Գնա՞նք կինո
Գնա՞նք կինո
Ողջույն մենք՝ Ջելկան և Մանեն, Gen Z-ի կինոմաներ ենք: Հերթական թեժ կինոքննարկման ժամանակ որոշեցինք ձեզ մեզ հետ տանել կինո: Բայց այստեղ խոսել կարելի է, անգամ պարտադիր է, քննարկելու ենք մեր սիրած ու չսիրած ֆիլմերը:Վերցրեք փոփկոռն ու գնանք կինո:Սպոյլեր․․․ մեզ հետ հաստատ չեք ձանձրանա։
Μην παραλείψεις να επισκεφτείς τη σελίδα του podcast και να στηρίξεις τον δημιουργό: podcasters.spotify.com
Δημιουργός
Գնա՞նք կինո
Κατηγορία
Ιστοσελίδα του podcast
Τελευταίο επεισόδιο
27 Οκτ 2026
Πού να ακούσεις;
Podcast στην εφαρμογή Replaio Radio Έρχεται σύντομαΤα podcast έρχονται σύντομα στην εφαρμογή. Εγκατάστησέ την τώρα και δες πρώτος μια εντελώς νέα προσέγγιση στα podcast
Επεισόδια
Ոչինչ չի մնա 27.10.2026 20:52
Մարդկային հարաբերությունները, չասված խոսքերն ու ճակատագրական ընտրությունները՝ «Ոչինչ չի մնա» ֆիլմի քննարկման առանցքն են: «Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդի հյուրը թատրոնի և կինոյի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, որի հետ անդրադարձել ենք ֆիլմի կերպարներին, նրանց բարդություններին ու ֆիլմի բարձրացրած հարցերին։
Dirty dancing․ Կեղտոտ պարեր 20.10.2026 20:26
Ջոնիի և Բեյբիի համար պարը դառնում է ավելին, քան շարժումների համադրություն․ այն ինքնարտահայտվելու, միմյանց հասկանալու և ազատ զգալու հնարավորություն է։ Նրանց հանդիպումը հիշեցնում է, որ կյանքը սեփական ռիթմով ապրելու մասին է։
Black swan. Սև կարապ 13.10.2026 18:11
Բալետի բեմում ամեն ինչ պետք է կատարյալ լինի, բայց այդ կատարելության գինը կարող է շատ ավելի բարձր լինել, քան թվում է։ «Սև կարապ»-ը այն վտանգավոր սահմանագծի մասին է, որտեղ արվեստին ամբողջությամբ նվիրվելը վերածվում է սեփական անձի կորստի։
Mr. & Mrs. Smith․ Միստր և միսիս Սմիթ 06.10.2026 20:36
Երբ հարաբերություններում ամեն ինչ սկսում է չափազանց կանխատեսելի թվալ, երբեմն դա կարող է նշանակել, որ կողքիդ մարդը բոլորովին այն չէ, ում պատկերացնում էիր: «Mr. & Mrs. Smith» ֆիլմը միավորում է սերը, գաղտնիքներն ու ադրենալինը մի պայթյունավտանգ պատմության մեջ։
Eternal Sunshine of the Spotless Mind. Անբիծ մտքի հավերժական փայլը 30.09.2026 20:01
«Անբիծ մտքի հավերժական փայլը» ֆիլմ է այն սիրո մասին, որից հնարավոր չէ պարզապես հրաժարվել, նույնիսկ երբ հիշողություններն այլևս գոյություն չունեն։ Ջոելի ու Կլեմենտինի պատմությունը վերածվում է հիշողության ու զգացմունքի բարդ խաղի, որտեղ մոռանալը ոչ թե վերջակետ է դառնում, այլ նորից գտնելու սկիզբ։
Spider-Man: Brand New Day. Սարդ Մարդ․ Նոր օր 22.09.2026 27:02
«Սարդ Մարդ․ Նոր օր»-ը Փիթեր Փարքերի կյանքի նոր փուլն է, որտեղ նա ստիպված է անցյալի հետքերն իր մեջ կրելով՝ շարունակել առաջ շարժվել։ Ֆիլմը կրկին Սարդ մարդուն կանգնեցնում է նույն դժվար հարցի առաջ՝ ի՞նչ գին ունի հերոս լինելը: Այս էպիզոդի կինոքննարկմանը մեզ միացել է ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:
Erin Brockovich. Էրին Բրոկովիչ 15.09.2026 20:22
«Էրին Բրոկովիչ» ֆիլմը այն մասին է, թե ինչ է տեղի ունենում, երբ մեկ մարդու համառությունը դառնում է շատերի արդարության պայքարը։ Այս պատմության հիմքում ճշմարտությունը բացահայտելու համարձակությունն է, սեփական համոզմունքներին հավատարիմ մնալն ու այն վճռականությունը, որը չի թողնում անտեսել ուրիշների ձայնը։
Eyes wide shut. Լայն փակված աչքերով 08.09.2026 20:30
Մի խոստովանությունը բավական է, որպեսզի Բիլի համար ծանոթ թվացող աշխարհը սկսի այլ կերպ երևալ։ «Լայն փակված աչքերով» ֆիմը տանում է ցանկությունների, գայթակղությունների ու գաղտնիքների մի աշխարհ, որտեղ իրականության և երևակայության սահմանները մշուշվում են։
The Worst Person in the World. Աշխարհի ամենավատ մարդը 02.09.2026 18:04
«The Worst Person in the World» ֆիլմը սիրո, ազատության ու սեփական ճանապարհը գտնելու մասին է։ Ֆիլմը հիշեցնում է, որ կյանքում միշտ չէ, որ կա մեկ ճիշտ ճանապարհ․ երբեմն պետք է սխալվել, կորցնել, փոխվել ու վերջում սովորել ընդունել այն մարդուն, որը դարձել ես։
Conclave. Կոնկլավ 25.08.2026 20:32
Ի՞նչ է տեղի ունենում, երբ աշխարհի ամենահզոր կրոնական կառույցներից մեկի ներսում պետք է ընտրվի նոր առաջնորդ։ «Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում քննարկում ենք Էդվարդ Բերգերի «Conclave»-ը: Ֆիլմը մեզ տանում է Վատիկան, որտեղ կարդինալների ընտրության գործընթացի հետևում աստիճանաբար բացահայտվում են վաղուց թաքցված գաղտնիքներ։
The Silence of the Lambs. Գառնուկների լռությունը 18.08.2026 20:29
Որքա՞ն մոտ պետք է գնաս հրեշին, որպեսզի կարողանաս կանգնեցնել նրան։ «Գառնուկների լռությունը» հոգեբանական թրիլլեր է, որտեղ ամենասարսափելին ոչ թե արյունոտ տեսարաններն են, այլ այն, թե որքան հանգիստ կարող է խոսել իրական հրեշը։ Այս էպիզոդում մեզ միացել է ֆուտբոլային մեկնաբան, փոդքասթեր Գևորգ Մալաքյանը:
Nightcrawler. Սթրինգեր 11.08.2026 21:40
«Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում անդրադարձել ենք Դեն Գիլրոյի «Nightcrawler» ֆիլմին: Ֆիլմը պատմում է մեդիայի ամենամութ կողմերի մասին՝ ցույց տալով, թե որքան հեռու կարող է գնալ մարդը, երբ սենսացիան դառնում է ապրուստի միջոց, իսկ ուրիշների ողբերգությունը՝ սեփական հաջողության ճանապարհ։
Love story. Սիրային պատմություն 04.08.2026 18:29
«Love Story»-ն Ռայան Մերֆիի նոր սերիալն է՝ նվիրված ամերիկյան ամենաքննարկված սիրո պատմություններից մեկին։ Ջոն Ֆ. Քենեդի կրտսերի և Քերոլին Բեսեթ-Քենեդիի հարաբերությունները թվում էին հեքիաթային, բայց փառքի, մամուլի անընդհատ հետաքրքրության ու ճակատագրի անողոք շրջադարձերի հետևում թաքնված էր մի պատմություն, որը մինչև այսօր շարունակում է հուզել միլիոնավոր մարդկանց։
District № 9. Թաղամաս № 9 21.07.2026 23:36
«District 9» առաջին հայացքից գիտաֆանտաստիկ ֆիլմ է այլմոլորակայինների մասին, բայց իրականում շատ ավելի խոր հարցեր է բարձրացնում՝ վախի, իշխանության և մարդ մնալու կարողության մասին։ Այս կինոքննարկմանը մեզ են միացել «Երկու Եռհինգ Մեկ» փոդքասթի հաղորդավարներ, ռեժիսորներ Էռնեստ Ղազարյանը և Հրանտ Սարդարյանը:
The Great Beauty. Վեհագույն գեղեցկություն 16.07.2026 22:28
Պաոլո Սորենտինոն ստեղծել է ֆիլմ, որը չի շտապում պատասխաններ տալ։ Այն պարզապես հրավիրում է կանգ առնել ու մի պահ մտածել՝ ի՞նչ է մնում, երբ անցնում են աղմուկը, փառքն ու երիտասարդությունը։ «The Great Beauty» ֆիլմի կինոքննարկմանը մեզ միացել է դերասանուհի Տաթև Հովակիմյանը:
Big. Մեծը 13.07.2026 21:26
«Գնա՞նք կինո» փոդքասթի այս էպիզոդում քննարկել ենք դերասան Վարուժ Մարգարյանի ամենասիրելի ֆիլմերից մեկը՝ «Big»-ը: Այս ֆիլմը հիշեցնում է, որ մեծանալ չի նշանակում հրաժարվել մանկության անկեղծությունից։ Երբեմն կյանքի ամենագեղեցիկ պահերը տեսնելու համար բավական է աշխարհին նայել նույն հետաքրքրությամբ, ինչպես մանկության տարիներին։
Remarkably Bright Creatures 08.07.2026 18:18
Կյանքը երբեմն ամենագեղեցիկ սցենարները գրում է այն ժամանակ, երբ թվում է՝ այլևս ոչինչ չի փոխվելու։ «Remarkably Bright Creatures» ֆիլմը խոսում է կորստի, սիրո ու մարդկային կապերի բուժող ուժի մասին՝ հիշեցնելով, որ կյանքի ամենագեղեցիկ հանդիպումները հաճախ անսպասելի են։
Թունելից 13 կմ հեռավորության վրա 30.06.2026 23:10
«Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը հոգեբանական լարվածությամբ ու ներքին անհանգստությամբ հագեցած պատմություն է, որտեղ մթնոլորտը առաջին իսկ պահերից սկսում է թողնել իր ազդեցությունը: «Գնա՞նք կինո» փոդքասթի շրջանակում առաջին անգամ ֆիլմի մասին խոսել ենք հենց ֆիլմի հեղինակ՝ Ռուբեն Եսայանի հետ։
Obsession. Մոլեգնություն 22.06.2026 18:11
Obsession-ը խաղում է վտանգավոր սահմանների հետ՝ ստեղծելով մութ ու անհանգիստ աշխարհ։ Ու ինչքան խորն է գնում պատմությունը, այնքան ավելի դժվար է հասկանալ՝ սա սե՞ր է, մոլուցք, թե ինքնակործանման տարբերակ։
Hamnet. Համնետ 16.06.2026 19:48
«Համնետ» ֆիլմը պատկերում է կորստից հետո մնացող դատարկությունը՝ ցույց տալով, թե ինչպես է ցավը դանդաղ փոխում մարդկանց հոգին։ Այս անգամ մեր կինոքննարկմանը միացել է բլոգեր, երաժիշտ Էթերի Հովհաննիսյանը։
Adolescence. Պատանեկություն 08.06.2026 20:58
«Adolescence» սերիալը պատմություն է այն տարիքի մասին, երբ մարդը միաժամանակ փորձում է հասկանալ աշխարհն ու ինքն իրեն։ Յուրաքանչյուր հերոս կարծես պայքարում է իր ներսի աշխարհի հետ, որտեղ զգացմունքները հաճախ ավելի բարձր են, քան բառերը։ Եվ հենց իրական ու անչափ մարդկային անկեղծությունն է, որ պատմությունը դարձնում է ազդեցիկ։
Soul. Հոգի 02.06.2026 19:03
«Հոգի» մուլտֆիլմը պատմություն է մի մարդու մասին, որն այնքան երկար էր վազել իր երազանքի հետևից, որ մոռացել էր կանգ առնել ու լսել իր ներսի ձայնը։ Մուլտֆիլմը ջերմ հիշեցում է, որ երջանկությունը ապրում է ամենօրյա մանրուքներում, որոնք մենք հաճախ չենք նկատում։
Sinners. Մեղսագործները 02.06.2026 17:53
«Մեղսագործները» ֆիլմում ամեն ինչ թվում է գեղեցիկ այնքան ժամանակ, մինչև «մթությունը» չի սկսում խոսել։ Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք փորձում են փրկել իրենց, մինչ անցյալը դանդաղ քանդում է ամեն ինչ նրանց շուրջ։ Իսկ ֆիլմի ավարտվելուց հետո մնում է զգացողություն, որի մասին երկար ժամանակ հնարավոր չէ մոռանալ:
Pulp Fiction. Քրեական ընթերցվածք 19.05.2026 21:15
Քվենտին Տարանտինոն «Քրեական ընթերցվածք» ֆիլմում խառնում է հանցագործությունները, սև հումորը, փիլիսոփայական երկխոսություններն ու անսպասելի շրջադարձերը՝ ստեղծելով իր սեփական կինեմատոգրաֆիկ լեզուն։ Կինոյի պատմության ամենակուլտային աշխատանքներից մեկը քննարկել ենք ռեժիսոր, բլոգեր, ինֆլյուենսեր Տարոն Հարությունյանի հետ:
The Drama. Դրամա 11.05.2026 18:20
Երբեմն ամենամեծ դրամաները սկսվում են ոչ թե աղմուկից, այլ մի փոքր լռությունից, որը ոչ ոք ճիշտ չի հասկանում։ Դրամա ֆիլմը բացվում է հենց այն պահին, երբ Չարլին իմանում է Էմմայի գաղտնիքը։ Այդ բացահայտումը չի պայթում միանգամից․ այն դանդաղ ներս է մտնում նրանց հարաբերություններ ու սկսում փոխել ամեն մանրուք։ Եվ որքան փորձում են պահել հարաբերությունները, այնքան ավելի պարզ է դառնում, որ որոշ ճշմարտություններ...
Το Replaio δεν είναι εκδότης podcast - τα ονόματα των εκπομπών, τα εξώφυλλα και ο ήχος ανήκουν στους δημιουργούς τους και διανέμονται μέσω δημόσιων ροών RSS