Արմինե Դանիելյան
ԹատրON
Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։
Podcast'in sitesini ziyaret etmeyi ve yapımcısını desteklemeyi unutma: imradio.am
Nereden dinlenir?
Uygulamada podcast'ler Replaio Radio Çok yakındaPodcast'ler çok yakında uygulamaya geliyor. Şimdi yükle ve podcast'lere yepyeni bir bakışı ilk gören sen ol
Bölümler
Էպիզոդ 36 | Պրեմիերա. «Գծից այն կողմ» Խամաճիկների պետական թատրոն 16.06.2023 13:39
Եթե սիրում եք Երևանով զբոսնել, կարծում եմ՝ նկատած կլինեք Մաշտոցի պողոտայում փոքրիկ տրամվայը՝ վրան գրված Խամաճիկների թատրոն։ Հաճախ եմ անցնում քաղաքի այդ մասով, ու մի անգամ թատրոնից լսվող երաժշտությունը ստիպեց ինձ կանգ առնել։ Գնացի ձայնի հետևից։ Էդգար Էլբակյան կրտսերի ստեղծագործությունների հիման վրա նոր ներկայացման փորձն էր։ Այդ օրվանից սպասում էի՝ երբ եմ դիտելու բեմադրությունը։ Ի վերջո, երկարատև փո...
Էպիզոդ 35 | Պրեմիերա. «Ալիսի երազում» Մնջախաղի պետական թատրոն 09.06.2023 12:09
Այս էպիզոդում պատմում եմ Մնջախաղի պետական թատրոնի և «Ալիսի երազում» բեմադրության մասին․ ով է ռեժիսորը, ինչու որոշեց բեմադրել հենց այս հեքիաթը, ովքեր են դերակատարները և ոչ միայն։ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը հարցազրույցներից մեկում ասել է. «Թատրոնը շենքն ու պայմանները չեն, դրանք մարդիկ են, որոնք միասին ստեղծագործում են, ստեղծում են օրգանիզմ ու մթնոլորտ։ Մինչ այս պ...
Էպիզոդ 34 | «Միզերի». Գյումրու դրամատիկական թատրոն 03.06.2023 14:56
Այս էպիզոդում պատմում եմ Գյումրու թատրոնի և «Միզերի» ներկայացման մասին, ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել այս ստեղծագործությունը, ինչպես համագործակցեց թատրոնի հետ, ովքեր են դերակատարները, ինչ էսպերիմենտներ արեց բեմադրիչը և ոչ միայն։
Էպիզոդ 33 | «Բեբուկ» շարժական թատրոն 26.05.2023 14:48
«Բեբուկը» շարժական թատրոն է, որտեղ բեմադրվում են տիկնիկային և ստվերային ինտերակտիվ ներկայացումներ։ Թատրոնի հիմնադիրները թատերական ինստիտուտի ուսանողներ Ռուզաննա Պետրոսյանն ու Անի Յերեմյանն են։ Դե ինչ, այսօր կխոսեմ «Բեբուկ» շարժական թատրոնի մասին, կպատմեմ՝ ովքեր են հիմնադիրները, ինչու են այդ անունով կոչել թատրոնը, որտեղ են խաղում ներկայացումները, ինչ բեմադրություն են պատրաստել երեխաների համար և ոչ...
Էպիզոդ 32 | «Մենախոսություն գժանոցում» 19.05.2023 15:55
Սա մի կնոջ պատմություն չէ, սա բոլորիս պատմությունն է։ Մարդկային, իսկ ավելի ճիշտ՝ անմարդկային հարաբերությունների լաբիրինթոսում մոլորված կնոջ աղաղակն է այս մենախոսությունը, նա գոռում է, բայց առանց ձայնի, որովհետև, միևնույն է, նրան չեն լսի: Աշխարհը խուլ է մարդու ցավի հանդեպ… Մարդը նույնպես խուլ է մարդու հանդեպ… և անտարբեր։ Անգիտակցորեն և գիտակցորեն սպանում ենք միմյանց: Սա փակուղի մտած մեր քաղաքակրթու...
Էպիզոդ 31 | Պրեմիերա. «Սիրո ըմպելիք» 13.05.2023 14:21
Մեր օրերում թատրոն գնալն այնքան սովորական է դարձել, որ երբեմն չենք կարևորում` ինչ տեսքով ենք գնում ներկայացում դիտելու։ Երբեմն ինքս էլ աշխատանքից հետո եմ գնում ու չեմ ունենում այն տեսքը, որը կցանկանայի ունենալ, բայց լինում է նաև հակառակը, հատկապես, երբ գնում եմ օպերա կամ բալետ դիտելու։ Բայց, եթե ապրեինք 19-րդ դարում, վստահ եղեք ոչ ոքի չէիք տեսնի առօրյա, սպորտային հագուստով կամ ուտելիքով թատրոն մտն...
Էպիզոդ 30 | «Կապուտաչյա հայրենիք». «Ուրիշ» ուսանողական թատրոն 06.05.2023 13:50
Մի անգամ դասախոսներիցս մեկն ասաց՝ եթե ուզում եք հասկանալ ինչպիսին է լինելու ապագայի թատրոնը, գնացեք ու դիտեք ուսանողների կուրսային կամ դիպլոմային աշխատանքները։ Երևի սա է պատճառը, որ վերջերս ավելի հաճախ եմ գնում դիտելու ուսանողական թատրոններում բեմադրված ներկայացումներ: Օրեր առաջ Երևանի տարածաշրջանային N1 քոլեջի ուսանողական թատրոնում տեղի ունեցավ Ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Ավետիսյան...
Էպիզոդ 29 | «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն 29.04.2023 13:57
Համացանցի շնորհիվ անգամ արվեստն է հասանելի դարձել։ Կարող ես մեկ բաժակ թեյ կամ սուրճ վերցնել, միացնել համակարգիչդ ու որևէ ներկայացում դիտել։ Իհարկե, սա հրաշալի հնարավորություն է, եթե չես կարող ճամփորդել, այցելել տարբեր թատրոններ, բացահայտել նոր հորիզոններ. բայց սա ինձ համար չէ։ Կարծում եմ, ոչ միայն ինձ, այլև թատրոն սիրող ու այցելող շատ մարդանց համար չէ։ Այս դեպքում մեզ գալիս են օգնության միջազգային...
Էպիզոդ 28 | Պրեմիերա. «Մերսեդես» 21.04.2023 13:57
Օրեր առաջ Համազգային թատրոնի փոքր բեմում տեղի ունեցավ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի թատերայնացված ընթերցանության առաջնախաղը։ Նման ձևաչափով շատ ներկայացումներ եմ դիտել, բայց սա տեսածներիցս լավագույն էր ու ամենատպավորիչը։ Իհարկե, դեռ չեմ հասկացել՝ որն էր գաղտնիքը, բայց հաջորդ անգամ դիտելուց կարծում եմ կհասկանամ։ Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Մերսեդես» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչպես տեղի ո...
Էպիզոդ 27 | Պրեմիերա. «Հերակլեսը և Ավգյան Ախոռները». Թեք Տեղ 15.04.2023 15:18
Գյուղում առավոտները սկսվում են թռչունների ձայնով, մեղմ քամով, պատուհանից ներս ընկնող արևի շողերով, ու ամենակարևորը, ռադիոթատրոնով։ Մանկությանս ամենասիրելի հիշողությունը ռադիոյից հնչող այդ ձայններ են։ Կարելի է ասել՝ այդ ժամանակ սկսեցի սիրել թատրոնի կախարդական աշխարհը՝ ոչինչ չես տեսնում, բայց ամեն ինչ զգում ու պատկերացնում ես։ Օրեր առաջ տեղի ունեցավ Նանոր Պետրոսյանի բեմադրությամբ «Հերակլեսը և Ավգյան...
Էպիզոդ 26 | «Գանգստեր Մաք» 07.04.2023 15:06
Այս էպիզոդում պատմում եմ Դրամատիկական թատրոնի և «Գանգստեր Մաք» ներկայացման մասին։ Ինչու ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը որոշեց բեմադրել հենց այս գործը, ինչ էքսպերիմենտներ արեց, ովքեր են դերակատարները, արդյոք հեշտ էր դերասաններին փոլ դենս պարելը և ոչ միայն։
Էպիզոդ 25 | «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն 01.04.2023 13:51
Թատրոնի այս էպիզոդում խոսելու եմ տարվա ամենասպասված թատերական իրադարձության մասին։ Հույզեր, արցունքներ, հիասթափություններ, երջանկություն, ափսոսանք, հետաքրքիր պատմություններ և չդադարող ծափեր. մարտի 27-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանի հիշատակին։
Էպիզոդ 24 | Աբովյանի դրամատիկական թատրոն 24.03.2023 15:41
Այս էպիզոդում կխոսեմ Աբովյանի դրամատիկական թատրոնի և «Պոչատ աղվես» բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչ խնդիրներ ունի թատրոնն այսօր, ովքեր են ստեղծագործում այնտեղ, ինչ էքսպերիմենտալ ներկայացումներ ունեն խաղացանկում և ոչ միայն։
Էպիզոդ 23 | Պրեմիերա. «Խոսիր ինձ հետ» Վանաձորի պետական դրամատիկական թատրոն 11.03.2023 13:46
Օրեր առաջ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ էր։ Երիտասարդ ռեժիսոր Ալյոնա Ջավուկցյանը ճապոնացի հեղինակ Բեցույակու Մինորուի «Հարյուր ենթավճար» ստեղծագործության հիման վրա բեմադրել է «Խոսիր ինձ հետ» ներկայացումը։ Դե ինչ,այս Էպիզոդում կխոսեմ Վանաձորի դրամատիկական թատրոնի և բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչպես դիպլոմային աշխատանքը դարձավ խաղացանկային ներկայացում,...
Էպիզոդ 22 | Պրեմիերա. «Խատուտիկի գինի» 03.03.2023 14:12
Օրեր առաջ Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» ներկայացման առաջնախաղ էր։ Դե ինչ, այսօր կխոսեմ «Խատուտիկի գինի» ներկայացման մասին, կպատմեմ՝ ինչու Նարինե Գրիգորյանը որոշեց բեմադրել հենց այս գործը, ինչ էքսպերիմենտներ է արել բեմադրության ընթացքում, ովքեր են դերակատարները, ինչպիսինն էին առաջին արձագանքները և ոչ միայն։
Էպիզոդ 21 | «Չուչել» 25.02.2023 15:33
Մեկ տարի առաջ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում ռուս գրող Վլադիմիր Ժելեզնիկովը «Խրտվիլակ» վիպակի հիման վրա Գրիգոր Խաչատրյանը բեմադրվեց «Չուչել» ներկայացումը։ Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ «Չուչել» ներկայացման մասին։ Ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել հենց այս գործը, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել, արդյոք դերասանները դեռահաս տարիքում ենթարկվել են բու...
Էպիզոդ 20 | «Վիյ». սարսափ հեքիաթ մեծերի համար 16.02.2023 14:54
Նիկոլայ Գոգոլի «Վիյ» պատմվածքն ուսումնասիրում է մահվան գաղափարը, գերբնականը և հավատի ուժը: Պատմությունը Խոմա Բրուտի մասին է, ում հանձնարարված է մահացած կախարդի մարմնի վրա աղոթքներ կարդալ։ Երբ գալիս է գիշերը, չար ոգին կենդանանում է և փորձում խանգարել երիտասարդին։ Կկարողանա՞ արդյոք Խոման դիմակայել վհուկին և գոյատևել այդ անհավասար պայքարում։ Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ «Վիյ» ներկայացման մասին։ Ի...
Էպիզոդ 19 | «Լարովի Նարինջ» 10.02.2023 14:21
Այս էպիզոդում պատմում եմ «Լարովի նարինջ» ներկայացման մասին։ Ինչպես դիպլոմային աշխատանքը դարձավ թատրոնի խաղացանկային ներկայացում, ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել հենց այս գործը, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել փորձերի ժամանակ և ոչ միայն։ Կուբրիկն ասում էր. «Ֆիլմի առանցքային գաղափարը կապված է ազատ կամքի հետ։ Արդյո՞ք մենք կորցնում ենք մարդկային հատկանիշները, երբ ստիպված ենք լինո...
Էպիզոդ 18 | Արմավիրի «Վերելք» դրամատիկական թատրոն 03.02.2023 14:14
ԹատրON հաղորդումը սկսելիս մտածում էի՝ անպայման անդրադառնալու եմ մարզային թատրոններին։ Առաջինը որոշեցի խոսել Արմավիրի Նորապատ գյուղի նորաբաց «Վերելք» թատրոնի մասին։ Այն նվիրված է 44-օրյա պատերազմի մասնակից Ալեք Ղուկասյանի հիշատակին։ Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ «Վերելք» դրամատիկական թատրոնի մասին։ Որտեղից առաջացավ թատրոն բացելու գաղափարը, ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր, ովքեր են ստեղծագործ...
Էպիզոդ 17 | «Հաղթանակի գենեզիս» 27.01.2023 14:51
Այս էպիզոդում պատմում եմ «Հաղթանակի գենեզիս» ներկայացման մասին։ Որտեղից առաջացավ պիեսի գաղափարը, ովքեր են դերակատարները, ինչու դերասանները որոշեցին պատմել սեփական պատմությունները, դժվար էր արդյոք խաղալ պատերազմից հետո և ոչ միայն։
Էպիզոդ 16 | «Օսկարը և վարդագույն տիկինը» 20.01.2023 14:45
Կյանքը չունի ուրիշ լուծում, բացի այն ուղղակի ապրելուց: Այս էպիզոդում կխոսեմ բեմադրիչ Սամսոն Մովսեսյանի «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացման մասին։ Կպատմեմ՝ ինչու ռեժիսորը որոշեց ներկայացումը բեմադրել կամերային ոճով, արդյոք հեշտ է խաղալ, երբ հանդիսատեսն այդքան մոտ է, ովքեր են դերակատարները, ինչ դժվարություններ են ունեցել փորձերի ժամանակ և ոչ միայն։
Էպիզոդ 15 | «Գոմեշը» մոնոներկայացում 13.01.2023 14:59
Այս էպիզոդում պատմում եմ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացման մասին։ Ինչու դերասանուհին ընտրեց Հրանտ Մաթևոսյանի հենց այս գործը, արդյոք դերասանի համար բարդ է կենդանի խաղալը, ինչպես ծնվեց մոնոներկայացման գաղափարը, ինչ էքսպերիմենտներ արեց դերասանուհին կերպարի հետ և ոչ միայն։
Էպիզոդ 14 | «Սերը» Տանիքում 06.01.2023 11:38
Ասում են՝ տարին ինչպես սկսես, այնպես էլ այն կշարունակվի։ Դե ուրեմն եկեք սկսենք Թատրոնով ու Սերով: Այո, ճիշտ լսեցիք, Սերով։ Թատրոն Տանիքի նոր ներկայացումն ամենագեղեցիկ, ամենառոմանտիկ ու ամենաբարդ զգացմունքի մասին է։ «Սեր» ներկայացումը պատմում է 90-ականներին հանդիպած ու սիրահարված զույգի մասին ։ Պիեսի հեղինակ և ռեժիսոր Սուրեն Սաֆարյանը որոշեց «Սերը» բարձրացնել տանիք և հանդիսատեսին տեղափ...
Էպիզոդ 13 | Ամանորյա մանկական ներկայացումներ 30.12.2022 9:38
Երեխաների համար Ամանորը սկսվում է թատրոնից։ Այո, մի զարմացեք։ Ամանորյա ներկայացումներից է սկսվում հեքիաթը, որովհետև նրանք թատրոնում են առաջին անգամ հանդիպում Ձմեռ պապին ու Ձյունանուշին։ Պատմում են նրանց իրենց երազանքների, ցանկությունների մասին և, ամենակարևորը, տալիս են նամակն ու սպասում նվերի։ Սա է պատճառը, որ թատրոններում ամիսներ առաջ են սկսում պատրաստվել ամանորյա նե...
Էպիզոդ 12 | Ամանորյա ներկայացումներ․ մեծահասակներ 23.12.2022 10:22
Երևանյան թատրոններն արդեն պատրաստել են իրենց ամանորյա ներկայացումները։ Ձեզ մնում է միայն ընտրել թատրոնը և գնել տոմս։ Բայց, որպեսզի այս խառը օրերին ընտրելու համար շատ ժամանակ չկորցնեք, առանձնացրել եմ այն ներկայացումները, որոնք նախատեսված են մեծահասակների համար։
Benzer podcast'ler
Replaio bir podcast yayıncısı değildir; program adları, kapak görselleri ve ses içerikleri yazarlarına aittir ve herkese açık RSS beslemeleri aracılığıyla dağıtılır