Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Určitě navštivte web podcastu a podpořte jeho tvůrce: podcasters.spotify.com
Autor
Narek Amirkhanyan
Kategorie
Web podcastu
Nejnovější epizoda
19. lis 2026
Kde poslouchat?
Podcasty v aplikaci Replaio Radio Už brzyPodcasty míří do aplikace už brzy. Nainstaluj si ji teď a jako první uvidíš úplně nový pohled na podcasty
Epizody
#331 Արմեն Քոչարյան - DigiTec 2026-ը, Արմաթ լաբերը, Կոդ գրելու ավարտը 19.11.2026 1:43:38
ԱՏՁՄ-ի նախագահ, «VOLO» ընկերության հիմնադիր Արմեն Քոչարյանի հետ զրուցել ենք «DigiTec 2026»-ի նախապատրաստությունների, «Volo»-ի 20-ամյա պատմության, 30-ից մինչև 300 աշխատակից աճելու և 20 տարի անց ընկերության ղեկավարումը հանձնելու մասին։ Անդրադարձել ենք արհեստական բանականության պատճառով ծրագրավորման շուկայի տրանսֆորմացիային, ձեռքով կոդ գրելու ապագային, Արմաթ ինժեներական լաբորատորիաների 650 գյուղական կ...
#330 Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան - Հումոր գողանալը, «AI» կոմիկները, սիթքոմների փողերը 15.11.2026 1:38:09
Սթենդափ կոմիկներ և սցենարիստներ Արմեն Սարգսյանի և Վազգեն Օհանյանի հետ զրուցել ենք «Արի օգնենք» շոուի ստեղծման, սթենդափ մշակույթի զարգացման, ռիլերի վիրուսային հաջողության և սոցցանցերում հումոր գողանալու խնդիրների մասին։
#329 Ստեփան Ազարյան - Բրենդինգի գաղտնիքները, վստահության դեֆիցիտը, ճաշակը 05.11.2026 1:36:04
«Backbone Branding» ընկերության հիմնադիր, ստեղծագործական ղեկավար Ստեփան Ազարյանի հետ զրուցել ենք «Backbone»-ի հաջողության պատմության, միջազգային շուկա դուրս գալու և հեղինակավոր մրցանակներ նվաճելու ուղու մասին։ Խոսել ենք արհեստական բանականության ազդեցության, դիզայնում ճաշակի ու խորության, ազդեցիկ մարդկանց մոտ վստահության դեֆիցիտի, չհանձնվելու փիլիսոփայության և անկեղծ մարդկային շփումների անփոխարինե...
#328 Դավիթ Տոնոյան - Ինչպես անվտանգ նիհարել, չգրանցված դեղերը, «Ozempic»-ի գաղտնիքները 30.10.2026 1:50:21
Բժիշկ-ուրոլոգ Դավիթ Տոնոյանի հետ զրուցել ենք 28 կգ նիհարելու նրա անձնական տրանսֆորմացիայի, «Ozempic»-ի ու «GLP-1» ագոնիստների արդյունավետության, ճարպակալումը որպես հիվանդություն դիտարկելու կարևորության և անվտանգ նիհարելու բժշկական ճանապարհների մասին։ Անդրադարձել ենք տղամարդկանց հորմոնալ առողջությանը, որովայնային ճարպի և տեստոստերոնի կապին, ինքնանշանակված դեղերի վտանգներին, Հայաստանում չգրանցված դ...
#327 Նարեկ Սաֆարյան - 40 միլիոն օգտատեր, «AI»-ի փուչիկը, փախուստ Երևանից 22.10.2026 1:26:51
«Renderforest» ընկերության հիմնադիր և տնօրեն Նարեկ Սաֆարյանի հետ զրուցել ենք ընկերության ստեղծման ու 13 տարվա պատմության, «AI» տրանսֆորմացիաների, աշխատակիցների քանակը 130-ից 25-ի հասցնելու և պրոդուկտիվությունը բազմապատկելու մասին։ Նարեկը նաև պատմել է «Nvidia GPU» չիպերի գնաճի, սերվերային հզորությունները Հայաստան բերելու, «Woods» համայնքային տարածքի ու «Ardi Academy»-ի, ինչպես նաև «AI»-ի վտանգների...
#326 Սուրեն Աթոյան - Ռոբոտաշինություն, «AI»-ի ապագան, Սիլիկոնյան հովտի դասերը 15.10.2026 1:27:23
«Cyber Fusion» ընկերության հիմնադիր տնօրեն, ռոբոտաշինության մասնագետ Սուրեն Աթոյանի հետ զրուցել ենք «Cyber Fusion»-ի ստեղծման, Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման հեռանկարների, Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվելու և Սիլիկոնյան հովտի փորձի մասին։ Անդրադարձել ենք «AI»-ի պատճառով աշխատատեղերի կորստի վախերին, ռոբոտիկ պլատֆորմների ապագային, պատասխանատվության 3 մակարդակներին, կրթակ...
#325 Հրաչ Մուրադյան - Կիսաբաց լուսամուտները, աստղային հիվանդությունը, մեմերը 08.10.2026 1:56:22
Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ զրուցել ենք «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծման ու փակման պատմության, 15 տարվա ընթացքում կուտակված ծանր էմոցիոնալ ֆոնի, բարեգործական հիմնադրամի և հասարակական կրիտիկայի մասին։ Անդրադարձել ենք նաև ԱՄՆ-ում ապրելու դժվարություններին, հոգեբանության ու թերապիայի դերին, «Մտքի ուժը» նոր ինտելեկտուալ նախագծին, «TikTok»-ի վիրուսային մեմերին, առողջ ապրելակերպ...
#324 Միքայել Հովհաննիսյան - Կրթության ճգնաժամ,սոցիալական վերելակներ, համալսարաններ 01.10.2026 1:31:51
Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում կրթության որակի անկման պատճառների, «IQ» թեստերի ցուցանիշների փոփոխության և ինդուստրիալ շրջանի կրթական մոդելի տրանսֆորմացիայի մասին։ Անդրադարձել ենք ԵՊՀ-ի միջազգային վարկանիշներին, ուսանողների պրագմատիզմին, ակադեմիական ազատությանն ու պատասխանատվությանը։ Միքայելը պատմել է նաև արհեստական բանականության ճիշտ կիրառմ...
#323 Անահիտ Վարդանյան - Բեռլինի ազատությունը, էլեկտրոնային երաժշտություն, 0-ից քեզ կերտելը 24.09.2026 1:21:59
Երաժիշտ, դաշնակահարուհի Անահիտ Վարդանյանի հետ զրուցել ենք դասական կրթությունից դեպի էլեկտրոնային երաժշտություն նրա անցած ուղու, Գերմանիա տեղափոխվելու և օտարության մեջ սեփական ինքնությունը վերագտնելու մասին։ Անդրադարձել ենք «Artun» սեփական լեյբլի ստեղծմանը, սենյակից նվագած վիրուսային տեսանյութերի հաջողությանը, սոցցանցերի աղմուկին և էմոցիաները երաժշտության միջոցով վերամշակելու արվեստին։
#322 Արմեն Մարտիրոսյան - Սրտանոթային խնդիրներ, AI-ը բժշկության մեջ, առողջ լինելու ապագան 17.09.2026 1:35:51
«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ զրուցել ենք կանխարգելման բժշկության, Հայաստանում տարածված առողջական խնդիրների, ապրելակերպի ազդեցության և թվային առողջապահության ապագայի մասին։
#321 Կարեն Դերձյան - Էլեկտրամոբիլների բումը, չինական մեքենաները, «Tesla»-ն 10.09.2026 1:43:55
«Chargers.am» ընկերության հիմնադիր Կարեն Դերձյանի հետ զրուցել ենք էլեկտրական ավտոմեքենաների, Հայաստանում լիցքավորման ենթակառուցվածքների զարգացման և չինական ավտոարտադրության հաղթարշավի մասին։ Քննարկել ենք «Tesla»-ի և չինական բրենդերի տարբերությունները, մարտկոցների ճիշտ խնամքն ու վերամշակումը, ինչպես նաև էլեկտրոմոբիլների աճող քանակի ազդեցությունը մեր էներգետիկ համակարգի վրա
#320 Սամվել Մարտիրոսյան - Օնեքսի ստեղծումը, «Temu»-ի հետ պայմանագիր, գողացված «iPhone»-ներ 03.09.2026 1:45:17
«Onex» ընկերության համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել ենք համաշխարհային բեռնափոխադրումների կազմակերպման, Հայաստանում և Վրաստանում լոգիստիկայի զարգացման, ինչպես նաև 200 դոլարով սկսած Onex-ի ստեղծման ու հաջողության պատմության մասին։ Անդրադարձել ենք Temu հսկայի հետ համագործակցությանը, չինական բիզնես մշակույթի առանձնահատկություններին, ԱՄՆ-ում և Դելավերում հայկական պահեստ հիմնելու բա...
#319 Հայկ Մակիյան - 44-օրյա պատերազմը, անհետ կորածների պատմությունները, լրագրությունը 27.08.2026 1:45:19
Լրագրող Հայկ Մակիյանի հետ զրուցել ենք 2020 և 2023 թվականների պատերազմների, անհետ կորածների ցավոտ պատմությունների, հետաքննական լրագրության կարևորության և իրականության վավերագրման մասին։ Անդրադարձել ենք նրա երաժշտական անցյալին, «Հետք»-ի ստեղծագործական միջավայրին, արհեստական բանականության մարտահրավերներին, մարդկանց լսելու արվեստին և այն հոգեբանական հետքերին, որոնք պատերազմը թողել է մեր հասարակության...
#318 Արտյոմ Պետրոսյան - Պղնձամոլիբդենային կոմբինատը, պետական մասնաբաժինը, էկոլոգիան 20.08.2026 1:31:33
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանի հետ զրուցել ենք հանքարդյունաբերության ոլորտի առանձնահատկությունների, դժվարությունների, էկոլոգիական ռիսկերի, կոմբինատի պետական մասնակցության, կրթության կարևորության, Հարվարդում ու Քեմբրիջում սովորելու փորձառության և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
#317 Արթուր Իսպիրյան - 90-ականների ակումբները, հայկական ջազը, ազգային արխիվը 19.08.2026 1:32:19
Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, երգիչ Արթուր Իսպիրյանի հետ զրուցել ենք հայկական ձայնային ամենամեծ արխիվի թվայնացման հսկայական աշխատանքի, ռադիոյի պատմության և բացահայտված գանձերի մասին։ Անդրադարձել ենք նրա երաժշտական ուղուն, 90-ականների լեգենդար ակումբային մշակույթին:
#316 Հայկ Սարիբեկյան - Ինչպե՞ս ստեղծել նոր դեղեր, «AI»-ի ապագան, Քեմբրիջի «PhD»-ն 06.08.2026 1:34:52
Մաթեմատիկոս, համակարգչային գիտությունների մասնագետ և «Deep Origin» ընկերության գիտական խմբի ղեկավար Հայկ Սարիբեկյանի հետ զրուցել ենք դեղերի հայտնաբերման հաշվողական մեթոդների, «MIT»-ում և Քեմբրիջում սովորելու առանձնահատկությունների, ինչպես նաև գիտության մեջ «AI»-ի դերի և մաթեմատիկական մոդելների կիրառելիության մասին։
#315 Գոռ Կիրակոսյան - Սևազգեստ կանայք, Հոլիվուդի փորձը, Մեծ պատմություն փոքր քաղաքում 30.07.2026 1:18:08
Կինոռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ զրուցել ենք նրա ֆիլմերի ստեղծման պատմության, հայկական կինոբիզնեսի մարտահրավերների և սցենար գրելու կարգապահության մասին։ Քննարկել ենք «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի հաջողության գաղտնիքը, Հրանտ Թոխատյանի հետ աշխատելը և այն, թե ինչու է ռեժիսորի համար կարևոր լինել առաջին հերթին լավ պատմություն պատմող։
#314 Րաֆֆի Թոխալյան, Արթուր Պետրոսյան - Պարաշուտ, պարկուր և սնոբորդ. ինչու՞ փորձել 23.07.2026 1:36:16
Սքայդայվինգի հրահանգիչ Րաֆֆի Թոխալյանի և Արթուր Պետրոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում էքստրեմալ սպորտի զարգացման, պարաշուտային թռիչքների անվտանգության մասին։ Անդրադարձել ենք նաև Արագածի բնապահպանական խնդիրներին, ուղղաթիռային փրկարարական աշխատանքներին և Երևանի հանրային տարածքների վերափոխմանը նոր սպորտային կենտրոն ստեղծելու համար։
#313 Տարոն Ավետիսյան - Ինչպե՞ս սովորել Եվրոպայում, Փարիզի շունչը և Երևանի խնդիրները 16.07.2026 1:56:35
Բլոգեր Տարոն Ավետիսյանի հետ զրուցել ենք Եվրոպայում (Լատվիա, Ֆրանսիա) ապրելու և սովորելու նրա փորձի, եվրոպական և հայաստանյան կրթական համակարգերի տարբերության ու հայրենադարձության դժվարությունների մասին: Անդրադարձել ենք Երևանի տրանսպորտային և ենթակառուցվածքային խնդիրներին, բնակարանների վարձակալության շուկային, ինչպես նաև այն սոցիալական ու բյուրոկրատական մարտահրավերներին, որոնց բախվում է երիտասարդը...
#312 Մհեր Մխիթարյան - Կինոբիզնեսը, ուշադրության պակասը, բլոգ վարելու դժվարությունները 09.07.2026 1:39:34
Սթենդափեր և դերասան Մհեր Մխիթարյանի հետ զրուցել ենք իր ֆիլմերի, ուշադրության պակաս ունեցող մարդկանց, սոցցանցերում կոնտենտ ստեղծելու բարդությունների, քաղաքական հումորներ անելու և նոր ներկայացման մասին։ Խոսել ենք նաև՝ ինչով է տարբերվում Գլենդելի հանդիսատեսը, ինչպես են անդրադառնում թանկացումները, վարկերն ու տուգանքները կյանքի վրա, ինչպես նաև կինոբիզնեսի, հայկական սիթքոմների ու համացանցում մարդկանց ագ...
#311 Գևորգ Հարությունյան - Ռիսկեր նավթի շուկայում, ներկրվող բենզին, գների տատանումներ 02.07.2026 1:43:22
«Shell Armenia»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանի հետ զրուցել ենք Հայաստանում վառելիքի շուկայի ձևավորման, «Shell»-ի Հայաստան գալու պատճառների և բերած փոփոխությունների մասին։ Խոսել ենք նաև՝ ինչ ռիսկեր կան նավթի շուկայում, ինչպես նորոմալիզացվեց բենզալցակայանում կին սպասարկողներ տեսնելը, հանդիպելը և այլն։
#310 Հայկ Մարգարյան - Էվերեստ բարձրանալը, երաժշտությունը թողնելը,, «Հայ տղեք»-ի ֆիլմը 25.06.2026 2:05:49
Ռեփեր, լեռնագնաց ու գործարար Հայկ Մարգարյանի հետ զրուցել ենք Էվերեստի գագաթը բարձրանալու փորձառության, 51 օրվա դժվարությունների և «Մահվան գոտում» կայացրած ծանր որոշումների մասին: Անդրադարձել ենք նաև նրա երաժշտական կարիերայի տրանսֆորմացիային, «Հայ տղեք» խմբի լեգենդար պատմությանը, սպասվող նոր ֆիլմին և այն կարևոր ընտրությանը, որը նրան տարավ դեպի բիզնես և առողջ ապրելակերպ:
#309 Արամո Ունանյան - Ինքնության պահպանումը, «Մտքարան»-ի ստեղծումը, Հնդկաստանի հայերը 18.06.2026 1:50:52
«Մտքարան» ակադեմիայի հիմնադիր Արամո Ունանյանի հետ զրուցել ենք մեր մշակույթի, կրթության, գյուղերի զարգացման, Մատենադարանի հետ համագործակցության և Հայաստան տեղափոխվելու կարևորության մասին։
#308 Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան - Ընտրությունները, ընտրողների վախերը, քարոզչություն 11.06.2026 1:56:28
«ArmComedy»-ի Նարեկի և Սերգեյի հետ զրուցել ենք ընտրական գործընթացների, մեդիա դաշտի տրանսֆորմացիայի և քաղաքական քարոզչության արդյունավետության մասին։ Անդրադարձել ենք, թե ինչու են որոշ քաղաքական թեզեր աշխատում, ինչպես է հումորը դառնում զենք ամենալուրջ քննարկումների ժամանակ և ինչու է կարևոր պահպանել դիվանագիտական բալանսը գլոբալ աշխարհում։
#307 Մարտին Գալստյան - Տնտեսական աճ, բանկերի ապագան և ինչո՞ւ մնալ Հայաստանում 04.06.2026 1:41:04
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, բանկային համակարգի տրանսֆորմացիայի և թվային դրամի հեռանկարների մասին: Քննարկել ենք կարդալու կենսական նշանակության, հասարակության սոցիալական բևեռացման և անշարժ գույքի շուկայում հնարավոր գնային ճշգրտումների մի շարք թեմաներ:
Podobné podcasty
Replaio není vydavatelem podcastů; názvy pořadů, obálky a audio patří jejich autorům a šíří se přes veřejné RSS kanály