Արմինե Դանիելյան

ԹատրON

Arts HY ↓ 161 bölüm

Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։

Podcast'in sitesini ziyaret etmeyi ve yapımcısını desteklemeyi unutma: imradio.am

Yazar

Արմինե Դանիելյան

Kategori

Arts

Podcast web sitesi

imradio.am

Son bölüm

28 Eyl 2026

Nereden dinlenir?

Uygulamada podcast'ler Replaio Radio Çok yakında

Podcast'ler çok yakında uygulamaya geliyor. Şimdi yükle ve podcast'lere yepyeni bir bakışı ilk gören sen ol

Google Play'den indir Ücretsiz yükle Android 5 Mn+ indirme · 4,8 puan iOS yakında

Bölümler

Էպիզոդ 11 | Գոյ․ «աբսուրդի» թատրոն 16.12.2022

Արդյո՞ք եղել եք Սունդուկյան թատրոնի ձեղնահարկում։ Եթե մտածեցիք՝ սա ի՞նչ աբսուրդ հարց է, ինչու պետք է գնանք ձեղնահարկ դահլիճի փոխարեն, ասեմ՝ որովհետև Երևանի ամենատարբերվող և ամենաաբսուրդ Գոյ թատրոնը հենց այնտեղ է։ Դե ինչ, այսօր կխոսեմ Գոյ թատրոնի մասին։ Կպատմեմ ինչպես ձեղնահարկը դարձավ թատրոն և կոչվեց լաբորատորիա, ինչու սկսեցին բեմադրել աբսուրդ ժանրի գործեր, ովքեր են այսօր ստեղծագործում թատրոնում,...

Էպիզոդ 10 | Գույներ․ Փոքր թատրոն 09.12.2022

Այս էպիզոդում պատմում եմ Փոքր թատրոնի և «Գույներ» նոր ներկայացման մասին։ Ինչպե՞ս ստացվեց, որ նույն հարթակում հայտնվեցին տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ։ Ի՞նչ է ներկայացման ստեղծագործական ընթացքի բաց դիտումը, ե՞րբ է նախատեսվում պրեմիերան և ոչ միայն։

Էպիզոդ 9 | «Ձգողականություն»․ Համաշխարհային պրեմիերա 02.12.2022

Այս էպիզոդում պատմում եմ բալետի և նոր ներկայացման մասին։ Ինչու՞ Հին աստվածներ անունը փոխվեց և դարձավ Ձգողականություն , ինչու՞ է սա համարվում համաշխարհային պրեմիերա, ո՞ վ է կոմպոզիտորը և ոչ միայն։

Էպիզոդ 8 | Կայարան․ Նորաստեղծ թատրոն 25.11.2022

Եթե հաճախ եք լինում Սասունցի Դավիթ կայարանում, ուրեմն տեսած կլինեք կուլտուրայի պալատի դիմաց դրված թատերական պոստառները կամ գոնե նկատած կլինեք մարդկանց, ովքեր բարձր խոսելով շտապում են, դեպի, նորաբաց թատրոն Կայարան։ Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ նորաստեղծ թատրոն Կայարանի, ամենագունեղ, երաժշտական Անահիտ ներկայացման մասին։ Ինչպես նաև կպատմեմ, ինչու՞ կուլտուրայի պալատը  դարձավ թատրոն, ովքե՞ր են &nb...

Էպիզոդ 7 | Շուշիի շրջիկ թատրոն 18.11.2022

Թատրոն կարելի է ստեղծել ամենուր և դրա համար շատ բան հարկավոր չէ։ Շուշիից Երևան տեղափոխված թատերախումբը շարունակում է ստեղծագործել։ Թատրոն անիվների վրա . այսպես են անվանել իրենց թատրոնը, հուսալով, որ այդ անիվները մի օր կտանեն Շուշի։ Իսկ հիմա նրանք շրջում են քաղաքից քաղաք, գյուղից գյուղ ու ներկայացնում Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» բալլադի հիման վրա բեմադրած ստվերների ներկայացումը։ Դե ինչ, այ...

էպիզոդ 6 | Պրեմիերա․ Պատանի հանդիսատեսի թատրոն 13.11.2022

Հոկտեմբերի 5-ին և 6-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Սիրելի Ելենա Սերգեևնա   ներկայացման պրեմիերան։ Պիեսը գրվել է խորհրդային տարիներին, բայց եղել է արգելված  գործերի շարքում։ Ժամանակները փոխվել են, և այն ինչ արգելված էր, դարձել է  թույլատրելի։ Կարելի է ասել, ներկայացման հիմքում  էլ ընկած է հենց այս գաղափարը։ Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ թատրոնի, Սիրելի Ելենա Սերգեևն...

Էպիզոդ 5 | Թատերայնացված ընթերցանություն 04.11.2022

Երբևէ մտածե՞ լ եք, որ դերասանին բեմում կտեսնեք տեքստ կարդալիս։ Ասեմ ավելին՝ ոչ թե պիեսը կարդալիս, այլ՝ ռեմարկները։ Տարօրինակ է չէ՞ թվում, բայց էքսպերիմենտները թատերական աշխարհում անպակաս են։ Դե ինչ, այսօր կխոսեմ թատերայնացված ընթերցանության մասին։ Ի՞նչ է դա և ինչպե՞ս է բեմադրվում։ Արդյոք խաղու՞մ են դերասանները բեմում, թե՞ միայն տեքստ են կարդում, ինչպե՞ս է հանդիսատեսն ընդունում նման ձևաչափը։

Էպիզոդ 4 | Թատրոն տանիքում 28.10.2022

Այս էպիզոդում կպատմեմ մի շատ հետաքրքիր էքսպերիմենտի` թատրոնից դուրս թատրոն ստեղծելու մասին։ Ինչպես նաև կպարզենք՝ ինչու՞ հենց տանիքը դարձավ այլընտրանքային թատերական  հարթակ, իսկ գինին ու կենդանի երաժշտությունը՝ գեղեցիկ ավանդույթ, ինչպե՞ս են դերասանները խաղում բաց երկնքի տակ` անկախ եղանակային պայմաններից և ոչ միայն։

Էպիզոդ 3 | Մեծ բեմ vs Բլեքբոքս 21.10.2022

Մինչև վերջերս Մայր թատրոնը խիստ հավատարիմ էր մնում ակադեմիական ոճին ու գաղափարախոսությանը, ինչն իմ կարծիքով անհետաքրքիր էր դարձնում թատրոնը երիտասարդների համար։ Բայց, արի չշտապենք եզրակացություններ անել, որովհետև այս էպիզոդում ես քեզ կպատմեմ, թե ինչպե՞ս սունդուկյանցիները սկսեցին խաղա բլեքբոքսում  կամ փոքր բեմում, ինչու՞ թատրոնը դուրս եկավ դասական շենքից և սկսեց բացօթյա ներկայացումներ խաղալ։ &...

Էպիզոդ 2 | Շեքսպիրյան փառատոն 14.10.2022

Մի քանի տարի առաջ Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում դիտեցի «Համլետ» ներկայացումը, որից այնքան էի տպավորվել, որ հույզերիս մասին պատմում էի բոլորին՝ դասախոսներիս, ընկերներիս, երբեմն, նաև անծանոթներին։ Ամենը նորից վերապրեցի, երբ տեսա, որ նույն թատերախումբն այս տարի ևս մասնակցում է փառատոնին: Դե ինչ, այս էպիզոդում պատմելու եմ, թե ինչպե՞ս են ժամանակակից թատրոնում բեմադրում Շեքսպիրին, ի՞նչ հետաքրքիր էքս...

Էպիզոդ 1 | Բացօթյա ներկայացում 10.10.2022

Որոշ ժամանակ առաջ ընկերներիցս մեկը զանգահարեց ու հրավիրեց  ներկայացման։ Համաձայնեցի և հարցրի` ո՞ ր թատրոնն ենք գնալու։ Պատասխանեց` ոչ թե թատրոն, այլ`  գյուղ, այն էլ` բացօթյա ներկայացման։ Դե ինչ, միացիր ինձ, եթե ուզում ես ջերմանալ արվեստով, իմանալ` ինչպե՞ս ստացվեց, որ  մարդիկ Երևանից  գնացին գյուղ` ներկայացում դիտելու, ինչու՞ այգին դարձավ թատերաբեմ, իսկ ձին, իշուկն ու գառնուկը`...

ԹատրON podcast'ini Replaio'da dinle

Radyo ve podcast'ler tek uygulamada - ücretsiz, kayıt gerektirmez. Bugün yükle ve lansmanı kaçırma

Google Play'den indir

Replaio bir podcast yayıncısı değildir; program adları, kapak görselleri ve ses içerikleri yazarlarına aittir ve herkese açık RSS beslemeleri aracılığıyla dağıtılır