Im Radio

Իմ ռադիո

Education HY ↓ 956 episodi

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Visita il sito del podcast e sostieni chi lo crea: imradio.am

Autore

Im Radio

Categoria

Education

Sito del podcast

imradio.am

Ultimo episodio

30 set 2026

Dove ascoltare?

I podcast nell'app Replaio Radio In arrivo

I podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast

Scaricala su Google Play Installala gratis Android quasi 10 mln di download · valutazione 4,8 iOS in arrivo

Episodi

«Խոշոր պլան». Ծանր ապրումների մեկ տարի 17.11.2021

1 տարի է անցել Արցախյան 44-օրյա պատերազմի ծանր ավարտից. այս ընթացքում հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համար մեկնարկած պետական ծրագիրը մոտենում է ավարտին։ 8 կազմակերպության հոգեբանական խմբերը հանդիպել են Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում զավակ կորցրած ծնողների, պատերազմի մասնակիցների և վիրավոր զինծառայողների հետ։ Ինչքանո՞վ է հոգեբանական աջակցության ծրագիրը նրանց օգնել հաղթահարել ծանր ապրու...

«Ինձ թվում է՝ կողակից չունեմ, որովհետև ավելորդ քաշի խնդիր ունեմ»․ «Խոսիր ինձ հետ․․» 17.11.2021

Ոմանց համար դժվար է արտասանել երկու տառանոց բառերից մեկը՝ «ոչ»-ը։ Բառը դժվար է արտասանել ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն։ Մեր շրջապատում կան մարդկ, ովքեր «ոչ» ասել չեն կարողանում։ Այդպես իրենց գերի են դարձնում այլ մարդկանց ցանկություններին, դրա հետևանքով հաճախ հոգեբանորեն վատ են զգում, անգամ հասկանում, որ դա  խանգարում է իրենց, բայց մեկ է, չեն կարողանում ոչ ասել։ Այս էպիզոդում հոգեթերապևտ Մա...

Art Ուրբաթ․ Կինոաշխարհի նորություններով լի շաբաթ 15.11.2021

Այս շաբաթ նորությունները շատ էին հատկապես կինոաշխարհում, հարցազրույցը նույնպես նվիրված է կինոյին։ Մեկնարկել է Արեւորդի տասներորդ միջազգային բնապահպանական փառատոնը, որտեղ մասնակիցները էկոլոգիական խնդիրների մասին խոսում են կինոյի լեզվով։ Շուրջ 30 մասնակից տարբեր երկրներից մրցում են չորս անվանակարգերում։ Ավելի մանրամասն պատմում է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։ 

Կարճ ասած․․կիսվեք ծնողների հետ 14.11.2021

Այս պատմությունից Արթուրը դասեր քաղել է, իհարկե, բայց միևնույն է, եթե հիմա էլ սիրահարվի իրենից տարիքով մեծ կնոջ, ինչը մեր մեջ ասած այդ դեպքից հետո հաճախ է եղել, մեկ է նորից նույն ոգևորությամբ կպայքարի իր սիրո համար։

Անուշ Ասլանյանի օրինակը 12.11.2021

Լոռու մարզի Դարպաս գյուղից է Անուշ Ասլանյանը, 2014 թվականին հիմնադրել է «Հավասար իրավուքններ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող մարդկանց» ՀԿ։ Մասնագիտությամբ կենսաբան է Անուշը, սովորել է Վանաձորի պետական համալսարանում։ Ասում է՝ սիրում է իրեն փորձությունների ենթարկել, նոր հմտություններ ու ծանոթություններ ձեռք բերել։ Մի քանի ամիս է, ինչ աշխատանքի է անցել է Լոռու մարզային գրադարանու...

Ed Sheeran, Megan Thee Stallion, Limp Bizkit | Բիթրեյթ 12.11.2021

Եկել եմ ասելու, որ մի բոմբ էպիզոդ ես լսելու այսօր, թեև Էդ Շիրանի ալբոմը չափազանց վատն է, կներեե՜ք, բայց նրանից հետո անցնելու ենք նյու մետալի նախահայրեր Limp Bizkit-ի 10 տարվա մեջ թողարկված առաջին ալբոմին և միակ ու անկրկնելի Megan Thee Stallion-ի ռիթմիկ, պինդ ու հզոր ռեփին:

IT շաբաթ․ Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում 10.11.2021

«ԴԻՄԱԿայում ենք» խորագրով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-14-ն անցկացնում է Մեդիագրագիտության շաբաթ, որին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները:

Կարճ ասած․․կներեք, ընկեր Արևիկ Գուրգենովնա 10.11.2021

Գալինան մասնագիտությամբ հոգեբան է և մենք խիստ կասկածներ ունենք, որ նա իր կյանքում տեղի ունեցած անհաջողություններից մեկի պատճառով է ընտրել մասնագիտությունը։ 

Art Ուրբաթ․ Դիսնեյի նոր «Սպիտակաձյունիկ»-ի գլխավոր դերակատարները, նոր կանոններ հոլիվուդյան մարտաֆիլմերում, Աբբայի վերջին ալբոմը, հարցազրույց երաժիշտ Արթուր-Ալեքի հետ 07.11.2021

Այս շաբաթվա հարցազրույցը երգիչ, երաժիշտ Արթուր Ալեքի հետ է։ Զրուցել ենք քովիդի ազդեցությունից մշակույթի եւ հատկապես երաժշտության վրա, երգչի նորություններից, առաջիկայում սպասվող նորություններից ու նույնիսկ արեւմտյան արտիստների վերջին ստեղծագործություններից։ 

Գևորգ Հարությունյանի օրինակը 05.11.2021

EduVanHub շարժական կրթական նախագծի նպատակը գյուղերում ապրող պատանիներին ու երիտասարդներին մեդիագիտելիքներով զինելն է։ Նախագծի հիմնադիր Գևորգ Հարությունյանն ասում է, որ ավտոմեքենայով ճամփորդելն այնքան էլ հեշտ չէ, բայց, երբ գործի մեջ սեր ու էնտուզիազմ ես ներդնում, այնքան էներգիա էս գեներացնում, որ անգամ չքնելու, տարբեր դժվարություներ հանդիպելու դեպքում էլ միևնույնն է չես հոգնում կամ հուսահատվում։ Ed...

«Խոշոր պլան». Նոյեմբերի 14-ին համապետական ծառատունկ է տեղի ունենալու 05.11.2021

Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ։ Ծառատունկի համար նախատեսված 260.000 տնկիներից այս նպատակով կտրամադրվի 10.000 տնկի։

18 տարեկանում եղբայրս հանկարծամահ եղավ, դեպքից առաջ վիճել էինք ու հիմա մեղքի զգացումը հանգիստ չի տալիս ինձ․ «Խոսիր ինձ հետ․․» 04.11.2021

Այս էպիզոդում հոգեթերապևտ Մարիամ Զոհրաբյանի այցելուն երիտասարդ աղջիկ է, ով կորցրել է իր 18 ամյա եղբորը, ում մահվան հետ չի կարողանում համակերպվել, տեղ-տեղ մեղադրում է իրեն, երազներում հաճախ տեսնում եղբորը։ Բանակ գնալուց առաջ այցելուի եղբորն ստուգել են, ասել՝ առողջության հետ ամեն բան կարգին է։ Ընտանիքի անդամների, հարազատների ու ընկերների համար տղայի մահը ծանր է եղել, իսկ այցելուի համար՝ դեռ անհաղթահ...

Ռադիոզրույց. Գրքի օր ու գիշեր 2021 04.11.2021

Արդեն 6-րդ անգամ Բուկինիստն անցկանցնում է Գրքի գիշեր միջոցառումը: Նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-22:00-ն գրքասերները Բուկինսիտի բոլոր մասնաճյուղերից կարող են գնել գրքեր 30% զեղչով:

«Խոշոր պլան». Երիտասարդ մասնագետների կոչը՝ պատվաստվել 02.11.2021

Հայաստանում համաճարակային իրավիճակ է ծայրահեղ լարված է. կորոնավիրուսից մեկ օրում մահվան դեպքերի թիվը գնալով աճում է։ Ինչպե՞ս կարող ենք կոտրել վարակի շղթան, ի՞նչ դերում ունեն պատվաստանյութերը. այս անգամ «Խոշոր պլանում» թեման քննարկել ենք երիտասարդ մասնագետների հետ։ Մեր հյուրերն են ԵՊԲՀ շրջանավարտ, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը և նույն բուհի դոցենտ, դեղագետ, հանրային առողջապահության...

Կարճ ասած․․առաջին տարին բժշկական համալսարան չընդունվեցի 31.10.2021

Էմիլիան տարիներ առաջ չի ընդունվում բժշկական համալսարան։ Այդ փաստը որքան էլ ծանր է լինում, միևնույն ժամանակ նրան մոտիվացնում է, որ մյուս տարի անվճար ընդունվի։ 

ARTուրբաթ․ «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը՝ հայերեն 30.10.2021

Այս շաբաթվա լուրերն էն՝ Քանյե Վեսթը կրկին ռեկորդակիր է, իսկ Լեդի Գագան՝ կրկին մեծ էկրաններին։ Ինչպես վերջինս, այնպես էլ Բենեդիկտ Քեմբերբեչը, Միշել Ուիլյամսն ու Ջուդ Լոուն կմարմնավորեն պատմական կերպարների։  Աբբան լուծարվում է, իսկ Հայկական մշակութային կյանքում ունենք լավ նորություններ, Վերդիի Աիդան նորից Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում է, «Ուտել, աղոթել, սիրել» գիրքն էլ թարգման...

Lana Del Rey, Elton John, EAU ROUGE | Բիթրեյթ 29.10.2021

Չեմ խաբի, եթե ասեմ՝ կներեք, բայց հոգնել եմ ամեն անգամ էպիզոդի մի նոր նախաբան մտածելուց, բայց ինչ արած․․․ Կենտրոնանանք երաժշտության վրա, որովհետև այսօրվա թողարկումները թեժ են։ Սկսելու ենք Լանա Դել Ռեյից (Blue Banisters), փո՜քրիկ դադար վերցնենք գերմանական EAU ROUGE ոչ հայտնի խմբով ու հասնենք ամենայն Elton John-ի նոր, կարանտինային ձայնագրություններին, որն իր հետ մի վառ աստղաբույլ է բերել:

«Խոշոր պլանում» խոշորացված համայքների օրինակներն են 27.10.2021

Հայաստանում շարունակվում է համայնքների խոշորացման գործընթացը. վերջնական փուլում մենք ունենալու ենք 77 համայնք և Երևան քաղաքը։ Ըստ գործադիրի՝ միավորումը առավել արդյունավետ կդարձնի կառավարումը, բնակիչների կյանքն ավելի կհեշտացնի, ծառայությունների որակը կբարձրացնի։  Infocom հարթակի լրագրող Աննա Սահակյանը հետազոտել է արդեն իսկ խոշորացված համայքների փորձը, լսել բնակիչներին և պաշտոնյաներին։  Հե...

Կարճ ասած․․խանութում կրծկալը բուլկուց չէի տարբերել 27.10.2021

Վահիկը խանութ ունի։ Ճամբարակից պատվեր է եղել։ Երկար-բարակ գնացել են, ճանապարհին զգացել են, որ քաղցած են, եղբորն առաջարկել է կանգնել մի տեղ հաց ուտել, եղբայրն էլ թե բա՝ իրենք հյուրասեր ժողովուրդ են, կգնանք տեղում մի բան կուտենք, բայց հաշվի չէին առել, որ մարդիկ նոր են տեղափոխվել տուն ու մեղմ ասած սուրճից բացի ոչինչ չեն ունեցել։

ARTուրբաթ․ նոր երգեր, կինոպրեմիերաներ, ցուցահանդես Երևանում 24.10.2021

Այս շաբաթվա նորությունների շարքում լսեք՝ Ուիլլ Սմիթի դստեր դուետն իր մանկության կուռքի՝ Ավրիլ Լավինի հետ, հնչեղ անուններ նոր Ջոն Վիքում, Ջեյմս Բոնդի նոր գլխավոր դերակատարի ամենահավանական թեկնածուն, հայ կոմպոզիտորներին նվիրված համերգ Անգլիայում, ինչպես նաեւ հարցազրույց Երեւանում կայանալիք  Սաղարթ ցուցահանդեսի հեղինակների հետ

Coldplay, FINNEAS, Young Thug | Բիթրեյթ 22.10.2021

Այս էպիզոդով քո ականջակալները զարդարելու են Coldplay խմբի նոր ալբոմը՝ Selena Gomez-ի ու BTS-ի հետ դուետներով, Young Thug-ի կասկածելի «Punk»-ն ու FINNEAS-ի դեբյուտային սկավառակը:

«Խոշոր պլան». Գործատուն չպատվաստված աշխատակիցների մուտքը կարող է արգելել 19.10.2021

Համավարակի տեմպերին զուգահեռ կառավարությունը նոր սահմանափակումներ է պատրաստվում գործի դնել։ Կարևորելով աշխատողների առողջության պահպանումը, անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն։ Գործատուն իրավունք կստանա արգելել չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների մուտքը՝ ընդհուպ մինչև ազատելով նրանց աշխատանքից։ Նա...

Կարճ ասած․․ոչ բոլոր Մարիամներն են ձգտում մարդկանց օգնել։ 17.10.2021

Դավիթ Մեջլումյանն անձնային աճի մասնագետ է, ով տանը կատվի հետ խոսելու համար հատուկ ձայնի տեմբր և ոճ է ընտրել, իսկ մարդկանց փորձում է մոտիվացնել իր թավ ձայնով։ Դավիթի սոցցանցային հրապարակումների մեկնաբանություններում մարդիկ հաճախ են իրեն անվանում մոտիվացիայի աղբյուր։  Չնայած Դավիթը հաճախ փորձում է մարդկանց հետ պահել մոտալուտ ձախորդություններից, բայց ինքն էլ բացառություն չէ։ Որոշ ժամանակ առաջ մի...

James Blake, Sam Fender, Oh Wonder | Բիթրեյթ 15.10.2021

Երեք ալբոմ, երեքն էլ չափազանց անձնական թեմաներով, երեքն էլ տաղանդավոր  բրիտանացիների կողմից հեղինակած: Բիթրեյթում այսօր ինդի մթնոլորտ է․․․ Սկսելու ենք James Blake-ի նոր ալբոմից, շարունակելով մինչև Oh Wonder դուետի բաժանման մասին պատմող սկավառակ ու այսօրվա իմ ամենասիրելի թողարկում՝ Sam Fender-ի 2-րդ ստուդիական ալբոմ:

Նունե Ալավերդյանի օրինակը 15.10.2021

Մասնագիտությամբ լեզվաբան Նունե Ալավերդյանը զբաղվում է հագուստի վերամշակմամբ ու մոդելավորմամբ։ Ասում է՝ նորաձեվությունը 2–րդ տեղն է զբաղեցնում բնությունն աղտոտող բաղադրիչների շարքում, քանի որ հսկայական ռեսուրսներ են ծախսվում բամբակի ստացման, մշակման և այլ փուլերի համար։ Հագուստի մոդելավորումը Նունեին միշտ է գրավել, պատմում է, որ դեռ մանկուց տիկնիկների համար էր շորեր կարում, հետո դերձակների օգնությա...

Ascolta il podcast Իմ ռադիո su Replaio

Radio e podcast in un'unica app - gratis e senza registrazione. Installala oggi e non perderti il lancio

Scaricala su Google Play

Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici