Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: imradio.am
Unde asculți?
Podcasturi în aplicație Replaio Radio În curândPodcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor
Episoade
«Խոշոր պլան». Հաղորդակցման ուժը կարող է փոխել աշխարհը 28.04.2022 23:36
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետն այս ուստարվանից կպատրաստի «Հասարակայնության հետ կապերի» մասնագետներ նաև բակալավրիատում։ Մագիստրոսական համանուն ծրագրի հաջողությունից հետո դասախոսական կազմը վստահ է, որ 4 տարի տևողությամբ բազային կրթությամբ հետաքրքրվողների թիվը ևս մեծ կլինի։ Թեմայի մասին զրուցել ենք ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, սոցիլոգիական գիտությունների թեկ...
Ռադիոզրույց. Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք 26.04.2022 17:01
Այսօր պատմելու ենք «Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք» նախագծի մասին, որն իրականցվում է «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի նախաձեռնությամբ: Ծրագիրը ներկայացված էր Ռեարմենիա հարթակում. արդեն հավաքվել է անհրաժեշտ գումարն ու աշխատանքները հասել են ավարտական փուլին: «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում բացվելու է հատուկ կահավորմամբ դասարան, որն անվանակոչվելու է կրթահամալիրի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազ...
«Խոշոր պլան». Հայկականը մերն է, ընտրենք հայկականը 22.04.2022 26:46
Հետպատերազմյան շրջանում հայ արտադրողին սատարելը սպառողների համար դարձավ առաջնային։ Մեր երկրում ստեղծված ապրանքը և ծառայությունները առավել հայտնի դարձնելու համար Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է «Արտադրված է Հայաստանում» ծրագիրը։ Made in Armenia տեղեկատվական հարթակը միավորում է հայ սպառողներին և գործարարներին՝ մեկ աղբյուրից հասանելի դարձնելով հայկական արտադրության մասին անհրաժեշտ, հետաքրքիր տեղե...
Հարություն Խալաթյանի օրինակը 22.04.2022 8:33
Տան ամենալուսավոր ու տաքուկ սենյակը բույսերի փոքրիկ աշխարհի է վերածել 30–ամյա Հարություն Խալաթյանը։ Զույգ թութակ և մոտ 150 բույս է խնամում սենյակում, թե քանի տեսակ՝ չի հաշվել, բայց վստահ կարող է ասել՝ դրանց մեջ գերակշռում են իր ամենասիրելի բույսերը՝ խոլորձները։ Հարությունը տարիներ առաջ ԵՊՀ–ի ծրագրավորման բաժնում ուսումը կիսատ է թողել ու փորձել է իրեն հոգեհարազատ մասնագիտություն գտնել։ Սկզբու...
Ռադիոզրույց․ Մարզերի երեխաները մարզերում 19.04.2022 22:46
Մարզերի երեխաները, մասնակիորեն կտրված լինելով իրադարձությունների կենտրոնացման շրջաններից և ռեսուրսներից, ունեն շատ խնդիրները: «Մարզերի երեխաներ մարզերում» նախագիծը հայտնի է որպես ՄԵՄ սոցիալական ծրագիր, որը երիտաարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ տարբեր ուղղություններով և անցնել աշխատանքի: Այս կարևոր նախագծի մասին Իմ ռադիոյում պատմել են ՄԵՄ գործադիր տնօրեն Գագիկ Գրիգո...
Սառա Սթայցի օրինակը 15.04.2022 9:42
Հայկական արմատներով, հայկական լեռնաշղթաները հաղթահարող, արդեն նաև հայկական անձնագրով Սառա Սթայցը Վաշինգտոնից 4 տարի առաջ է եկել Հայաստան ու հիմնովին փոխել կյանքը։ Մասնագիտությամբ մարքետոլոգ է, մինչև Հայաստան տեղափոխվելն աշխատում էր միջազգային կրթական ծրագրեր իրականցնող կազմակերպությունում։ Ասում է՝ հետաքրքիր աշխատանքն էր, բայց եկավ մի պահ, երբ զգաց, որ դա այն չէ, ինչ իրեն անհարժեշտ է։...
IT շաբաթ․ «Սկորպիոնը» կարող է փոխարինել զինվորին պատերազմի դաշտում 15.04.2022 6:15
Մարտական առաջադրանքներ կատարող, դիպուկ կրակ վարող, քարքարոտ ճանապարհներ հաղթահարող «Սկորպիոնը» «Իսատեք Ռոբոտիքս» ընկերության արտադրանքն է, որը կարող է փոխարինել զինվորին մարտի դաշտում։ Ընկերության հիմնադիր Վահան Իսաջանյանը պատմում է, որ նման սարք ստեղծելու հիմնական պատճառը Ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ 2017թվին արդեն ունեին առաջին փորձանմուշը, բայց վերջնական տարբերակը ամիսներ առաջ են ստացել։ Մոտ...
«Խոշոր պլան». Հայրենաճանաչությունը դպրոցական ծրագրի կարևոր բաղադրիչ է 14.04.2022 23:33
«ԿԶՆԱԿ» հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամը սկսում են «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը: Երեխաները մեկ շաբաթ կապրեն ու դպրոց կգնան այլ մարզի համայնքային դպրոցում։ Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Երեխաների միջև սոցիալականացման, հայրենիքի ճանաչողության, տարբեր մարզերում մշակութային կյա...
IT շաբաթ․ Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները 12.04.2022 5:52
Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաներ` անօդաչուներ, հակատանկային, տանկային համակարգեր, պաշտպանական սարքեր , բեռափոխադրող հեռակառավարվող մեքենաներ և այլ սարքավորումներ էին ներկայացվել «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցեցին տեղական և արտասահմանյան 50 ընկերություն։ Անցած հաղորդման ընթացքում ձեզ պատմեցի հայկական մի քանի ընկության մասին, ինչպես խոստացել էի, այս հաղորդ...
Արշակ Պողոսյանի օրինակը 11.04.2022 7:45
Լոռու մարզի Քարինջ գյուղի դպրոցի 5–րդ դասարանում մայրենի, 11–րդում՝ հայոց լեզու և գրականություն է դասավանդում Արշակ Պողոսյանը։Դպորցում 67 աշակերտ է սովորում, թեև այն նախատեսված է ավելի շատ թվով աշակերտների համար։ Փորձում է հետաքրքիր անցկացնել դասերը, խմբային աշխատանքների միջոցով բոլոր աշակերտներին ներառել։ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի 6–րդ սերնդի ուսուցիչներից է, սովորել է ԵՊՀ–ի «Հայ բանասիրությու...
«Խոշոր պլան». Մեկ թիմ դառնալու համար հնարավորություն ծրագրավորողների համար 08.04.2022 15:02
Ուժերը փորձելու, ծանոթանալու և մեկ թիմ դառնալու հնարավորություն ծրագրավորողների համար. ապրիլի 10-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա մեծ 𝐂𝐎𝐃𝐄 𝐁𝐀𝐓𝐓𝐋𝐄, որին կարող են մասնակցել թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ծրագրավորողները։ Կազմակերպիչները հույս ունեն, որ արդյունքում կծնվեն նոր ստարտափեր: Թեմայի մասին զրուցել ենք Full Learning ընկերության հիմնադիր֊տնօրենԳագիկ Ազոյանի և ընկերության ծրագրավորող,...
«Խոշոր պլան. Tech4Armenia՝ նոր ծրագիր մարզերում ուսուցիչների բացը լրացնելու համար 05.04.2022 15:05
Հայաստանի և Արցախի դպրոցներում բնագիտամաթեմատիկական առարկաների ուսուցիչների բացը լրացնելու համար «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը սկսում է նոր ծրագիր: «Tech4Armenia»-ն հնարավորություն է տալիս ՏՏ ոլորտի մասնագետներին դասավանդել համայնքներում՝ միևնույն ժամանակ պահպանելով կապը IT աշխարհի հետ: Թեմայի մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Տաղանդների ներգրավման և զարգացման գծով տնօրեն Գ...
Art Ուրբաթ․ անցնող շաբաթվա մշակութային նորությունների ու Երեւանում սպասվող ցուցահանդեսի մասին 02.04.2022 18:35
Օսկարի արդյունքներն ու մեծ սկանդալը։ Կաննի կինոփառատոնը առաջին անգամ կղեկավարի կին նախագահ։ Մեգան Մարքլը փոդքասթ է սկսում Spotify-ի հետ, որտեղ կխոսի կանանց իրավահավասարության ու մեդիայում ներկայացվածության մասին։ Հարցազրույցի հյուրն այս շաբաթ երիտասարդ գեղանկարչուհի Էլինե Պողոսյանն է, նա պատմում է Երեւանում կայանալիք իր ցուցահանդեսի մասին։
Գայանե Աղաբալյանի օրինակը 01.04.2022 8:42
«Արևոտ խոհարարը» մանկական գիրքը Գյումրիում գործող «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում աշխատող դաունի համախտանիշով տղայի՝ Հովհաննես Մարգարյանի մասին։Գրքի հեղինակ Գայանե Աղաբալյանի խոսքով՝ պատմությունը գրել է, երբ սովորում էր Ամերիկյան համալասրանի անգլերեն և հաղոդրակցություն բաժին 4–րդ կուրսում և պետք էր «Մանկական գրականություն» առարկայի համար վերջին աշխատանքը ներկայացնել։ Այն ժամանակ, երբ գիրք էր գր...
IT շաբաթ․ «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդես 01.04.2022 6:31
Պաշտպանության ոլորտի նորագույն տեխնոլոգիաները ներկայացվեցին մարտի 31–ից ապրիլի 2–ը տեղի ունեցած «ArmHighTech 2022» 3-րդ միջազգային ցուցահանդեսին,որին մանսակցում էին տեղական և արտասհամայան 50 ավելի ընկերություններ։
IT շաբաթ․ «Արմաթ» լաբորատորիան հասավ Գյումրի 29.03.2022 2:16
Գյումրեցի 15-18 տարեկան դպրոցականները մարտի 1-ից կարող են սովորել անօդաչու թռչող սարքերի ստեղծման և կառավարման մեխանիզմները։ Աշխատանոցն առաջին կրթական ծրագիրն է, դրա իրականացման համար ընտրվել է Գյումրիի 26 ավագ դպրոցը, բայց այնտեղ կարող են սովորել նաև մարզի ալյլ դպրոցականները։ «Արմաթն օդում» ծրագիրը սկսելուց առաջ դպրոցականները նախ կստանան տեսական գիտելիքներ, 4 ամիս հետո նոր կսկսեն օգտագործել...
Art Ուրբաթ․ «Երազանքի այգի․ մշակութային ՌեստԱրտ» ծրագիրը Սեւանում 27.03.2022 20:56
Այս թողարկմանը ծանոթանում ենք EU4Culture ծրագրի շրջանակում իրականացվող «Երազանքի այգի․ մշակութային ՌեստԱրտ» ծրագրին։ Դրա նպատակն է նպաստել Սևան համայնքի զարգացմանը՝ խթանելով մշակութային և ստեղծարար արդյունաբերությունը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել Սևան քաղաքի մշակութային ռազմավարություն՝ հաշվի առնելով համայնքի մշակութային և սոցիալ-տնտեսական խնդիրներն ու պոտենցիալը։
Աստղիկ Հարությունյանի օրինակը 25.03.2022 8:42
Երեխաների մոտ բնության նկատմամբ սեր սերմանալու, հայրենիքի գողտրիկ անկյուներին ծանոթացնելու նպատակով Աստղիկ Հարությունյանը «Խոխա» արշավներ է կազմակերպում։ Դրանք նախատեսված են 7–14 տարեկանների համար, բայց խմբին միանում են ավելի փոքր տարիքի երեխաներ։ Ճանապարհներին ծանոթ լինել, տեղանքում ճիշտ կողմանորոշվել, ճկուն լինելը․ սրանք կարևոր հմտություններ են, որոնք անհրաժեշտ են ուղեկցորդ լինելու համար, բայց ե...
Charli XCX, ROSALÍA, GAYLE | Բիթրեյթ 24.03.2022 25:30
Այսօր Բիթրեյթում իշխում են կանայք՝ իսպանացի ROSALÍA-ն իր տարվա լավագույնը ճանաչված ալբոմով, բրիտանացի Charli XCX-ն իր փոփ կատարելությամբ ու տիկ-տոկի հայտնի abcdefu երգի կատարող GAYLE-ը՝ դեբյուտային մինի սկավառակով։
«Խոշոր պլան». Մեկնարկում է «Quanta» մագիստրոսական կրթական ծրագիրը 22.03.2022 20:25
Մագիստրոսայի նոր հնարավորություն՝ երիտասարդների համար. «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը: Դասավանդելու են արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով: Մագիստրոսական նոր...
IT շաբաթ․ Երիտասարդները Լուսագյուղում խելացի կանգառ են տեղադրել 21.03.2022 9:00
Արդեն մեկ ամիս է, ինչ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում տեղադրվել է «խելացի» կանգառ: Իմ ռադիոյի տաղավարում են երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներ Սեդա Գրիգորյանն ու Մարիամը Խանչալյանը:
Հակոբ Միկոյանի օրինակը 18.03.2022 8:46
Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից 20 տարի ամեն օր մեկ պարկ աղբ է որոշել հավաքել մասնագիտությամբ զինվորական, ռադիոինժեներ «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Միկոյանը։ Անկախ նրանից թե, ինչ կարգավիճակում կամ որտեղ կլինի խոստացել է՝ բնությունը մաքրել աղբից։ Իր նպատակը ոչ միայն որևէ տարածք աղբից մաքրելն է, այլև մարդկանց գիտակցությանը բարձրացնելը։ Հաճախ լինում են դեպքեր, երբ...
Stromae, Dolly Parton, Sevdaliza | Բիթրեյթ 18.03.2022 25:15
Էլ որտե՞ղ նույն տարածությունում կարելի է հանդիպել աֆրոբիթերով ֆրանսիական երաժշտության, ամերիկյան հին ու բարի քանթրիի և էլեկտրոնային ֆյուժնի: Իհարկե, միայն Բիթրեյթում: Լսում ենք Stromae, Dolly Parton և Sevdaliza:
Art Ուրբաթ․ Մշակութային նորություններ աշխարհից եւ հարցազրույց կոշիկի դիզայներ Հայկ Անանյանի հետ։ 13.03.2022 16:10
Ռուս-Ուկրաինական կոնֆլիկտը շարունակում է ազդեցություն թողնել նաեւ մշակույթի վրա։ Էրմիտաժը խնդրել է Իտալիաական թանգարաններին վերադարձնել 25 կտավ, որոնք նախկինում նվիրաբերվել են իրենց ցուցահանդեսների համար։ Ամերիկյան «Hearst» ընկերության որոշմամբ , հետ են կանչվել «Cosmopolitan», «Elle», «Harper's Bazaar», «Esquire» եւ «Men's Health» ամսագրերի լիցենզիաները։ Ամսագրերի ապրիլյան համարները ռուսաստանում կ...
Oliver Tree, Foxes, Spoon | Բիթրեյթ 11.03.2022 24:56
Երբ տիկտոկային էմոն խառնվում է նախորդ դարի դենս բիթերի ու ռոքնռոլի հետ: Կարճ՝ մոտավորապես այն մասին, թե որտեղից ուր ենք գնալու ու ինչ ենք լսելու: Ձայնապնակը զբաղեցնում են Oliver Tree-ն, Foxes-ն ու Spooն խումբը:
Podcasturi asemănătoare
Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice