Book Club

Գրադարակ

Arts HY ↓ 115 Folgen

Պատմում ենք հայտնի ընթերցասերների սիրելի գրքերի մասին: Փոդքասթի շրջանակում զրուցում ենք այն մասին, թե ինչպես հենց այդ հեղինակի հենց այդ գիրքը դարձավ լավագույնը հյուրի համար, ինչ կփոխեր գրքում, ինչպես է գիրքը անդրադարձել հյուրի կյանքի վրա:

Autor

Book Club

Kategorie

Arts

Podcast-Website

imradio.am

Neueste Folge

9. Jul 2026

Wo hören?

Podcasts in der App Replaio Radio Bald verfügbar

Podcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts

Bei Google Play herunterladen Kostenlos installieren Android 5 Mio.+ Downloads · Bewertung 4,8 iOS bald

Folgen

Ժամանակակից գրականության հետքերով 20.04.2024

Երևանում սիրուն գարուն է՝ մի լավ այգում լավ գիրք կարդալու եղանակ։ Ես, իհարկե, կարդացի ու որոշեցի նաև այլ մարդկանց հարցնել, թե ինչ են կարդում հիմա, իսկ հետո հանդիպեցի գրողներ Արմեն Սարգսյանին ու Նորայր Սարգսյանին, որ ինձ ու ձեզ խորհուրդ տան՝ ինչ ժամանակակից հեղինակներ կարդանք։

Գրքի ակումբը վերադառնում է 16.04.2024

Վերջապե՜ս․․․ Գրքի ակումբը վերադառնում է։ Հիշեցնեմ, որ ամեն ամիս ընտրելու ենք մեկ գիրք, որի մասին կունենանք երեք օրագիր էպիզոդ, իսկ վերջում քննարկելու ենք գիրքը Իմ ռադիոյի ջերմ միջավայրում։ Եկեք ծանոթանանք ակումբի նոր անդամներին, որոշենք՝ ինչ ենք կարդալու և շտապենք նոր գրքի հետևից։

«Պարզապես միասին»․ քննարկում 07.04.2024

Ամսվա գրքի ամփոփիչ էպիզոդը այս անգամ նույնպես նվիրվում է դրա քննարկմանը։ Իմ ռադիոյի տաղավարում գրքի մասին իրենց կարծիքով կիսվում են ինչպես մասնագետները, այնպես էլ պարզապես ընթերցասերները։

Բոնուս էպիզոդ 07.04.2024

Գրքի ակումբի այս էպիզոդում առանձնացրել ենք այս ամսվա գրքի հետ կապված ամենահետաքրքիր հատվածները, ինչպես նաև ամենաընթերցված կին հեղինակների մասին փոքրիկ ակնարկ։

Գրքի ակումբ․ կին հեղինակների մասին 07.04.2024

Աննա Գավալդան առաջին կին հեղինակն է, որին քննարկում ենք գրքի ակումբում։ Ձայնագրությունների ընթացքում հասկացանք, որ նույնիսկ մեր օրերում շատ ընթերցողներ կարող են կանխակալ կարծիք ունենալ այս կամ այն գրքի մասին ելնելով հեղինակի սեռից։ Էպիզոդը նվիրել ենք կին գրողներին ու նրանց նկատմամբ տարիներ շարունակ գոյություն ունեցած անարդարությանը։

Նոր ամիս․ նոր գիրք 14.08.2023

Սկսում ենք գրքի ակումբի նոր գիրքը: Մեր ակումբին միացել են նոր անդամներ, որոնցից մեկը լրագրող, հաղորդավար, PR մասնագետ Աելիտա Չիլինգարյանն է․ հենց նա էլ առաջարկել է այս ամսվա գիրքը: Թե ինչ ենք կարդալու լսեք էպիզոդում, բայց մի փոքրիկ հուշում՝ այս ամիսը թերևս նվիրենք կին գրողներին:

PF. քննարկում 07.08.2023

3 օրագիր էպիզոդներից հետո վերջապես քննարկում ենք ամսվա գիրքը՝ Արամ Պաչյանի PF֊ը: Քննարկման մասնակիցներն են «Էջ» հրատարակչության համահիմնադիր Էմմա Կիրակոսյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ու Պաչյանի մեծ երկրպագու, գրականության ոլորտի բլոգեր Սվետա Սիմոնյանը:

Քաղաքն ու գրականությունը 28.07.2023

PF-ը ստիպեց հիշել բաներ մեր քաղաքի մասին, որոնք վաղուց մոռացել էինք։ Երևանը որպես առանձին հերոս մեզ տվեց միտք՝ ուսումնասիրել քաղաքները գրականության մեջ։ Էպիզոդում կգտնես՝ պատմական ակնարկ ուրբանիզմի՝ գրականություն ներթափանցելու ընթացքի մասին, հարցազրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ գրքերի մասին, որոնք պատմում են քաղաքների՝ հատկապես Երևանի մասին, 10 քաղաքները, որոնց մասին ամենաշատն է գրվել, ինչպես նաև...

Ծանոթացեք․ Սվետա 28.07.2023

Ինչպես խոստացել էինք նախորդ շաբաթ, այս էպիզոդում ծանոթանում ենք մեր ակումբի նոր անդամի՝ գրականության սիրահար, գրականության մասին բլոգի հեղինակ Սվետայի հետ:

Գրքի ակումբ․ ընտրում ենք հուլիսի գիրքը 08.07.2023

Դե ի՜նչ, կարճատև դադարից հետո Իմ ռադիոյի գրքի ակումբը վերադառնում է։ Այս էպիզոդում մեր ակումբի անդամ Համլետ Առաքելյանն ընտրում է այս ամսվա գիրքը, հասցնում ենք գտնել ակումբի նոր անդամ, ինչպես նաև զրուցում ենք գրքի հեղինակի հետ։

Էպիզոդ 4 06.05.2023

Վերջապե՜ս․․․ տեղի ունեցավ Իմ ռադիոյի Գրքի ակումբի առաջին քննարկումը։ Արքմենիկ Նիկողոսյանի առաջարկած գիրքը՝ «Հույն Զոռբան» ակումբի անդամներից ամեն մեկը յուրովի էր ընկալել ու , օրինակ Համլետը, բազմաթիվ հարցեր ուներ կապված գրքի ընտրության հետ։ Մի խոսքով՝ քննարկումը բավական թեժ ու հետաքրքիր է անցել, բայց ամենակարևորն այն է, որ վերջում բոլորս եկանք մեկ ընդհանուր եզրակացության։ Մնացած մանրամասները լսեք...

Էպիզոդ 3 27.04.2023

Գրքի ակումբի այս էպիզոդի նպատակն է՝ բոլոր ընթերցասերներին վերադարձնել մանկություն, հիշել սիրելի մանկական գրքերը, մայրիկի կարդացած հեքիաթներն ու հերոսներին: Էպիզոդում կգտնեք լավագույն մանկական գրքերի հնգյակը, հարցազրույց ժամանակակից հայկական ֆենթըզի բեսթսելլերի հետ, ինչպես նաև կլսեք, թե ինչպես են փոքրիկները քննարկում ունենում մանկական գրքի ակումբում:

Էպիզոդ 2 14.04.2023

Ասում են, անվերջ կարելի է լսել 3 բան՝ Իմ ռադիոն, անձրևի ձայնը և թե ինչպես է ընթերցասերը խոսում գրքերի ու գրականության մասին, այն էլ հենց գրախանութում։ Գրքի ակումբի այս էպիզոդը ձայնագրել ենք Զանգակ գրատանը, գրատան մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի հետ։ Աստղիկի հետ շրջել ենք գրախանութի սրահներով, ծանոթացել նրա սիրած բաժիններին, ամենապահանջված գրքերին, ինչպես նաև զրուցել գրականության հանդե...

էպիզոդ 1 13.04.2023

Առաջին գիրքը, որը կարդում ենք Իմ ռադիոյի գրքի ակումբում, Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան» է։ Առաջին էպիզոդի ընթացքում ծանոթանում ենք գրքին, հեղինակին, փորձում հասկանալ, թե ինչով է այն այդքան տպավորել մեր ակումբի անդամ Արքմենիկ Նիկողոսյանին։ Այդ մասին մեր փոքրիկ հարցազրույցում պատմում է հենց ինքը՝ Արքմենիկը։

Իմ Ռադիոն ստեղծում է գրքի ակումբ 31.03.2023

Տադաաամ․․․ նորություն ընթերցասերների համար, որը շատ վաղուց էինք ցանկանում ձեզ հայտնել։ Իմ ռադիոն սկսում է գրքի ակումբ, որի մասնակիցը կարող ես դառնալ նաև դու։ Ամեն ամիս միասին կարդալու ենք բազմաթիվ հին ու նոր ստեղծագործություններ, մասնակցելու ենք գրականության հետ կապված միջոցառումների, ծանոթանալու ենք տարբեր ժանրերի ու նոր հեղինակների հետ, իսկ ամսվա վերջում ունենալու ենք քննարկում, որը կվերածվի հեն...

Höre den Podcast Գրադարակ in Replaio

Radio und Podcasts in einer App - kostenlos und ohne Anmeldung. Installiere sie noch heute und verpasse den Start nicht

Bei Google Play herunterladen

Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet