Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: imradio.am

Autor

Im Radio

Categorie

Education

Site-ul podcastului

imradio.am

Cel mai nou episod

1 oct. 2026

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android aproape 10 mil. descărcări · nota 4,8 iOS în curând

Episoade

«Խոշոր պլան». ԵՊՀ-ում STEM դպրոց է բացվելու 17.01.2023

Այս տարվա սեպտեմբերին Երևանի պետական համալսարանը կբացի իր առաջին STEM դպրոցը: Ավագ դպրոցը կընդունի 10-րդ և 11-րդ դասարանների երեք խումբ: Բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ դպրոցում դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները: Ծրագիրն այս պահին նախագծման փուլում է: Յուրաքանչյուր առարկայի համար կազմվել են հեղինակային ծրագրեր: Թեմայի մասին զրուցել ենք ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյան...

IT շաբաթ․Չորս տեխնոհսկաներ՝ մեկ գրքում 12.01.2023

4 ազդեցիկ հսկաների մասին պատմող Ամերիկացի բիզնես-պրոֆեսոր և ձեռնարկատեր Սքոթ Գալուեյի «Մեծ Քառյակը» գիրքը Newmag-ը ներկայացրել է հայերեն։ Ըստ հեղինակի՝ Amazon, Apple, Facebook և Google ընկերությունների հաջողության ամենամեծ գրավականը մարդկային հույզերն են, ու նրանց՝ այդ հույզերը մանիպուլացնելու կարողությունը: Սքոթ Գալուեյի թվարկում է այս ընկերությունների տված արժեքավոր դասերը, բացահայտում է նրանց գ...

«Խոշոր պլան». 10 եղանակ աջակցելու հայ արվեստին 08.01.2023

Creative Armenia-ն նախաձեռնել է «10 եղանակ աջակցելու հայ արվեստին» դրամահավաք-արշավը. նպատակն է օգնել արվեստի տարբեր ճյուղերում ստեղծագործող հայ արվեստագետներին։ Նրանց տրվում են հնարավորությունների, գործիքների և հմտությունների այնպիսի բազմազանություն, ինչպիսիք են ուղղորդումը, մենթորությունը, կապերը, անհատական ​​բրենդինգը, կայքերը և ավելին։ Creative Armenia հիմնադրամի գործունեության և այս դրամահավա...

«Խոշոր պլան». Ակտիվ ուսումնառության դերը դպրոցում 08.01.2023

Բնագիտամաթեմատիկական կրթության որակը միջնակարգ և ավագ դպրոցներում բարձրացնելու նպատակով անցկացվում է «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը։ Դրա շրջանակում մշակվել են դասավանդման նոր ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ուսուցիչներին բարձրացնել ուսուցման արդյունավետությունը: «ԳիտՍԵՐունդ»-ը կարևորում է դպրոցներում ակտիվ ուսումնառության դերը։ Ծրագիրն իրականցնում է Հայաստանում Ամերիկյան Համալսարանի ճարտարագիտական հե...

Sport Ուրբաթ | Պելե 30.12.2022

«Եթե առաջինն ես, լավագույնն ես, երբ երկրորդն ես՝ ոչինչ ես». ահա այս կարգախոսը օգնեց Պելեին փոքրիկ քաղաքի տղայից դառնալ ֆուտբոլի արքա։

IT շաբաթ․ 2022թվականի ՏՏ ոլորտի ամփոփում 29.12.2022

IT շաբաթն ամփոփում է անցած 2022թվականի ՏՏ ոլորտի ամենամասշտաբային և հետաքրիքր միջոցառումները։

Ի՞նչ է, ո՞վ է․ հնչյունավորում 24.12.2022

Ամենակախարդական ու եթերային մասնագիտություններից մեկի մասին ենք պատմում այս թողարմանը։ Հնչյունավորող Արեն Ավետիսյանը պատմում է հնչյունավորման տարբեր տեսակների, առանձնահատկությունների ու տարբերությունների մասին։

Ի՞նչ է, ո՞վ է․ կինոտերմիններ 24.12.2022

 Թիզեր, թրեյլեր, սփին օֆֆ, փրիքվել, սիքվել․․․ ու նման բազմաթիվ այլ բառեր, որոնցից գլուխ հանելը կարծես թե պարտադիր է դարձել կինոաշխարհի նորություններին հետեւելու համար։ Այս թողարկմանը կինոման, կինոլրագրող Նորայր Նազարյանին խնդրել ենք բացատրել դրանից մի քանիսի նշանակությունը։ 

Ի՞նչ է, ո՞վ է․ իմպրեսիոնիզմ 24.12.2022

Ի՞նչ է, ո՞վ է -ի շրջանակում որոշել ենք ձեզ ծանոթացնել նաեւ արվեստի տարբեր ուղղությունների, գրական ժանրերի ու մշակութային տերմինների հետ։ Առաջինը՝ իմպրեսիոնիզմն է, պատմում է արվեստաբան, դասախոս Օսյա Քարամյանը։

Ի՞նչ է , Ո՞վ է․ Stand Up 24.12.2022

Նրանք խոսում են այն ամենի մասին, ինչ մենք շատ հաճախ կամ չենք նկատում, կամ էլ չենք բարձրաձայնում։ Սոցիալական խնդիրներից մինչեւ անձնական պատմություններ, դժգոհություններ ու նույնիսկ խորհուրդներ․ սթենդ ափ-ում հնարավոր է ամեն ինչ։ Մեր օրերում հումորի ամենատարածված ձեւերից մեկի մասին պատմում է սթենդ ափ արտիստ Ժնեպրը։ 

Ի՞նչ է, ո՞վ է․ վլոգինգ 24.12.2022

21-երորդ դարի ամենաերիտասարդական ու նորարարական մասնագիտություններից մեկը վլոգինգ է։ Սոցիալական ցանցերում ՝ սեփական վիդեոները պարզապես հաճույքի համար տեղադրելուց մինչեւ դրանով գումար աշխատելը երբեմն մի քանի ամիս է բաժանում։ Իսկ ինչ է վլոգինգն իրականում, պատմում է Հայաստանի ամենաառաջին վլոգերներից մեկը՝ Կոլյա Հայրապետյանը։

Sport Ուրբաթ | Ուսեին Բոլտ 23.12.2022

1․ Ռեփեր Դրեյքը 1 մլն դոլար խաղադրույք էր արել ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի օգտին, բայց պարտվել է 2․ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի պատկերը կարող է տեղադրվել Արգենտինայի թղթադրամների վրա 3․ Սուպերմիջին քաշային կարգում աշխարհի  չեմպիոն Սաուլ Ալվարեսի արձանը կանգնեցվել է իր հայրենի քաղաքում 4․ Լիոնել Մեսսիի գրառումը գերազանցել է Instagram-ի պատմության ամենաշատ հավանումների...

Art Ուրբաթ | «Ուենսդեյ»-ը կունենա երկրորդ եթերաշրջան 23.12.2022

| «Պտտահողմ» ֆիլմը կունենա շարունակություն | Դեկտեմբերի 20-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Ֆողմիդաբլը Ազնավուր» երաժշտական ներկայացումը   | «Ուենսդեյ»-ը կունենա երկրորդ եթերաշրջան | «Երկաթե մարդը», «Երբ Հարին հանդիպեց Սալիին» ֆիլմերն ու «Ջրահարս» մուլտֆիլմը ճանաչվել են ԱՄՆ ազգային հարստություն  | Թողարկման վերջում` սուրբծննդյան խորհրդանիշ հա...

IT շաբաթ․ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ» 22.12.2022

«Ճարտարագիտություն, Գիտություն և Արվեստ» խորագրի ներքո՝ դեկտեմբերի 23-25-ը կանցկացվի « Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը։ Միջոցառումն այս տարի կանցկացվի կարևորելով նաև միջոլորտային փոխգործակցությունը։ Շաբթվա շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։ Այն կազմակերպում...

Ի՞նչ է, ո՞վ է․ հնչյունավորում 20.12.2022

Ամենահետաքրքիր ու «կախարդական» մասնագիտություններից մեկը հնչյունավորողի աշխատանքն է, բայց քչերն են պատկերացնում, թե այն հատկապես ինչ է իրենից ներկայացնում, ինչ տեսակներ ու առանձնահատկություններ ունի։ Այս ամենի մասին պատմում է հնչյունավորող Արեն Ավետիսյանը։

«Խոշոր պլան». Կանաչ համայքներ 20.12.2022

Երևանում կայացել է «Կանաչ համայնքներ» համաժողովը, որի ընթացքում մասնակիցները նոր գիտելիքներ են ձեռք բերել բնապահպանության և դրամաշնորհային ծրագրերի կազմման վերաբերյալ : 2 թիմ հաղթել է և ստացել բնապահպանական միկրոնախագծերի ֆինանսավորում: Ծրագրի կազմակերպիչը գերմանական «Մարդկային տիեզերական երկիր» (Mensch Raum Land eV) ասոցիացիան է: Հայաստանում գործընկեր կազմակերպությունը Համաշխարհային անկախ երիտաար...

Art Ուրբաթ | Հրապարակվել է «Ջոկեր» ֆիլմի շարունակության առաջին կադրը 15.12.2022

| Ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի  «Պինոկիո» մուլտֆիլմը գլխավորել է Netflix-ի թոփ ֆիլմերի համաշխարհաին ցանկը  | Ամերիկյան «Ոսկե գլոբուսը» հրապարակել է 80-րդ եթերաշրջանի նոմինանտների անունները  | Հրապարակվել է «Ջոկեր» ֆիլմի շարունակության առաջին կադրը՝ դերասան Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ  | Թողարկման վերջում ` ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի չորրորդ ստուդիական ալբոմի` Red-ի մասին

«Խոշոր պլան». Աշխատանքի հնարավորություն պատերազմի մասնակիցների համար 15.12.2022

Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն կստանան: Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝  շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ՝ գործատուի մոտ կամ վերջինիս կողմից ընտրված ուսումնական հաստատությունում կամ Միասնական սո...

Ռադիոզրույց | Արագածավանը՝ ազգային մշակույթի ու ավանդույթների կենտրոն 13.12.2022

Յուրաքանչյուր տարվա նոյմեբերի վերջին հանգստյան օրերին Արագածավան համայնքում անցկացվում է  «Տնավարի» միջոցառումը։  Այն նախաձեռնել են արագածավանցի մի խումբ երիտասարդներ՝ նպատակ ունենալով  մեկ գաղափարի շուրջ համախմբել մարզեցիներին՝ ազգային երգ ու պարի, կերակուրների, խաղերի և ծեսերի միջոցով ծանոթացնել հայկական ավանդական մշակույթին։  «Տնավարի 2» միջոցառման մասին Իմ ռադիոյին պատմում...

Ի՞նչ է, ո՞վ է․ Սթրիթ արտ 10.12.2022

Շատերի համար սա արվեստի սիրելի ճյուղ է , առավել պահպանողականներն այն դեռեւս համարում են վանդալիզմ։ Գրաֆիթին ու Սթրիթ արտ արվեստի թերեւս ամենանոր ճյուղերից են, բայց միաժամանակ՝ ամենաքննարկվածները։ Ուղղության, դրա ձեւերի ու սահմանների մասին պատմում է արտիստ Արեւ Առաքելյանը։

Sport Ուրբաթ | Յուրի Վարդանյան 09.12.2022

| Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն վարակվել է կորոնավիրուսով | «Ինտերը» Մալթայում կայացած ընկերական խաղում հաղթանակ է տարել «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նկատմամբ | Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը Մարոկկոյի հավաքականն առաջին անգամ դուրս է եկել քառորդ եզրափակիչ փուլ | Թողարկման վերջում՝ ծանրամարտի Համաշխարհային 43 ռեկորդակիր Յուրի Վարդանյանի մասին

Ռադիոզրույց | Տոնական նվերներ՝ հայ արտադրողներից 08.12.2022

2020 թվականի համավարակի օրերին, երբ ռիսկ կար, որ շատ մարդիկ կկորցնեն իրենց աշխատաքը, ստեղծվեց «Հոմմեյդ» հարթակը։ Այն հարավորություն է տալիս հայ վարպետներին իրենց ձեռագործ աշխատանքներն անվճար ներկայացելու և վաճառելու։  Սոցիալական նախաձեռնության մասին Իմ ռադիոյին պատմում է  «Գենոֆոնդ» միջազգային բարեգործական հիմնադրամի տնօրեն Հերմինե Գևորգյանը։ 

Art Ուրբաթ | Արթուր Գրիգորյան 02.12.2022

Նրա մեղեդին ծնվում էր ակնթարթի մեջ, բայց ապրում հավերժ․ նա հաճախ լռում էր, բայց ուժ տալիս սերունդներին՝ դառնալով ամուր հենարան: Վերևում իր ամենամտերիմ ընկերը` Աստված, որոշեց` պիտի դաշնամուրի առաջ ստեղծի իր մեղեդին:  Անձնագրում` Արտաշես, բայց մեզ համար հավերժ ` Արթուր Գրիգորյան։

Sport Ուրբաթ | Բացվել է լեգենդար Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրին 02.12.2022

| Ֆուտբոլի Մարոկկոյի հավաքականը 36 տարում առաջին անգամ հաղթահարեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը | Բացվել է լեգենդար Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրին | Այսօր Հովհաննես Բաչկովը հերթական մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում | Հայաստանի դահուկավազքի հավաքականի առաջատարներ ՄիքայելՄիքայելյանը եւ Կատյա Գալստյանը կմասնակցեն Աշխարհի գավաթիառաջնության | Թողարկ...

Ի՞նչ է, ո՞վ է․ մանգա 02.12.2022

Ճապոնական մշակույթից մեր օրերում աշխարհում ամենաշատ տարածված արվեստը թերեւս անիմեներն ու մանգաներն են։ Այս էպիզոդում «Զախարի» բրենդի հիմնադիր Զակ Անախասյանը պատմում է, թե ինչ է մանգան, ինչով է տարբերվում արեւմտյան կոմիքսներից ու ինչու է այդքան տարածված աշխարհում։ 

Ascultă podcastul Իմ ռադիո în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice