Radio Arevik
Մայրիկի դպրոց
Հաղորդման ընթացքում մասնագետի հետ քննարկվում են մայրիկներին հուզող տարաբնույթ թեմաներ ու հարցեր։ Թեմաների քննարկմանն ու զրույցներին մասնակցում են հոգեբաններ, բժիշկներ, մանկավարժներ, որոնք պատասխանում են նաև ունկնդիրների հարցերին։
Glöm inte att besöka poddens webbplats och stötta skaparen: podcasters.spotify.com
Skapare
Radio Arevik
Kategori
Poddens webbplats
Senaste avsnittet
22 okt 2026
Var kan du lyssna?
Poddar i appen Replaio Radio Kommer snartPoddar kommer snart till appen. Installera nu och bli först med att uppleva ett helt nytt sätt att lyssna på poddar
Avsnitt
Ինչու՞ է ձեր փոքրիկը հայտնվել համացանցում. Մայրիկի դպրոց 22.10.2026 14:42
Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ զրույցն անդրադարձ է «Երեխան և համացանցը» մեծ տիրույթի այն իրողությանը, երբ ծնողներն իրենց փոքրիկ երեխաներին կամա թե ակամա դարձնում են համացանցի «աստղ»։
Առողջությունը՝ առաջնահերթ. Մայրիկի դպրոց 01.10.2026 14:58
Մեր հյուրը «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանն է։
Ի՞նչ «փորացավ» ունեն երեխաները, երբ ասում են, որ իրենց փորիկը ցավում է 24.09.2026 14:43
Մեր հյուրի՝ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի հետ այս զրույցում փորձում ենք պարզել, թե ինչպե՞ս զատել իրական խնդիրը ասենք, դպրոց չգնալու ցանկությամբ պայմանավորված «փորացավից» և ինչպես աջակցել երեխային, երբ նրա փորիկը, իսկապես, ցավում է։
Փակ դռներ․․․մանկապարտեզում. Մայրիկի դպրոց 10.09.2026 15:10
Մեր հյուրի՝ «Օկի Դոկի» մանկապարտեզի հիմնադիր– տնօրեն, մանկավարժ Արփինե Մխիթարյանի հետ զրույցը հենց այս հարցին է նվիրված․ ինչպե՞ս օգնել երեխային,որ արագ հարմարվի նոր միջավայրին, սիրի իր մանկապարտեզը, վստահի իր հետ աշխատող մեծահասակներին և վստահ զգա իրեն։
Փոխե՞լ, թե՞ չփոխել երեխայի դպրոցը. Մայրիկի դպրոց 15.06.2026 15:02
Մեր հյուրի՝ հոգեբան Արմինե Վարդանյանի հետ մենք էլ ստուդիայում ենք անդրադառնում այս հարցին՝ մեկ ընդհանուր հարցադրումով․ ո՞ր դեպքում փոխել երեխայիդպրոցը և ո՞ր դեպքում չշտապել դա անել։
Մայրիկի դպրոց 26.05.2026 26.05.2026 11:46
Եթեր 26.05.2026
Մայրիկի դպրոց 19.05.2026 20.05.2026 11:50
Մայիսի 19-ի հաղորդումը:
Նոր խորհրդատու գրքերի աշխարհում ․ «Մայրիկ» հրատարակչություն. Մայրիկի դպրոց 01.04.2026 13:21
Այսօր մեր հյուրը «Մայրիկ» հրատարակչության հիմնադիր–տնօրեն Լիլիթ Գևորգյանն է։
Ծնողներին ընդօրինակելուց՝ մինչև մերժում. Մայրիկի դպրոց 12.03.2026 12:26
Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ զրույցը այն ներքին փոխակերպումների մասին է, որոնցով անցնում են թե՛ ծնողները, թե՛ երեխաները և թե՛ նրանց հարաբերություններնայս ընթացքում՝ ծնողներին ընդօրինակումից մինչև մերժում ճանապարհին․․․
Շնչական վարակները 0–3 տարեկան երեխաների մոտ. Մայրիկի դպրոց 29.01.2026 14:10
«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սյուզաննա Մխիթարյանի հետ զրույցը 0–3 տարեկան երեխաների մոտ սեզոնային վիրուսային հիվանդությունների դրսևորման առանձնահատկությունների և հնարավոր բարդությունների մասին է։
Պարասոմնիա. Մայրիկի դպրոց 22.01.2026 15:27
Պարասոմնիա կամ, հայերեն թարգմանությամբ,տարաքնություն․ ի՞նչ է սա, ինչպե՞ս է դրսևորվում երեխաների մոտ, որո՞նք են այս խնդրի տարիքային առանձնահատկությունները, վտանգավո՞ր խնդիրներ են արդյոք և ի՞նչ պետք է անեն ծնողները, երբ երեխայի մոտ հայտնաբերում են դրանք․ դիմել բժշկի՞, թե՞ հոգեբանի։
Կիսամյակի ավարտը` սթրես մայրիկի համար․ Մայրիկի դպրոց 30.12.2025 14:18
Հաղորդման հյուրը հոգեբան Արմինե Վարդանյանն է։
Liknande poddar
Replaio är ingen poddutgivare; programnamn, omslag och ljud tillhör sina upphovspersoner och distribueras via offentliga RSS-flöden