Book Club

Գրադարակ

Arts HY ↓ 129 Folgen

Պատմում ենք հայտնի ընթերցասերների սիրելի գրքերի մասին: Փոդքասթի շրջանակում զրուցում ենք այն մասին, թե ինչպես հենց այդ հեղինակի հենց այդ գիրքը դարձավ լավագույնը հյուրի համար, ինչ կփոխեր գրքում, ինչպես է գիրքը անդրադարձել հյուրի կյանքի վրա:

Besuch unbedingt die Website des Podcasts und unterstütze die Macher: imradio.am

Autor

Book Club

Kategorie

Arts

Podcast-Website

imradio.am

Neueste Folge

13. Okt 2026

Wo hören?

Podcasts in der App Replaio Radio Bald verfügbar

Podcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts

Bei Google Play herunterladen Kostenlos installieren Android fast 10 Mio. Downloads · Bewertung 4,8 iOS bald

Folgen

Գրադարակ. Տաթևիկ Մելքոնյան 11.04.2025

Ո՞րն է Տաթևիկ Մելքոնյանի կարդացած բազմաթիվ գրքերից ամենասիրելին: Ինչու՞ հենց այս գիրքը, ո՞րն է առանձնահատկությունը: Լսիր Գրադարակի այս էպիզոդն ու ավելացրու գրադարակումդ ևս մեկ գիրք:

Գրադարակ. Արթուր Աթայան 07.04.2025

Ո՞րն է Արթուր Աթայանի կարդացած բազմաթիվ գրքերից ամենասիրելին: Ինչու՞ հենց այս գիրքը, ո՞րն է առանձնահատկությունը: Լսիր Գրադարակի այս էպիզոդն ու ավելացրու գրադարակումդ ևս մեկ գիրք:

Գրադարակ. Դիանա Հարոյան 01.04.2025

Ո՞րն է Դիանա Հարոյանի կարդացած բազմաթիվ գրքերից ամենասիրելին: Ինչու՞ հենց այս գիրքը, ո՞րն է առանձնահատկությունը:Լսիր Գրադարակի այս էպիզոդն ու ավելացրու գրադարակումդ ևս մեկ գիրք:

Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ. քննարկում 26.03.2025

Փոքրիկ, բայց շատ խիտ այս վեպի մասին խոսելը բավականին բարդ է. սեր, ատելություն, մենակ մարդու հոգեվիճակ և այլն: Ո՞րն է վեպի գաղափարը, ի՞նչ է փորձում հասցնել ընթերցողին հեղինակը: Հասմիկ Կարապետյանի և Հրայր Խաչատրյանի հետ քննարկում ենք գիրքը:

Նոբելյան մրցանակի առավելությունը 26.03.2025

Այս էպիզոդում քննարկում ենք Նոբելյան մրցանակ ստացած գրողներին, ինչպիսի՞ն էին մոտեցումները նախկինում և ինչպիսին են հիմա:

Պետեր Հանդքեն և կինոն 20.03.2025

Երիտասարդ գրող Հասմիկ Կարապետյանը այս էպիզոդում պատմում է իր տպավորություններից Հանդքերի մասին, բայց այս հեղինակի գրականության մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նրան նաև որպես սցենարիստ: Ինչո՞վ է առանձնահատուկ նա թե՛ գրականության մեջ, թե՛ կինոյի:

ԿարդաLove. ռեպորտաժ փառատոնից 16.02.2025

Երևանում փետրվարի 15-ին և 16-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում անցակացվում է ԿարդաLove գրքի փառատոնը: Ես հասցրի մասնակցել փառատոնին և կարևոր իրադարձությունների մասին պատմել քեզ: Ինչո՞ւ գնալ՝ լսեք էպիզոդում:

Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ 13.02.2025

Պետեր Հանդքեն միակն է, ով կարող է գրել վեպ, որտեղ գրեթե ոչինչ տեղի չի ունենում, բայց ընթերցողը զգում է լարվածություն՝ բառերի խաղի, ձևերի փոփոխության և ենթատեքստերի մեջ թաքնված լռության միջոցով։ Նրա գրականությունը մնում է անսովոր, երբեմն՝ անհարմար, բայց միշտ՝ խորապես ազդեցիկ։

«Անծանոթ ինքնակենսագրություն» . քննարկում 10.02.2025

Ռուբեն Ֆիլյանից հայտնի են ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև հետաքրքիր ու երիտասարդ կյանքը: Այսօր քննարկում ենք նրա՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» հեքիաթ/ պատմվածքները:

Երիտասարդները Ֆիլյանի մասին 26.01.2025

Այս էպիզոդում խոսում են երիտասարդներ, որոնք շատ սիրում են կարդալ Ռուբեն Ֆիլյանին, գրել նրա մասին ու մասնակցել տարբեր քննարկումների: Մեկի համար Ֆիլյանը լուսավոր գրող է, իսկ մյուսի համար՝ չոր ու հստակ ասելիքով: Իսկ դու ի՞նչ կասես:

Անծանոթ ինքնակենսագրություն 14.01.2025

Հայ գրողների մասին խոսելն ամենաշատն եմ սիրում, իսկ իմ սիրելի գրողներից անդադար կարող եմ պատմել: Այս հեղինակը խոսում է ծանոթ ու անծանոթ կենսագրություններից, փուչ ընկույզներից ու հեքիաթ\պատումներից: Գուշակեցի՞ր, թե ով է:

Սուրբ ծննդյան պատմություններ. քննարկում 12.01.2025

Ծանոթացանք տարբեր հեղինակների Սուրբ ծննդյան պատմություններին, ստացանք տարբեր տեղեկություններ: Արդեն ժամանակն է այս գիրքն էլ քննարկելու: Ի՞նչ կասեն Դավիթ Սամվելյանը, Հրայր Խաչատրյանն ու Հասմիկ Ավագյանը:

Գրքի ստեղծում 12.01.2025

Գնում ենք Էդիթ Պրինտ ու ծանոթանում հրատարակչությանը, որտեղ տարբեր դպրոցներից եկել էին գրքային էքսկուրսիաների: Մենք էլ նրանց հետ ծանոթացանք՝ ինչպես է ստեղծվում գիրքը ու հասնում ընթերցողին:

Ամանորյա գրքեր 19.12.2024

Երբ գալիս է Ամանորը յուրաքանչյուրս ինչ-որ բանի հետ ասոցացնում ենք այն՝ մանդարին, ձյուն, ֆիլմեր, ընկերներ և այլն: Իսկ ի՞նչ գրքի հետ ես ասոցացնում Ամանորը դու, կա՞ն պատմություններ, որոնք քեզ հիշեցնում են կախարդական գիշերը: Գնում եմ գտնելու այս հարցերի պատասխանները ու պատմելու քեզ ամանորյա պատմություններ:

Պատրաստվում ենք Ամանորին 16.12.2024

Քաղաքում ամեն ինչ արդեն պատրաստ է Ամանորին և Սուրբ ծնունդին: Երբ քայլում ես փողոցում, լույսերն ու տոնածառները օգնում են հավատալ ամանորյա հրաշքին: Իսկ եթե ձեռքումդ էլ ունես մի ամանորյա գիրք, ապա ամեն ինչ հրաշալի է: Ես գնում եմ փնտրելու ամանորյա պատմություններ: Գալի՞ս ես:

Չոռ ♡ | Քննարկում 26.11.2024

Ժամանակակից գրականությունն ավելի հեշտ է քննադատելն ու գնահատելը, կարծիք հայտնելը ու հեղինակին հարցեր տալը: Երեք ամենատարբեր էպիզոդներից հետո Կարեն Անտաշյանի հետ միասին մենք քննարկում ենք Չոռը և փորձում խորանալ գրքի տարատեսակ շերտերում:

Անտաշյանն ու «Չոռը» 28.10.2024

Քննարկում ենք «Չոռը»․ իսկ ո՞վ ավելի լավ կպատմի «Չոռից», սրտիկից, նորարությունից ու պոետիկ մի շարք այլ հասկացություններից, քան հենց ինքը` հեղինակը: Գրքի ակումբի հետ դու կգտնես նորարարն ու որակյալը:

Նորարարական պոեզիա 21.10.2024

Չոռի քննարկումների ընթացքում հանդիպեցինք և´ երիտասարդ գրողների, և´ գրականագետների, ովքեր փորձում են գրքի մասին խոսել թե սուբյեկտիվ կողմից, թե օբյեկտիվ մոտեցումներով:

Չոռ ♡ 17.10.2024

Գրքի ակումբում այս ամիսը յուրահատուկ է. քննարկելու ենք ոչ թե արձակ ստեղծագործություն, այլ` պոեզիա: Իսկ թե ինչպես ընտրեցինք գիրքը, լսիր ամսվա առաջին էպիզոդում:

Ջեք Քերուեք «Ճանապարհին». քննարկում 08.10.2024

Ճանապարհներ, ջազ, սեր, ընկերություն, երազանքներով ապրող սերունդ, նոր լեզու, նոր գրականություն ու մեծ գաղափարներ: Քննարկում ենք ամերիկյան բիթ շրջանի հանրագիտարան համարվող գիրքը` Ջեք Քերուեքի «Ճանապարհինը»:

Ջեքն ու ընկերները 04.10.2024

Այս ամսվա մեր գիրքը ընկերության ու ճանապարհի մասին է, իսկ Ջեքն անընդհատ պատմում է Նիլից: Իսկ հայ երիտասարդները ի՞նչ են հասկանում ընկերություն ասելով կամ արդյո՞ք կգնային ճանապարհ իրենց ընկերների հետ: Գնա ճանապարհդ ամենագրքային փոդքասթի հետ:

Գրականությունը որպես ջազ 24.09.2024

Ջազը սեր է ու ազատություն, ջազը հաճախ նաև գրականություն է, իսկ գրականությունն էլ՝ ջազ: Երաժշտագետ Ռիմա Տիգրանյանի հետ զրույցում ես մի պահ տեղափոխվեցի 20-րդ դար ու տեսա ջազի սիրահար գրողներին: Այս ամենը հավանաբար տեսել է նաև շապիկի ձևավորող Մարիամ Կանայանը, որովհետև Ն տառը տեսել է հենց սաքսաֆոնի տեսքով: Արի գնանք ջազ լսելու բիթնիկների հետ:

Բիթ սերնդի գրականությունը 17.09.2024

Ասում են, որ Ջեք Քերուեքը հետ էր մնում իր ընկերներից ու գրի առնում բոլոր հետաքրքիր պահերը, որ հետո գրի «Ճանապարհին» վեպը, ու մենք էլ քննարկենք այն: Թե էլ ի՞նչ են ասում, պատմում եմ քեզ այս էպիզոդում ու վազում հանդիպելու գրքի թարգմանիչ Մարիա Սադոյանին: Միացրու ականջակալներդ ու վայելիր այս էպիզոդը ճանապարհին:

Դեպի նոր ճանապարհ 11.09.2024

Աշունը սկսվեց, իսկ Գրքի փառատոնն ավարտվեց: Իմ ամենասիրելի օրերն են տարվա, որովհետև շուրջբոլորս գրողներ ու ընթերցասերներ են: Տրամադրությունը պահելու համար այս անգամ ես գնում եմ գրախանութ և հետևում խորհրդատուի խոսքին: Ինչ կասես, գալի՞ս ես:

Քննարկում ենք «Մետաքս» գիրքը 04.09.2024

Սեր, քաղաքներ, հարաբերություններ ու մետաքս... Արքմենիկ Նիկողոսյանը շատ է սիրել գիրքը, Հասմիկ Եղիազարյանն ասում էր՝ թարգմանական գործընթացը բավականին բարդ էր, բայց հետաքրքիր, իսկ Թամն ու Հրայրը փորձում էին այլ տեսանկյունից նայել գրքին: Դե ես էլ, բնականաբար, հարցեր ունեի բոլորին: Ինչպես հասկացար՝ քննարկում ենք «Մետաքս» գիրքը:

Höre den Podcast Գրադարակ in Replaio

Radio und Podcasts in einer App - kostenlos und ohne Anmeldung. Installiere sie noch heute und verpasse den Start nicht

Bei Google Play herunterladen

Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet