Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: imradio.am
Unde asculți?
Podcasturi în aplicație Replaio Radio În curândPodcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor
Episoade
Այսօր | Ես ուժեղ եմ, բայց միայնակ՝ Մերլին Մոնրոյի նման. Լանա Դել Ռեյ 21.06.2022 6:50
Համաշխարհային համբավ Լանային բերեց համացանցը։ Առաջին տեսահոլովակը, որը թողարկվել է Լանա Դել Ռեյ անունով Video Games երգի համար, երեք շաբաթվա ընթացքում Յութուբում հավաքել է 600,000 դիտում. այսօր այդ թիվը հասել է 234 միլիոնի:
Այսօր | Վերցրու կոտրված թևերդ և թռչի՛ր. Սըր Փոլ Մաքքարթնի 18.06.2022 14:06
Հունիսի 18-ը Փոլ Մաքքարթնիի ծննդյան օրն է
Ռադիոզրույց. Հունիսի 19ին ԱՄՆ-ում նշվում է ստրկության վերցման օրը 18.06.2022 14:33
Մեկ տարի առաջ հունիսի 19-ը դարձավ պետական տոն Միացյալ Նահանգներում: «Ջունթինֆը» նշվում է որպես ԱՄՆ-ում ստրկության վերացման օր։ Տոնը սկիզբ է առել Տեխասի նահանգի Գալվեսթոն բնակավայրում․ այստեղ 1865թ․ հունիսի 19-ին առաջին անգամ նշվեց Աֆրոամերիկացիների էմանսիպացիայի կամ ստրկությունից ազատվելու օրը, ապա այն տարածում գտավ ողջ երկրում և անգամ երկրի սահմաններից դուրս։ Տոնի մասին Իմ ռադիոյին պատմելու է Հայ...
Այսօր | Էրմիտաժ 17.06.2022 8:50
Հետաքրքիր մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ եթե փորձենք դիտել բոլոր ցուցանմուշները՝ յուրաքանչյուրի վրա մեկ րոպե կանգ առնելով, ապա մեզնից 11 տարի կպահանջվի։
Ռադիոզրույց. Yerevan Color Fest 2022 17.06.2022 10:51
Հունիսի 18-ին Երևանում հերթական անգամ կկայանա Yerevan Color Fest 2022 միջոցառումը:
Այսօր | Երևանի Բուսաբանական այգի 17.06.2022 3:35
Բուսաբանական այգին փոքրիկ անտառ է աղմկոտ քաղաքում:
IT շաբաթ․ SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողով 17.06.2022 3:21
Թվային փոխակերպմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովն օրեր առաջ անցկացվեց Երևանում։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներն ու արտասահմանից հրավիրված փորձագետները քննարկեցին թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում:
Ջորջիկ Պարսեմյանի օրինակը 17.06.2022 7:43
Կանադայից գրեթե կես տարի առաջ է Ջորջիկ Պարսեմյան եկել Հայաստան։ Ասում է՝ ծնողները ողջունել են նրա որոշումը, քանի որ սփյուռքում ապրող յուրքանչյուր ընտանիք ուրախ է լինում, երբ իրենց երեխան ցանկանում է հայրենիքն ավելի մոտիկից ճանաչել։ Ջորջիկը Մոնրեալում հայական վարժարան է հաճախել, հետո համալսարանում սովորել, այն ավարտելուց հետո «Դեպքի Հայք» ծրագրով եկել Հայաստան։Մի քանի ամիս է, ինչ կանանց նկատմ...
«Խոշոր պլան»․ Դարձի՛ր Սփյուռքի երիտասարդ դեսպան 16.06.2022 23:01
Սփյուռքում բնակվող երիտասարդներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն ունեն իրենց համայնքում դառնալ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը: Դիմ...
Այսօր | Թուփակի ծննդյան օրն է 16.06.2022 4:55
Բողոքի և համատարած անկարգությունների ներկա ժամականաշրջանում աշխարհը հիշում է Թուփակին, ով ստեղծում էր քաղաքական և սոցիալական խնդիրներ բարձրաձայնող երգեր:
Այսօր | Տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան 16.06.2022 5:54
Տերեշկովայի թռիչքը «Վոստոկ-6» տիեզերանավով Երկրի մերձակայքում տևել է 2 օր 22 ժամ 50 րոպե։ Սակայն տիեզերքում անցկացրած ժամերը Տերեշկովայի համար ամենևին էլ կյանքում ամենաերջանիկը չէին։ Թռիչքը չափազանց ռիսկային էր։ Տերեշկովայի երազանքն իրականացավ, բայց տիեզերական թռիչքը, որը նրան աշխարհահռչակ դարձրեց, քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ։
Այսօր | Պետական խորհրդանիշների օր 15.06.2022 7:19
Հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է
Այսօր | Պեպո 15.06.2022 7:15
1935 թվականի հենց այս օրը՝ հունիսի 15-ին, ցուցադրվեց Համո Բեկնազարյանի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»
Art Ուրբաթ․ Նորություններ կինոաշխարհից 15.06.2022 10:05
Երգչուհի Սելենա Գոմեսը՝ արդեն երկար ժամանակ սեփական խոհարարական շոուն վարելուց հետո, որոշել է թողարկել սպասքի ու խոհանոցային այլ պարագաների սեփական հավաքածուն։ Չնայած բարձր գներին՝ երկրպագուներին նորությունը, հիմնականում դուր է եկել։ Այս ու այլ նորություններ արեւմտյան շոու բիզնեսից ու կինոաշխարհից լսեք այս թողարկմանը։
Այսօր | Ակսել Բակունց 13.06.2022 2:54
Բնությունը նրա տարերքն էր։ Ժողովրդին նա հասկացավ այդ լեզվով. բնությունը նրա գրչի տակ կենդանություն առավ, խոսեց և ծիծաղեց մարդկանց փոխարեն։ Ակսել Բակունցը հայ գրականության մեջ մնաց որպես բնության երգիչ։ Գյուղաշխարհը նրա համար այն անկյունն էր, որտեղ մարդը ձուլված էր բնությանը, բնությունը՝ մարդու։
Այսօր | Էվելինա Շահիրյան 13.06.2022 2:44
Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասանուհի Էվելինա Շահիրյանն այսօր դառնում է 81 տարեկան
Վարդուհի Որսկանյանի օրինակը 13.06.2022 6:49
Որևէ գործ նախաձեռնելու և Տավուշի մարզի Այգեձոր գյուղի իր հասակակիցների շրջանում օրինակ դառնալու ցանկություն 17–ամյա Վարդուհի Որսկանյանը միշտ է ունեցել։ Երբ իմացել է, որ դպրոցում կա մի ծրագիր, որին երեխաները կարող են իրենց բիզնես–գաղափաները ներկայացնել և ֆինանասավորում ստանալ 4 ընկերուհիների հետ որոշել է դիմել։ Չնայած սկզբում առաջացած դժվարություններին, մի քանի ամիս անց աղջիկներին հաջողվել է ֆինասն...
Այսօր | Նատալի Փորտման 09.06.2022 2:56
Ես տարբերվում էի մյուս երեխաներից։ Գիտեի՝ ինչ էր ինձ դուր գալիս ու ինչ էի ուզում. տքնաջան աշխատում էի։ Ես շատ լուրջ երեխա էի: Նատալի Փորտմանն այսօր դառնում է 41 տարեկան:
«Խոշոր պլան». Պահանջված մասնագիտություններ 07.06.2022 23:44
Մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Ըստ դիմորդների հայտերի՝ ամենապահանջված մասնագիտությունների ցանկում են բուժական գործը, իրավագիտությունը, կառավարումը, կիրառական մաթեմատիկան և այլն: «Խոշոր պլանում» պահանջված և չպահանջված մասնագիտությունների, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացի ներդրման թեման քննարկել ենք ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մա...
Այսօր | Քանյե Ուեսթ՝ 21-րդ դարի ամենախելահեղ հիփ-հոփ արտիստը 07.06.2022 5:18
Քանյե Ուեսթը ոգեշնչված էր Մայքլ Ջեքսոնի, Սթիվի Ուանդերի, Դեյվիդ Բոուիի և համաշխարհային երաժշտության այլ լեգենդների գործերով։ Նրա ալբոմները ներառվել են բոլոր ժամանակների ոսկե ցուցակում՝ ըստ Rolling Stone ամսագրի։ Քանյեն Forbes-ի կողմից մի քանի անգամ դասվել է ամենահարուստների և ամենահայտնիների շարքերում և երկու անգամ դարձել մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։
IT շաբաթ․ Արհեստական բանականության դասընթաց զորակոչիկների համար 07.06.2022 5:01
«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի 6-րդ նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է և կշարունակվի մինչև հուիսի 17–ը։ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ անցկացվող դասընթացները 6 ամիս տեւողությամբ են։ Դասընթացի նպատակն է ՀՀ զինված ուժերի համար արհե...
Ռադիոզրույց. Բարեգործության նոր մշակույթ 06.06.2022 14:33
«Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամը ֆինանսավորում է ՀՀ-ում և Արցախի Հանրապետություննում բնակվող առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժումը՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով դրամահավաքներ: Այս անգամ հիմնադրամը կազմակերպել է համերգ՝ նույն նպատակով. ողջ հասույթն ուղղվելու է երեխաների բուժմանը:
Ռադիոզրույց. Վարդավառը սահմանին 06.06.2022 14:07
Հուլիսի 23-24ը Սյունիքի մարզի Կոռնիձոր սահմանապահ գյուղում Վարդավառի ամենամյա տոնակատարություն է լինելու: Այն կազմակերպվում է մի խումբ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք որոշել են վերականգնել և նոր կյանք տալ Վարդավառի տոնին՝ կարևորելով սահմանամերձ համայնքների ներգրավածությունը:
Ռադիոզրույց. Գիտելիքը՝ Սյունիքի երեխաների ապագան 06.06.2022 15:26
Հայրենիքը սկսվում է սահմանից կարգախոսը կարևոր առաքելություն դարձնելով՝ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են Սյունիքի մարզի 7 սահմանամերձ գյուղերում ստեղծել մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության ու քիմիայի լաբորատորիաներ:
Այսօր | Արամ Խաչատրյան 06.06.2022 7:44
Արամ Խաչատրյանը ստիպված է եղել բեռնակիր աշխատել և կենսաբանություն ուսումնասիրել Մոսկվայի պետական համալսարանում։ Նա նոտաները սովորել է միայն 19 տարեկանում, և ասում են՝ այնքան մեծ է եղել սերը երաժշտական նոտաների հանդեպ, որ իր շան անունը դրել է Լյա-Դո:
Podcasturi asemănătoare
Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice