Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: imradio.am
Unde asculți?
Podcasturi în aplicație Replaio Radio În curândPodcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor
Episoade
Տիեզերք | Աստղակերպերի գոտի 26.08.2022 3:15
Բա գիտեի՞ք, որ Արեգակնային համակարգում Արևի շուրջ պտտվող ավելի քան 1 միլիոն մարմիններ կան, ու դրանք ոչ մոլորակ են, ոչ էլ արբանյակ։ Դե, եկեք բացահայտենք այս աստերոիդոտ հատվածը:
Տիեզերք | Մարսի բնակիչները 26.08.2022 7:01
Երկիր մոլորակից բացի կա ևս մեկ մոլորակ, որը բնակեցված է, ու այն բնակեցրել ենք հենց մենք՝ մարդիկ․․․ բայց ոչ թե մեզ պես մարդկանցով, այլ ռոբոտներով։ Արդեն հավանաբար գուշակեցիք, թե որ մոլորակի մասին է խոսքը գնում, չէ՞:
Ռադիոզրույց. Դիլիջանի գինու փառատոն 26.08.2022 7:16
Օգոստոսի 27-ից -28-ը Դիլիջանում կանցկացվի «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը, որը տեղի կունենա Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում, այն համարվում է Հայաստանի պետական նշանակության հուշարձան: Իմ ռադիոն պատմում է փառատոնի առանձնահատկությունների և ծրագրի մանրամասների մասին:
Ռադիոզրույց. Ուղղակի բարձր ծիծաղիր ու վայելիր կյանքը 24.08.2022 16:45
Մեր օրերում աշակերտներն ու ուսանողներն ակտիվ մասնակցում են փոխանակման կրթական ծրագրերի ու արտասահմանում կրթություն ստանալու հնարավորություններից օգտվում: Դրանք ուղիղ ազդեցություն են ունենում դեռահասների ու երիտասարդների աշխարհայացքի ձևավորման ու զարգացման վրա: Այդպիսի ծրագրերից է FLEX-ը, որի շահառուներից Աննա Բաղդասարյանն Իմ ռադիոյին պատմում է ծրագրի ու իր տարերք վլոգինգի մասին:
Սթարմուս| «Մեկ տարվա մեջ մենք տեսանք, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի նորարարական այթի երկիր»․ 22.08.2022 6:24
Համաշխարհային գիտական Սթարմուս փառատոնը սեպտեմբերի 5-ից 11-ը տեղափոխվելու է Հայաստան, որի ընթացքում հետաքրիրր և յուրօրինակ ձևով ներկայացվելու են գիտությունն ու արվեստը։ Փառատոնին ընդառաջ մենք պատրաստել ենք փոդքաստների շարք, որտեղ կպատմենք հայ գիտնականների, նրանց նորարարությունների և հնարավորությունների մասին։ Նաև կփորձենք Հայաստանում զարգացող գիտության ճյուղերը ներկայացնել մատչելի լեզվով։ Այս էպիզ...
Art Ուրբաթ | «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն արդեն մեկնարկել է 18.08.2022 13:31
| Stranger things սերիալի 5-րդ եթերաշրջանը չի ունենա նոր կերպարներ և կլինի վերջինը | Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի և ռեփեր Քենդրիկ Լամարի ստեղծագործությունները կարող են առաջադրվել Օսկարի | Հայտնի երաժիշտ Դեյվիդ Բոուին հետմահու ճանաչվել է վերջին 50 տարվա ամենաազդեցիկ բրիտանացի արտիստը | «Ջոն Ուիք» կինոնկարի չորրորդ մասը կդառնա ֆիլմաշարի ամենաերկար ֆիլմը | Օգոստոսի 18-28-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի...
Տիեզերք | Վաու, պարզվում է՝ Մարսում ուղղաթիռ կա 16.08.2022 7:01
Ուղղաթիռները մարսյան ուսումնասիրություններում և այնտեղ կատարվող աշխատանքներում կարող են մեծ օգուտ տալ։ Օրինակ՝ ուղղաթիռներն ունակ են հետախուզական աշխատանքներ և/կամ հետազոտություններ կատարել այնպիսի վայրերում, ասենք՝ ժայռի մեջ, որոնք մարսագնացների համար անհասանելի են, կարող են օգնել մարսագնացներին (ինչն Ինջիին արդեն հաջողվել է անել) կամ հետագայում արդեն մարդկանց՝ տեղանքում կողմնորոշվելու հարցում, կ...
Տիեզերք | Միջազգային տիեզերական կայան 16.08.2022 7:37
Գիտեի՞ք՝ կա մի այնպիսի վայր, որտեղ հնարավոր է մեկ օրվա ընթացքում 16 մայրամուտ ու 16 լուսաբաց տեսնել։ Մտածում եք, թե որտեղ է այն գտնվում․․․ որ քաղաքո՞ւմ, որ երկրո՞ւմ, որ գյուղո՞ւմ… Քանի դեռ շատ չեք խորացել, միանգամից ասեմ՝ այդ վայրը Երկրի մակերևույթին չի, այն տիեզերքում է։
Տիեզերք | Մասնագիտացված տրանսպորտային ռոբոտ 15.08.2022 2:58
Սա պարզապես հրաշալի օրինակ է, թե ինչպես են տիեզերական տեխնոլոգիաներն ու տիեզերագնացության մեջ օգտագործվող լուծումներն օգնում շատ կոնկրետ խնդիրներ լուծել մեր տանը՝ Երկիր մոլորակում:
Տիեզերք | Ո՞րն է մեզ ամենամոտ աստղը 12.08.2022 6:15
Ո՞րն է մեզ ամենամոտ աստղը․․․․ գուցե, դու էլ այս հարցը լսելիս խճճվում ես ու ինչ-որ բարդ անուն փնտրում պատասխանելու համար։ Մինչդեռ պատասխանը հենց մեր քթի տակ է. արևը։
Art Ուրբաթ | Ջոնի Դեփին մեղադրում են գրագողության համար 12.08.2022 11:15
| Ամերիկացի կինոռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմի շարունակությունը էկրաններին կհայտնվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին | Եղիշե Չարենցի տուն - թանգարանին է նվիրաբերվել բանաստեղծի դիմանկարը, որը պատկանում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին | Դերասան Կիանու Ռիվզին կտեսնենք պրոդյուսերներ Մարտին Սկորսեզեի և Լեոնարդո Դի Կապրիոյի «Սատանան Սպիտակ քաղաքում» ֆիլմում | Ջոնի Դեփին և բրի...
Ռադիոզրույց. Շարժական լաբորատորիաներ Արցախի բոլոր դպրոցների համար 11.08.2022 13:29
Մեկ տարի առաջ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը արցախի Մարտունու շրջանի բոլոր 29 դպրոցներին նվիրաբերեց կենսաբանության լաբորատոր հավաքածուներ, որոնք, դատելով ուսուցիչների և աշակերտների արձագանքից, փոխել են կրթության որակն ու աշակերտներին մոտիվացրել ավելի լավ սովորել։ Ծրագրի հաջողությունը ոգեշնչեց նոր նախագիծ իրականացնել։ Այդ մասին Իմ ռադիոյին պատմում են Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հանրային...
Art Ուրբաթ. Բեյոնսեն թողարկել է երկար սպասված ալբոմը` «Վերածնունդը» 05.08.2022 12:29
| Բեյոնսեն թողարկել է երկար սպասված ալբոմը` «Վերածնունդը» | Ազգային պատկերասրահում օգոստոսի 3-ին մեկնարկել է «Խոսող կտավներ» ներառական նախագիծը | «Եվրատեսիլ 2022»-ի մեր պատվիրակ Ռոզա Լինը պաշտոնապես դարձել է աշխարհում ձայնագրման ամենահին լեյբլի` հանրահայտ Columbia records-ի արտիստ | Փարիզի Աստվածամոր տաճարն այցելությունների համար կբացվի 2024թ.-ին | Ամերիկացի դերասան Ջոնի Դեփ...
Art Ուրբաթ. Էլվինա Մակարյան 04.08.2022 9:09
Նա մեղեդու միջոցով արտահայտում էր իր սերը, հիասթափություններն ու ցավը , ամենադժվար ժամանակներում անգամ` ստեղծում փոքրիկ պատմություններ ու թևեր տալիս դրանց: Ընդամենը մեկ ակորդ և պարզ է. դաշնամուրի առաջ նա է` Էլվինա Մակարյանը:
Ռադիոզրույց. Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ՝ կնոջը հզորացնելու համար 04.08.2022 15:30
Օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ «Ֆեմինո» միջազգային կոնֆերանսը, որը տեխնոլոգիաներում, բիզնեսում և գիտության մեջ կանանց տաղանդն ու առաջնորդությունը խրախուսող նախաձեռնություն է։ Կոնֆերանսի ընթացքում 10 նորարար ու տաղանդավոր կանայք ստացան Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ։ Իմ ռադիոյի հյուրերն են մրցանակակակիր Մերի Գրիգորանն ու կոնֆերանսի հիմնադիր, կրթաթոշակի գաղափարի հեղինակ Սեդա Պապոյանը։
«Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է «STARMUS» փառատոնը 30.07.2022 18:27
Գիտության «Օսկար». աշխարհում այսպես են անվանում «Starmus» գիտական փառատոնը, որը մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի հեղինակավոր գիտանականներին և երաժիշտներին։ Փառատոնն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում։ Սեպտեմբերի 5-10-ը Երևանը վերածվելու է գիտության և արվեստի մայրաքաղաքի։ Հայաստան են ժամանալու Նոբելյան մրցանակ ստացած գիտանականներ, լեգենդար երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը։ Կ. Դեմիրճյան...
«Խոշոր պլան». Երիտասարդները՝ եկեղեցուն ավելի մոտ 26.07.2022 17:41
Ավարտվեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությունը, որին մասնակցել է մոտ երկու հարյուր երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։ Նրանք անցել են երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա դասընթաց: Ուխտագնացության մասին զրուցել ենք ՀԵՀԵՄ Թեմական-երիտասարդական կառույցների գծով փոխտնօրեն Մարիամ Հարությունյանի և ուխատագնացության մասնակիցներ Մարիամ Հազարյանի ու Մհեր Ծառուկյա...
IT շաբաթ․ Ինչպես խուսափել թվային հանցագործություններից 20.07.2022 4:39
Վերջին ամիսներին ֆիշինգային հարձակումների թիվը շատացել են ։ 2022 թ․ի մարտին աշխարհում կատարվել է 384,291 հարձակում։Թվային հանցագործները նոր սխեմաներ են մշակում, կատարելագործում են գաղտնի տեղեկություն ստանալու իրենց ռազմավարությունն ու մեխանիզմը, ինչը խոցելի է դարձնում նույնիսկ փորձառու օգտատերերին: Սակայն կան մի քանի պարզ կանոններ, որոնց պահպանումը կօգնի պաշտպանվել ֆիշինգային հարձակումներից։
Այսօր | Պերճ Զեյթունցյան 18.07.2022 4:01
Հուլիսի 18-ին ծնվել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։
Գոռ Ղազարյանի օրինակը 18.07.2022 8:37
«Սովերենք պատմությունից» նախագծի, «Թոնդրակ» արշավական ակումբի հիմնադիր, հնագիտական երկու արշավախմբի անդամ Գոռ Ղազարայանը Գեղարքունիի մարզի Ներքին Գետաշեն գյուղից է, սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Ուսաման տարիներին զուգընթաց հիմանդրել է «Սովորենք պատմությունից» նախագիծը, որի նպատակը հասարակությանն անցյալի պատամական սխալները ներկայացնելն է ու ապագայում դրանց կրկնվելու հնարավորությունը կանխե...
«Խոշոր պլան». Ջեյ Լո, Շակիրա, Սթինգ, Էնրիկե Իգլեսիաս՝ արտիստներ, որոնք «Հայա» փառատոնի միջոցով Հայաստան են գալու 17.07.2022 22:15
Զազի, 50 Cent-ի և LED ZEPPELIN SYMPHONIC նախագծի խելահեղ համերգներից հետո «Հայա» փառատոնը նորություններ ունի։ Իրենց համաշխարհային շրջագայությունների օրացույցում Հայաստանը ներառել են արդեն Ջենիֆեր Լոպեսը, Շակիրան, Սթինգը, Էնրիկե Իգլեսիասը, բանակցությունները հաջող ընթանում են նաև Էմինեմի և Coldplay խմբի հետ։ «Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում բացառիկ մանրամասներ է հա...
Այսօր | Անգելա Մերկել 17.07.2022 3:01
Անգելա Մերկելն ամենից ազդեցիկ կին ղեկավարներից է, ում խոսքն ու կարծիքը մեծ կշիռ և նշանակություն ունեն աշխարհի ամենահզոր ղեկավարների համար: Ինչպես խոստովանում են նրա հետ գործ ունեցած ղեկավար գործընկերները՝ Մերկելի հետ շատ դժվար է լեզու գտնել, ինչ որ հարցի շուրջ համաձայնության գալ:
Ռադիոզրույց. Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում 14.07.2022 12:20
Սպորտում կանանց ներկայացվածությունը մեծացնելու նպատակով «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամը Հայաստանի 8 մարզերում և Արցախում հիմնել է կանանց ֆուտբոլային լիգաներ: Սա միտված է ոչ միայն ֆիզիկական կարողությունների ու առողջ ապրելակերպի խթանմանը, այլև կարծրատիպային մտածողության փոփոխմանը։ Ծրագրի մասին Իմ ռադիոյին պատմում են «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կ...
Ռադիոզրույց. Սթարմուս՝ գիտության և արվեստի փառատոն 14.07.2022 19:12
Սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու է Սթարմուս գիտության և արվեստի փառատոնը: Աշխարհահռչակ փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին, գիտության ու մշակույթի գործիչներին միավորող հարթակ։ Փառատոնի ծրագրի, հյուրերի ու անկանկալների մասին Իմ ռադիոյ...
Art Ուրբաթ. Լավ էլի 14.07.2022 7:18
Նրանց անդադար լսում, փնտրում ու գտնում են այնպես, ինպես մի օր հենց իրենք գտան երկնքում վաղուց փնտրածը: Հայաստանյան ռոքի մայրաքաղաքում` Վանաձորում ծնվեց Լավ Էլի-ն ու կարճ ժամանակում հասցրեց սիրվել եւ ճանաչում ձեռք բերել:
Podcasturi asemănătoare
Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice