Im Radio

Իմ ռադիո

Education HY ↓ 956 episodi

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Visita il sito del podcast e sostieni chi lo crea: imradio.am

Autore

Im Radio

Categoria

Education

Sito del podcast

imradio.am

Ultimo episodio

30 set 2026

Dove ascoltare?

I podcast nell'app Replaio Radio In arrivo

I podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast

Scaricala su Google Play Installala gratis Android quasi 10 mln di download · valutazione 4,8 iOS in arrivo

Episodi

«Խոշոր պլան». Կամավոր պատվաստում կամ պարտադիր թեստավորում 08.09.2021

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն կորոնավիրուսային նոր սահմանափակումներ. հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Բացառություն են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները, բացարձակ հակացուցում ունեցող աշխատակ...

Կարճ ասած․․ինչին ձեռք էինք տալիս․․ փչանում էր։ 07.09.2021

Այնպես է ստացվել, որ Գևորգի ձախորդությունները կապված են ճանապարհորդությունների հետ։ Ամեն անգամ երբ ինչ-որ տեղ, ինչ որ միջոցառման պետք է գնա, պարտադիր թեկոզ փոքրիկ ձախորդության մեջ է ընկնում։

Բիթրեյթ․ Kanye West | Donda 03.09.2021

«Դոնդան» ամերիկացի ռեփեր Քանյե Ոուեսթի տասներորդ ստուդիական ալբոմն է, որը կրում է իր մոր` Դոնդա Ոուեսթի անունը։ Սկավառակում ամփոփված է հավատի միջոցով արտիստի ձևավորման ճանապարհը։

IT շաբաթ․ «Coding4kids» խաղերի ծրագրավորման կենտրոն 03.09.2021

Արտաշատ քաղաքի մշակույթի կենտրոնում արդեն մեկ ամիս է ինչ գործում է «Քոդինգ ֆոր կիդց»՝ կոդավորում երեխաների համար խաղերի ծրագրավորման կենտրոնը։ Հիմնադիրը մասնագիտությամբ ինժեներ 25–ամյա Սերինե Մխիթարյանն է։ Պատմում է, որ դպրոցում սովորում են 7 տարեկանից բարձր երեխաները։ Կենտրոնում դեռ միայն ինքն է դասավանդում, բայց հոկտեմբերից կմիանան վեբ ծրագրավորման մասնագետը, հետո գրաֆիկ դիզայները։ Սերինեն մտադի...

Կարճ ասած․․երկրորդ շանս 28.08.2021

Այս էպիզոդում Դիանայի անհաջողությունը փորձել ենք տեղում լուծել։ Ոնց որ թե ստացվել է։

IT շաբաթ․ «ԴիջիԹեք 2021» Հայաստան կբերի ՏՏ աշխարհի հեղինակավոր դեմքերին 27.08.2021

«ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսը մեկ հարկի տակ կհավաքի ՏՏ աշխարհի հեղինակավոր ընկերություններին․ հոկտեմբերի 29–ից նոյեմբերի 31–ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն ասում է, որ Digitec Expo-ն այս անգամ ամենամեծն է լինելու՝ ավելի քան 1350 քմ ցուցահանդեսային տարածքով, շուրջ 120 մասնակից ընկերություններով...

Անժելա Իգիթյանի օրինակը 27.08.2021

Լոռու մարզի Բլագադարնոյե գյուղում է ապրում Անժելա Իգիթյանը։ Իր տանը հարակից երկաթե տնակը նա արվեստանոցի է վերածել, դռան վրա էլ գրել՝ մի գնա․ ուզում է, որ իր ստեղծած անկյունում ավելի շատ հյուրեր լինեն, հետաքրքիր ժամանակ անցկացնեն։ Արդեն 4 տարի է, ինչ Անժելան ստեղծագորում արվեստանոց–տանկում։ Ամռանն այնտեղ շատ ժամանակ է անցկացնում, իսկ ձմռանը հազվադեպ է լինում, քանի որ իր սիրելի անկյունը չի տաքացվում...

Բիթրեյթ․ Lorde | Solar Power 27.08.2021

Նոր զելանդացի երգիչ և երգահան Լորդի երրորդ «Solar Power» սկավառակը ծնունդ է առել լողափին, բնության գրկում: Ալբոմը ձայնագրելիս նա ճամփորդել է Անտարկտիդայում՝ կլիմայի փոփոխությանը ավելի մոտիկից ծանոթանալու համար:

Գոռ Գալստյանի օրինակը 25.08.2021

Ֆրանսիական համասլարանի իրավաբանական ֆակուլտետն է ավարտել Գոռ Գալստյանը։ Մանկավարժության նկատմամբ սերը նրան տարել է Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան թիվ համար 15 դպրոց՝ որպես ֆրանսերենի ուսուցիչ։ Ասում է ՝ որ միշտ ցանկացել է Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում դասավանդել, ծանոթանալ գյուղական կյանքին, բայց «Դասավանդիր Հայաստան» ծրագրով 5 շաբաթ վերապատրաստվելուց հետո գործուղվեց Վաղարշապատ։ Գոռ պատմում...

Կարճ ասած․․մազի հետ էլ երբեք չեմ խաղա 22.08.2021

Հարութը 17 տարեկան է։ Փոքր տարիքից սիրել է կանանց մազերի հետ խաղալ, սանրել, ձև տալ։ Ինչ-որ պահի ոլորտի մարդիկ նկատել են, որ տղան սիրում է վարսավիրությունը, առաջարկում են սովորել, Հարութն էլ համաձայնվում է։ Աշխատանքում ձախորդություններ շատ չի ունեցել, բայց մեկը միշտ հիշում է ու պատմելուց մի լավ ծիծաղում։ 

Բիթրեյթ. Jungle | Loving in Stereo 19.08.2021

Լոնդոնում հիմնադրված էլեկտրոնային Jungle դուետը երաժշտական ասպարեզ է մտել 2013 թվականին: Ականջին շատ արագ կպնող մեղեդիներ հեղինակող վարպետներին բնորոշ է 1960 և 70-ականների ջերմ, բայց ժամանակակից ֆիլտրով անցած ոգին:

Արմինե Ղոնյանի օրինակը 17.08.2021

Գունազարդ, կտորե ձեռագործ գրքեր է պատրաստում մասնագիտությամբ լրագրող, մանկավարժ Արմինե Ղոնյանը։ Պատմում է, որ երեխաների համար զարգացնող գրքերի վրա սկսել է աշխատել ուսուցչական գործունենությանը զուգընթաց, երբ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով Արցախի դպրոցներում մեկում դասվար էր աշխատում։   Արմինեն ծնվել է Կապանում, սովորել Երևանում, աշխատել Արցախում, հիմա էլ ապրում ու աշխատում է Լոռու մարզի Գուգարք...

Կարճ ասած․․պարի զուգընկերս միամիտ քիթս կոտրեց 16.08.2021

Այսօրվա զրուցակիցս, կամ այս պարագայում ճիշտ կլինի ասել՝ հերոսս, ճիշտ է չեմ սիրում այս ձևակերպումները, բայց օգտագործենք մինչև նորը կհորինենք, Սվետան է։ Նրա կյանքում շատ ձախորդություններ են եղել, որոնք իսկապես հերոսաբար է հաղթահարել։ Սվետան պարուհի է։ Այդ երկար ու դժվար ճանապարհը նրա համար սկսվել է դեռ չորս տարեկանից, երբ մաման որոշում է, որ աղջկան պետք է պարի տանել։ Լատինոամերիկյան պարի։

Բիթրեյթ. Bleachers | Take the Sadness Out of Saturday Night 12.08.2021

Bleachers-ը Թեյլոր Սվիֆթի, Լորդի և Լանա Դել Ռեյի մի շարք հիթերի պատասխանատու փրոդյուսեր Ջեք Անտոնոֆի երաժշտական նախագիծն է։ «Take the Sadness Out of Saturday Night» ալբոմում նա պատմում է տառապանքն ընդունելու, հայրենի քաղաքի և «անարժան» երջանկության մասին։

Շաբաթվա նորությունները՝ Վեգայի եւ Կառլի հետ 12.08.2021

Կառլ Ավետյանն ու Վեգա Անդրիասյանը շարունակում են Ձեզ պատմել վերջին շաբաթվա ամենահետաքրքիր, քննարկված, երբեմն էլ տարօրինակ իրադարձությունները: Ընկերները որոշել են փոքր ինչ փոխել փոդքասթի ձեւաչափն ու լուրերը քննարկել այնպես, ինչպես կքննարկեին առանց միկրոֆոնի՝ տարբեր վայրերում, սրճարաններում, այգիներում , տանն ու նույնիսկ առեւտրի կենտրոններում: Այս անգամ նրանք ունեն նորություններ կինոաշխարհից , առողջ...

Վաչե Վարդանյանի օրինակը 09.08.2021

Արցախյան 44–օրյա պատերազմից հետո Վաչե Վարդանյանը Երևանում թողնելով իր աշխատանքը որոշեց տեղափոխվել Արցախ: Ասկերանի շրջանի արդեն սահմանամերձ դարձած Սարուշեն գյուղում կիսավեր մի տուն գտավ, Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ վերանորոգեց և սկսեց այնտեղ ապրել: Գյուղը թշնամու հետ ընդհանուր ճանապարհ է կիսում՝ Հադրութից Շուշի: Վաչեն պատահական չի ընտրել հենց այդ գյուղը․ ասում է` պետք է ապրել այնտեղ, որ...

Կարճ ասած․․thank you 07.08.2021

Ընկերներ, մենք ներողություն ենք խնդրում ֆոնային  բարձր երաժշտւթյան համար, որը գուցե կխանգարի ձեզ վայելելու մեր հրաշալի փոդքաստը։ Մենք մի մեծ ֆեյլի մեջ ընկանք ձայնագրման ժամանակ, որովհետև այն սրճարանը որտեղ գնացել էինք, ի դեպ քաղաքի լավագույններից էր, չորս անգամ խնդրել ենք, որ երաժշտությունը մի փոքր ցածրացնեն, ասում էին` շատ լավ, գնում, ու նույն ձև բարձր էլ թողնում։

Բիթրեյթ․ Billie Eilish | Happier Than Ever 05.08.2021

Բիլլի Այլիշն իր երկրորդ «Happier Than Ever» ստուդիական ալբոմով անցում է կատարել ավելի բաց, թեթև ու օդային գործիքավորման: Ու չնայած սկավառակում երգչուհին անկեղծանում է մեծանալու կամ ասենք` փառքի աբսուրդության մասին, ընդհանուր առմամբ կա ազատության, եթե ոչ` խաղաղության ընդհանուր զգացում:

Կարճ ասած․․բազմության առջև չեմ կարողանում երգել 02.08.2021

Քրիստինեի կյանքի գլխավոր ախորդությունը երգից հրաժարվելն էր։ Հրաժվարել երգից ու գնալ բանասիրության ճանապարհով։ Քրիստինեն գրեթե վստահ է եղել, որ որշումը ճիշտ է, բայց այսօր պատկերն այլ է։ 

Կարինե Աթաբեկյանի օրինակը 30.07.2021

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Կարինե Աթաբեկյանը գիրքը գրել է Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ Երևանի համալսարանական առաջին հիվանդանոցի դիմածնոտային բաժնում կամավորություն էր անում։ Կարինեն պատմում է, որ հիմնական աշխատանքը վիրավոր զինվորներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելն էր, փաստաթղթերի հետ կապված տա...

Բիթրեյթ. Leon Bridges | Gold-Diggers Sound 29.07.2021

Գրեմմիի դափնեկիր Լեոն Բրիդջեսը հաճախ նմանեցվում է այնպիսի լեգենդների, ինչպիսիք են Սեմ Քուքն ու Օթիս Ռեդինգը: Իր երրորդ ստուդիական ալբոմը ծնվել է R’n’B և սոուլ երաժշտության դասական միախառնումից, որի ձայնագրման պատմությունը շա՜տ ինքնատիպ է:

Ռադիոզրույց. Գրքի երևանյան փառատոն 2021 29.07.2021

Այս տարի փառատոնն անցկացվում է հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը:  Ծրագիրը բավական հագեցած է ու բազմազան՝ նախտեսվում են վարպետության դասեր, ընթերցում-քննարկումներ, հանդիպումներ հեղինակների հետ:  Մուտքն ազատ է: 

Ռադիոզրույց. Կրթությունը զարգացման հիմքն է 27.07.2021

Thrive Armenia հիմնադրամը պատերազմի օրերին սկսեց իր գործունեությունը՝ իրականացնելով տարատեսակ բարեգործական ծրագրեր:  Հիմա հիմնադրամը փոխել է գործունեության ոլորտն ու կրթական ծրագրեր է առաջարկում երիտասարդներին՝ վստահ լինելով, որ կրթությունն է զարգացման հիմքը: 

26 րոպե. էպիզոդ 3 26.07.2021

Այս թողարկմանը Վեգան ու Կառլն անդրադառնում են կորոնավիրուսի հնարավոր նոր տեսակներին, երեւանյան հոսանքազրկումներին ու ջրանջատումներին, Մեծ Բրիտանիայում՝ երթեւեկության պատճառով առաջացած խնդիրներին ու նույնիսկ հեռուստացմփորիկներին, նույն իրենց՝ «տելեպուզիկներին»:

Կարճ ասած․․ջահելություն արեցինք 25.07.2021

Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ Անուշին ու ընկերուհուն առաջարկեցին տեսահոլովակ նկարել։ Դե նոր կյանք մտնող երիտասարդների համար տեսահոլովակ նկարելը ինչ-որ լավ դեպք է, որն իրենց մտածելով կարող է կարիեռայի հիմք դառնալ, բայց սա Հոլիվուդը չէ, մենք էլ ֆիլմում չենք։ Ձախորդությունը պատրաստ էր։ 

Ascolta il podcast Իմ ռադիո su Replaio

Radio e podcast in un'unica app - gratis e senza registrazione. Installala oggi e non perderti il lancio

Scaricala su Google Play

Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici