Im Radio

Իմ ռադիո

Education HY ↓ 957 episodi

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Visita il sito del podcast e sostieni chi lo crea: imradio.am

Autore

Im Radio

Categoria

Education

Sito del podcast

imradio.am

Ultimo episodio

1 ott 2026

Dove ascoltare?

I podcast nell'app Replaio Radio In arrivo

I podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast

Scaricala su Google Play Installala gratis Android quasi 10 mln di download · valutazione 4,8 iOS in arrivo

Episodi

Բիթրեյթ․ Nick Jonas | Spaceman 18.03.2021

Այս ալբոմը կարելի է բաժանել չորս ենթաթեմայի՝ հեռավորություն, հաճույքներ, էֆորիա և հավատարմություն։ Մեծացած՝ արդեն 28 տարեկան Նիք Ջոնասը երգում է քովիդի բերած տրամադրությունների ու ոտքից-գլուխ փոխված աշխարհի մասին, որում միակ անփոփոխ ճշմարտությունը սերն է, ու այն աստվածային հույզերը, որ ամփոփում են այն։

Ռադիոզրույց. Իմ մենթոր 17.03.2021

«Իմ մենթորը» նախագիծ է երիտասարդների համար, որոնք ուզում ենք հասնել իրենց երազանքներին: Հաջողակ արվեստագետները, գործարարները, կրթության և այլ ոլորտի մասնագետները դառնալու են մենթորներ և իրենց օրինակով մոտիվացնեն երիտասարդներին: Նախագծին մասնակցելու համար պետք է ներբեռնել հավելվածն ու փորձել՝ սովորելով միավորներ վաստակել: Նախագիծն հեղինակել և իրականացնում է Լոֆթ կենտրոնը:

IT շաբաթ․ Պատանի ավիամոդելավորողը «Օդային հետախույզ» առաջին կարգի վկայական է ստացել 15.03.2021

Գյումրու ավիամոդելային խմբակի սան 17 ամյա Աղասի Թորոսյանը «Օդային հետախույզ» առաջին կարգի վկայական է ստացել իր ստեղծած ուսումնական թռչող մոդելի պատրաստման ու հաջող փորձարկման համար։ Արտաքին տեսքի նմանության համար Աղասին այն պայմանականորեն Սու-27 է անվանել։ Սարքն ունի էլեկտրական շարժիչ, որը կապ է հաստատում հեռակառավարվող վահանակի հետ։ Աղասին որոշել է ուսումը շարունակել Արմենակ Խամփերյանցի անվան ռազ...

Կարճ ասած․․միամսյակ էր 13.03.2021

Մարտի մեկից տոնական եռուզեռն սկսում է։ Տղամարդիկ սկսում են մտածել, թե ինչպես պետք է մեկ ամիս առանձնահատուկ ուշադրություն դարձնեն կանանց, իսկ կանայք գիտեն՝ մեկ ամիս սիրվելու են սովորականից քառակի անգամ շատ։ Գարուն է․․կանանց տոներն են, շուրջը գեղեցիկ է, բայց երբևէ մտածել ե՞ք, թե ինչպե՞ս են տղամարդիկ պատրաստվում տոնին, ինչպես են նվեր ընտրում, ինչպես են ձախողում, ինչպես ընտրած նվերը սիրելի կանանց ճաշա...

«Խոշոր պլան». Կանանց հաջողության ճանապարհը 12.03.2021

Կանանց միամսյակի առթիվ «Խոշոր պլանում» քննարկում ենք կանանց խնդիրները, հասարակության կարծրատիպային մոտեցումները։ Բիզնեսի ու հասարակական ոլորտում իրենց հաջողությունների մասին են պատմում BSMI մարքեթինգային դպրոցի հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Շուշանա Սիրականյանը։ 

Բիթրեյթ․ Isak Danielson | Tomorrow Never Came 11.03.2021

Շվեդ երիտասարդ արտիստը երաժշտաշխարհ է մտել՝ համալրելու խոցելի ու հուզական տղամարդ արտիստների շարքերը, բայց, իհարկե, յուրօրինակ ձեռագրով։ Լիրիկական ալբոմի ճանապարհը՝ դրախտից դեպի նոր սկիզբ, սովորական սիրային ապրում է՝ փոխանցված մեղեդիներով ու հոգի լցնող ձայնով։ 

Կարճ ասած․․հաճախորդիս հագուստը պատահաբար պատռեցի 06.03.2021

Ժորն ինքնուս նկարիչ է։ Իր սեփական փոքրիկ բիզնեսն ունի, որտեղ հագուստների վրա նկարում է այն ամենն, ինչ հաճախորդը կցանկանա։ Այս էպիզոդում կլսեք Ժորի աշխատանքային ձախորդությունների մասին, որոնք, մեր մեջ ասած, այդքան էլ քիչ չեն։

AFScore․ Ամեն ինչ հայկական ֆուտբոլի մասին 05.03.2021

AFScore–ը հայկական ֆուտբոլային առաջին հավելվածն է։ Մեկ հարթակում կարելի է գտնել Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի հավաքականի խաղերի, հանդիպումների մեկնարկային կազմերի, լավագույն ֆուտբոլիստների, ֆուտբոլային վերջին նորությունների մասին ծավալուն ինֆորմացիա։ Հավելվածը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Այն կարելի է ներբեռնել App Store-ից և Google play-ից ու AFScore.am կայքից։...

Բիթրեյթ․ Julien Baker | Little Oblivions 04.03.2021

Բոլորն էլ վախենում են մահվանից կամ վերջնական մոռացությունից, քանի որ մեր իմացությունից ու ընկալումից դուրս գտնվող աշխարհների անորոշությունը մեզ հետևում է ամբողջ կյանքում։ Սա է պատճառը, որ մենք հաճախ «փախչում ենք» կյանքից։ Համենայն դեպս, այսպես է մտածում Թենեսիում ծնված Ջուլիեն Բեյքերը, որի նոր ալբոմը հենց մեծ ու փոքր անդունդներից ինքներս մեզ հնարավորինս շեղելու տիպական կարողության մասին է։

«Խոշոր պլան»․ Վերադարձ հայրենիք 04.03.2021

«Խոշոր պլանում» քննարկում ենք հայրենադարձության խնդիրները։ Ճամպրուկները հավաքելուց առաջ ո՞ւր պետք է դիմի հայրենիք վերադարձող մարդը, ի՞նչպես է նրանց օգնում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և հայրենադարձության հարցում ի՞նչ դեր ունի «իԳործ» ծրագիրը․ այս թեմաների մասին զրուցում ենք Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի փորձագետ, «իԳործ»–ի համակարգող Աքասիա Փալատեանի, ծրագրի մասնակից...

Ռադիոզրույց. Հզոր կին՝ ամուր համայնք 04.03.2021

«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվելու են կողմնորոշիչ հանդիպումներ ծրագրի շահառու կանանց հետ, վերջիններիս կտրամադրվի փորձագիտական աջակցություն, արդյունքում կմշակվեն թվով 20 դրամաշնորհային ծրագրեր: Ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն և կիրականացվեն համայնքներում՝ վերջիններիս տեղական ինքնակառավարման մարմիններում նե...

Մասնագիտարան․ Դիմահարդարման արվեստը կինոյում, հեռուստատեսությունում եւ առօրյայում 28.02.2021

Գեղեցկության ոլորտի մասնագիտությունները վերջին շրջանում ամենապահանջվածներից ու եկամտաբերներից են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Չնայած այն բանին, որ որակյալ մասնագետների պակաս մեր երկրում կարծես թե չկա, միեւնույնն է բազմաթիվ երիտասարդներ, հատկապես աղջիկներ շարունակում են սովորել դիմահարդարում։ Արդյոք մեյք ափ արտիստի աշխատանքն այնքան եկամտաբեր ու հետաքրքիր է, որքան կարծում ենք, որո...

Կարճ ասած․․ 27.02.2021

24 տարեկանում Լևոնը որոշում է, որ պետք է մասնակցի Հրազդան քաղաքի քաղաթապետի ընտրություններին։ Որոշել էր մեքենան վաճառել և այդ գումարով շտաբեր վարձեր և բուկլետներ պատրաստեր։ Մինչ պատրաստվում էր քարոզարշավին, պատահեց անսպասելին։ Լևոնը վթարի ենթարկվեց ու մեքենան ջարդուփշուր եղավ։ Սա, իհարկե, ուրախ դեպք չէ, բայց Լևոնը ծիծաղով է պատմում դեպքի մասին ու համարում իր կյանքի ամենամեծ ձախորդությունը։

IT շաբաթ 26.02.2021

Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ գործող Թումո լաբորատորիաների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջին համատեղ համագործակցությունն ավարտվեց օրեր առաջ և համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծվեց ոռոգման ավտոմատացված համակարգ։ Նախագծի մանրամասների մասին զրուցել ենք համալսարանի և լաբորատորիայի ուսանող Սամվել Ասոյանի և Թումո լաբորատորիաների համակարգող Ռուբեն Միրզոյանի հետ։

Բիթրեյթ․ Robin Thicke | On Earth, and in Heaven 25.02.2021

Ալբոմ՝ մարդկանց մասին, որ երկնքում են, և նրանց, որ դեռ երկրի վրա են, ու մեզ դարձնում են այն, ինչ կանք։ Փոփ փառքի հասնելուց հետո Ռոբինի տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով․ հեղինակային իրավունքին առնչվող դատավարություն, որը բառացիորեն տապալեց Blurred Lines երգի հաջողությունը, բաժանում սիրելիից և չափազանց հարազատ մարդկանց կորուստ։ Ութերորդ ստուդիական ալբոմով, սակայն, արտիստը սովորեցնում է՝ ինչ...

«Խոշոր պլան»․ Պատերազմից հետո ապրելու բանաձևը 25.02.2021

«Ինչպե՞ս շարունակել կյանքը պատերազմից հետո»՝ այս հարցը շատերս ենք ինքներս մեզ տվել ու չգտել պատասխանը։ Հետպատերազմյան սթրեսի հաղթահարման ուղիները, հոգեբանական աջակցության պետական ծրագիրը քննարկել ենք «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» հոգեբան, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանի և սոցաշխատող Լուսյա Գավուկչյանի հետ։ 

Մասնագիտարան․ մոդելինգը Հայաստանում 21.02.2021

 Մոդելային աշխարհն ու մոդելների կյանքը կողքից թվում է շատ գրավիչ ու հետաքրքիր։ Այս կյանքի մասին երազում են բազմաթիվ երիտասարդ աղջիկներ, նրանցից շատերի հարցերին պատասխանելու համար զրուցել ենք մոդել, Demirkhanyan models school դպրոցի հիմնադիր տնօրեն Աննա Դեմիրխանյանի եւ նույն դպրոցի սան Անի Թադեւոսյանի հետ։ 

«Խոշոր պլան»․ Գիտության ֆինանսավորում 20.02.2021

«Խոշոր պլան»–ում քննարկում ենք գիտության ֆինանսավորման խնդիրները։ Ձևավորվել է «Գիտուժ» անվամբ հասարակական շարժում, որը կոչ է անում պետական կառույցներին 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար  բյուջեով նախատեսված հատկացումները։ Թեմայի մասին զրուցում ենք Firo ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանի և Spacetab ընկերության տնօրեն Նարինե Կոտիկյանի հետ։ &...

Հայկական տեխնոմտքի հաջողության պատմությունը՝ Netflix–ում 20.02.2021

Հայաստանի ստարտափ էկոհամակարգի ու տեխնոլոգիական ներուժի մասին կպատմի Netflix–ը։ «Musk factor» 12–մասանոց սերիալը ներկայացնում է անհավանական հաջողության հասած չորս հայ տղաների պատմությունը։ Հեղինակավոր կինոհեռարձակողի պրոդյուսերական կազմը սցենարի մասով արդեն հավանություն է տվել:  Ֆիլմի մանրամասների մասին խոսել ենք պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի և IT խորհրդատու Աշոտ Խուդգարյանի հետ։ 

Կարճ ասած․․ 20.02.2021

Նինա Տիտանյանը 15 տարեկան էր, երբ լրագրողի հարցին այնպիսի պատասխան տվեց, որ ամբողջ Հայաստանն իրենից էր խոսում։

Մասնագիտարան. Փաստաբանի գործը Հայաստանում 15.02.2021

 Այս անգամ մեր դիմորդներին պատմում ենք մեր երկրում փաստաբանի աշխատանքի առանձնահատկությունների ու դժվարությունների մասին: «Մասնագիտարան»-ում իր փորձով կիսվել է փաստաբան Լեւոն Սահակյանը: 

Կարճ ասած․․ 13.02.2021

Կարճ ասած․․Տիգրանին աշխատանքի չեն ընդունում ֆիզիկական տվյալների պատճառով

Մենք ու մենք․ Կանանց և տղամարդկանց ընկերություն 12.02.2021

Կանանց և տղամադրկանց միջև կարո՞ղ է լինել  անբասիր ընկերություն։  Տեսակետներն ու մոտեցումները տարբեր են, հաճախ տարբեր են նաև ընկալումները ընկերության մասին։  Մենք ու մենք փորձել ենք եզրագծել ընկերության և սիրահարվածության նուրբ սահմանը և ուսումնասիրել աղջիկների ու տղաների պատկերացումները ընկերության մասին։

IT շաբաթ․ Հայկական հարվածային ԱԹՍ–ներն անցնում են պետական փորձարկումներ 12.02.2021

Արհեստական բանականության կիրառումը պաշտպանական ոլորտում տարեցտարի ավելի է կարևորվում։ Հայկական արտադրության հարվածային անօդաչու սարքերը արդեն անցնում են պետական փորձարկումներ և հաջող ավարտից հետո կսկսվի դրանց սերիական արտադրությունը։ Հայկական խոցող անօդաչուների դեպքում փորձնական կիրառման մեջ արդեն իսկ կիրառվել են արհեստական բանականության ալգորիթմեր հենց օբյեկտների ճանաչման, դրանց թիրախավորման համա...

Բիթրեյթ․ Foo Fighters | Medicine at Midnight 11.02.2021

Foo Fighters-ի անդամները 25 տարի շարունակ ստեղծագործել են ռոքային համակարգի կանոններով, որտեղ սխալվել հնարավոր չէ, քանի որ միշտ անում ես այն, ինչն արդեն հաջողել է։ Տասներորդ ստուդիականով սակայն տղաները փորձել են տրանսֆորմացվել ու ներազդվել փոփ հնչողությունից։ Կրակը ստացվել է՝ միախառնելով իրար մի քանի երաժշտական մտածողություններ՝ 90-ականների գարաժ-ռոքից մինչև նորագույն լուփեր։

Ascolta il podcast Իմ ռադիո su Replaio

Radio e podcast in un'unica app - gratis e senza registrazione. Installala oggi e non perderti il lancio

Scaricala su Google Play

Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici