Kar Chkar
Կար–չկար
Կար չկար վերնագրով զրույցներ, որոնք կյանքին նայում են նոր անկյուններից։ Մենք կխոսենք այն թեմաների մասին, որոնք հաճախ դուրս են մնում առօրյայից, բայց մեզ շրջապատող ամեն ինչի հիմքում են։ Էսթետիկա, կյանք, զգացմունքներ ու գաղափարներ՝ առանց սահմանների կամ սահմանափակումների։ Հետևեք Իմ ռադիոյի Կար-չկար փոդքասթին՝ ամեն հինգշաբթի 19:20-ին, եթե սիրում եք մտածել, զգալ ու նորովի բացահայտել աշխարհը։
Určitě navštivte web podcastu a podpořte jeho tvůrce: podcasters.spotify.com
Autor
Kar Chkar
Kategorie
Web podcastu
Nejnovější epizoda
12. úno 2025
Kde poslouchat?
Podcasty v aplikaci Replaio Radio Už brzyPodcasty míří do aplikace už brzy. Nainstaluj si ji teď a jako první uvidíš úplně nový pohled na podcasty
Epizody
Դիանա Մալենկո 12.02.2025 20:46
Թատրոնի մասին պատկերացումները շատերի համար տարբեր են, մեկի համար զվարճանք է, մյուսի համար՝ կյանք: Իսկ ի՞նչ է զգում բեմում նեկայացման պահն ապրող դերասանը. կյա՞նք, թե՞ ավելի զորեղ մի բան:
Նազիկ Ավդալյան 10.02.2025 18:36
Սպորտը ոչ միայն ֆիզիկական, այլև կամային ուժ է պահանջում: Հաղթանակները հենց այնպես չեն տրվում, հաճախ դրանք տարիների ցավեր ու պայքարներ են: Իսկ ի՞նչն է օգնում կռիվ տալ ու նայել առաջ, երբ մի քանի հարյուր կիլոգրամ վեր ես բարձրացնում:
Հայկ Մամիջանյան 07.02.2025 20:22
Արդյո՞ք քաղաքական մարդը սիրում է խոսել միայն քաղաքականությունից, իսկ նրան երբևէ հարցրե՞լ եք, օրինակ, գրականությունից կամ սիրուց: Քաղաքական առօրյան հաճախ խանգարում է խոսել ու լսել այն, ինչն ամենից շատն է ներսում կուտակվել: Իսկ այսօր մենք խոսում ենք:
Վան Նեմրա 23.01.2025 19:06
Երազանքներին հասնելու ճանապարհը հաճախ այնքան բարդ է լինում, որ երբեմն դրանք անհետանում կամ փոխակերպվում են, բայց կարևոր է չհուսաթափվել ու քայլել առաջ: Նա, կարծես թե, ընտրեց վերջին տարբերակը:
Արամ Փախչանյան 15.01.2025 18:49
Լավ կրթություն ապահովողի դերը երկար ճանապարհի ու կայացրած բարդ որոշումների արդյունքն է, իսկ մնո՞ւմ է ժամանակ քայլելու, երազելու կամ, պարզապես, հանգստանալու:
Ձմեռ Պապ 08.01.2025 19:05
Ամանորյա հրաշքին հավատո՞ւմ ես: Նա միշտ գալիս է ձմռանը և ուրախացնում բոլորիս, ստանում է մի շարք նամակներ ու փորձում կատարել բոլորիս երազանքները: Իսկ ո՞վ է ինքը, և ունի՞ երազանքներ:
Էդմոն Մարուքյան 19.12.2024 20:33
Ամենօրյա քաղաքական զրույցներ, վազք, հանդիպումներ... ժամանակ չի մնում անգամ մտածելու սեփական կյանքի մասին... Փոքրիկ ժամանակում ու փակ տարածքում ծանոթանանք նրա հետ:
Արամ Կարախանյան 16.12.2024 20:05
Ամեն անգամ նոր կերպարով բարձրանալ բեմ ու հետո իջնել՝ որպես արդեն սովորական մարդ: Բեմն ու բարձրախոսը երբեմն խաբում են իսկականի մասին խոսելու ժամանակ: Իսկ ինչպիսին է փողոցում ուղղակի քայլող Արամ Կարախանյանը:
Հայկ Համբարձումյան 09.12.2024 19:19
Հայկական մշակույթը շատերն են սիրում, բայց կան մարդիկ, ովքեր անխոնջ ու լուռ աշխատում են այդ մշակույթի համար, ապաև առաջարկում մշտապես կրողը լինել մշակույթի ու դա դարձնել առօրյայի մի մաս: Ի՞նչ կասի սրա մասին Հայկ Համբարձումյանը։
Սամվել Գևորգյան 05.12.2024 21:07
Գործարար բառն ավելի շատ իմաստներ ունի, քան այն ինչի հետ հաճախ կապում են՝ գումարը… գործարարներն էլ ոչ միշտ են միայն գումարի մասին խոսում:
Կարեն Ավետիսյան 26.11.2024 19:24
Կինոյի մեջ միշտ կա մեկ այլ կինո, իսկ կինոմանների համար յուրաքանչյուր պատում ու պատկեր առանձին նշանակալի է: Կինոգետի համար արդյո՞ք բարդ չէ տարբերել իրականությունն ու կինոն:
Նարեկ Ամիրխանյան 18.11.2024 18:48
Փոդքասթ, հաղորդում, տեղեկատվության ապահովում...Իսկ ովքե՞ր են, որ կարողանում են զրուցել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ ու փոխանցել ամենակարևորը: Իրենք ի՞նչ կպատմեն իրենց մասին:
Նարեկ Հախնազարյան 05.11.2024 19:15
Երաժշտության ժամանակ խոսքերն անիմաստ են ու անկարևոր, այստեղ մարդն էլ հաճախ երկրորդական է դառնում: Բայց եթե կարևորենք ու փորձենք բացահայտել նաև երաժիշտին:
Վիլեն Գաբրիելյան 04.11.2024 19:36
Քաղաքականությունից խոսելու այնքան բան կա, որ հաճախ մարդն իր մտքերով ու ապրումներով կորչում է այնտեղ, բայց հաճախ պիտի փնտրել ու գտնելը կարևորը:
Հրանտ Ղազումյան 18.10.2024 18:31
Հումորային պատմություններ, կոլորիտային տեսանյութեր ու զրույցներ, մարդկանց ժպիտ տալու անընդհատական փորձեր: Իսկ մարդը հասցնու՞մ է այդ ընթացքում մտածել ինքն իր ու իր ապրելակերպի մասին:
Հրաչուհի Ութմազյան 13.10.2024 17:32
Փակ սենյակներ ու անընդհատական զրույցներ մարդկանց հետ. լսողի ու հարցեր տվողի դերը արդյո՞ք հեշտ է։ Սիրել քո աշխատանքն ու շարունակել ապրել սիրելով։
Արքմենիկ Նիկողոսյան 07.10.2024 19:55
Գրականություն, կյանք, ազնվություն, հաղթահարված ու չհաղթահարված վախեր... Պատմություն` գրականությունից դուրս ու ներս:
Podobné podcasty
Replaio není vydavatelem podcastů; názvy pořadů, obálky a audio patří jejich autorům a šíří se přes veřejné RSS kanály