Ara Chalabyan, Artyom Zakaryan

Պարզից պարզ

«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։

No dejes de visitar la web del podcast y apoyar a su creador: podcasters.spotify.com

Autor

Ara Chalabyan, Artyom Zakaryan

Categoría

Business

Web del podcast

podcasters.spotify.com

Último episodio

12 de nov. de 2026

¿Dónde escuchar?

Podcasts en la app Replaio Radio Muy pronto

Los podcasts llegarán muy pronto a la app. Instálala ahora y sé el primero en descubrir una forma totalmente nueva de vivir los podcasts

Descárgala en Google Play Instálala gratis Android casi 10 M de descargas · valoración de 4,7+ iOS muy pronto

Episodios

#45 Սևադա Բաղդյան․ «Առաջ չգնալու պատճառը փնտրեք ձեր մեջ, ոչ թե շուկայում» 16.10.2025

Բոյդեն միջազգային ընկերության գործընկեր, Հայաստանի ու Վրաստանի գրասենյակների ղեկավար Սևադա Բաղդյանի հետ զրուցել ենք ղեկավարների իրավահաջորդության պլանավորման, հեթհանթինգի իրական արժեքի և հայկական բիզնեսներում մասնագիտական պատասխանատվության մշակույթի մասին։  Սևադան պատմում է՝ ինչն է տարբերում լավ «HR»-ին, ինչու բիզնեսը սոցիալական նախագիծ չէ։  Զրույցում անդրադարձել ենք նաև բիզնեսի կառավարման նոր միտ...

Ի՞նչ անել, եթե խնդիր եք ունեցել ֆինանսական կառույցների հետ 09.10.2025

Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆինանսական հաշտարարը: Ֆինանսական հաշտարարի որոշումները պարտադիր են ֆինանսական կառույցների համար: Ո՞վ կարող է դիմել ֆինանսական հաշտարարին։ Ո՞րն է դիմելու ընթացակարգը:

#44 Անշարժ գույքը զարգանալու տեղ չունի. ներքին ու արտաքին շուկաները 02.10.2025

Անշարժ գույքի ներդրումների խորհրդատվական ընկերության տնօրեն Գուրգեն Փոթիկյանի հետ զրուցել ենք Հայաստանի և աշխարհի անշարժ գույքի շուկայի մարտահրավերների ու հնարավորությունների մասին․ - Ինչպե՞ս է փոխվել պահանջարկը հյուրանոցային ու օֆիսային տարածքների,  - Ինչու ՞է բազմաբնակարան կառավարման հարցը դառնում կարևոր,  - Ի՞նչ գործիքներ ու մոտեցումներ կան ներդրումային պորտֆելի կառավարման համար։

Ի՞նչ պետք է իմանալ հիփոթեքային վարկի դիմելիս 25.09.2025

Այս հաղորդման ընթացքում խոսել ենք հիփոթեքային վարկերի մասին։ Ի՞նչ նպատակով են վերցնում հիփոթեքային վարկ։ Ի՞նչ քայլեր պետք է իրականացնել վարկի դիմելիս։ Ի՞նչ ռիսկերի հետ գործ ունենք։ Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։ Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank  հետ միասին։

#43 Կենսաթոշակ կստանա՞նք, թե՞ ոչ․ ի՞նչ չգիտեք ֆոնդերի մասին 11.09.2025

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ , ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի հետ զրուցել ենք կենսաթոշակային ֆոնդերի մասին․  ​Արդյո՞ք ապագայում բոլորը ստանալու են իրենց գումարը,  ​Ինչու՞ այսօրվա սպառումը հետաձգելը կարող է շահավետ լինել հետո ​Ի՞նչ ռիսկեր ու երաշխիքներ կան։  Քննարկել ենք նաև ֆոնդի ծախսերի թափանցիկությունն ու մրցակցության աճի հնարավորությունները։

Ճամփորդական քարտեր. ինչպե՞ս չկորցնել գործարքների մեջ 04.09.2025

Այսօր կխոսենք ճամփորդության ընթացքում անհրաժեշտ վճարման միջոցների մասին։ Ի՞նչ արժույթով վճարել։ Ի՞նչ անել, երբ չի գործում առկա վճարման քարտը։ Ինչպե՞ս խուսափել ավելորդ միջնորդավճարներից։ Կանխիկ թե՞ քարտ Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։ Ֆինանսական կրթության այս շարքն իրականացնում ենք @araratbank  հետ միասին։ #travelcard #visa #master #paypal #gpay #nfc   #fin...

#42 Ի՞նչ է գրագետ վաճառքը. նաղդե՞լ, թե՞ գնորդին հասկանալ 28.08.2025

«Stamina» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանի հետ զրուցել ենք վաճառքի մասին թյուր պատկերացումների, «CRM» գործիքների, փողով ու գիտելիքով լուծվող խնդիրների և բիզնեսի առաջխաղացման տարբեր մոդելների մասին։

Թվային դրամապանակներ․ ռիսկերը և առավելությունները 21.08.2025

Այս տեսանյութում բացատրում ենք, թե ինչ են թվային դրամապանակները, ինչպես են դրանք աշխատում, ինչ առավելություններ կարող են առաջարկել առօրյա օգտագործման համար, և ինչ ռիսկեր է պետք հաշվի առնել։ Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ՝ արդյոք արժե օգտվել թվային դրամապանակից, դիտեք մինչև վերջ։

#41 Թասք անողներ էլ պետք չեն, արարողներ են պետք 14.08.2025

«ռեԱրմենիա» հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ զրուցել ենք «AI» գրագիտության կարևորության և այսօրվա որոշումներից կախված ապագայի մասին։ Քննարկել ենք՝ ինչ է «AI» գրագետ լինելը, ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր սովորելու և աշխատելու ձևերը։ Զրուցել ենք նաև՝ արդյո՞ք ռոբոտները ապագայում կկայացնեն որոշումներ մարդկանց փոխարեն։ Մի բան պարզ է «AI»-ի զարգացումը կարող ենք կիրառել ի շահ մեզ։

Գնաճ. չարիք թե՞ տնտեսական անհրաժեշտություն 07.08.2025

Ի՞նչ է գնաճը: Ո՞րն է Կենտորնական բանկի դերը գների կարգավորման մեջ: Ի՞նչ է իրենից ներկայացնում սպառողական գների ինդեքսը: Ամբողջական էպիզոդը դիտեք Պարզից պարզ YouTube-յան ալիքով, հղումը` bio-ում։ Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։ #inflation #prices #deflation #centralbank #Armenia #Yerevan #businesspodcast #parzitsparz

#40 Մեծ էինք մտածում ու կռիվ տալով օրենք փոխում. ՀԷՑ-ի ազգայնացումը խիստ բացասական է ներդրումների համար 31.07.2025

«Անդերսեն» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Վ արուժան Ավետիքյանի հետ խոսել ենք, թե՝ Ինչու՞ ժամանակին Կենտրոնական բանկը ավելի ուժեղացավ, քան Ֆինանսների նախարարությունը, Ինչպե՞ս էին կռիվ տալով օրենքը փոխում, Ինպե՞ս էին բանկերը մուտքից սկսած գրավում մարդկանց, Ինչու՞ եվրոպական օրենքները պիտի «մեր միջով անցնեն» ուղղակի ներդրվելու փոխարեն։

Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր 24.07.2025

Ի՞նչ է արտակարգ իրավիճակների ֆոնդը կամ ֆինանսական բարձիկը: Ինչպե՞ս խուսափել չնախատեսված ծախսերի արդյունքում առաջացած անհարմար իրավիճակներից: Ինչպե՞ս ստեղծել և ունենալ սեփական ֆինանսական բարձիկ: Այս էպիզոդի ընթացքում կքննարկենք այս հարցերի հնարավոր տարբերակները: Ֆինանսական գրագիտության այս շարքն իրականացնում ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ միասին։ #emergencyfund #financialcushion #financialliteracy #Armenia #Y...

#39 Ինչու՞ են պատերազմը հաղթում ուսուցիչները, ոչ թե` գեներալները 17.07.2025

Բիզնես-խորհրդատու, քոուչ և գրքերի հեղինակ Արսեն Ավետիսովի հետ զրուցել ենք պատմողական մտածողության, թիմային մշակույթ ձևավորելու գաղտնիքների, երեխաներին կրթելու, պատմության ուժի, տեխնոլոգիաների ու մեդիագրագիտության մասին։ Խոսել ենք նաև, թե ինչպես մարդկանց միավորել ընդհանրությունների շուրջ, ինչու է ձեռքով գրելը կարևոր ուղեղի աշխատանքի համար ու ինչ է հանրության ինտելեկտուալ առողջությունը։

Հիմա գնել, հետո զղջա՞լ․ ի՞նչ է իրականում BNPL-ը և ի՞նչ ռիսկեր կան դրա հետևում։ 12.07.2025

Այս էպիզոդում պարզ ու մատչելի խոսում ենք «Գնիր հիմա, վճարիր հետո» (BNPL) համակարգի մասին․ -Ի՞նչ պետք է իմանալ այս ծառայությունից օգտվելուց առաջ։ -Ի՞նչ թաքնված վտանգներ կան։ -Ինչպես է BNPL-ն ազդում ֆինանսական կայունության վրա։ Չտեղեկացված գայթակղությո՞ւն, թե՞ տեղեկացված և պատասխանատու հարմարավետություն։ BNPL-ը կարող է թվալ անվնաս, բայց իրականում հանգեցնել գերփոխառության և վարկային բեռի։ Մի մոռացեք...

#38 Ուսանողը գրել պե՞տք է իմանա, թե՞ «AI»-ը կգրի իր փոխարեն 03.07.2025

Հայաստանի ամերիկյան համալսարանի «MBA» ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանի հետ զրուցել ենք, թե ինչ է փոխվել կրթության մեջ, արդյոք դասախոսը պետք է լինի ամեն ինչ իմացող, թե՝ մոդերատոր, ինչու է կարևոր սովորել գրել և հասկանալ մշակութային շփման տարբերությունները։  Քննարկել ենք նաև՝ ինչու «IQ»-ն կապ չունի հաջողության հետ, ինչպես գրել «case», ինչն է որոշում դասավանդման որակը, ու ինչու արժեր անգամ տուն վաճառ...

Թվային մոբայլ ծառայությունների ռիսկերը և օգուտները 26.06.2025

Ի՞նչ է մոբայլ կամ թվային բանկային ծառայությունը Այս էպիզոդում ներկայացնում ենք, թե ինչ է մոբայլ բանկինգը, ինչ հարմարավետություն է այն առաջարկում և ինչպես կարող եք արդյունավետ ու ապահով կերպով օգտվել այս ծառայություններից: Ինչի՞ մասին ենք խոսում․ -Մոբայլ բանկինգի առավելությունները -Ինչպես օգտվել թվային բանկային հավելվածներից -Ի՞նչ ռիսկեր կան՝ ֆիշինգ, սմիշինգ և այլ թվային խարդախություններ -Ինչպե՞ս պ...

#37 Ինչպե՞ս դարձնել յուրաքանչյուր հայի ներդրող. 1 հարթակ բոլորի համար 19.06.2025

«eqwefy» ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանի հետ զրուցել ենք հայկական ներդրումային էկոհամակարգի, ֆինանսական կրթության և տեխնոլոգիական լուծումների մասին:  Սամսոնը պատմում է, թե ինչպես է «eqwefy» հարթակը փորձում հասանելի դարձնել բոլորին ներդրումներ կատարելը՝ ստուգված սթարթափերին աջակցելով։

Ուզու՞մ ես բարելավել վարկային պատմությունդ: Պարզ քայլեր վարկունակությունը բարելավելու համար 12.06.2025

Ի՞նչ է վարկային պատմությունը, ինչպես ստուգել այն ACRA-ում և ինչու՞ է կարևոր վերահսկել անգամ փոքր սխալը։

#36 Ամեն ինչ 1 կոճակով. Թվային ինքնությունը, քաղաքացու գործարքն ապահով դարձնելը 05.06.2025

«imID» ընկերության պրոդուկտի և մարքեթինգի գլխավոր տնօրեն Արմեն Ավակյանի հետ զրուցել ենք նրա անցած ճանապարհի, Աֆրիկայում վաճառք իրականացնելու փորձի, մարքեթինգը ամուսնության նման ընկալելու, թվային նույնականացման, քաղաքացու վստահությունը ստանալու ու 1 կոճակով ցանկացած տեղում նույնականացվելու հնարավորության մասին։

Վարկե՞ր են վերցնում ձեր անունից. սովորեք պաշտպանվել 29.05.2025

Այս փոդքասթում քննարկում ենք, թե ինչպես են շատերը դառնում ֆինանսական խարդախությունների թիրախ՝ սկսած օնլայն վարկերից մինչև կասկածելի գործարքներ։

#35 Բռնվելու հավանականությունը բարձրացել է. պետբյուջեի եկամուտները, թանկարժեք քարերի արտահանումը 22.05.2025

«Modex» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկազ Ֆանյանի հետ զրուցել ենք արտահանման թվային աճի, պետական բյուջեի եկամուտների, գործազրկության թվերի և աշխատուժի ներմուծման հակասական պատկերի, բանկային համակարգի ակտիվների գերազանցման, ինչպես նաև քաղաքացիների՝ բյուջեով հետաքրքրվելու նոր միտումների մասին։

#34 Քեյսերի լուծումը կամուրջ է համալսարանից դեպի շուկա 15.05.2025

«CaseKey» բիզնես քեյսերի մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանի և միջազգային թիմի անդամ Արինա Փամբուկյանի հետ զրուցել ենք՝  Ի՞նչ է նշանակում ուսանողին իրական բիզնես խնդիր վստահել,  Ինչո՞վ է «AI»-ի լուծումը տարբերվում մարդու վերլուծությունից,  Ինչպե՞ս է «CaseKey»-ն կամուրջ դառնում ուսանողի և գործատուի միջև,  Ինչպե՞ս են ձևավորվում կապեր՝ կրթությունը տեսականից դարձնելով գործնական։

#33 Ովքե՞ր են ֆինանսավորում ստարտափներին. բիզնես-հրեշտակներ, ընտանիք, ընկերներ և վենչուրային ֆոնդեր 08.05.2025

«Formula VC» հիմնադրամի համահիմնադիր Կարեն Վարդանյանի հետ զրուցել ենք՝ ինչ է վենչուրային կապիտալը, մինիմում կենսունակություն ունեցող սթարթափը,, ինչ տարբերություն կա ներդրողի և բիզնես-հրեշտակի միջև։ Խոսել ենք նաև՝ ինչպես են ֆոնդերը սխալներից սովորում, ինչու են կարևոր հիմնադիրների տեսիլն ու պրոֆիլը, ինչու պետք չէ վերցնել ցանկացած գումար, և ինչպես է հայկական սփյուռքը մեզ դարձնում գրավիտացիոն կենտրոն։

#32 Կին ղեկավար լինելը, նվիրատուի շարժառիթը, բյուրոկրատիան 01.05.2025

«4090 բարեգործական» հիմնադրամի գործադիր-տնօրեն Իրինա Փահլևանյանի հետ զրուցել ենք՝ ինչու է բարեգործությունն այսօր ավելի քան կարևոր, որն է մարդու շարժառիթը գումար նվիրաբերելու և թե որոնք են բարեգործության ութ մեխանիզմները։

#31 Ինչպե՞ս գաղափարը դարձնել բիզնես. ճիշտ պահին կանգ առնելն ու նոր բան սկսելը 25.04.2025

«Իննոբիզ» ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն Նաիրա Մարգարյանի հետ զրուցել ենք՝ գաղափարները բիզնես դարձնելու, կին ձեռներեցների, հոգեբանական պատնեշները հաղթահարելու, ճագարաբուծությամբ զբաղվելու, նախարար դառնալու, անվճար ուսուցման հարթակ ստեղծելու,  պետության բացերը լրացնելու ու ճիշտ պահին կանգ առնելու մասին։

Escucha el podcast Պարզից պարզ en Replaio

Radio y podcasts en una sola app - gratis y sin registro. Instálala hoy y no te pierdas el estreno

Descárgala en Google Play

Replaio no es editor de podcasts; los nombres de los programas, las portadas y el audio pertenecen a sus autores y se distribuyen a través de canales RSS públicos