Sam Martirosyan
mis u aryun | միս ու արյուն
Ողջույն, ես Սամսոն Մարտիրոսյանն եմ՝ լրագրող և փոդքասթ պրոդյուսեր։ «միս ու արյուն» դոկումենտալ փոդքասթը իմ հեղինակային նախագծի՝ zrooyc | զրօօյց-ի առաջին շարքն է։Այստեղ ես աուդիո պատմասության (storytelling) միջոցով ներկայացնում եմ ինձ հուզող և հետաքրքրող թեմաներ։
Určitě navštivte web podcastu a podpořte jeho tvůrce: bio.link
Kde poslouchat?
Podcasty v aplikaci Replaio Radio Už brzyPodcasty míří do aplikace už brzy. Nainstaluj si ji teď a jako první uvidíš úplně nový pohled na podcasty
Epizody
5. 13 տարեկանից տնից դուրս եմ եկել. իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանը ընտանիքի հետ հարաբերությունների, ԱԺ-ում ելույթի և իր աշխատանքի մասին 09.08.2023 38:50
«միս ու արյուն» փոդքասթի վերջին էպիզոդում զրուցում ենք իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանի հետ։ «Ծնողները պիտի ընդունեն իրենց երեխաներին էնպիսին, ինչպես իրենք կան։ Ծնողը պիտի երեխային ուժ տա»,-ասում է Լիլիթը։ Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗 Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։ Լսի՛ր փոդքասթը՝ Apple Podcasts Spotify Anchor
4. ԼԳԲՏ մարդկանց և նրանց ծնողների հարաբերությունները. զրույց հոգեբանի հետ 02.08.2023 18:41
«միս ու արյուն» փոդքասթի չորրորդ էպիզոդում հոգեբան Անետ Շամիրյանը պատմում է, թե ընտանիքում ընդունված չլինելը ինչպես կարող է ազդել երեխաների վրա, թե ինչ հոգեբանական խնդիրների ու մարտահրավերների կարող են բախվել ծնողները, որոնց համար իրենց լգբտ երեխաներին ընդունելը տարբեր պատճառներով բարդ է լինում։ Հոգեբանը առողջ հարաբերություններ կառուցելու մասին օգտակար խորհուրդներ է տալիս։ Աջակցի՛ր նախագծին այս է...
3. Ծնողներով հասնելու ենք նրան, որ մեր երեխաների հանդեպ թշնամանքն ու ատելությունը դադարեն 26.07.2023 28:43
«միս ու արյուն» փոդքասթի երրորդ էպիզոդում սոցիալական աշխատող Ռուզաննան պատմում է, թե ինչպես են ԼԳԲՏ երեխաներ ունեցող ծնողները ստեղծել «Ծնողներ հանուն հավասար իրավունքների իրավապաշտպան կազմակերպություն»-ը և ինչպես են օգնում միմյանց՝ հաղթահարել տարբեր խնդիրներ։ Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗 Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։ Երաժշտությունը փոդքասթի հ...
2. «Մաման ասեց՝ դու ուզու՞մ ես սեռդ փոխես, ասի՝ հա». Ալիսա Չորեքշաբթին պատմում է ծնողների հետ իր հարաբերությունների մասին 19.07.2023 30:46
«միս ու արյուն» փոդքասթի երկրորդ հերոսը Ալիսան է։ Նա պատմում է, թե ինչպես է ասել ծնողներին իր գենդերային ինքնության մասին, ինչպես են զարգացել նրանց հետ հարաբերությունները դրանից հետո, ինչ սկզբունքներ ունի ինքը, ինչպես է պետք անկեղծանալ ծնողների առջև և ինչպես առողջ հարաբերություններ ստեղծել նրանց հետ։ «Մասնակցեք էն կռիվներում, որոնք անխուսափելի են, ու մի ստեղծեք կռիվներ, որոնցից կարելի է խուսափել»,...
1. «Ունեցել ես՝ պիտի տեր կանգնես մինչև վերջ». Կարինեի ու իր նույնասեռական որդու պատմությունը 12.07.2023 28:38
«միս ու արյուն» փոդքասթի առաջին հերոսը Կարինեն է։ Նա պատմում է, թե ինչպես է իմացել իր որդու սեռական կողմնորոշման մասին, ինչ հոգեբանական դժվարություններ է ունեցել, ինչպես է ընդունել իր որդուն, և ինչ ճանապարհ են անցել միասին։ Աջակցի՛ր նախագծին այս էպիզոդը տարածելով 🤗 Շնորհակալություն լսելու համար։ Հաջորդ էպիզոդը կհրապարակվի մեկ շաբաթից։ Երաժշտությունը փոդքասթի համար գրեց Arnoh -ը:
միս ու արյուն trailer 05.07.2023 1:39
Բարև, ես Սամսոնն եմ, ու դու հենց նոր լսեցիր իմ նոր դոկումենտալ փոդքասթից հատվածներ։ Մարդկային պատմությունների միջոցով միասին փորձելու ենք հասկանալ երեխաների ու ծնողների բարդ և նուրբ հարաբերությունները։ Բոլոր պատմությունները շուտով հասանելի կլինեն փոդքասթ լսելու հարթակներում։ Կհանդիպենք։
Podobné podcasty
Replaio není vydavatelem podcastů; názvy pořadů, obálky a audio patří jejich autorům a šíří se přes veřejné RSS kanály