Զարուհի Տոնիկյան

Դրամապանակ

Բացեցիր դրամապանակդ, հաշվեցիր փողերդ, ծախսերդ և հասկացար, որ մի բան այն չէ՞։ Այսուհետ «Դրամապանակը» քո ֆինանսական գրագիտության ուղեցույցն է։ Միասին կկազմենք խնայողությունների ռազմավարություններ, կհասկանանք՝ ինչպես կառավարել պարտքերը և ներդրումների եկամտաբերությունը:

Besuch unbedingt die Website des Podcasts und unterstütze die Macher: podcasters.spotify.com

Autor

Զարուհի Տոնիկյան

Kategorie

Education

Podcast-Website

podcasters.spotify.com

Neueste Folge

16. Jan 2025

Wo hören?

Podcasts in der App Replaio Radio Bald verfügbar

Podcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts

Bei Google Play herunterladen Kostenlos installieren Android 10 Mio.+ Downloads · Bewertung 4,7+ iOS bald

Folgen

Չեմ ցանակնում ներբեռնել էլեկտրոնային դրամապանակ 16.01.2025

Էլեկտրոնային դրամապանակները կամա թե ակամա դարձել են հատկապես երիտասարդների ամենօրյա օգտագործման գործիքներից։ Սակայն դրանց կիրառումն ու  փոխկապված ռիսկերը դեռ վանում են շատերին։Շատերի համար, այդ թվում  Մարիաննա Մուրադյանի, էլեկտրոնային դրամապանակները լուրջ մտահոգություններ են առաջացնում: Նա հրաժարվում է ներբեռնել ցանկացած էլեկտրոնային դրամապանակ՝ անհանգստանալով պահանջվող անձնական տվյալների քանակից...

Ուզում եմ գումարս ավանդ դնել 13.01.2025

Ֆինանսական պլանավորման հիմնարար մաս են կազմում ավանդներն ու խնայողական հաշիվները: Ինչպե՞ս եք ընտրում ավանդի ճիշտ տարբերակը, որո՞նք են ռիսկերը, և ինչպե՞ս կարող եք դրանք կառավարել՝ ձեր խնայողությունները պաշտպանելու և մեծացնելու համար: Գրաֆիկ դիզայներ Մելանյա Համբարձումյանը կանգնած է երկընտրանքի առաջ. նա փոքր գումար է խնայել և ցանկանում է ավանդ դնել, բայց դժվարանում է կողմնորոշվել՝ որն է լավագույն տա...

Երկու տարի ուսանոցական վարկ ստանալուց հետո, երրորդ տարում չտրամադրեցին 13.01.2025

Ուսանողական վարկերը փրկօղակ են բազմաթիվ ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում, սակայն չունեն  բավարար ֆինանսներ։ Երկու տարի անընդմեջ հաջողությամբ վարկ ստացած ուսանողուհի Դիանա Աբգարյանը, երրորդ վարկի համար դիմելիս բախվեց անսպասելի մերժման։ Նա մինչ այժմ չի հասկանում, թե ինչու է մերժվել իր դիմումը։ Ուսանողական վարկերի հարցում կողմնորոշվելու համար ֆ...

Ի՞նչ սովորեցնել երեխային դպրոցում փողի մասին 06.01.2025

Հնարավո՞ր է արդյոք ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որը թույլ կտա վաղ տարիքից տիրապետել ֆինանսական գրագիտության կանոններին, այն, ինչ պետք է իմանա աշակերտը վաղ տարիքից: Ուսուցչուհի Սոնա Փափազյանը հատկապես շահագրգռված է, որ երեխաները ունենան անհրաժեշտ հմտություններ՝ իրենց գումարը պատասխանատվությամբ կառավարելու համար։ Ուսուցիչների և մանկավարժների համար այս աշխատանքի կարևորությունն ընդգծում է Կենտրոն...

Իմ Դրամապանակը ամանորին 24.12.2024

Ամանորը՝ տոնական ծախսերի պլանավորումից և նվերների գնումներից մինչև տոնակատարություններից հետո գումարի կառավարումը, հաճախ ուղեկցվում է ֆինանսական սթրեսով։ Ես սիրում եմ այս տոնը, սակայն խոստովանում եմ՝ այս խիտ սեզոնին հաճախ պայքարում եմ ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ինչպես ձեզնից շատերը՝ ես էլ դժվարությունների եմ բախվում արձակուրդի ծախսերը կառավարելու հարցում։ Իմ Դրամապանակի խնդիրները...

Ինձ վարկ չտրամադրեցին 20.12.2024

Ինչպե՞ս եք սկսում օգտվել բանկային ծառայություններից: Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել վարկի համար դիմելիս և ընդհանրապես առաջին անգամ բանկային գործարք իրականացնելիս: Իսկ ինչպե՞ս եք ընտրում վարկի այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է ձեր կարիքներին: Մասնագիտությամբ լրագրող Անի Հարությունյանն է, 21 տարեկանը լրանալուց հետո, նա դիմել է վարկ ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Նրա փ...

Ե՞րբ է ժամանակը կրիպտո ձեռք բերելու 11.12.2024

Կրիպտոարժույթի աշխարհը լի է հնարավորություններով, ռիսկերով և արագ նորարարություններով: Ինչպե՞ս մտնել շուկա, ի՞նչ պետք է իմանալ գործարքներ կատարելուց առաջ, ինչպե՞ս է գումարն աշխատում այս ոլորտում: Ծրագրավորող Էլինա Իսրայելյանը շատերի նման ցանկանում է ներդրումներ կատարել կրիպտոարժույթում: Տեխնոլոգիական ձեռնարկատեր և Քոինբաս ֆիզիկական կրիպտոդրամապանակների ընկերության հիմադիր Վիգեն Առուշանյանը կբացատր...

Ֆինանսական զեխծարարության զոհ եմ դարձել 02.12.2024

Ֆինանսական աշխարհում կարևոր խնդիր են խարդախությունները և զեխծարարությունները: Խաբեբաների կողմից ամեն օր կատարալեագոևծվող մարտավարության պայմաններում, ավելի քան երբևէ կարևոր է հասկանալ, թե ինչպես պաշտպանվել ֆինանսական խաբեբաություններից: Մենք կուսումնասիրենք խարդախների կիրառած մարտավարությունը՝ սկսած ապակողմնորոշիչ ներդրումային առաջարկներից մինչև գործարքներ, որոնք չափազանց լավն են թվում, բայց ուղեկ...

Ինչու՞ եմ այսքան հարկվում 25.11.2024

Հարկերն անխուսափելի են, հաճախ սխալ ընկալված և, այնուամենայնիվ, վճռորոշ հասարակության գործունեության համար: Բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ենք մենք առաջին հերթին հարկերը վճարում, ինչպես են դրանք հաշվարկվում կամ իրականում ուր է գնում ձեր վաստակած գումարի մի մասը: Այս էպիզոդում մենք ուսումնասիրում ենք Հայաստանի հարկային համակարգը՝ հակասնալով դրա դերը պետության տնտեսության ձևավորման գործում, հարկման...

Ուզում եմ տուն գնել 18.11.2024

Տուն գնելը մարդու կյանքում ամենակարևոր ներդրումներից մեկն է, բայց հիփոթեքային վարկավորման գործընթացը հասկանալը կարող է բարդ լինել: Դրանապանակի հյուրը՝ Գոհար Մխիթարյանը, բնակարան ձեռք բերելու ճանապարհի սկզբում է։ Նա ցանկանում է ուսումնասիրելու հիփոթեքային շուկան և բացահայտելու իր նպատակն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ քայլերը: Այս հարցում օգնելու համար մեզ է միացել ՀՀ Կենտրոնական բանկի ֆին...

Որտե՞ղ կատարեմ առաջին ներդրումս 11.11.2024

Այս էպիզոդում ներխուժում ենք ներդրումների հետաքրքիր և երբեմն վախեցնող աշխարհ: Անկախ նրանից դուք փորձառու ներդրող եք, թե առաջին անգամ ներդրում կատարելու մասին մտածող մեկը, շատ կարևոր է հասկանալ ներդրումների հիմունքները, կառավարել ռիսկերը և ստեղծել ռազմավարություններ: Արենա Նազարյանը, ով խնայել է գումար և պատրաստ է մտնել ներդրումային աշխարհ, ունի մի շարք գործնական հարցեր՝ ինչպե՞ս գտնել ճիշտ հարթակնե...

Ի՞նչ սովորեցնեմ երեխայիս փողի մասին 04.11.2024

Ֆինանսական գրագիտությունը կարևոր հմտություն է, որը շատ մեծահասակներ դեռևս փորձում են ձեռք բերել, հետևաբար ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ երեխաները կսովորեն փողի հետ ճիշտ վարվել, եթե նրանց վաղ տարիքից ծնողները դա չսովորեցնեն: Փողի արժեքը հասկանալը, բյուջետավորումը, խնայողությունները և ֆինանսական խելացի որոշումներ կայացնելը հմտություններ են, որոնք կարող են երեխաներին օգնել ապահով ապագա կառուցել: Բայ...

Ինչու՞ եմ կուտակում կենսաթոշակի համար գումար 29.10.2024

Տարիներ առաջ, երբ ներդրվեց Կուտակային կենսաթոշակային համակարգը, մարդիկ ունեին բազմաթիվ մտահոգություններ։ Համակարգի ներդրումից անցել է արդեն 10 տարի, սակայն նույն հարցերը սկսել են մտահոգել համակարգին նոր միացած երիտասարդներին։ Դեղագետ Էլեն Կարապետյանը մի քանի տարի է իր աշխատավարձից փոխանցում է գումար կենսաթոշակային ֆոնդին և շատերի պես ցանկանում է պարզել իր ֆինանսական ապագան: Վիգեն Շահնազարյանը Կենտ...

Բիզնես ունեմ, բայց վստահ չեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ անում 23.10.2024

«Դե բիզնես սկսենք, ընթացքում կհասկանանք՝ ինչն ինչպես անենք»։ Վստահ եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ սա այնքան էլ լավ միտք չէ. բիզնեսի պլանավորումը, ստեղծումը և կառավարման հնարավոր մեթոդները հարկավոր է մշակել հենց սկզբից։ Բիզնես աշխարհում ֆինանսական գրագիտությունը առաջնային լինելուց զատ, հնարավորություն է տալիս սեփականատերերին էլ ավելի ճշգրիտ տնօրինել բիզնեսը՝ ֆինանսական հաշվետվությունները հասկանալո...

Աշխատավարձս բավարար չի, փողի այլ աղբյուր է պետք 16.10.2024

Բոլորս էլ ուզում ենք ունենալ ժողովրդական լեզվով ասած «կողքից փող», ստեղծել պասիվ եկամտի աղբյուրներ։ Ծրագրերի համակարգող Սեդա Առաքելյանի ֆինանսական միակ աղբուրը աշխատավարձն է, սակայն նա ցանկանում է ստեղծել եկամտի այլ օղակներ։ «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ նախագահ, Ամերիկյան համալսարանի դասախոս Արա Չալաբյանը կօգնի հասկանալ՝ ինչպես գտնել եկամտի տարբեր աղբուրներ, ինչպես սահմանել առաջնահե...

Ամսվա վերջում միշտ փող չունեմ 30.09.2024

Սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետ Դանիելա Զանազանյանը պատմում է եկամուտների բալանսավորման իր խնդիրները․ նա ամսվա վերջում հաճախ մնում է առանց փողի: Կենտրոնական բանկի կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանը կօգնի մեզ՝ ֆինանսների արդյունավետ կառավարման և բյուջեի ճիշտ կազման հարցում: Միասին կուսումնասիրենք հնարավոր լուծումներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապ...

Höre den Podcast Դրամապանակ in Replaio

Radio und Podcasts in einer App - kostenlos und ohne Anmeldung. Installiere sie noch heute und verpasse den Start nicht

Bei Google Play herunterladen

Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet