Art Urbat
Art ուրբաթ․ հարցազրույց
Art Ուրբաթի էպիզոդներից յուրաքանչյուրում միասին կբացահայտենք արվեստի ամենատարբեր աշխարհները` այնտեղ ապրողների շնորհիվ:
Δημιουργός
Art Urbat
Κατηγορία
Ιστοσελίδα του podcast
Τελευταίο επεισόδιο
24 Αυγ 2024
Πού να ακούσεις;
Podcast στην εφαρμογή Replaio Radio Έρχεται σύντομαΤα podcast έρχονται σύντομα στην εφαρμογή. Εγκατάστησέ την τώρα και δες πρώτος μια εντελώς νέα προσέγγιση στα podcast
Επεισόδια
Երգերը մեր հույզերի արտահայտչամիջոցներն են. «Վանական» ռոք խումբ 24.08.2024 13:35
Նրանք նոր ու թարմ շունչ են տալիս մեղեդուն, ստեղծում ռոք երաժշտություն ու այն ներկայացնում հայ հանդիսատեսին: Բեմում Վանականն է` հայկական ալտերնատիվ ռոք խումբը:
Լուսանկարչությունը զարգանում է մարդու զարգացմանը հավասար․ Վահան Ստեփանյան 17.08.2024 14:18
Նրա աչքն աշխարհին ու մարդկանց տեսնում է այլ դիտանկյունից, տեսախցիկը` վավերագրում պատմություններ ու հասցնում մարդկանց: Նա լուսանկարիչ, համադրող Վահան Ստեփանյանն է:
Դիմահարդարումը կերպարի ստեղծման կարևոր դետալներից է․ Անի Հովսեփյան 11.08.2024 13:53
Նրա վրձինը դերասանի դիմագծին տալիս է կերպարանք, ստեղծում ներկայացման հերոսին ու կուլիսներից հասցնում բեմ: Նա թատրոնի դիմահարդար Անի Հովսեփյանն է:
Ձայնը կերպարին ներկայացնելու միջոցն է․ Սամվել Թոփալյան 03.08.2024 15:04
Նրա ձայնը կենդանացրել է ֆիլմերի ու մուլտերի բազմաթիվ սիրելի կերպարների, նրա տարերքը բեմն է, սիրելի վայրը` թատրոնը: Նա դերասան Սամվել Թոփալյանն է:
Մեր օրերում ակտուալ է մինիմալիստական ոճը․ Քնարիկ Խաչատրյան 27.07.2024 14:37
Նրա մտքում ծնված բոլոր գաղափարները դառնում են շոշափելի, չափ ու ձև, գույն ու տեսք ստանում և պատմում տարածության մեջ հարմարավետ ու ներդաշնակ զգալու կարևորության մասին: Նա ինտերիեր դիզայներ Քնարիկ Խաչատրյանն է:
Ստեղծածս կերպարներն իմ արտացոլումներն են․ Լիլիթ Ալթունյան 20.07.2024 15:05
Նրա վրձինը նկարազարդում է պատմություններ, որոնք հետո հայտնվում են ընթերցողի ձեռքում, թերթվում ու դառնում հարազատ: Նրա հերոսներն ապրում են գրքերում, հետո` տեղափոխվում անիմացիայի աշխարհ ու մարդկանց պատմում ամենատարբեր էմոցիաների ու հույզերի մասին: Նա գրքերի հեղինակ-նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր Լիլիթ Ալթունյանն է:
Պիտի կարողանաս բեմում կառավարել էմոցիաներդ․ Լիպարիտ Ավետիսյան 13.07.2024 16:16
Նրա ձայնը պատմում է տարբեր հերոսների ճակատագրերի մասին, նրա երգերում ապրող հնչյունները կարողանում են պոկել հանդիսատեսին ունկնդրի աթոռից ու հասցնել օպերային արվեստի աշխարհ: Նա օպերային երգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանն է:
Բեմանկարչությունն արտահայտում է ժամանակի փոփոխությունները․ Վիկտորիա Ռիեդո–Հովհաննիսյան 06.07.2024 16:05
Նա բեմը վերածում է շքեղ առանձնատան, հետո` հեռու գյուղակի, նրա ստեղծած դետալներն ու զգեստներն արտացոլում են ներկայացման թեմատիկան ու հանդիսատեսին պատմում այն ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում կատարվում են թատերախաղի գործողությունները: Նա բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է:
Արվեստում միշտ եմ համադրում անհամադրելին․ Արման Նուռ 29.06.2024 14:34
Նրա աշխարհում էմոցիաները, մարդկային հարաբերություններն արտահայտվում են քանդակի, գեղանկարչության կամ էլ դիզայնի միջոցով, նրա աշխատանքների հիմքում փիլիսոփայությունն է, նա քանդակագործ, նկարիչ և դիզայներ Արման Նուռն է:
Վիդեոպատմության առանցքում հերոսներն են․ Սեդա Գրիգորյան 22.06.2024 13:43
Նա աշխարհին ու մարդկանց նայում է վավերագրողի պատուհանից, մարդկային պատմությունները վերածում է կարճամետրաժ ֆիլմերի ու դրանք հասցնում էկրաններ: Նա վավերագրող ռեժիսոր և մեդիա մասնագետ Սեդա Գրիգորյանն է:
Երաժշտության մեջ մենք չունենք կանոններ․ «Տիեզերք» բենդ 08.06.2024 14:57
Նրանց մեղեդին ծնվում է հույզի ապրումից, հասնում հանդիսատեսին, հետո սահում ներս ու սկսում ապրել յուրաքանչյուրի սրտերում: Կիթառի ակորդները ձուլվում են երգերի բառերին` ստեղծելով արտասովոր կապ հանդիսատեսի և արտիստների միջև, երկրպագուները դուրս են գալիս աշխարհի միանվագ աղմուկից ու հայտնվում «Տիեզերք» բենդի միջգալակտիկական տարածությունում:
Արվեստի նկատմամբ հանրության պատկերացումները մակերեսային են․ Արմեն Եսայանց 25.05.2024 15:20
Նա ճանաչում է արվեստն իր տարատեսակ կերպերով, ժամանակաշրջաններով և ուղղություններով, նրա շուրջն ամեն ինչ միմիայն արվեստի մասին է. նա արվեստաբան Արմեն Եսայանցն է:
Արվեստագետն իր բողոքն արտահայտելու խնդիր ունի․ Սիրանուշ Աղաջանյան 18.05.2024 14:45
Նա իր պիքսելային պատկերները հասցնում է քաղաքի ամենատարբեր անկյուններ, որոնք դառնում են համայնքի մի մասն ու պատմում այս կամ այն խնդրի մասին։ Նա ստեղծագործում է աշխարհի ամենահին խճանկարի տեխնիկայով և ստեղծում սթրիթ արտ: Նա արվեստագետ Սիրանուշ Աղաջանյանն է։
Ճարտարապետության սոցիալական դերին քիչ են ուշադրություն դարձնում․ Սարհատ Պետրոսյան 10.05.2024 15:14
Նրա գրիչը թղթին ուրվագծում է շենքեր, կառույցներ, հատակագծեր, որոնք հետո դառնում են մեծ նախագծեր ու հայտնվում քաղաքում: Նա հաճախ տեսնում ու նկատում է այն, ինչը կարող էր շատերիս աչքից պարզապես վրիպել: Նա ճարտարապետ, քաղաքաշինարար և հետազոտող Սարհատ Պետրոսյանն է:
Մենք պետք է չվախենանք լսել այսօրվա երաժշտությունը․ Հայկ Մելիքյան 04.05.2024 15:50
Նրա հոգեհմա երաժշտությունը վերածվում է գույների սիմֆոնիայի և հանդիսատեսին տանում մի ջերմ ու տաք տուն, որտեղ բնակիչները` երաժշտական նոտաները, ընդունում ու ճանապարհում են հյուրերին` պատմելով մի մոլորակի մասին, որի պաշտոնական լեզուն մեղեդին է: Դաշնամուրի սև ու սպիտակ ստեղների առջև այսօր նա է` դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Եվրատեսիլյան ակորդներ 27.04.2024 15:20
1950-ական թվականներ, ռոքի և փոփի վերածննդի շրջան, Եվրոպական ռադիոներից մեկի հաճախականությունն ինչ-որ արտասովոր ելույթ էր պատրաստել: Եթերում ոչ թե պարզապես իրար հաջորդող սինգլներ էին, այլ` մրցույթ, այն էլ` միջազգային: Հեռարձակվում էր Շվեյցարացի հեղինակ և Եվրոպական հեռարձակողների միության տնօրեն Մարսել Բեզենսոնի «Եվրատեսիլ» երգի մրցույթը: 1950-ականներից մրցույթը եկավ-հասավ 2000-ականներ՝ իր հետ բերել...
Բալետի համար ամենակատարյալ ժամանակը ներկան է. Ռազմիկ Մարուքյան 20.04.2024 15:18
Նա պարարվեստի յուրօրինակ տեսակներից մեկի` բալետի շնորհիվ, բեմում մի պահ Կրասոսն է, հետո Արբենինը, Ռոմեոն և այսպես շարունակ: Պատմական ամենատարբեր ժամանակների այս հերոսները հաճախ են հայտնվում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, նրանց հանդիսատեսին ծանոթացնում է նա` բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը:
Ժողովրդին առավել բնորոշող է գեղջկական ֆոլկլորը․ Անի Նավասարդյան 13.04.2024 15:58
Նրանց երգացանկում բացառապես հայկական ազգային երգեր են, Երևանում, մարզերում, թե արտերկրում նրանք պատմում են հայկական երգարվեստի մասին ու Ներկայացնում Կոմիտասի ամբողջական և իրական կերպարը: Միջնադարյան հայկական նոտագրությունը` խազերը, 21-րդ դարի մարդուն այսօր էլ պատմելիք ունի, հիմա պարզապես համանուն երգչախմբի միջոցով:
Ներկայացում խաղալը տոն է․ Ալլա Սահակյան 06.04.2024 13:29
Նա ներկայանում է երկու իրարից տարբեր, բայց միևնույն ժամանակ նման մասնագիտություններով, նրա կատարմամբ հանդիսատեսը վայելելում է ջազային երաժշտություն, իսկ հետո՝ հայտնվում թատրոնում: Բացվում են վարագույրները, մի շատ արտասովոր ձայն հուշում է` շուտով լույսերը կմարեն ու կսկսվի ներկայացումը, բեմում նա է` դերասանուհի Ալլա Սահակյանը:
Հաղորդավարի համար մարտահրավերներն ինտելեկտուալ բնույթի են․ Աննա Ավանեսյան 30.03.2024 15:50
Նրա հետ հեռուստադիտողը ճամփորդում է ամենատարբեր ոլորտներում, ծանոթանում մարդկային պատմությունների, պարզապես լինում այստեղ և հիմա ու տեսնում հանրահայտ արտիստներին բոլորովին այլ դիտանկյունից: Հեռակառավարման վահանակն այսօր կրկին միացրել է հեռուստացույցը, էկրանին նա է` հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը:
Գրականությունն ասես դեղահաբ լինի․ Դավիթ Սամվելյան 22.03.2024 15:20
Նրա մտքում ծնված տեսարաններն ու ասելիքները հաճախ դառնում են բառեր, հետո վերածվում շարադրանքների ու ամփոփվում ժողովածուներում: Նրա ստեղծագործություններից շատերը ոգեշնչում և ապրումակցում են ընթերցողներին ու հնարավորություն ընձեռում գտնելու նոր ճանապարհներ: Նա գրող, խմբագիր Դավիթ Սամվելյանն է:
Բոլոր մասնագիտությունները մի տեղում՝ դերասանի մասնագիտությունն է․ Սիրանուշ Լազյան 16.03.2024 16:56
Նա հանդես է գալիս ամենատարբեր կերպարներում` չկորցնելով իր ինքնատիպությունն ու յուրահատկությունը, թատրոնում, կինոյում թե պարզապես ձայնագրման ստուդիայում որևէ կերպարի կրկնօրինակելիս նա հայտնվում է բոլորովին այլ աշխարհում, ապրում իրարից տարբեր պատմություններում և հանդիսատեսին էլ վարակում թատրոնի և կինոյի կախարդանքով: Նա դերասանուհի Սիրանուշ Լազյանն է:
Դասական արվեստը երբեք չի կորցնի իր տեղն ու դերը․ Մերի Եփրեմյան 09.03.2024 12:18
Նա կարողանում է իր հույզերն ու ապրումները հասցնել կտավին և նույնիսկ սև ու սպիտակով` ստեղծել գունավոր պատմություններ: Նա գեղանկարիչ, գրաֆիկ` Մերի Եփրեմյանն է:
Ազգային երաժշտությունը բոլոր ժամանակների համար է․ Միքայել Ոսկանյան 02.03.2024 16:53
Նա կարողացավ հայկական ազգային երաժշտությունը հասցնել երիտասարդներին, նրան հաջողվեց երաժշտական ամենահին գործիքներից մեկը` թառը, դուրս հանել ազգային նվագարանների գզրոցից և տեղափոխել բոլորովին նոր հարթություն` թարմ շունչ հաղորդելով հայկական երգարվեստին: Նա երաժիշտ, թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանն է։
Παρόμοια podcast
Το Replaio δεν είναι εκδότης podcast - τα ονόματα των εκπομπών, τα εξώφυλλα και ο ήχος ανήκουν στους δημιουργούς τους και διανέμονται μέσω δημόσιων ροών RSS