Բնության ռիթմը
Բնության ռիթմը
Այս հաղորդումը պատում է այն երիտասարդների մասին, որոնք իրենց հոգատար վերաբերմունքով փոխում են բնության նկատմամբ մարդկանց սպառողական վերաբերմունքը՝ նվազեցնելով բացասական ոտնահետքը։ Իմ ռադիոյի եթերում հաղորդումը կարող եք լսել յուրաքանչյուր շաբաթ` ժամը 13:15-ին:
Autor
Բնության ռիթմը
Kategorie
Podcast-Website
Neueste Folge
3. Jul 2026
Wo hören?
Podcasts in der App Replaio Radio Bald verfügbarPodcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts
Folgen
Բնության ռիթմը. Լուսինե Կարապետյան 02.08.2024 9:05
Ինչպե՞ս մտածել էկոլոգիապես մաքուր, միևնույն ժամանակ գործողության մեջ դնելով այդ մտքերը։Լուսինե Կարապետյանն իր ծննդավայրում՝ Վայոց ձորի Վայք քաղաքում կենսակայուն ապրելակերպիննվիրված տարբեր ծրագրեր է իրականացնում։ Երիտասարդներին կրթելով փորձում է նվազեցնելէկոլոգիական ոտնահետքն ու ավելի լավ մոլորակ թողնել ապագա սերունդներին։ Թեև առաջին մասնագիտությամբ պատմաբան է, մագիստրոսական կրթությունը շարունակել...
Բնության ռիթմը․ Ալեքս Ներսիսյան 26.07.2024 9:24
Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի բնակիչների հետաքրքիր կենսակերպը, կուսական բնությունը, մշակույթն ու հարուստ խոհանոց գուցե շատերի համար այդպես էլ չբացահայտվեին, եթե Ալեքս Ներսիսյանը հայրենի գյուղի բարիքները զբոսաշրջային ոլորտում այդքան բնական ու գրավիչ չներկայացներ։ Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ Ալեքսն արտագնա աշխատանքից վերադառնալով որոշեցսոցիալական ցանցերի միջոցով Աղավնավանք տուրիստական խմբ...
Բնության ռիթմը. Նարինե Ճաղարյան 19.07.2024 8:36
Երեխաների հնարավորություններին թերահավատորեն երեբք պետք չէ մոտենալ, այդպես մեծահասակները խանգարում են նրանց հաղթահարել դժվարություններն ու նորանոր բարձուքներ նվաճել,–ասում է «4 գագաթ» մանկապատանեկան ակումբի ղեկավար Նարինե Ճաղարյանը և հավելում՝ հայրենի բնության գողտրիկ արահետներով քայլելը, լեռներ մագլցելը երեխաների մոտ ձևավորում են տոկունություն, սեր ու պատասխանատվություն շրջակա միջավայրի նկատմամբ։...
Բնության ռիթմը․ Լուսինե Տոնոյան 12.07.2024 8:33
Երևանի Կոմիտաս փողոցի 9–րդ հարկի իր բնակարանի պատշգամբում Լուսինե Տոնոյանը դեկորատիվ բույսեր և սննդային մշակաբույսեր էր աճեցնում։ Փորձառություննհետաքրքիր էր և հաճելի, արձագանքներն էլ այնքան ոգևորող, որ որոշեց ուսումնասիրել քաղաքայինայգեգործության ոլորտը։ 2019 թվականին տնային պայմաններում սկսած փորձարկումները որոշժամանակ անց վերածվեց «էկոմոտիվ» քաղաքային այգեգործության բնապահպանական նախաձեռնության,...
Բնության ռիթմը․ Սաթենիկ Խաչատրյան 07.07.2024 8:36
Գեղարքունքի մարզի Ճամբարակ համայնքիՄարտունի գյուղում իր փոքրիկ ու հյուրընկալ անկյունն է ստեղծել Սաթենիկ Խաչատրյանը։Անտառներով ու սարերով շրջապատված Բնության, գիտակրթական բարեկեցության կետրոնը գյուղիհյուրերին օգնում է լիցքավորելվել, իսկ բնակիչներին՝ գաղափարներ գեներացնել։ Սաթենիկը պատմում է, որ հյուրատան ու կենտրոնի ստեղծման հիմքում« Իմ Ագրիսամր» ճամբարն էր, որը 2019 թվականին է ստեղծել սփյուռքում ա...
Բնության ռիթմը․ Հրանտ Դավոյան 29.06.2024 8:25
Շան և կատվի մշտական վեճերի մասին բալադները, մուլտֆիլմերն ու ասացվածքները Հրանտ Դավոյանի բակում զուտ թղթին հանձնված կամ նկարահանված պատմություններ են։ Ձորաղբյուրի իր տանը հարակից տարածքում 40 կատու և 9 շուն է խնամում, նրա կենդանիները ոչ միայն չեն վիճում, այլև ընկերներ են։ Հրանտն ասում է՝ բակի յուրաքանչյուր նոր բնակիչ նախ անցնում է ծանոթության, ընտելացման փուլերով ու մինչև հնաբնակները չեն ընդունում,...
Բնության ռիթմը․ Աշոտ Թոփուզյան 27.06.2024 8:07
Լեռներով ու բնության գեղեցիկ պատկերներով շրջապատված Ջավախքի Մեծ Խանչալի գյուղում է ծնվելլեռնային ուղեկցորդ Աշոտ Թոփուզյանը։ Նրա աշավական կյանքը սկսվել է մանկուց, քանի որ հայրենի գյուղը 2100 մետր բարձրության վրա է և սարերբարձրանալը, գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելը ամենօրյա զբաղմունք է եղել։ 2010 թվականին Աշոտը ընդունվել է Փոքր Մհեր ռազմական վարժարան, հետո սովորել ԵՊՀ պատմության ֆակուլտետու...
Բնության ռիթմը․ Բերտա Մարտիրոսյան 22.06.2024 8:03
Յուրքանչյուր մարդ բնության հետ իր կապը յուրովի է ստեղծում, մեկը սարեր է մագլցում, մյուսը՝ բնության գրկում հանգստանում, իսկ ահա Բերտա Մարտիրոսյանընախընտրել է լուսանկարչության «լեզվով» պատմել բնության գեղեցիկ տեսարանների և դրանցանփոխարինելի բնակիչների մասին։ Առաջին մասնագիտությամբ ինտերյեր դիզայներ է, սովորել է Ճարտարագիտական համալսարանում,այդ ընթացքում արդեն սկսել էր զբաղվել լուսանկարչությամբ։ Բնու...
Բնության ռիթմը․ Մխիթար Ավետիսյան 14.06.2024 8:36
Համայնքների կայուն զարգացումը սկսվում է շրջակա միջավայրի պահպանությունից՝ թափոնների կառավարմումից մինչև մարդկանց կրթության, իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Մխիթար Ավետիսյանը «Համայանքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմանդիր ղեկավարն է։ 2017 թվականին 2 ընկերների հետ է ստեղծել կազմակերպությունը՝ նպատակ ունենալով տարբեր ծրագրերի միջոցով նպաստել կայուն արժեհամակարգի ձեվավորմ...
Բնության ռիթմը․ Նարե Ղազարյան 06.06.2024 8:49
Նորաձև ու գեղեցիկ հագնվել սիրում են բոլորը, բայց թերևս քչերը գիտեն, որ հաճախակի թարմացվող զգեսապահարանը բացասաբար է ազում երկրագնդի վրա։ Այո, այո ճիշտ լսեցիք հենց երկրագնդի։ Իսկ ինչպե՞ս, կհարցնեք դուք։ Ասում են՝ եթե ցանկանումէք իմանալ, թե ինչ գույնն է նորաձեվ լինելու, ապա նայեք, թե ինչ գույն ունեն Չինաստանի գետերը։ Նարե Ղազարյանը բնապահպանական թեմաներով սկսկել է հետարքրքրվել մի տարի առաջ, երբ մաս...
Բնության ռիթմը․ Լիլիթ Աբրահամյան 01.06.2024 8:08
Անտուն կենդանիներին կերակրելը, խնամքի հանձնելը կամ բուժօգնության համար միջոցներ գտնելըմասնագիտությամբ դերասանուհի, մարզական լրագրող Լիլիթ Աբրահամյանի համար մի քանի տարի է, ինչ ամենօրյա և սիրելի զբաղմունք է դարձել։ Բնության ու կենդանիների նկատմամբ սեր դեռ մանուց է ունեցել, տանը միշտ շուն է խնամել, այժմ էլ երկուսնունի։ 8 տարի առաջ, երբ որդեգրեց իր շանն այդ օրվանից սկսկեց ավելի շատ ուշադրությունդարձն...
Բնության ռիթմը․ Դավիթ Մուրադյան 26.05.2024 8:31
Երևբէ փորձել եք վազելու ընթացքում փողոցից աղբ հավաքել, եթե դեռ ոչ, ապա կարող եք միանալ PLOGGING Armenia–ին։ Հավանաբար քչերն են լսել այս նախաձեռնության մասին, բայց այն սկիզբ է առել 2016 թվականին Շվեդիայում՝ մարդկանց ուշադրությունն աղոտվածության հետևանքով առաջացած էկոլոգիական խնդիրների վրա սևեռելու համար։ Հայաստանում PLOGGING նախձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին և առաջին վազքը տեղի է ունեցել Գյո...
Բնության ռիթմը․ Մարինանա Ավետիսյան 19.05.2024 8:35
Մեղուների խորհրդավոր աշխարհում հմտացած Մարիանա Ավետիսյանն իր փորձով գիտի՝ այս գործում ամենակարևորն աշխատասիրությունն է, ինքդ քո ու աշխարհի հետ ազնիվ ու ներդաշնակ լինելու կարողությունը։ Մասնագիտությամբ լեզվաբան, քաղաքագետ Մարիանայի մոտ մեղվաբուծության նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացել է այն ժամանակ, երբ իրենց ընտանիքին պատկանող 10 փեթակը խնամելու ժամանակ չունենալով պատճառով որոշել են վաճառել...
Բնության ռիթմը․ Լիլիթ Մակարյան 27.04.2024 8:05
Բնության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմուք պետք է սերմանել մանկուց։ Թուղթ վերամշակելու գաղափարը Լիլիթ Մակարյանի մոտ առաջացել է 2020 թվականին, երբ համավարակի պատճառով երկարատև արձակուրդի մեջ էր։ Թե՛ իր, թե՛ երեխաների համար ինչ որ զբաղմուք գտնելու մտորումներով տարբեր փորձարկումներ էր կատարում այդ թվում՝ թուղթ վերամաշակում։ Լիլիթի խոսքով՝ միջավայրն այնքան հարմարություններ է ստեղծել մարդու կ...
Բնության ռիթմը․ Էրիկ Հախվերդյան 23.04.2024 7:22
Եթե ձեզ թվում է՝ էկզոտիկ այգի տեսնելու, այնտեղ աճող մարակույա, մուշմուլա, ձիթենի, ամերիկայն սև ընկույզ, հապալաս, մանդարին և Հայաստանի պայմաններին խորթ համարվող տասնյակ մշակբույսեր քաղելու և համտեսելու համար պետք է հազարավոր կիլոմետրեր անցնել, ապա՝ ոչ։ Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում արդեն 3 տարի է, ինչ գյուղատնտեսական լանդշաֆտի մասնագետ Էրիկ Հախվերդյանը էկոլոգիապես մաքուր այգի է մշակում...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Գայանե Բայաթյան 28.07.2023 9:08
Երևանից Կրասնոդար, Կրասնոդարից Երևան․ այս երկու քաղաքներում է ապրում, սովորում և աշխատում 31–ամյա Գայանե Բայաթյանը։ Պատմում է, որ 2 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, բայց Հայաստանում կրթություն ստանալու նպատակով մի քանի տարի անց վերադարձան։ Առաջին մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Բրյուսովի անվան պետական համալսարանը։ 2–րդ մասնագիտությամբ՝ մշակութաբան, հագուստի դիզայներ, սովորել է...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Անահիտ Վարդանյան 20.07.2023 7:37
Գրեթե 7 տարի Անահիտ Վարդանյանը պլանավորել է Ռուսաստանից վերադառնալ հայրենիք։ Սկզբում ուսումն ու աշխատանքն էին խանգարում, բայց երբ ավարտեց համալսարանը, ազատվեց աշխատանքից և այս տարվա մարտին «Դեպի Հայք» ծրագրով եկավ Հայաստան։ Պատմում է, որ մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը Հրազանից տեղափոխվեց Մոսկվա։ Թեև տանը հայկական ավանդույթներն ու մթոնոլորտ պահպանել են, ամեն տարի եկել են հայրենիք, բայց կարոտն ու այ...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Գեորգի Կեվորկով 14.07.2023 7:40
1993 թվականին է Գեորգի Կեվորկովի ընտանիքը Հրազդանից մեկնել Բելառուս։ Նա մեծացել է Գոմել քաղաքում, հետո տեղափոխվել են Մինսկ։ Մասնագիտությամբ ինժեներ ծրագրավորող է։ Մի քանի տարի Բելառուսի հայկական համայնքի երիտասարդական թևի ղեկավարն է եղել, մշակութային և սպորտային տարբեր միջոցառումներ են կազմակերպել։ Ասում է՝ թեև այնտեղ ընկերներ ու աշխատանք ուներ, բայց Հայաստան վերադառնալու միտքը հանգիստ չէր տալիս։...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Ռիմա Այվազյան 07.07.2023 8:48
Ռիմա Այվազյանը 2015 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնեց Ռուսաստան։ Մտադիր էր՝ համալսարանն ավարտելուց հետո երկար ժամանակ այնտեղ ապրել ու աշխատել։ Սանկտ Պետերբուրգում հյուրանոցային մենեջմնթով զբաղվող ընկերությունում էր աշխատում։ Ասում է՝ շատ էր սիրում աշխատանքը և տուրիզի հետ իր առաջին հանդիպումը հենց այդ տարիներին է եղել։ Բայց ընտանիքից ու հայրենիքից հեռու ապրելու որոշումը մի քանի տարի անց...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Հասմիկ Մովսիսյան 29.06.2023 8:39
90–ականներին է Հասմիկ Մովսիսյանի ընտանիքը մեկնել Հայաստանից։ Դեպի Չեխիա 3 ամիս նախատեսված այցը երկարել ու դարձել է տարիներ։ Հասմիկը կրթություն է ստացել Պրահայում, հետո անգլերեն սովորելու նպատակով մեկնել Լոնդոն, բայց այնքան է հավանել քաղաքն ու մշակույթը, որ որոշել հենց այնտեղ էլ կառուցել իր ապագան։ 2008 թվականին Լոնդոնում հիմնադրել է Music of Armenia բարեգործական, մշակութային կամակերպությունը։ Ժամա...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Վիգեն Իսախանյան 23.06.2023 8:02
Ամիսներ առաջ է Վիգեն Իսախանյանը Ռուսաստանի Սուրգուտ քաղաքից վերադարձել Հայաստան։ Ասում է՝ թեև այնտեղ աշխատանք ու ընկերներ ուներ, բայց այն մթնլորտը չէր, որտեղ ցանկանում էր ապրել։ 7 տարեկան էր, երբ ընտանիքն Արտաշատ քաղաքից տեղափոխվեց Սուրգուտ։ Պատմում է, որ ծնողները միշտ ձգտել են պահպանել հայկական ավանդույթներն ու ինքնությունը և Հայաստանի հետ կապը երբեք չի ընդհատվել։ Մասնագիտությամբ իրավաբան է, ավար...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Նարեկ Ավետյան 16.06.2023 7:49
2019թ․ հոկտեմբերին է Նարեկ Ավետյանը Թեհրանից տեղափոխվել Հայաստան։ Ասում է՝ իրանահայ համայնքում հայերեն գրել–կարդալ բոլորը գիտեն, իր ընտանիքում հայկական ավանդույթները միշտ պահպանել են, Թումանյան ընթերցել ու Կոմիտաս լսել։ Նա ծնողների միակ զավակն է, ասում է՝ թեև նրանք տխրել էին, որ մեկնել է Թեհրանից, բայց ընդունել են որոշումն ու միշտ աջակցել։ Սովորել է Թեհրանի համալսարանում, թարգմանիչ, անգլերենի գրակ...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Մարիաննա Չոբանյան 09.06.2023 8:38
Մարիաննա Չոբանյանը մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը Ալավերդի քաղաքից տեղափոխվեց Բելառուս։ Ասում է՝ Հայաստանի մասին իր բոլոր հիշողությունները ձեվավորվել են ամեն տարի ամառային արձակուրդներին հարազատերին ու տեսարժան վայրեր այցելություններով։ Իսկ երբ մեծացավ սկսեց փնտրել ծրագրեր, որոնցով հնարավոր կլիներ մի քանի շաբաթով կամ ամսով գալ հայրենիք։ Միջազգային հարաբերությունների մասնագետ, անգլերեն իսպաներեն թա...
Ես ընտրել եմ Հայաստանը․ Արա Երամեան 02.06.2023 10:07
Սիրիայից Գերմանիա, Գերմանիայից Հայաստան․ հալեպահայ Արա Երամեանը 2020 թվականին է վերադարձել հայրենիք։ Ասում է՝ եկավ մի պահ, երբ զգաց՝ օր օրի մոռանում է հայերեն գրել– կարդալը և դա կարծես արթնացրեց նրան ու կարևոր որոշման հանգեցրեց։ Առանց հետադարձի տոմս գնեց և տեղափոխվեց Հայաստան։ Պատմում է, որ թե՛ ընտանիքում, թե՛ հալեպահայ համայնքում հայերեն են խոսել, և այդ էր պատճառը, որ երկար տարիներ դրսում ապրելո...
Ես ընտրել եմ Հայաստանը. Մարալ Մաթիգ 26.05.2023 6:52
Կանադայի Մոնրեալ քաղաքում է ծնվել 22–ամյա Մարալ Մաթիգը։ «Դեպի Հայք» ծրագրով շաբաթներ առաջ է եկել հայրենիք։ Նկարչուհի Մարալը միշտ յուրահատուկ վերաբերմունք է ունեցել հայկական մշակույթի նկատմամբ։ Ասում է՝ ամեն ինչ նրան միշտ դեպի Հայաստան ու դեպի արմատներ է տարել։ Մարալն իր ընտանիքիում առաջինն է, որը եղել է Հայաստանում։ Ծնողները ողջունել է նրա որոշումը, քանի որ կարևորում են հայկական արմատերին մոտ լինե...
Ähnliche Podcasts
Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet