Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Visita il sito del podcast e sostieni chi lo crea: imradio.am
Dove ascoltare?
I podcast nell'app Replaio Radio In arrivoI podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast
Episodi
«Խոշոր պլան». Փոփոխություններ եկամտահարկի վերադարձի ծրագրում 15.10.2021 22:21
Վերջերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատեց Կառավարության նախաձեռնած օրինագիծը, որով աստիճանաբար կսահմանափակվի և կվերացվի եկամտահարկերի վերադարձի համակարգը Երևանում հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքով: 2022 թվականի հուլիսի 1-ից փոփոխությունները կտարածվեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի վրա, 2023 թվականի հունվարի 1-ից` մեծ կենտրոնի, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ կենտրոնին հարող թաղամասերի եւ 2025 թ...
IT շաբաթ․ Հայաստանում կանցկացվի DigiWeek 2021 միջոցառումը 13.10.2021 3:18
Մեկ շաբաթ հագեցած օրակարգով տեխնոլոգիական ոլորտի հսկաները մեկ հարկի տակ կքննարկեն ՏՏ աշխարհի ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները՝ միավորվելու և համագործակցելու ուղիները ։ Հոկտեմբերի 29-31-ը 1400 քմ ցուցահանդեսային տարածքում, հարյուրից ավելի ընկերություն ու ստարտափ Երևանում և Գյումրիում կմասնակցեն ամենամեծ DigiWeek 2021 միջոցառմանը։ Այն կազմակերպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյո...
Միքայել Նազարենկոյի օրինակը 12.10.2021 6:09
Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից, լուսանկարիչ Միքայել Նազարենկոն պատերազմական յուրաքանչյուր օրվա մասին խոսում է մեկ լուսանկարով։ «1080 ժամ» է անվանել նախագիծը, որով երիտասարդ լուսանկարիչը պատմում է կռվի ոչ թե կատաղի, այլ խաղաղ պահերի մասին։ 1080 ժամը ոչ թե 44 , այլ 45 օր է։ Միքայելն ասում է՝ պատերազմի 44–րդ օրը ոչ բոլորն են անմիջապես իմացել, որ կռիվն ավատվել է, այդ իսկ պատճառով ֆոտոնախագի...
Կարճ ասած․․երկու անգամ որոշել ենք գնացք նստել, երկուսն էլ սխալ ժամի համար ենք տոմս գնել 10.10.2021 11:07
Այո, ամեն անգամ, երբ կմտածեք, թե ինչու հենց ձեզ հետ պետք է լիներ այս կամ այն բանը, մի անգամ էլ մտածեք՝ բա եթե ինձ հետ չլիներ, ու՞մ հետ լիներ։
«Խոշոր պլան». 44-օրյա պատերազմից 365 օր անց 08.10.2021 19:13
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ իրավիճակ է բանակցային գործընթացքում, արդյոք հավանական է տարածաշրջանում խաղաղության օրակարգը. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք «Օրբելի» վերլուծական կենտրոնի՝ Ադրբեջանի գծով փորձագետ Հայրիկ Սուքիասյանի հետ։ Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի
Lady Gaga+Tony Bennett, Ministry | Բիթրեյթ 08.10.2021 25:51
Երկու շատ տարբեր ալբոմներ, տարբեր աշխարհներից, տարբեր գաղափարներով ու նպատակներով։ Խնդրում եմ, ուշադրություն դարձնել Թոնի Բենեթի ու Լեդի Գագայի «Love For Sale»-ից դեպի Ministry խմբի «Moral Hygiene» ալբոմ անցումը։ Կարծում եմ, լավ է ստացվել :D
Կարճ ասած․․Արևիկն ինձ մերժեց 02.10.2021 10:26
Կոստյան մասնագիտությամբ դերասան է, բայց այնպես է ստացվել, որ այսօր աշխատում է մի ոլորտում, որեղ ամեն օր շփվում է բազմաթիվ մարդկանց հետ։ Հենց այդպես էլ կարողանում է իր կերպարներին ստեղծել, որոնց մի մասին արդեն հասցրել են սիրել։ Դե քանի որ մենք էլ միշտ հավաքվում ենք մեր ձախորդություններից խոսելու, Կոստյան որոշեց, որ պետք է պատմի փոքր ժամանակվա ֆեյլերից մեկի մասին, որովհետև մեծ ժամանակվա ձախորդությու...
Աննա Հովհաննիսյանի օրինակը 01.10.2021 8:32
Բնությունը շռայլ է գտնվել Լոռու մարզի նկատմամբ, յուրաքանչյուր անկյուն հարուստ է հրաշալի բնապատկերներով, հայտնի ու անհայտ վայրերով, – ասում է Աննա Հովհաննիսյանը , ում կես կատակ կես լուրջ անվանում են «Լոռվա տուրիզմի նախարար», քանի որ հենց նրա շնորհիվ մարզում ավելացել են զբոսաշրջիկները։ Ամեն ինչ սկսվել է 2 տարի առաջ, երբ շրջում էր Լոռվա գյուղերով, ծանոթանում տեղացիների հետ, լսում նրանց պատմություններ...
IT շաբաթ 01.10.2021 4:55
18-ամյա Սոֆի Մինասյանն արդեն 3 տարի է, ինչ սովորում է Գյումրու ավիամոդելային ակումբում, ազատ ոճի թռչող անօդաչուներ է պատրաստում։ Պատմում է, որ փոքր ժամանակ երազում էր ռազմական օդաչու դառնալ, բայց հիմա այլ նպատակներ ունի, մտածում է ռազմական անօդաչու թռչող սարքեր նախագծել։ Նրա պատրաստած մոդելների թռիչքը հասնում է մոտ 4 կմ բարձրության, դրանք մեկ ժամից ավել մնում են օդում, տարբեր հնարքներ կատարում։ Իս...
Alessia Cara, X Ambassadors, Poppy | Բիթրեյթ 01.10.2021 26:43
Ալտերնատիվ, փոփ ռոք, մետալքոր, ռ-ն-բ-փոփ, գրանջ տարրեր… Այս էպիզոդի բազմազանությունն ապահովել է X Ambassadors խումբն իր «The Beautiful Liar» կոնցեպտուալ ալբոմով, Alessia Cara-ն՝ անձկանան մտորումների մասին «In the Meantime», իսկ Poppy-ն՝ ծանր հնչողությամբ «Flux» սկավառակով:
«Խոշոր պլան». Անկախության օրը նշելու կարևորությունը 28.09.2021 16:26
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշեց անկախության 30-րդ տարեդարձը։ Հրապարակում անցկացված համերգը բուռն քննարկումների առիթ էր դարձել դեռևս շաբաթներ առաջ, երբ սկսվել էին բեմի շինարարական աշխատանքները։ Հանրության մի մասը պնդում էր, որ հետպատերազմյան այս իրավիճակում որևէ միջոցառում անցկացնել չի կարելի, մինչդեռ մյուս հատվածը հակադարձում էր՝ անկախ պետությունը պարտավոր է որևէ կերպ նշել այդ օրն...
Կարճ ասած․․ինձ ID card մի վստահեք 28.09.2021 10:04
Մի օր ընկերների հետ քննարկման ժամանակ որոշում են, որ Օնիկը պետք է բլոգ ունենա, ճամփորդական բլոգ, որտեղ կպտտվի աշխարհով մեկ ու մեզ հայալեզու կոնտենտ կտա տարբեր երկրների, քաղաքների ու գյուղերի մասին։ Ու այնպես է ստացվել, որ Օնիկի կյանքի ձախորդությունների մեծ մասը հենց ճանապարհորդությունների ժամանակ է եղել:
Միրաբ Բաբայանի օրինակը 24.09.2021 8:05
44–օրյա պատերազմի 2–րդ օրը Ուկրաինայից Հայաստան եկած Միրաբ Բաբայանը մի քանի ամիս է, ինչ ընկերների հետ ստեղծել է « Մշակութամետ » նախաձեռնությունը։ Ամեն շաբաթ այցելում են սահմանամերձ համայնքներ ազգային երգ ու պարի, դաշնամուրի, կիթառի, դհոլի և 16 այլ ուղղություներով դասընթացներ անցկացնում։ Ասում է՝ գյուղերում կյանքն այնպես չի զարգանում ինչպես քաղաքում, բայց չէ որ այնտեղ ապրող երեխանե...
Lil Nas X, Billy Idol, St. Vincent | Բիթրեյթ 24.09.2021 26:11
Նոր եթերաշրջա՜ն։ Լսելու ենք մեկը մյուսի հետ կապ չունեցող, տարբեր լսարաններ ունեցող ու ամենակարևորը` միաժամանակ փախած ու չափազանց հայտնի արտիստների ձայնասկավառակներ: Այս շաբաթ «Բիթրեյթում» են Lil Nas X-ի «Montero»-ն, Billy Idol-ի «The Roadside» մինի ալբոմն ու St. Vincent-ի «The Nowhere Inn» վավերագրականի սաունդթրեքը։
IT շաբաթ․ ԱՏՁՄ–ը 2021-25թթ կաշխատի 5 ուղղություններով 22.09.2021 5:27
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 2021-25 թթ ռազմավարական ծրագրի 5 ուղղություներն են կրթությունը և աշխատուժի զարգացումը, երկակի նշանակության տեխնոլոգիաների արտադրությունը, գիտական հետազոտությունները, էլեկտրոնային կառավարումը և կիբերանվտանգությունը։
«Խոշոր պլան». Առողջությունը թանկ է 19.09.2021 31:25
Կառավարությունը նախատեսում է 2023թվականից անցնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի։ Ինչո՞ւ է ապահովագրությունը դառնում պարտադիր, ինչքա՞ն են վճարելու մարդիկ և ի՞նչ փաթեթ են ստանալու. թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի հետ և Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Թրփանջյան» հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի...
Կարճ ասած․․Հայաստանում նոր ռեկորդ եմ գրանցել 18.09.2021 9:59
Հայկին սոցցանցերում գիտեն որպես ֆրիսթայլեր Հայկ, հաճախ նաև ասում են գնդակի հայ արքա։ Հայկի ռեկորդների մասին Հայաստանում շատերը գիտեն, ովքեր էլ չգիտեն, իմանալուց հետո զարմանում են և տպավորվում։
Մոնիկա Բակունցի օրինակը 17.09.2021 5:42
Հաջողության ճանապարհն ինքդ պետք է կերտես, պրպտելով ու նոր հնարավորություններ ստեղծելով,– համոզված է 18 ամյա Մոնիկա Բակունցը։ Սյունիքի մարզի Կապան քաղաքից է, սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 2–րդ կուրսում։ Ասում է՝ իր ապագա մասնագիտության մասին մանկուց է երազել, քանի որ ցանկանում է դիվանագիտական հմտություններ գործի դնելով օգտակար լինել հայրենիքին։Մոնիկան այժմ ապրում է Երևանում...
Բիթրեյթ․ Iron Maiden | Senjutsu 17.09.2021 25:39
«Senjutsu»-ն բրիտանական կուլտային Iron Maiden մետալ խմբի վեց տարվա մեջ առաջին սկավառակն է ու իրենց ընդհանուր 27-րդը։ Այն մռայլ է, հիմնված է անդամների անձնական ապրումների վրա ու չունի նոստալգիկ հնչողություն, ինչպես հայտնի ռոք/մետալ խմբերի սկավառակների մեծ մասը։
Կարճ ասած․․Ձմեռ պապիկի պատճառով, մի քանի օր ամաչում էի դպրոց գնալ 15.09.2021 10:10
Եթե, օրինակ, Անահիտի տարիքը համապատասխաներ, գուցե ինքն էլ հայտնվեր Տաքսի ֆիլմի այն հատվածում, որտեղ Ձմեռ պապիկներ կան, որովհետև կյանքի մի ձախորդությունը կապված է հենց Ձմեռ պապի հետ։
Զոհված ընկերներիս ժպտացող դեմքերը հաճախ են երազիս հայտնվում․ «Խոսիր ինձ հետ․․» 14.09.2021 38:20
Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ, բժիշկ Ռաֆայել Պետրոսյանի այցելուն Վարուժանն է։ Պատերազմի ժամանակ նա երկու ամսվա ծառայող էր, երբ վիրավորում ստացավ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։
Բիթրեյթ. Halsey | If I Can't Have Love, I Want Power 10.09.2021 28:13
Փոփ երգչուհի Հոլզին, համագործակցելով ինդաստրիալ երաժշտության նախահայրեր Trent Reznor-ի և Atticus Ross-ի հետ, ստեղծել է ալբոմ հղիության ամենաբարդ ու դաժան կողմերի, կանանց խնդիրների ու հասարական կարծրացած ճնշումների մասին:
IT շաբաթ․ «Հաւք 2021» մրցույթը՝ ԱԹՍ օդանավակայանի տարածքում 10.09.2021 3:14
Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կառուցվող ԱԹՍ օդանավակայանի տարածքում ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Սեպտեմբերի 18-ին այնտեղ կանցկացվի «Հաւք 2021» առաջին ԱԹՍ մրցույթը, որին կմասնակցի 30 թիմ Գյումրիից, Գեղարքունիքից ու Երևանից։ Մրցույթի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։  ...
Նարեկ Օհանյանի օրինակը 10.09.2021 6:56
Միահամուռ ուժերով, հոգատար վերաբերմունքով ու սիրով պետք է պահպանել ու պաշտպանել հայրենի բնության գանձերը,–ահա այս գաղափարախոսությամբ է առաջնորդվում 17 ամյա Նարեկ Օհանյանն ու իր գործունեությամբ խթանում համայնքում էկոկրթության տարածմանը։ Ապրում է Արարատի մարզի Վեդի քաղաքում, սովորում տեղի ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքում։ Ասում է՝ Հայաստանը բացառիկ է իր բնությամբ, յուրաքանչյուր մարզ աչքի է ընկնում անձեռակ...
«Խոշոր պլան»․ Երիտասարդների ներուժը մարզերում 09.09.2021 28:50
Չնայած պետական ու հասարակական սեկտորի ջանքերին՝ մարզերում դեռ արդիական է երիտասարդների զբաղվածության և ժամանցի կազմակերպման խնդիրը։ Ինչ անել, որ երիտասարդները մնան իրենց ծննդավայրում, աշխատեն և զարգացման ծրագրեր իրականացնեն հասկակակիցների համար։ Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Լոֆթ կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանի և Արագածոտնի մարզում գործող «Լյուպին» երիտասարդական ՀԿ–ի նախագահ Վ...
Podcast simili
Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici