Տիգրան Գրիգորյան

Գիտության շուրջ

Science HY ↓ Epizody: 32

Ի՞նչ ուղենիշներով է զարգանում աշխարհը, ի՞նչ է փնտրում մարդն արդիության մեջ, ու՞ր է հասել ժամանակակից գիտությունը և որքանո՞վ է այն կապված քո կյանքին։ Այս հարցերի պատասխանները կտա «Գիտության շուրջ» փոդքասթը։ Մենք խոսում ենք բարդ բաների մասին պարզ լեզվով։ Ամեն չորեքշաբթի՝ 21։30-ին, կօգնենք քեզ մոտենալ գիտությանը և վայելել ինտելեկտուալ հաճույք։

Autor

Տիգրան Գրիգորյան

Kategorie

Science

Web podcastu

podcasters.spotify.com

Nejnovější epizoda

13. srp 2024

Kde poslouchat?

Podcasty v aplikaci Replaio Radio Už brzy

Podcasty míří do aplikace už brzy. Nainstaluj si ji teď a jako první uvidíš úplně nový pohled na podcasty

Stáhnout z Google Play Nainstaluj zdarma Android téměř 10 mil. stažení · hodnocení 4,8 iOS už brzy

Epizody

#33 Իրանական սփյուռք․ Լիլիթ Սաֆրաստյան 13.08.2024

Սփյուռք հասկացության դասական ընկալումը ձևավորվել է դեռևս վաղնջական ժամանակներում։ Իրանական սփյուռքը ձևավորվել է համեմատաբար նոր – նորագույն շրջանում և առնչվում է վերջին հարյուրամյակում Իրանում տեղի ունեցած քաղաքական շարժումներին։ Իսլամական հեղափոխությունն այս առումով առավել նպաստեց իրանական սփյուռքի առաջացմանը, որն ընդգրկում էր հասարակական լայն շրջանակներ։ Արևելագետ Լիլիթ Սաֆրաստյանն իր խոսքում ան...

#32 Թեոկրատիա․ Աննա Դավթյան – Գևորգյան 06.08.2024

Թեոկրատի եզրը ծագել է հունարեն θεός — աստված և χράτός- իշխանություն բառերից, այն պետականության ձև է, որտեղ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացված է հոգևոր վերնախավի ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է հրեա մատենագիր  Հվսեփոս Փլավիոսի աշխատություններում։ Սովորաբար կրոնապետության մեջ գերագույն իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ...

#30 Հետաքննական լրագրություն․ Նարինե Ղալեչյան 23.07.2024

Հետաքննող լրագրողի աշխատանքը տեխնիկապես մոտ է նրան, ինչ անում են ոստիկանները, քննիչները կամ փաստաբանները, սակայն հիմնական նպատակը ոչ թե անձանց պատասխանատվության ենթարկելն է, այլ` դեպքին հասարակական հնչեղություն տալը։ Լրագրող Նարինե Ղալեչյանն իր խոսքում անդրդարձել է հետաքննական լրագրության մեջ անհատների պատմությունների կարևորությանը, բռնությանը և սոցիալական հարաբերությունների հարցերին։

#29 Երկաթի դար․ Նժդեհ Երանյան 16.07.2024

Երկաթի դարը նախնադարյան հասարակության կյանքի նախորդ փուլերի՝ քարի դարի և բրոնզի դարի համեմատ, խիստ կարճ է տևել․ հիմնական ժամանակագրական սահմանները մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերն են, երբ Եվրոպայի և Ասիայի նախնադարյան շատ ցեղեր արդեն ունեցել են երկաթի սեփական արտադրություն, և հիմք է դրվել դասակարգային հասարակությանն ու պետությանը։ Այս եզրն առաջին անգամ գործածել է դանիացի հնագետ Կ․ Յու․ Թոմսենը 19-րդ դարում։...

#28 Սուրճի հետագիծը․ Տաթև Սարոյան 27.06.2024

Սրճենու վայրի տեսակները հայտնի են մարդկությանը դեռևս անհիշելի ժամանակներից, սակայն դրա ընտելացումը և մշակությունը լայնորեն տարածում են գտել միայն զարգացած միջնադարում։ Գիտնականների պնդմամբ սուրճի հայրենիքն են համարվում հյուսիս – արևելյան Աֆրիկան և Արաբական թերակղզին, որտեղ էլ առաջին անգամ բացահատվել են վերջինիս օգտակար հատկությունները։ Սուրճի ներթափանցումը եվրոպական աշխարհամաս լիովին փոխակերպեց դր...

#27 Ֆոտոլրագրություն․ Անի Գևորգյան 19.06.2024

Ֆոտոլրագրողի, վավերագրողի աշխատանքն ամբողջացնում է մամուլի առաջադրած ծրագրային խնդիրները։ Այն ոչ միայն լրացնում ու առավել տպավորիչ է դարձնում նյութի բովանդակությունը, այլ նաև, ըստ  էության, ներկայացնում է ինքնուրույն արժեք։ Փաստը՝ որպես մամուլի հիմնական կռվան, վավերագրողի և ֆոտոլրագրողի ձեռքում դառնում է անառարկելի պատմական ապացույց և իրեղեն վկայություն ապագայի համար։ Ֆոտոլրագրության և վավերագրութ...

#26 Արվեստի կառավարում․ Ալեքս Միրզոյան 12.06.2024

Արվեստի մենեջմենթը վերաբերում է գեղագիտական, ստեղծագործական, կոմերցիոն, կազմակերպչական և իրավական խնդիրների կառավարմանը։ Արվեստի կառավարման մեթոդները, սակայն, էապես տարբերվում են շուկայի, տնտեսության և պետական համակարգի կառավարման մեզ հայտնի ձևերից։ Արվեստի կառավարման նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ հնարավոր կլինի իրագործել տարբեր նախագծեր։ Արթ մենեջեր Ալեքս Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է ար...

#25 Էնոլոգիա․ Ամալյա Իսկանդարյան 06.06.2024

Էնոլոգիան գինու մասին գիտությունն է․ տերմինը ծագել է οἶνος – գինի բառից ու վերաբերում է խաղողագործությանը և գինեգործությանը վերաբերող բոլոր հիմնարար խնդիրներին։ Այն առչվում է ինչպես նյութագիտությանը, օդերևութաբանությանը, բուսաբանությանը, այնպես էլ՝ տակառագործությանը, շուկայագիտությանը, առևտրին և համտեսի արվեստին։ Էնոլոգները զբաղվում են գինու վերլուծությամբ ՝ գերազանցապես հիմնվելով գիտական և զգայակ...

#24 Հեքիաթ․ Ալվարդ Ջիվանյան 27.05.2024

Հեքիաթները բանահյուսական ստեղծագործություններ են, որոնք աչքի են ընկնում խայտաբղետ սյուժեներով, չափազանցություններով ու հրաշապատում տարրերով։ Դրանք հիմնականում ներկայացնում են չարի և բարու աննահանջ պայքարը և հերոսների, որոնք հանդես են գալիս ամենատարբեր հատկանիշներով։ Այս ստեղծագործություններում կարելի է հանդիպել ֆանտաստիկ էակների, ոգիների և առասպելական արարածների, որոնք ուղեկցում են հեքիաթների հերո...

#23 Բիոէթիկա․ Անի Խալաֆյան 20.05.2024

Բիոէթիկա եզրույթը (հունարենից bios նշանակում է կյանք, իսկ ethos  վարքագիծ) առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926 թվականին Ֆրինց Յարիի կողմից իր բիոէթիկայի խնդրին նվիրված հոդվածով, որը վերաբերում էր գիտական փորձերի ժամանակ կենդանիների և բույսերի օգտագործմանը։ 1970 թվականին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոտերը օգտագործեց այս եզրը նկարագրելու համար բիոմթնոլորտի և բնակչության թվի աճի միջև եղա...

#22 Օմար Խայյամը և պարսից գրականության ոսկեդարը․ Գառնիկ Գևորգյան 14.05.2024

Միջնադարյան Իրանի գրականությունը և մասնավորպես Խայյամի բանաստեղծական արվեստը գիտնականների բնորոշմամբ հանդիսանում է համաշխարհային պատմության մեծագույն նվաճումներից մեկը։ Նրա գրվածքներն աչքի են ընկնում յուրօրինակ ոճով, սեղմ կառուցվածքով և բովանդակային խորությամբ, որոնք արատացոլում են իրանական մշակույթի բազմագույն ներկապնակը։ Իրանակագետ Գառնիկ Գևորգյանն իր խոսքում ներկայացրել է Օմար Խայյամի բանաստեղծ...

#21 Հայկական միլլեթը և Օսմանյան կայսրությունը․ Վեներա Մակարյան 06.05.2024

«Միլլեթ» արաբերեն բառ է, որը նշանակում է ազգություն, սակայն Օսմանյան կայսրության տարածքում այն մատնանշում էր մարդու դավանական և ազգային պատկանելությունը, մասնավորապես՝ ոչ մուսուլման լինելը։ Պետոթյան վարչական համակարգը բաղկացած էր երկու հիմնական բաժանումներից՝ տարածքային և դավանական: Ըստ այդմ հասրակությանը բաժանվում էր ոչ թե ըստ էթնո-լեզվական, այլ՝ կրոնական պատկանելության: Օսմանյան կայսրության ոչ մ...

#20 Մասկուլինություն և ֆեմինիզմ․ Հրայր Խաչատրյան 29.04.2024

20 - րդ դարի մտածողության սահմանում ուշագրավ էր մասկուլիզմի և ֆեմինիզմի խնդիրը` կանանց և տղամարդկանց  սոցիալականացմանը վերաբերող այն քննարկումները, որոնք,  ենթարկվելով բազմաթիվ շահարկումների, վերաճեցին հասարակական շարժումների։ Արմատական հոսանքների բախումն ի վերջո կազմավորեց երկու հոգեբական և փիլիսոփայական ուղղություններ, որոնք արագորեն ներթափանցեցին մշակույթ և արվեստ. մասկուլինությունը, որի առանցք...

#19 Աղոթք․ Անուշ Ապրեսյան 22.04.2024

Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ աղոթքի ժամանակ աղոթողի ներշնչման աղբյուրը, ուսուցիչն ու օգնականը Սուրբ Հոգին է․ «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին, որովհետև մենք աղոթում ենք» (Հռոմ. Ը 26)։ Աղոթքը ընդգծում է հավատցյալի և Աստծո կապը՝ ցույց տալով կատարելության հասնելու ուղին։ Համաձայն արևելաքրիստոնեական և Հայ եկեղեցու ավանդության՝ աղոթելու ժամանակ դեպի արևելք են դառնում։...

#18 Պելևինը և ռուսական պոստմոդեռնը․ Ալեքսանդրա Ավագյան 15.04.2024

Խորհրդային կայսրության փլուզումից հետո ռուսական մշակույթը և հատկապես գրականությունը հայտնվեց մի տեղապտույտում, որից սկսեցին ելքեր որոնել նորարար և տաղանդավոր բազմաթիվ հեղինակներ։ Փակ սահմանների, պաշտոնական քարոզչության, գրաքաննության, ազատ աշխարհի մերժման ետնախորքում այս գրողները սկսեցին քննել պատմությունն ու հետսովետական մարդուն։ Սակայն պետք է ասել, որ գրականության և քաղաքականության երկխոսություն...

#17 Be Bop. ջազային սերունդ․ Ռիմա Տիգրանյան 08.04.2024

Ջազի պատմությունը հարուստ է փառավոր էջերով, որոնց թվում առավել նշանակալի են 20–րդ դարի առաջին կեսի զարգացումները։ 1940–ականները երաժշտության պատմության մեջ հայտնի են սվինգի, մեղեդային ջազի հաղթարշավով, դասական թեմաների թարմ մշակումներով և կատարողական նորարարություններով։ Այս դարաշրջանը բնութագրող կարևոր նորամուծություններից էր նաև ռասսայական խտրականությունը մերժող «բի բոպը»։ Ջազային այս նոր ժանրը...

#16 Քրդական հարց․ Գոռ Երանյան 01.04.2024

Քրդական հարցը համընկնում է Օսմանյան կայսրության պատմության թերևս ամենաբարդ ժամանակաշրջանի հետ։ Առաջին աշխարհամարտում կրած ձախողումները, քաղաքական համակարգի աղճատումը և միջէթնիկական խնդիրներն ի վերջո ծնունդ տվեցին ենթակա ժողովուրդների ապստամբություններին։  Քրդերը ևս միացան այս համընդհանուր շարժմանը և սկսեցին իրենց ազատագրական պայքարը Մերձավոր Արևելքում։ Այս խնդիրն իր ավելի քան հարյուրամյա գոյության...

#15 Բիենալե․ Սոնա Հարությունյան 25.03.2024

Բիենալեների ձևաչափը համեմատաբար նոր երևույթ է արվեստի ներկայացման բնագավառում և լայնորեն կիրառվում է թե՛ Եվրոպայում և թե՛ ԱՄՆ-ում։ Դրանք ժամանակակից արվեստին նվիրված բազմաֆունկցիոնալ միջոցառումներ են։ Այդ փառատոները հանդիսանում են ինտերակտիվ համագործակցության հարթակներ և ներառում են ամենատարբեր ուղղվածության ցուցասրահներ, թանգարաններ, արվեստանոցներ եւ ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է բիենալեներում ց...

#14 Քաղաքական լրագրություն․ Կարլեն Ասլանյան 19.03.2024

Քաղաքական լրագրությունը մշտապես հանդիսացել է հասարակական զարգացումների լոկոմոտիվը, որի խնդիրը պետական ինստիտուտների գործնեության լուսաբանումն է։ Որպես կանոն պետությունների քաղաքական համակարգում մամուլին մեծ դեր է վերապահվել։ Այն ոչ միայն տեղեկության վերլուծության և փոխանցման գործառույթ ունի, այլ նաև հասարակության շերտերի միջև երկխոսություն ձևավորելու գլխավոր գործոններից է։ Քաղաքական լրագրությունն...

#13 Անահիտ աստվածուհի․ Նազենի Ղարիբյան 11.03.2024

Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը անտիկ Արևելքի մեծագույն ստեղծագործություններից է։ Այն հայտնաբերվել է պատմական Բարձր Հայքի Երիզա ավանի մոտակայքում (այժմ Թուրքիայի տարածքում) և 19–րդ դարի վերջին տեղափոխվել է Լոնդոն` տեղ գտնելով արվեստների թագավորական հավաքածուում։ Դիցուհին ավանդաբար ասոցացվել է հելլենական պաթեոնի Արտեմիս աստվածուհու հետ և համարվել մայրության, որսի, լուսնի և պտղաբերության մարմն...

#12 Հողի ճարտարապետություն. Համազասպ Աբրահամյան 04.03.2024

Հողի ճարտարապետությունը մարդկության կարևորագույն ձեռքբերումներից է։ Այն հանդիսանում է քաղաքակրթության զարգացման ուշագրավ ցուցիչ, որը ներառել է Հին Աշխարհի մեզ հայտնի գրեթե բոլոր տարածաշրջանները։ Սակայն հողի ճարատարապետությունը, որպես կյանքի բաղկացուցիչ մաս, վերաբերում է ոչ միայն կառուցողական արվեստին, այլ նաև մարդու մշակութային գործնեության մյուս ոլորտներին։ Այսպիսով հողաշեն մշակույթի տասնյակ հուշ...

#11 Հարահունչ պատարագ․ Արաքս Շահինյան 26.02.2024

Հարահունչ պատարագը միջնադարյան Եվրոպայում ծնունդ առած յուրօրինակ ծես էր, որի հիմքում ընկած էր հոգու փրկության գաղափարը։ Այն պատվիրվող հոգեհանգստյան կարգ էր և տարբերվում էր բուն պատարագից նրանով, որ ծեսն ընթանում էր անընդհատ սաղմոսերգությամբ և կարող էր անգամ տարիներ տևել։ Այս ծեսի միջոցով արքունիքն ու ազնվականները ընդգծում էին իրենց հավատը երկնային արքայության հանդեպ և ըստ էության փորձում էին հսկայ...

#10 Կոմունիզմ․ Համո Սուքիասյան 19.02.2024

Կոմունիզմ բառը ծագել է կոմունա (համայնք) բառից և վերջնական ձևակերպում ստացել միայն 1848 թվականի Մարքսի հռչակագրով։ Այն առանց դասակարգերի հասարակություն ստեղծելու՝ համայնականության գաղափարի խտացումն էր, որի առանցքային ուղղություններից էին մարքսիզմը, անարխիզմը հետագայում նաև լենինիզմը և անձի պաշտամունքի վրա հիմնված ստալինիզմը։ Կոմունիստները մերժում էին կրոնի գոյությունը և համարվում առաջադիմական շարժ...

#9 Կենսագրավեպ․ Արմեն Սարգսյան 05.02.2024

Համաշխարհային գրականության մեջ կենսագրավեպերը հայնտնի են դեռևս վաղնջական ժամանակներից։ Գրական այս ժանրը մեծ ազդեցություն է ունեցել պատմական կերպարների և նրանց դերի վերաարժևորման համար։ Այն միտված է լուսաբանել ոչ միայն մարդկանց ճակատագրերը, այլ նաև վավերագրական փաստերի հիման վրա ներկայացնել դարաշրջանի ոգին և անցքերը։ Կենսագրավեպի խոշոր վարպետներ են եղել Ստենդալը, Մանֆրեդը, Վիկտոր Հյուգոն, Մորիս Դրյ...

#8 Ֆուտուրիզմ․ Արքմենիկ Նիկողոսյան 29.01.2024

1909 թվականին Ֆիլիպպո Մարինետտին հեղափոխեց համաշխարհային արվեստն իր նշանավոր Ֆուտուրիզմի մանիֆեստով։ Այն հռչակում էր նոր դարաշրջանի ծնունդը, որի հայացքն ուղղված էր դեպի ապագան, և որն անշրջելի հերքում էր անցյալի արվեստի ավանդներին վերադառնալու բոլոր միտումները։ Ֆուտուրիստները փառաբանում էին ապագան և փորձում էին կյանքի կոչել առաջին հայացքից տարօրինակ և պոպուլիստական թվացող անհավանական ձեռնարկներ։ Այ...

Poslouchej podcast Գիտության շուրջ v Replaio

Rádio a podcasty v jedné aplikaci - zdarma a bez registrace. Nainstaluj si ji ještě dnes a nepropásni premiéru

Stáhnout z Google Play

Replaio není vydavatelem podcastů; názvy pořadů, obálky a audio patří jejich autorům a šíří se přes veřejné RSS kanály