Kar Chkar

Կար–չկար

Կար չկար վերնագրով զրույցներ, որոնք կյանքին նայում են նոր անկյուններից։ Մենք կխոսենք այն թեմաների մասին, որոնք հաճախ դուրս են մնում առօրյայից, բայց մեզ շրջապատող ամեն ինչի հիմքում են։ Էսթետիկա, կյանք, զգացմունքներ ու գաղափարներ՝ առանց սահմանների կամ սահմանափակումների։ Հետևեք Իմ ռադիոյի Կար-չկար փոդքասթին՝ ամեն հինգշաբթի 19:20-ին, եթե սիրում եք մտածել, զգալ ու նորովի բացահայտել աշխարհը։

Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: podcasters.spotify.com

Autor

Kar Chkar

Categorie

Society

Site-ul podcastului

podcasters.spotify.com

Cel mai nou episod

12 feb. 2025

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android 10 mil.+ descărcări · nota 4,7+ iOS în curând

Episoade

Դիանա Մալենկո 12.02.2025

Թատրոնի մասին պատկերացումները շատերի համար տարբեր են, մեկի համար զվարճանք է, մյուսի համար՝ կյանք: Իսկ ի՞նչ է զգում բեմում նեկայացման պահն ապրող դերասանը. կյա՞նք, թե՞ ավելի զորեղ մի բան:

Նազիկ Ավդալյան 10.02.2025

Սպորտը ոչ միայն ֆիզիկական, այլև կամային ուժ է պահանջում: Հաղթանակները հենց այնպես չեն տրվում, հաճախ դրանք տարիների ցավեր ու պայքարներ են: Իսկ ի՞նչն է օգնում կռիվ տալ ու նայել առաջ, երբ մի քանի հարյուր կիլոգրամ վեր ես բարձրացնում:

Հայկ Մամիջանյան 07.02.2025

Արդյո՞ք քաղաքական մարդը սիրում է խոսել միայն քաղաքականությունից, իսկ նրան երբևէ հարցրե՞լ եք, օրինակ, գրականությունից կամ սիրուց: Քաղաքական առօրյան հաճախ խանգարում է խոսել ու լսել այն, ինչն ամենից շատն է ներսում կուտակվել:  Իսկ այսօր մենք խոսում ենք:

Վան Նեմրա 23.01.2025

Երազանքներին հասնելու ճանապարհը հաճախ այնքան բարդ է լինում, որ երբեմն դրանք անհետանում կամ փոխակերպվում են, բայց կարևոր է չհուսաթափվել ու քայլել առաջ: Նա, կարծես թե, ընտրեց վերջին տարբերակը:

Արամ Փախչանյան 15.01.2025

Լավ կրթություն ապահովողի դերը երկար ճանապարհի ու կայացրած բարդ որոշումների արդյունքն է, իսկ մնո՞ւմ է ժամանակ քայլելու, երազելու կամ, պարզապես, հանգստանալու:

Ձմեռ Պապ 08.01.2025

Ամանորյա հրաշքին հավատո՞ւմ ես: Նա միշտ գալիս է ձմռանը և ուրախացնում բոլորիս, ստանում է մի շարք նամակներ ու փորձում կատարել բոլորիս երազանքները: Իսկ ո՞վ է ինքը, և ունի՞ երազանքներ:

Էդմոն Մարուքյան 19.12.2024

Ամենօրյա քաղաքական զրույցներ, վազք, հանդիպումներ... ժամանակ չի մնում անգամ մտածելու սեփական կյանքի մասին... Փոքրիկ ժամանակում ու փակ տարածքում ծանոթանանք նրա հետ:

Արամ Կարախանյան 16.12.2024

Ամեն անգամ նոր կերպարով բարձրանալ բեմ ու հետո իջնել՝ որպես արդեն սովորական մարդ: Բեմն ու բարձրախոսը երբեմն խաբում են իսկականի մասին խոսելու ժամանակ: Իսկ ինչպիսին է փողոցում ուղղակի քայլող Արամ Կարախանյանը:

Հայկ Համբարձումյան 09.12.2024

Հայկական մշակույթը շատերն են սիրում, բայց կան մարդիկ, ովքեր անխոնջ ու լուռ աշխատում են այդ մշակույթի համար, ապաև առաջարկում մշտապես կրողը լինել մշակույթի ու դա դարձնել առօրյայի մի մաս: Ի՞նչ կասի սրա մասին Հայկ Համբարձումյանը։

Սամվել Գևորգյան 05.12.2024

Գործարար բառն ավելի շատ իմաստներ ունի, քան այն ինչի հետ հաճախ կապում են՝ գումարը… գործարարներն էլ ոչ միշտ են միայն գումարի մասին խոսում:

Կարեն Ավետիսյան 26.11.2024

Կինոյի մեջ միշտ կա մեկ այլ կինո, իսկ կինոմանների համար յուրաքանչյուր պատում ու պատկեր առանձին նշանակալի է: Կինոգետի համար արդյո՞ք բարդ չէ տարբերել իրականությունն ու կինոն:

Նարեկ Ամիրխանյան 18.11.2024

Փոդքասթ, հաղորդում, տեղեկատվության ապահովում...Իսկ ովքե՞ր են, որ կարողանում են զրուցել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ ու փոխանցել ամենակարևորը: Իրենք ի՞նչ կպատմեն իրենց մասին:

Նարեկ Հախնազարյան 05.11.2024

Երաժշտության ժամանակ խոսքերն անիմաստ են ու անկարևոր, այստեղ մարդն էլ հաճախ երկրորդական է դառնում: Բայց եթե կարևորենք ու փորձենք բացահայտել նաև երաժիշտին:

Վիլեն Գաբրիելյան 04.11.2024

Քաղաքականությունից խոսելու այնքան բան կա, որ հաճախ մարդն իր մտքերով ու ապրումներով կորչում է այնտեղ, բայց հաճախ պիտի փնտրել ու գտնելը կարևորը:

Հրանտ Ղազումյան 18.10.2024

Հումորային պատմություններ, կոլորիտային տեսանյութեր ու զրույցներ, մարդկանց ժպիտ տալու անընդհատական փորձեր: Իսկ մարդը հասցնու՞մ է այդ ընթացքում մտածել ինքն իր ու իր ապրելակերպի մասին:

Հրաչուհի Ութմազյան 13.10.2024

Փակ սենյակներ ու անընդհատական զրույցներ մարդկանց հետ. լսողի ու հարցեր տվողի դերը արդյո՞ք հեշտ է։ Սիրել քո աշխատանքն ու շարունակել ապրել սիրելով։

Արքմենիկ Նիկողոսյան 07.10.2024

Գրականություն, կյանք, ազնվություն, հաղթահարված ու չհաղթահարված վախեր... Պատմություն` գրականությունից դուրս ու ներս:

Ascultă podcastul Կար–չկար în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice