձայնագրությունից առաջ մեկնել է Նեշվիլ և ներշնչվել հայտնի քանթրի երաժիշտներից։ Մենակության և դրա հաղթահարման մոտիվներով երկրորդ ստուդիականը չորս տարի տևած լռությունից հետո է թողարկվել։

Մասնագիտարան․ կտավներ առանց ներկերի՝ Էդիտ Սիմոնյանի չմեռնող ծաղիկները 13.05.2021

Ամենագեղեցիկ նվերները՝ ծաղիկները, ցավոք, կարճ կյանք ունեն, բավական է պոկել դրանք հողից ու կապրեն ընդամենը մի քանի օր։ Նկարիչ Էդիտ Սիմոնյանը , սակայն , գտել է դրանք անմահացնելու ձեւը, նրա բոլոր կտավներն արված են բացառապես ծաղկաթերթիկներով ու բացառապես դրանց բնական գույներով։ Էդիտը պատմում է, որ այս արվեստն ունի ճապոնական ծագում ու կոչվում է Օշիբանա, սակայն իր ստեղծածներն ունեն այնքան հայկականությու...

Կարճ ասած․․երգի մրցույթից դուրս մնացի 10.05.2021

Մարիամը մի քանի տարի առաջ որոշեց, որ պետք է Հայաստանում կազմակերպվող երգի մրցույթներից մեկին մասնակցի։ Ընտրեց երգը, հագուստը, անգամ մարդկանց, որոնք պետք է ուղեկցեին իրեն։ Հենց առաջին փորձից ծրագրերը խառնվում են իրար ու Մարիամը սկսում է փոխել մտքերը։

Ռադիոզրույց. Քաղաքացիական կրթությունը՝ համայնքերի զարգացման հիմք 09.05.2021

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հեղինակել և իրականացնում է «Ինովարիում» նախագիծը, որի նպատակն է երիտասարդների քաղաքացիական գիտակցության մակարդակի բարձրացումը: Նախագիծն իրականցվում է խաղի տրամաբանությամբ, արդյուքնում՝ Հայաստանի տարբերի մարզերի թիմերը հնարավորություն կստանան զարգացնել իրենց հայամքները:   

«1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթաց 07.05.2021

Եթե զորակոչային տարիքի եք և ցանկանում եք գիտելիքներ ձեռք բերել տվյալագիտության, արհեստական բանականության ոլորտներում, ապա կարող եք մասնակցել «1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացին, որը անցկացնում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Նախապատրաստական դասընթացներն անցկացնվում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ «1991 ստորաբա...

Սևակ Թաշջյանի օրինակը 07.05.2021

Լիբանանահայ երիտասարդ Սևակ Թաշջյան չէր կարող հեռվից հետևել պատերազմական վիճակում հայտնված հայրենիքին։Բեյրութում թողնելով տնտեսագետի իր աշխատանքը, ընտանիքին, պատերազմի թեժ օրերին եկավ Հայաստան և սկսեց կամավոր աշխատանք կատարել։ Ասում է՝ Հայաստանն իր 2–րդ հայրենինքն է, դեռ մանկուց ընտանիքի հետ շատ է եղել այստեղ, շրջել գեղատեսիլ վայրերով, բայց այս անգամ իր այցն այլ պատճառ ու առաքելությունն ուներ։ Պատե...

Բիթրեյթ․ Birdy | Young Heart 06.05.2021

Birdy-ն գուցե երիտասարդ սիրտ ունի, բայց այս տարիների ընթացքում կարողացել է ցույց տալ, որ իր հոգին հասուն է ու չափազանց խորը։ Նախորդ ալբոմի թողարկումից հինգ տարի անց արտիստուհին վերադարձել է էլ ավելի մեծացած։ Ճամփորդություններն իրական և մտացածին աշխարհներում վերածվել են հոգեթով երգերի՝ ստեղծելով պոետիկ ճանապարհ` սիրո և բաժանումների խաչմերուկներով։ Երգչուհու հույզերն այս ալբոմում չունեն թատերական հն...

Մասնագիտարան․ նորությունների «դեմքը»՝ լուրերի մեկնաբան 06.05.2021

Լավ թե վատ, երջանիկ թե ցավալի, բոլոր տեսակի լուրերը առաջինը մեզ պատմում են նրանք, վստահ հայացքի, խորը ձայնի ու հստակ առոգանության հետեւում գրեթե անհնար է կարդալ նրանց էմոցիաները, ինչն էլ թերեւս այսքան խորհրդավոր ու հետաքրքիր է դարձնում այս մասնագիտությունը։ Լուրերի մեկնաբանի աշխատանքի մասին մեզ պատմել է Առաջին ալիքի «Լուրեր» լրատվականի մեկնաբան Անի Զաքարյանը։

«Խոշոր պլան». Պատվաստվի՛ր և պաշտպանվի՛ր 06.05.2021

Արդեն 2 շաբաթ է՝ Հայաստանում սկսվել են պատվաստումները կորոնավիրուսի դեմ։ Դրան զուգահեռ ակտիվացել են նաև հակապատվաստումային արշավները, սակայն մասնագետների պնդմամբ՝ յուրաքանչյուր դեղաչափ հավասար է մեկ փրկված կյանքի։  Ինչո՞ւ է պետք պատվաստվել, որո՞նք են դավադրության տեսությունների նպատակները և ինչպե՞ս կարող են պատվաստումներն օգնել վերականգնել տնտեսությունը. այս օրերի ամենաարդիական թեման «Խոշոր պ...

Կարճ ասած․․այն ինչ ունեի կամաց-կամաց կորցրի 01.05.2021

Չաչի կյանքի պատմությունը լավ օրինակ կարող է լինել  բոլորիս համար։ Ինքն անկեղծ պատմում է այն ամենն ինչ եղավ իր հետ, երբ թվում էր՝ ամեն բան իդեալական է։ Սիրած աշխատանք, կյանքի ընկեր, հայտնիություն։Այս ամենը կամաց-կամաց սկսեց անհետանալ Չաչի կյանքից։ Դժվարությունները շատ են եղել։ Ձախորդությունների պակաս էլ չի զգացել, բայց մի օր լույս է վառվում ու կյանքը գլխիվայր նորից պտտվում է։

Մելիք Մկրտչյանի օրինակը 30.04.2021

Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչն է Մելիք Մկրտչյանը։ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտը թեև իր հետագա գործունեությունը պատկերացնում էր բուհական համակարգում, բայց միանալով «Դասավանդիր Հայաստան» ծրագրին որոշեց դառնալ այս շարժաման մասնիկը։ Կոտայքի մարզի Գողթ գյուղից տեղափոխվեց Մուսալեռ և 2017–ի սեպտեմբերի 1–ին առաջին անգամ որպես պատմության ու հայրենագիտո...

IT շաբաթ․ «Պրոտոլաբ» տեխնոինժեներական լաբորատորիա 30.04.2021

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ապրող մանկության երեք ընկերներ որոշել են ստեղծել IT ընկերություն։ Արգամ Ամիրաղյան, Հրանտ Ղազինյան և Հայկ Բուդաղյան 10 տարեկանից հաճախում են Արամթ ինժեներական լաբորատորիա։ Տղաները հետաքրքրված են ծրագրավորմամբ, ռոբոտաշինությամբ, 3D մոդելավորմամբ, ինժեներությամբ: Որոշել են հենց այս ոլորտներում հմտանալ ու կառուցել իրենց ապագան։ Երկու տարի է իրենց գաղափարները համադրել...

Բիթրեյթ․ Jamala | 5.45 29.04.2021

Մարդկանցից մեծ հիասթափություն ապրելուց հետո է Ջամալան գրել այս EP-ն՝ փորձելով վերագտնել իրեն ու ընդունել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Սա ընտրություն է՝ կայացված անելանելիության պատճառով, քանի որ այդպես են վարվում, երբ ոչինչ փոխել հնարավոր չէ։ Ափսոսանքով, փոթորկային տրամադրությամբ, գործիքավորմամբ և բառերով․ Ջամալան մեզ արթնացնում է 5․45-ին, քանի որ ինքը քնել չի կարողանում։

«Խոշոր պլան». Աշխատե՞լ, թե՞ հանգստանալ Ամանորին 26.04.2021

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կրճատել Ամանորի արձակուրդն ու աշխատանքի վերադառնալ հունվարի 2-ից։ Ըստ նախագծի՝ այդ դեպքում Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ մոտ 1,5 տոկոսով։ Որոշման ընդդիմադիրները պնդում են, սակայն, որ սրանով ոտնահարվում է մարդկանց հանգստի իրավունքը։ Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի և լրագրող Արմինե Բրսոյանի հետ։

Կարճ ասած․․քաղաքից դուրս էինք գնացել 25.04.2021

Այս էպիզոդում կլսեք Ռոբի կյանքի ամենահիշարժան ու զվարճալի դեպքից, գուցե սա այնքան էլ մեծ ձախորդություն չէ, բայց հատուկ ընտրել է այս պատմությունը, որովհետև ամեն անգամ պատմելիս  հիշում է հայրենիքում անցկացրած խաղաղ ու անհոգ օրերը։

Մասնագիտարան․ մասնագիտություն թե՞ հոբբի, բլոգինգ 25.04.2021

Մինչ բազմաթիվ «ավանդական» մասնագիտություններ աստիճանաբար անհետանում են, նորերը չեն դադարում ծնվել։ Դարի մասնագիտություններից մեկը բլոգինգն է, որին, սակայն, չնայած մեծ պահանջարկին ու զարգացման տեմպերին, շատերը մինչեւ օրս թերահավատորեն են մոտենում ու լուրջ աշխատանք չեն համարում։ Արդյո՞ք ճիշտ մոտեցում է դա, սա աշխատանք է , թե հոբբի, ու որքա՞ն գումար է հնարավոր վաստակել դրանով, բլոգինգի մասին այս բոլո...

Մարիամ Դիլբանդյանի օրինակը 23.04.2021

Արցախյան 2–րդ պատերազմի սկսվելու բոթը փոխեց Մարիամի Դիլբանդյանի կյանքը։ Զինվորներին, Արցախից տեղահանված մարդկանց օգնելու միտքը հանգիստ չեր տալիս նրան։ Ֆեյսբուքում դարմահավաք նախաձեռնեց և իր արտասահմանցի ընկերների նվիրատվություններով կարողացավ գնել կարի մեքենաներ, հրավիրեց արցախցի կանանց և հենց իր տունը փոքրիկ արհեստանոցի վերածելով՝ քնապարկ ու անձրևանոց սկսեցին կարել։ Պատերազմի ավարտից հետո Մարիամը...

IT շաբաթ․ G․A․I․ վերծանում է գրաբարյան ձեռագրերը 23.04.2021

Գրաբարյան ձեռագրերն արհեստական բանականությամբ վերծանող ծրագիր է ստեղծել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Երիցյանի անվան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Գոռ Գրիգորյանը: G․A․I ծրագիրը 4 տարբեր մրցույթներում արժանացել է մրցանակի։ Հիմնական դժվարությունը, որին բախվել է պատանի ծրագրավորղը G․A․I․ ստեղծման ընթացքում՝ ձեռագրերում անընթեռնելի կամ վնասված տառատեսակներն...

Ascolta il podcast Իմ ռադիո su Replaio

Radio e podcast in un'unica app - gratis e senza registrazione. Installala oggi e non perderti il lancio

Scaricala su Google Play

Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici