Erazoghnery
Երազողները
«Երազողները» փոդքասթ է երաժշտության լեզվով երազողների մասին: Հարցազրույցներ տեղական խմբերի ու երաժիշտների հետ, երաժշտության հետևում թաքնված պատմություններ: Փոդքասթը վավերագրելու է արդեն հայտնի ու նոր երաժիշտների անցած ճանապարհն ու ստեղծագործական ընթացքը: Փոդքասթի անվանումը ոգեշչնված է 1965 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի քանի ուսանողների ստեղծած «Երազողներ» ռոք խմբի անունից:
Обов'язково відвідайте сайт подкасту та підтримайте його автора: podcasters.spotify.com
Де слухати?
Подкасти в застосунку Replaio Radio Уже незабаромПодкасти незабаром з'являться в застосунку. Встановіть уже зараз і першими побачте зовсім новий погляд на подкасти
Епізоди
Կանգուն 21.02.2025 24:59
Ժանրերից ու սահմանափակումներից դուրս, կյանքի մասին նրանք պատմում են տարբեր բառերով, բայց մի լեզվով` երաժշտության: Երազողների հյուրը Կանգուն խումբն է:
South Of The Sun 18.02.2025 25:00
Կարոտի ու լռության մասին` երաժշտությամբ: Երազողների հյուրը South Of The Sun խմբի անդամներն են:
Արուս Նանյան 07.02.2025 24:59
Երազողները փոդքասթի հյուրը Արուս Նանյանն է։ Ֆոլկից ոգեշնչված` կյանքի բարդ իրավիճակների մասին: Նրա երգերը այլ մոլորակներից են:
Սուսի Հուննա 20.01.2025 24:48
Քնքուշ երգերից մինչև չարաճճի երգեր, բոլորում հեղինակի ապրումներն են: Երազողների հյուրը երգչուհի Սուսի Հուննան է:
Դեղ 10.01.2025 25:00
Հոգին բուժող երգերը` արդեն 10 տարվա պատմություն ունեցող խմբից են: «Երազողների» հյուրը Դեղ խումբն է:
FairWind 30.12.2024 24:42
Քաղաքի բենդը` ռոքնռոլական էներգիայով ու թեթևությամբ: «Երազողները» փոդքասթում FairWind խումբն է:
Rested Salvador 20.12.2024 24:38
«Երազողները» փոդքասթի հյուրը Rested Salvador խումբն է: Ալտերնատիվ ինդի և պրոգրեսիվ նոր ձայներ` գյումրեցի երիտասարդների ստեղծած խմբից:
5am 13.12.2024 23:57
«Երազողները» փոդքասթիի հյուրը 5am-ն է: Նրա առավոտյան ժամը 5-ին գրված այս երգերը հանգիստ չտվող մտքերի, հույզերի ու քաղաքի սիրո մասին են:
Տիեզերք 29.11.2024 24:51
«Երազողները» փոդքասթի հյուրը «Տիեզերք»-ն է: Նրանց երգերը տիեզերական են: Կյանքի ցանկացած իրավիճակի ու բոլոր հույզերի մասին նրանք երգել են:
Ռոզեն Թալ 24.11.2024 24:51
70-ականների պրոգրեսիվ ռոք, մոդեռն ռոք ու անկեղծ տեքստեր․ սա Հայաստանի ամենահայտնի ռոք խմբերից մեկն է: Երազողները փոդքասթի հյուրը Ռոզեն թալն է:
Մանտրա 18.11.2024 23:54
Փսիխոդելիկ ռոք, երկար ու անկեղծ երգեր` գյումրեցի ու վանաձորցի երիտասարդներից: «Երազողները» փոդքասթի հյուրը Մանտրա խումբն է:
Սևագիր 08.11.2024 25:00
«Երազողները» փոդքասթի հյուրը Սևագիր ռոք խումբն է։ Խումբը ստեղծվել է 2022 թվականին։ Նրանց երգերում կյանքի մութ կողմերն են` առանց խմբագրման:
Նինի 01.11.2024 24:46
«Երազողները» փոդքասթի հյուրը երիտասարդ երգչուհի Նինին է: Նրա երգերում Լանա Դել Ռեյական մելանխոլիա կա: Այս արտիստի երազանքը համաշխարհային աստղ դառնալն է:
Թափանցիկ տոպրակ 28.10.2024 24:15
«Երազողները» փոդքասթի հյուրը Թափանցիկ տոպրակն է: Նրա երգերը գալիս են ենթագիտակցության խորքերից և մեզ են հասնում պարզ ու թափանցիկ: ։
Ուրու 20.10.2024 24:37
«Երազողները» փոդքասթի հյուրերը Ուրու բենդի անդամներն են: Ուրուի անդամներն իրենց անվանում են երաժշտական քամելեոններ, ստեղծագործում են տարբեր ժանրերում: Նրանց երազանքն է իրենց մոգական երգերով հասնել մարդկանց սրտերին։
The Kindergarten 14.10.2024 24:06
«Երազողները» փոդքասթի հյուրերը The Kindergarten խմբի անդամներն են: The Kindergarten խումբը ստեղծվել է 2019 թվականին: Նրանք գտնում են իրենց ռոքի բոլոր գույներում, այս խմբի երազանքն է ճանաչված լինել, ինչպես օրինակ՝ System of a down-ը։
Վանական 30.09.2024 24:47
«Երազողները» փոդքասթի առաջին հյուրերը «Վանական» խմբի անդամներն են: Խումբը ստեղծվել է 2022 թվականին: Սիրո մասին երգերից մինչև պատերազմ` էթնիկ ու պրոգրեսիվ ռոքի հնչյուններով: Նրանց երգերում կյանքն է` մութ ու լուսավոր կողմերով:
Replaio не є видавцем подкастів; назви шоу, обкладинки та аудіо належать їхнім авторам і поширюються через публічні RSS-канали