«Ազատություն» ռ/կ
Փոդքասթ. Նորագույն պատմություն
Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագիրը՝ փոդքասթ Հայաստանի նորագույն պատմության ամենադրամատիկ էջերի մասին:
Обов'язково відвідайте сайт подкасту та підтримайте його автора: www.azatutyun.am
Де слухати?
Подкасти в застосунку Replaio Radio Уже незабаромПодкасти незабаром з'являться в застосунку. Встановіть уже зараз і першими побачте зовсім новий погляд на подкасти
Епізоди
1991-ի «Կոլցո» օպերացիան 25.05.2024 36:50
33 տարի առաջ մեկնարկեց «Կոլցո» օպերացիան՝ խորհրդային բանակի կողմից իր պատմության ընթացքում իրականացված վերջին ռազմական գործողությունը, որի ընթացքում այդ պահին թվաքանակով և սպառազինությամբ աշխարհի խոշորագույնը համարվող ուժը կռվում էր հայ աշխարհազորայինների և միլիցիոներների դեմ:
Տասներեք քաղաքապետ և կառավարման երեք համակարգ 33 տարում՝ Երևանում 26.08.2023 37:38
13 քաղաքապետ և կառավարման 3 համակարգ 33 տարում. այսպես կարելի է բնութագրել այն, ինչ կատարվեց մայրաքաղաքի հետ Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հետո։
Ինչպես վաճառվեց Երևանի կոնյակի գործարանը 01.07.2023 33:56
25 տարի առաջ՝ 1998 թվականի հունիսին Երևանի կոնյակի գործարանը դադարեց ՀՀ սեփականությունը հանդիսանալ՝ միջազգային աճուրդով վաճառվելով ֆրանսիական ընկերության:
Մարտի 1. ինչ է հայտնի 25.02.2023 41:30
Այս օրերին լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 15-րդ տարին:
2008-ի նախագահական ընտրությունները 28.01.2023 40:26
Ուղիղ 15 տարի առաջ՝ 2008-ի հունվարին, մեկնարկեց Երրորդ Հանրապետության ամենադրամատիկ և լարված նախագահական ընտրարշավներից մեկը: Դրանից կես տարի առաջ գրեթե տասնամյա լռությունից հետո քաղաքականություն էր վերադարձել Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ֆուտբոլային դիվանագիտություն 24.12.2022 45:12
2009-ի աշնանը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, սակայն Երևանի ու Անկարայի հարաբերությունները 13 տարի անց էլ շարունակում են չկարգավորված մնալ։
Հայ - թուրքական հաշտեցման փորձերը 2000-ականների սկզբին 29.10.2022 32:38
Գրեթե 15 տարի առաջ Երևանն ու Անկարան երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց նախաձեռնեցին, որը պատմության մեջ մնաց որպես «Ֆուտբոլային դիվանագիտություն»։ Քչերն են, սակայն, հիշում, որ «Ֆուտբոլային դիվանագիտությանը» նախորդել էր շուրջ մեկ տասնամյակ շարունակված մեկ այլ բանակցային գործընթաց, որում ներգրավված էին թե՛ հայ և թուրք դիվանագետները և թե՛ երկու երկրների քաղաքացիական հասարակութ...
1988-ի մայիսի 28-ը. Երևանում ծածանվեց Եռագույնը՝ 67 տարվա արգելքից հետո 28.05.2022 33:21
Ուղիղ 34 տարի առաջ՝ 1988 թվականի մայիսի 28-ին, գրեթե յոթ տասնամյակի դադարից, իսկ ավելի ճիշտ՝ խստագույն արգելքից հետո, Երևանի կենտրոնում՝ ներկայիս Ազատության, այն ժամանակ՝ դեռ Թատերական հրապարակում, ծածանվեց Հայաստանի անկախության գլխավոր խորհրդանիշը՝ Եռագույնը:
Նախագահական ընտրություններ - 2003. Երկրորդ փուլ 26.03.2022 37:06
Այն, որ 2003-ի նախագահական ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի, հայտնի դարձավ քվեարկության ավարտից գրեթե 24 ժամ անց, երբ երկարատև լռությունից հետո վերջապես խոսեց ԿԸՀ նախագահը: Արտակ Սահրադյանի հայտարարությունը հնչեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքից ու երթից ընդամենը մի քանի ժամ անց, և բնական էր, որ Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները երկրորդ փուլի անցկացումը որպես իրենց ճնշման արդյունք ընկա...
Նախագահական ընտրություններ - 2003. Առաջին փուլ 26.02.2022 35:58
Երրորդ Հանրապետության չորրորդ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց 2003 թվականի հունվարի 21-ին: Վերընտրվել ցանկացող Ռոբերտ Քոչարյանից բացի ընտրարշավին ևս տասը թեկնածու էր մասնակցում:
2003-ի նախագահական ընտրությունները. Ընտրարշավի մեկնարկը 29.01.2022 29:24
19 տարի առաջ՝ 2003 թվականի ձմռանը Հայաստանում կայացան Երրորդ Հանրապետության պատմության 4-րդ նախագահական ընտրությունները՝ առաջին համապետական ընտությունները «Հոկտեմբերի 27»-ից հետո: Դրանց առանցքային ինտրիգը մեկն էր՝ կկարողանա՞ արդյոք վերընտրվել Ռոբերտ Քոչարյանը:
Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման շուրջ 1997-ի սկանդալը 25.09.2021 34:13
Գրեթե քառորդ դար առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին այսօր քչերն են հիշում: 1997-ին հայ հանրությունն իր համար բավական անսպասելիորեն պարզեց, թե ինչ ջանքերով է իշխանությունը զինում հայկական բանակը:
2003. Երրորդ հանրապետության ամենամոռացված խորհրդարանական քարոզարշավը 29.05.2021 35:05
18 տարի առաջ Հայաստանում կայացան Երրորդ Հանրապետության ամենաքիչ ուշադրության արժանացած և այսօր արդեն շատերի կողմից մոռացված համապետական ընտրությունները: 2003 թվականի մայիսին ՀՀ քաղաքացիները 3-րդ գումարման Ազգային ժողովն էին ընտրում:
1997. Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի վեցերորդ վարչապետ 25.04.2021 41:09
Ուղիղ 24 տարի առաջ՝ 1997 թվականի գարնանը, Հայաստանի վարչապետ նշանակվեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վահրամ Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի առեղծվածային սպանությունները 27.02.2021 33:44
Վահրամ Խորխոռունի և Արծրուն Մարգարյան՝ այս անունները 1990-ականների վերջին Հայաստանում ծանոթ էին գրեթե բոլորին։ Այսօր, սակայն՝ երկու բարձրաստիճան զինվորականների սպանություններից ավելի քան երկու տասնամյակ անց, մոռացվել են նրանց մահվան հանգամանքներն ու դրանց նախաքննությունն ուղեկցած բազմաթիվ տարօրինակություններն ու հակասությունները։
Վանո Սիրադեղյան. Նախարարից՝ տարագիր 30.01.2021 36:11
22 տարի առաջ՝ 1999 թվականի հունվարին, սկիզբ դրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի քրեական հետապնդմանը:
2007-ի թեժ աշունը 26.09.2020 36:51
Ուղիղ 13 տարի առաջ՝ 2007 թվականի սեպտեմբերին, գրեթե մեկ տասնամյակ տևած դադարից հետո քաղաքականություն վերադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Տարածքների փոխանակում» կամ «Մեղրիի տարբերակ». 21 տարի անց 30.08.2020 39:25
21 տարի առաջ` 1999-ի ամռանը, ղարաբաղյան կարգավորման գործընթացը մի նոր փուլ մտավ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը որոշեցին փոխել ղարաբաղյան բանակցությունների կազմակերպման մինչև այդ գործած ողջ տրամաբանությունն ու անցան ուղղակի դռնփակ բանակցությունների:
Ինչպես Հին Երևանը դարձավ Հյուսիսային պողոտա 27.06.2020 25:28
Ուղիղ 18 տարի առաջ՝ 2002 թվականի ամռանը, Անդրանիկ Մարգարյանի կառավարության թիվ 1151 որոշմամբ Երևանի կենտրոնի զգալի հատվածը հռչակվեց պետական կարիքների համար օտարվող գոտի: Կառավարության այս որոշումն անդառնալի հետք թողեց հազարավոր երևանյան ընտանիքների ճակատագրերի և մայրաքաղաքի արտաքին տեսքի վրա:
2007-ի խորհրդարանական ընտրությունները 30.05.2020 38:17
13 տարի առաջ՝ 2007 թվականի մայիսի 12-ին, հայաստանցիներն ընտրում էին չորրորդ գումարման Ազգային ժողովը՝ խորհրդարան, որում ձևավորված ուժերի հարաբերակցությունից էր մեծապես կախված, թե ինչ պայմաններում է իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտին պաշտոնից հեռանալու Ռոբերտ Քոչարյանը:
Ինչպես Քոչարյանը դարձավ նախագահ 25.04.2020 36:18
1998 թվականի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը։ Քոչարյանը առաջին և առայժմ վերջին նախագահը դարձավ, որ չկարողացավ հաղթանակի հասնել քվեարկության առաջին իսկ փուլում։
Схожі подкасти
Replaio не є видавцем подкастів; назви шоу, обкладинки та аудіо належать їхнім авторам і поширюються через публічні RSS-канали