Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Visita il sito del podcast e sostieni chi lo crea: imradio.am
Dove ascoltare?
I podcast nell'app Replaio Radio In arrivoI podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast
Episodi
«Խոշոր պլան». Հեռավար ուսուցումը Վայբերով զանգը չէ 25.06.2021 23:19
Թվայնացումը չի շրջանցել նաև կրթության ոլորտը. էլեկտրոնային գործիքները կիրառվում են առաջին դասարան ընդունելությունից մինչև բուհի ավարտական քննություն։ Ավարտական փաստաթղթերը ևս դառնում են էլեկտրոնային։ Սակայն հեռավար ուսուցումը ճիշտ կազմակերպելու տեսանկյունից դեռ անելիքներ կան. պարզապես Վայբերով զանգը կրթության որակը չի կարող ապահովել։ Ո՞րն է կրթության ապագան 21-րդ դարում. «Խոշոր պլանում» թեման քննա...
IT շաբաթ․ Էլեկտրոնային կտրոն՝ առցանց գնումների դեպքում 25.06.2021 4:10
Անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր եւ ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առեւտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։ Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը։
Դավիթ Գաբրիելյանի օրինակը 25.06.2021 7:12
22–ամյա Դավիթ Գաբրիելյանն իր փորձով գիտի՝ կրթություն ստանալու, նոր գործ սկսելու ու այն հաջողելու համար հեռու պետք չէ գնալ։ Արցախի պետական համալսարանում ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա է ուսումնասիրում, ինքն էլ Ասկերանի միջնակարգ դպրոցում ինֆորմատիկա է դասավանդում։ Ուսմանը զուգընթաց խորացել է նաև թվային մարքեթինգում, եղբոր հետ հիմնադրել BiB մարքեթինգայն ընկերությունը, որն առաջինն ու միակն է Արցա...
Կարճ ասած․․Հայաստանի միակ մատնահարդար տղամարդն եմ 20.06.2021 10:33
Արմանի մասնագիտական կյանքն այնքան հետաքրքիր է անցել, որ եթե որոշեինք ամբողջը պատմել ժամանակը չէր հերիքի, որովհետև ընթացքում այնքան դժվարությունների է բախվել, որ անգամ այդքան ճանապարհն անցնելուց հետո էլ մտածել է, լավ, կարող է՞ իրոք տղերքը ճիշտ էին, կարող է՞ մնայի ապակու գործարանում, բա ինձ պետք է՞ր և նմանատիպ այլ մտքեր։ Այսքան դժվարություններից հետո Արմանը հպարտությամբ է ասում, որ հասել է այն կետին...
IT շաբաթ․ Հայ պատանիները պլաստիկ վերամշակող սարք են ստեղծել 18.06.2021 4:54
Մտերիմ ընկերներ՝ 17-ամյա Արմեն Խաչատրյանը և 15-ամյա Ժորա Շահբաբյանն իրենց ընկերությունն ամրապնդում են նաև ՏՏ ոլորտում տարբեր նախագծեր իրականացնելով։ Տղաները մոտ 3 տարի է, ինչ սովորում են Վեդիիի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Արմենը Վեդիից է, հետաքրքրվում է 3D մոդելավորմամբ, ռադիոինժեներությամբ, վեբ ծրագրավորմամբ, քարտեզագրությամբ, Ժորան Արարատ քաղաքից է, ուսումնասիրում է ինժեներությունը։ Տղա...
Ամալյա Բաղդասարյանի օրինակը 18.06.2021 5:59
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է 21 ամյա Ամալիա Բաղդասարյանը։ Ֆրասներենի և անգլերենի մասնագետ է։ Սովորել է ԵՊՀ համալսարանում։ Օնլայն հարթակում օտար լեզուներ է դասավանդում։ Ցանկանում է ստեղծել մի միջավայր, որտեղ մարզերում ապրող երեխաները կկարողանան ոչ ֆորմալ կրթական միջավայրում զարգացնել օտար լեզուների խոսակցական հմտություննները։ Արդեն մեկ տարի է, ինչ ստեղծել է «Դինո» լեզուների օնլայն դպրոց, ո...
«Խոշոր պլան». Ոստիկանության նոր դեմքը երիտասարդներն են 17.06.2021 25:32
Հուլիսից գործի կանցնի Պարեկային ծառայությունը. այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը՝ նոր կրթությամբ ու հմտություններով: Այդ նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ապագա պարեկները 5 ամիս ուսուցման ծրագիր են անցել. նրանց թվում շատ են երիտասարդները։ Ի՞նչ գործառույթներ կունենա Պարեկային ծառայությունը, արդյոք երիտասարդները կկարողանա՞ն փոխել ոստիկանության դեմքը. «Խոշոր պլանում» թեմա...
Կարճ ասած․․սխալ տորթ էի պատրաստել 13.06.2021 10:11
Ծովինարը տորթեր պատրաստել ինքնուս է սովորել։ Երբ պատվերների պակաս չուներ, գործն էլ լավ առաջ էր գնում, պատահում է անսպասելին։ Հաճախորդի երեխայի ծննդյան տորթը Ծովինարը սխալ է պատրաստում։
IT շաբաթ․ «Արմաթն օդում»․ ԱԹՍ առաջին կրթական աշխատանոցը Դիլիջանում 11.06.2021 3:19
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցը՝ նախատեսված է 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Դրանցում պատանիները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման եւ կառավարման առանձնահատկությունները։ ԱԹ...
Նարինե Փոլադյանի օրինակը 11.06.2021 6:06
Խաչքարագործությունը սիրելի մասնագիտություն է դարձել Բեյրութից Հայաստան եկած ճարտարապետ Նարինե Փոլադյանի համար։ Լիբանանահայ աղջկա մտքով չէր անցնի որ, մի օր կարող է այդպես սիրել ու տարվել քարին շունչ ու հոգի հաղորդելու այդ արվեստով։ Ասում է՝ խաչքար պատրաստելը զուտ ձեռքի աշխատանք չէ։ Պետք է սեր, հավատ ու ջերմություն դնել յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Նարինեն 2018 թվականին «Դեպի Հայք» ծրագ...
«Խոշոր պլան»․ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն 10.06.2021 28:31
Հունիսի 8-ից մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Դրանք այս տարի անցկացվում են «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով։ Ո՞րն է սրա նպատակը, որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները և ի՞նչ անել, եթե առաջին փուլով որևէ տեղ չեք ընդունվել․ թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի...
Մասնագիտարան․ երբ առողջի ու գեղեցիկի միջեւ ընտրել պետք չէ 07.06.2021 13:46
«Գեղեցկությունը զոհեր է պահանջում», -տարիներ շարունակ համոզել ենք ինքներս մեզ․ մատնահարդար, ոտնահարդար Արեւ Ղազարյանը ապացուցում է հակառակը։ Արեւի մոտ գալիս են ոտքերի ամենատարբեր վնասվածքներով ու շատ լուրջ խնդիրներով, սակայն երկար տարիների փորձն ու իր աշխատանքի նկատմամբ սերը մասնագետին թույլ են տալիս լուծել դրանք բոլորը։ Թե ինչպես է հասել վարպետության այս աստիճանին, նա պատմել է «Մասնագիտարան...
Կարճ ասած․․ամենալուրջ համագործակցությունս ձախողեցի 06.06.2021 11:31
Գագիկ Դանիելյանը աճպարար է։ Երբ առաջարկեցի պատմել իր մասնագիտական ձախորդություններից, հոգուս խորքում մտածում էի, որ աճպարարը դժվար թե որևէ ձախորդության մեջ ընկած լինի, որովհետև եթե մի բան այն չեղավ, այնպես կանեն այն կլինի։ Բայց արի ու տես, որ այդքան էլ այդպես չէ։ Չնայած Գագիկն արդեն պրոֆեսիանալ մակարդակով է զբաղվում աճպարարությամբ, բայց կյանքում ունեցել է մի մեծ ձախորդություն, որից չի կարողա...
«Խոշոր պլան». Երիտասարդների ապագան 04.06.2021 26:08
ԿԳՄՍ նախարարությունը մշակել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարությունը։ Ծավալուն այս փաստաթղթի նպատակն է ստեղծել իրավական միջավայր և ապահովել անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման, ինքնադրսևորման համար: Ռազմավարությունը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը։ Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք ԿԳՄՍՆ...
Հակոբ Ստամբոլցյանի օրինակը 03.06.2021 7:21
Արցախյան 44-օրյա պատերազմին որպես բուժակ կամավորագրված Հակոբ Ստամբոլցյանը Երևանի Մ․ Հերացու անվան Բժշակական համալսարանի ուսանող է, սովորում է ստոմատոլոգիայի ֆակուլտետում։ Թեվ նոր էր զորացրվել, բայց պատերազմի լուրը լսելուց հետո առանց տատանվելու հավաքել է անհարժեշտ իրերը և սեպտեմբերի 28–ին հասել Արցախ։ Վարդենիսի կայազորային հոսպիտալում ընկերների հետ արել են հանարավոր ամեն բան․ առաջնագծից զինովորներ...
Ռադիոզրույց. Որ Արցախը ապրի 03.06.2021 13:42
Երևանցի 22 տարեկան Վաչեն մի օր հավաքեց իրերն ու տեղափոխվեց Արցախ ապրելու: Սարուշեն համայնքում նա բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ՝ փորձելով ոգևորել ու մոտիվացնել երիտասարդներին:
IT շաբաթ. AR Trails․ հավելված արշավասերների համար 03.06.2021 11:52
AR Trails բջջային հավելվածը կօգնի բացահայտել Հայաստանի գեղեցիկ արահետները։ Լրացված իրականությամբ աշխատող այս հավելվածը հասանելի է Google Play store-ում և App Store-ում: Անհրաժեշտ է ներբեռնել այն և ստանալ տվյալ արահետի վերաբերյալ ամենակարևոր տեղեկատվությունը՝ աուդիո, վիդեո, և այլ ձևաչափերով։ AR Trails–ի մասին զրուցել ենք համահեղինակ Արսեն Գասպարյանի հետ։
Կարճ ասած․․հարսի պարը ջնջվել էր 30.05.2021 12:23
Գոռը լուսանկարիչ է։ Սկզբից պատմում է, թե ընդհանրապես լուսանկարիչներն ինչ ձախորդությունների մեջ կարող են ընկնել։ Հետո հիմնական աշխատանքից դուրս պատահած ֆեյլերից է խոսում։ Ավելի կոնկրետ մի նախագծի մասին։ Գոռը դուրս է գալիս երևանի փողոցներ, քայլում ու ուշադիր հետևում մարդկանց, ու եթե հանկարծ որևէ մեկը իր հետաքրքիր արտաքինով գրավում է Գոռին, մոտենում է ու խնդրում լուսանկարել այդ մարդուն, հետո դա տեղադ...
Մասնագիտարան․ համի գաղտնիքը՝ խոհարար 30.05.2021 10:20
Համեղ սնվել սիրում ենք բոլորս, իսկ թե ինչ աշխատանք, սեր ու համբերատարություն է թաքնված յուրաքանչյուր համեղ ափսեյի հետեւում, մեզ պատմել է խոհարար Արսեն Մնացականյանը։
«Խոշոր պլան». Առաջին Հանրապետության դասերը 28.05.2021 26:05
Այսօր մենք տոնում ենք Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի և Առաջին Հանրապետության 103-րդ տարեդարձը։ Մեկ դար անց հիմա առավել քան երբևէ մենք կարիք ունենք թերթել մեր պատմության հաղթական էջերը, դասեր քաղել հերոսական դրվագներից։ «Խոշոր պլանում» թեման քննարկելլ ենք պատմական գիտությունների դոցենտ, թեկնածու Լիլիթ Մկրտչյանի և «Անկախության պատմություն» շարքի հեղինակ Միքայել Յալանուզյանի հետ։
Վիգեն Խաչատրյանի օրինակը 28.05.2021 6:16
Իր բոլոր ծրագրերը, նպատակները թալինցի Վիգեն Խաչատրյանը կապում է ծննդավայրի հետ։ Ասում է՝ միայն ուսման նպատակով և հետ գալու պայմանով կհեռանա սիրելի քաղաքից։ Այժմ Ֆրանսիական համաալսարանի ուսանող է։ Թեև 18 տարեկան է, բայց Մաստարա գյուղում Արմաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավար է, զուգահեռ վերապատրաստվում է «Արմաթն օդում» աշխատանոցում, որպեսզի թալինցի երեխաներին ԱԹՍ նախագծել, պատրաստել սովորեցնի։ Վ...
Բիթրեյթ․ Olivia Rodrigo | SOUR 27.05.2021 20:13
Դեռահասությունից ծնված ու դեռահասության մասին․ Օլիվիայի՝ արդեն համաշխարհային ֆենոմենի նոր ալբոմը դառն է, ինչպես սովորաբար լինում են թինեյջերների հույզերն ու զգացողությունները՝ աշխարհի նկատմամբ։
Կարճ ասած․․երկու քննությունն էլ տապալեցի 22.05.2021 10:12
Պարի անվերջ հոգնատանջ փորձեր և ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Բայց Միլենան գիտի, թե այս ամենի միջով ինչի համար է անցնում։ Միլենան 17 տարեկան պարուհի է։ Իր կյանքում հասցրել է երկու մեծ ֆեյլ ունենալ։ Զարմանալին այն է, որ երկու ֆեյլերն էլ նույն թեմայի մեջ են։ Երկու անգամ Միլենան նույն ուղղությամբ է գնացել, երկուսն էլ ձախողել։ Միլենայի երիտասարդ կյանքի ձախորդություններն իրեն տարել տեղավորել են ճիշտ մա...
Միքայել Սիմոնյանի օրինակը 21.05.2021 7:29
Բազմերանգ թելերը, կտորն ու ասեղը 23 ամյա դիզայներ Միքայել Սիմոնյանի ձեռքին վերածվում են յուրօրինակ հագուստների: Մոդելավորման նկատմամբ սերը իջևանցի երիտասարդի մոտ առաջացել է դեռ մանկուց, երբ իր խաղալիքների համար կտորից, թղթից հագուստ էր կարում։ Նրա խոսքով՝ ստեղծագործական աշխատանքն իր տարերքն է, մինչև նորաձևության աշխարհ մուտք գործելը երգարվեստով է զբաղվել։ Որոշ ժամանակ անց կրթությունը երիասարդ դիզա...
IT շաբաթ․ Սեպտեմբերին կանցկացվի Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը 21.05.2021 3:30
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում սեպտեմբերին տեղի է կունենա Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ առաջին մրցույթը, որին կարող են մասնակցել դպորցականներ, սիրողական խմբեր, սկսնակ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ․ կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։Մրցույթի մասնակցության...
Podcast simili
Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici