Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Glöm inte att besöka poddens webbplats och stötta skaparen: podcasters.spotify.com
Skapare
Armenpress State News Agency
Kategori
Poddens webbplats
Senaste avsnittet
6 jul 2026
Var kan du lyssna?
Poddar i appen Replaio Radio Kommer snartPoddar kommer snart till appen. Installera nu och bli först med att uppleva ett helt nytt sätt att lyssna på poddar
Avsnitt
Հարց քահանային 12.08.2023 1:03
Ինչո՞ւ է եկեղեցու գմբեթին խաչ տեղադրվում․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը։
Podcast-Հարց բժշկին. երեխային վիրտուալ աշխարհից հեռու պահելու համար պետք է նրա առօրյան դարձնել հետաքրքիր 07.08.2023 10:56
Վերջին շրջանում ծնողների մոտ մեծ անհանգստություն կա, որ երեխաների մոտ շատ է նկատվում ուշադրության, կենտրոնացվածության խնդիրներ: Երեխաներ չեն կենտրոնանում հատկապես դաս սովորելիս: Ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչ կարելի է անել, կան արդյո՞ք տան պայմաններում մեթոդներ, որոնք ծնողները կարող են կիրառել: Կա արդյո՞ք դեղորայքային բուժում, որքանո՞վ է դա ճիշտ և արդյո՞ք կախվածություն չեն առաջացնում և նման դեղ...
Հարց քահանային 05.08.2023 1:06
Ի՞նչու է կինը եկեղեցում գլխաշոր կրում․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը։
Podcast-Հարց բժշկին. Բարիատրիկ վիրահատություններից հետո հիվանդը արթնանում է նույն քաշով, նվազումը լինում է առաջիկա վեց ամիսներին 31.07.2023 14:27
Վերջին տարիներին նիհարեցնող կամ բարիատրիկ վիրահատությունները բավականին պահանջված են դարձել։ Նման վիրահատությունների թվի ավելացումն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, պայմանավորված է մի քանի կարևոր հանգամանքներից. աշխարհում ավելացել է ճարպակալման տոկոսը, որը կապված է նստակյաց ապրելակերպի և սննդային ռեժիմի հետ, իսկ այսօր արդեն տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս կատարել նման վիրահատո...
Հարց քահանային 29.07.2023 1:00
Ինչո՞ւ ենք այցելում եկեղեցի․ մեկնաբանում է Տեր Ադամ քահանա Մակարյանը։
Podcast-Հարց բժշկին. Ամռանն աղիքային վարակներից խուսափելու համար պետք է հետևել հիգիենային և չզբաղվել ինքնաբուժությամբ 24.07.2023 15:50
Ամառվա սեզոնին՝ հատկապես հանգստի մեկնելիս, պետք է լինել շատ պատրաստված և զգուշավոր. հետևել սննդակարգին, հիգիենիային՝ հաճախ լվանալ ձեռքերը, օգտագործել լվացած միրգ, բանջարեղեն և իհարկե՝ չզբաղվել ինքնաբուժությամբ: Ամռանն ինֆեկցիոնիստներին հաճախ են դիմում աղիքային վարակների պատճառով, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ, ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ։ Ինչո՞վ է պայմանավորված...
Հարց քահանային 22.07.2023 1:04
Ի՞նչ ենք հասկանում եկեղեցի ասելով։
Վարդավառ․ Պայծառակերպության տոն 16.07.2023 1:21
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Համաձայն Ավետարանի, այդ օրը Հիսուսը, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Մինչ Նա խոսում էր, լու...
Հարց քահանային 08.07.2023 0:57
Ի՞նչ է նշանակում միասնական աղոթք. ներկայացնում է Տեր Ադամ քահանա Մակարյանը։
Հարց քահանային 01.07.2023 0:54
Ի՞նչ խորհուրդ ունի Տերունական աղոթքը.ներկայացնում է Տեր Ադամ քահանա Մակարյանը:
Podcast-Հարց բժշկին. Մաշկի ճիշտ խնամքն ու պաշտպանությունը՝ հանգստի մեկնելիս 26.06.2023 16:00
Ճամփորդել սիրում են բոլորը, հատկապես ծովափնյա հանգստի սիրահարները մեկնելուց առաջ չպետք է մոռանան ջերմացնող ու սիրելի արևի, ծովի ջրի և մի շարք այլ գործոնների՝ մաշկի վրա ունեցող ազդեցության մասին: Շատերն ուշադրություն չեն դարձնում, բայց հանգստի մեկնելիս պետք է պատրաստվել, լուրջ ուշադրություն դարձնել և հետևել մաշկի խնամքին, քանի որ դա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Հատկապես խնդիրներ ունեցող...
Հարց քահանային 24.06.2023 0:53
Ի՞նչ է աղոթքը.ներկայացնում է Տեր Ադամ քահանա Մակարյանը:
Podcast-Հարց բժշկին. Արյան դոնորությունը կենսական նշանակություն ունի բժշկության մեջ. հանձնելով արյուն՝ կարող ես մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել 19.06.2023 11:39
Արյան դոնորությունը կենսական նշանակություն ունի բժշկության մեջ և մեկ անգամ արյուն հանձնելով՝ կարող ես մի քանի բուժառուի նոր կյանք նվիրել: Այս կարևոր առաքելությունից էլ ելնելով է, որ հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում, ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղ...
Հարց քահանային 17.06.2023 0:55
Ի՞նչ է հավատքը.ներկայացնում է Տեր Ադամ քահանա Մակարյանը:
Podcast. «Կինոաշխարհ»-ը՝ հայ և համաշխարհային կինոյի մասին պատկերացում կազմելու լավագույն հարթակ 16.06.2023 21:48
Տարիներ շարունակ «Կինոաշխարհ» կայքը հասարակության տարբեր շերտերին հետաքրքիր հոդվածների միջոցով պատմում է հայ և համաշխարհային կինոյի նվաճումների մասին: Այն ոլորտի մասնագետների համար կինոյին առնչվող հիմնախնդիրները բարձրաձայնելու և քննարկելու հավաքատեղի է դառնում՝ նպաստելով հայ կինոյի զարգացմանը: «Արմենպրես Podcast» -ի շրջանակում հյուրընկալել ենք «Կինոաշխարհ» կայքի համահիմնադիր Ռուզան Բագրատունյանին...
Հարց քահանային 15.06.2023 1:03
Ինչպե՞ս է մեկնաբանվում Սուրբ Երրորդությունը. ներկայացնում է Տեր Ադամ քահանա Մակարյանը:
Հարց քահանային 13.06.2023 1:06
Ինչպե՞ս է մեկնաբանվում Աստված բառը։ Ներկայացնում է Ադամ քահանա Մակարյանը։
Podcast-Sport. Սպասելիքները Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի առաջիկա երկու հանդիպումներից 13.06.2023 11:51
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն օրեր անց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կմրցի Ուելսի և Լատվիայի հավաքականների հետ: «Արմենպրես» -ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ անդրադարձել ենք Հայաստանի ընտրանու մրցակիցներին, հավաքականի նորեկների ցույց տված խաղին, Ալեքսանդր Պետրակովի մոտեցումներին: «Այս հայտացուցակից հասկանում եմ, որ մենք շարունակելու ենք 3-4-3 տարբեր...
Podcast-Հարց բժշկին. կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման փուլում բուժառուների մոտ ապրելիությունը հասնում է 90 տոկոսի 12.06.2023 9:17
Վերջին տարիներին քաղցկեղը դարձել է դարի հիվանդություն: Ցավոք, խնդրի տարածվածությունը բավականին մեծացել է և այսօր արդեն գոյություն ունեն քաղցկեղի մի շարք տեսակներ: Կոլոռեկտալ քաղցկեղը սկսվում է այն ժամանակ, երբ հաստ կամ ուղիղ աղիքի պատի առողջ բջիջները վերափոխվում են և սկսում են աճել առանց վերահսկողության. հաստ աղու պոլիպներից՝ բարորակ գոյացություններից վերածվելով չարորակի: Կոլոռեկտալ քաղցկեղն ըստ հ...
Podcast-Հարց բժշկին. ալերգիաներից նախօրոք խուսափել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով ախտանշանների սկսվելուն պես պետք է անհապաղ դիմել բժշկի 06.06.2023 14:36
Գարնանային ծաղկման շրջանը շատերիս սիրելի սեզոնն է։ Գրեթե ամենուր մեզ ուղեկցում են ծաղկած ծառեր՝ իրենց անուշ բույրով, սակայն որոշ մարդկանց համար այդ գեղեցիկ շրջանը կարող է դառնալ ոչ այնքան ցանկալի՝ սեզոնային ալերգիկ ռինիտի պատճառով: Այն հիվանդություն է, որը զարգանում է ծաղկափոշու և տարբեր տեսակի բորբոսասնկերի նկատմամբ մարդու իմուն համակարգի զգայունությամբ: Այսինքն, ծաղկափոշին որոշ անձանց մոտ հանդ...
Podcast-Sport. Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ու Հենրիխ Մխիթարյանի կարիերայի ամենասպասված խաղերից մեկը 06.06.2023 19:23
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` հունիսի 10-ին, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և իտալական «Ինտեր»-ը կմրցեն ակումբային մրցաշարերի ամենահեղինակավոր գավաթի համար: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ քննարկել են «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ինտեր»-ի հնարավորությունները, ակումբների մարզիչների ուժեղ և թույլ կողմերը և հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի կարիե...
Podcast. Երբ գիրքը տոն է. «Զանգակ» գրատունը մեկնարկում է Մանկական գրքի փառատոնը 01.06.2023 19:16
«Զանգակ» գրատների ցանցի նախաձեռնությամբ հունիսի 1-3-ը «Անգլիական» այգում կանցկացվի Մանկական գրքի փառատոնը, որն իր շուրջ է համախմբել տասնյակ հրատարակչությունների, խաղեր ստեղծող կազմակերպությունների, որոնք փոքրիկներին ու մեծահասակներին են ներկայացնում մանկական լավագույն գրքերն ու խաղերը: Եռօրյա փառատոնին ընթերցասերները տաղավարներում ցուցադրված գրքերը կարող են ձեռք բերել մինչև քառասուն տոկոս զեղչով,...
Podcast-Հարց բժշկին. Անոթային ցանկացած խնդրի դեպքում ինքնաբուժությունը բերում է կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման 29.05.2023 20:20
Անոթային խնդիրները վերջին շրջանում հանդիպող ամենատարածված հիվանդություններից են: Անոթային խնդիրների մեջ ամենատարածվածը խրոնիկ երակային հիվանդությունն է, որը բաժանվում է երկու առանձին պաթոլոգիաների՝ դա երակների լայնացումն է՝ վարիկոզը և հետթրոմբային հիվանդությունն է, երբ անձը տանում է երակների թրոմբ և ամիսների, տարիների ընթացքում զարգանում է արդեն կայուն այտուցներ, ոտքերում ծանրություն, վերքեր և այլ...
Podcast. Oդի ավազանի աղտոտվածությունը համարվում է «անտեսանելի կիլլեր» 26.05.2023 15:46
Օդի աղտոտվածության խնդիրը գլոբալ և արդիական է բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ կենտրոնացած են արդյունաբերական ձեռնարկությունները և որտեղ բիզնես գործունեություն է ծավալվում։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» տվյալներով աշխարհի բնակչության գրեթե 93 տոկոսը չի շնչում մաքուր օդ։ Մարդու օրգանիզմում չկա որևէ համակարգ, որի վրա չի անդրադառնում օդի աղտոտվածությունը։ ԱՀԿ-ն օդի ավազանի աղտոտված...
Podcast-Sport. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները և Հենրիխ Մխիթարյանի կարիերայի ամենակարևոր եզրափակիչը 23.05.2023 8:50
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հունիսի 10-ին անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն կմրցի իտալական «Ինտեր»-ի հետ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում մարզական լրագրող, «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ խոսել ենք «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ինտեր»-ի՝ կիսաեզրափակիչում անցկացրած հանդիպումների, մարզիչների ներուժի, հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի թ...
Liknande poddar
Replaio är ingen poddutgivare; programnamn, omslag och ljud tillhör sina upphovspersoner och distribueras via offentliga RSS-flöden