Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: podcasters.spotify.com
Autor
Armenpress State News Agency
Categorie
Site-ul podcastului
Cel mai nou episod
19 nov. 2026
Unde asculți?
Podcasturi în aplicație Replaio Radio În curândPodcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor
Episoade
Podcast-Հարց բժշկին. երբ և ինչ գանգատների պարագայում դիմել գաստրոէնտերոլոգին 21.04.2025 9:43
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, ԵՊԲՀ դասախոս Մարի Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչ գանգատներով են հիմնականում քաղաքացիները դիմում գաստրոէնտերոլոգին։ Նա նաև պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Մարի Գրիգորյանը նշել է, որ մասնագետը բուժառուների մոտ առա...
Վճարված հարկերը վերադարձվում են քաղաքացիներին՝ այս կամ այն ծառայության տեսքով. ՀՀ ֆինանսների նախարար 21.04.2025 28:31
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկերն ավելացնելու նպատակ չունի, այն պետք է կառավարությանը թույլ տա տեղեկատվություն հավաքել և ավելի ճիշտ ձևով իրականացնել հարկային, ինչպես նաև սոցիալական քաղաքականությունը: Ինչ վերաբերում է հավաքագրվող հարկերին, ապա կառավարությունից վստահեցնում են, որ դրանք կամ սոցիալական ծառայության, կամ ենթակառուցվածքների զարգացման, կամ անվտանգային համակարգերի...
Տիեզերական ոլորտից մինչև ռազմարդյունաբերություն. ըստ ԲՏԱ նախարարի՝ հիմնական ներդրողը հարկ վճարողն է 19.04.2025 42:38
Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքները շուտով պրակտիկ դաշտում տեսանելի կլինեն: «Արմենպրես»-ի՝ Հարկ վճարողի օրվա առիթով մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այս մասին վստահեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նախարարությանն այս տարի հատկացված աննախադեպ բյուջեին, տնտես...
Podcast-Sport. Հայաստանի հավաքականի ըմբիշների գրանցած արդյունքները Եվրոպայի ավարտված առաջնությունում 17.04.2025 13:12
Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում` ընդհանուր առմամբ նվաճելով 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Շուշանիկ Հակոբյանի հետ խոսել ենք մարզիկների ելույթներից, նվաճած մեդալներից ու առաջնության մրցավարների աշխատանքից:
Podcast-Sport. Առաջիկա օրերին հայ ծանրորդները կսկսեն պայքարը Եվրոպայի առաջնությունում 10.04.2025 11:19
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն օրեր անց կսկսեն ելույթները Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք կանանց հավաքականի երիտասարդացող կազմի, տղամարդկանց թիմի տարբեր քաշային կարգերում հանդես եկող ծանրորդների հնարավորությունների մասին:
Podcast-Հարց բժշկին. ինչպես պահպանել ձայնը. խորհուրդ մասնագետից 07.04.2025 8:19
Ապրիլի 16-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ձայնի միջազգային օր: Ձայնը բոլորի կյանքում ամենակարևոր և անբաժան մասն է: Բոլորն էլ կփաստեն, որ առանց ձայնի կյանքը չէր լինի լիարժեք և գեղեցիկ, սակայն շատերը նույնիսկ չեն էլ մտածում, որ ձայնը նույնպես պետք է պահպանել, հետևել և անհրաժեշտության դեպքում միանշանակ դիմել մասնագետի, որպեսզի այն նույնպես լինի առողջ և ծառայի մեզ ամբողջ կյանքի ընթացքում, չէ որ հե...
Podcast-Sport. Հայաստանի հակադոպինգային կազմակերպության գործունեությունը 03.04.2025 17:50
Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը տարիների ընթացքում խորացնում է համագործակցությունը միջազգային կառույցների հետ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի հակադոպինգային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մոսինյանի հետ խոսել ենք կառույցի գործունեության, հայկական սպորտում խթանիչ միջոցների դեմ պայքարի, մարզիկների «սպորտային կրթվածության» մասին:
Podcast.«Ինժեներական քաղաք». նոր հնարավորություններ ՏՏ ոլորտի համար 28.03.2025 10:55
Նոր նշաձող ու հնարավորություններ՝ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի ներկայացուցիչների համար. «Ինժեներական քաղաք» (ԻՔ) նախաձեռնությունը գալիս է վերականգնելու Հայաստանում դեռ խորհրդային տարիներից մեծ զարգացում և համբավ ունեցող ինժեներական համայնքը՝ բերելով նոր մոտեցումներ և հնարավորություններ ոլորտի համար: «Ինժեներական քաղաք»-ի հնարավորությունների, նպատակների, գործունեության ուղղությո...
Podcast-Sport. Ռոբերտ Արզումանյանը` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ձախողած խաղերի մասին 27.03.2025 14:29
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ տապալեց Ազգերի լիգայի Վրաստանի դեմ անցումային երկու խաղերը` ընդհանուր առմամբ զիջելով մրցակցին 9:1 հաշվով:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ, «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Ռոբերտ Արզումանյանին, որի հետ խոսել ենք հավաքականի անհաջող խաղերից, հավ...
Doing Digital Forum-ը նպատակ ունի դառնալ Հայաստանում ծնված միջազգային միջոցառում 26.03.2025 32:03
Միջազգային Doing Digital Forum-ն արդեն երրորդ տարին անընդմեջ ապրիլի 3-ին Հայաստանում կհամախմբի աշխարհում առաջատար կազմակերպությունների, թվային փոխակերպումների ոլորտի հայտնի դեմքերի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց, որ Doing Digital Forum-ը հավակնում է դառնալ միջազգային միջոցառում, որը ծնունդ է առել Հայաստանում։ «Հիմնադրելով Do...
Podcast. «Հայկական գանձեր» հիմնադրամը Սյունիքում ավելի քան քառասուն հուշարձան կթվայնացնի 25.03.2025 16:15
Հայաստանի դարավոր մշակութային ժառանգությունը պահպանելու, այն սերունդներին փոխանցելու նպատակով «Հայկական գանձեր» հիմնադրամը հուշարձանների թվայնացման գործընթաց է սկսել։ Թվայնացման ենթակա է Սյունիքի մարզի ավելի քան 40 հուշարձան: Թվայնացումը կատարվում է լազերային սքանավորման և ֆոտոգրամետրիայի տեխնոլոգիաներով: Յուրաքանչյուր հուշարձանի համար ստեղծվել է 3D վիրտուալ շրջայց, իրականացվում են անօդաչու օդային...
Podcast-Հարց բժշկին. ծխախոտի օգտագործումը երիկամաբջջային քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է 24.03.2025 11:41
Մարտ ամիսը երիկամաբջջային քաղցկեղի իրազեկման ամիսն է: Երիկամի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ հանդիպող ուռուցքներից է: Ավելի հաճախ հանդիպում է 60-ից բարձր տարիքային խմբում, տղամարդկանց մոտ՝ կրկնակի հաճախ, քան կանանց մոտ: Սովորաբար երիկամաբջջային քաղցկեղը վաղ շրջանում ընթանում է առանց ախտանիշների: Հիվանդության հետ կապված մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողար...
Podcast-Sport. Հայաստանի ֆուտզալի հավաքականի պատմական նվաճումը 20.03.2025 14:10
Հայաստանի ֆուտզալի հավաքականը վերջերս պատմական հաջողության հասավ՝ նվաճելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Սա առաջին դեպքն է, որ Հայաստանից թիմային որևէ մարզաձևի հավաքական նման հաջողության է հասնում։ «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Fastsport-ի մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանի հետ խոսել ենք ֆուտզալի պատմական հաջողության, ազգային ընտրանու կազմի, ֆուտզալի հեռանկարնե...
Podcast- ՍոցUp. Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ 18.03.2025 28:20
Անապահովության գնահատման նոր համակարգով սպասվող փոփոխությունները սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների առանցքային մասն են կազմում։ Այս մասին «Արմենպրես»-ի «Podcast- ՍոցUp» նախագծի շրջանակներում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ հավելելով, որ այդ շրջանակներում կարևոր ռազմավարական փոփոխություններ են նախատեսվում։
Podcast-Հարց բժշկին. երեկոյան ժամերին սմարթֆոնների և տարբեր տեսակի գաջեթների երկարատև օգտագործումը կհանգեցնի քնի որակի վատացման 17.03.2025 9:39
Առողջ և լիարժեք քունը մարդու կյանքում ունի շատ կարևոր և անփոխարինելի դեր: Պետք է հիշել, որ քնի ժամանակ ուղեղն իրականացնում է օրգանիզմի համար կարևորագույն գործառույթներ: Բոլորը՝ այդ թվում մասնագետները, կփաստեն, որ ոչ լիարժեք քնած մարդը չի կարող առույգ, առողջ և լիարժեք առօրյա ունենալ: Մեր կյանքում քնի դերի կարևորության և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թ...
Podcast-Sport. «Կովկասյան դերբին». Վրաստանի դեմ Հայաստանի հավաքականի անցումային խաղերը 13.03.2025 13:19
ՈՒԵՖԱ- Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների դիմակայությունից հետո պարզ կլինի, թե որ հավաքականը դուրս կգա Ազգերի լիգայի B ենթախումբ։ «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ և երիտասարդական ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանին, ում հետ խոսել ենք «Կովկասյան դերբ...
Podcast. Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց սոցիալական բնակարաններով ապահովման ծրագրից 12.03.2025 7:49
Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականությունը հեռանկարային իմաստով մշակման կամ զարգացման փուլում է։ Այս մասին«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ «Այսօր էլ սոցիալական բնակարանային ֆոնդում կան որոշակի բնակտարածքներ, բնակարաններ, որոնք հասանելի են մեր որոշակի խոցելիությամբ ընտանիքների համար»,-...
Podcast-Հարց բժշկին. Հայաստանում վահանաձև գեղձի քաղցկեղը շատ տարածված է, բայց գրանցվում են նաև բուժման բավականին լավ արդյունքներ 10.03.2025 11:23
Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կանանց շրջանում առավել տարածված և հիմանական հանդիպող չարորակ ուռուցքային հիվանդություններն են համարվում կրծքագեղձի, արգանդի և վահանաձև գեղձի քաղցկեղները: Կանանց միամսյակի շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկմանը հյուրընկալել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանությ...
Podcast-Sport. Երևանում կկայանա տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարը 06.03.2025 9:40
Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլին կկայանա տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանին, որի հետ խոսել ենք Հայաստանում տափօղակով հոկեյի զարգացվածության մակարդակի, երկրում առկա մարզադպրոցների ու Երևանում ապրիլի 13-19-ը կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դ...
Podcast-Հարց բժշկին. մարտի 3-ը Լսողությանպահպանման միջազգային օրն է. ի՞նչ պետք է իմանալ լսողության պահպանման մասին 03.03.2025 14:05
<Համաշխարհային օրացույցում մարտի 3-ը համարվում է Լսողության պահպանման միջազգային օր: Լսողությունը թերևս աշխարհի և մեր շրջապատի ընկալման կարևոր բաղադրիչներից է, առանց լսողության մեր բոլորի կյանքում ինչ-որ բան միանշանակ կիսատ կլիներ, հետևաբար՝ պետք է պահպանել լսողությունը: Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որպես Լսողության պահպանման միջազգային օրվա թեմա սահմանել է «Փ...
Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչը 27.02.2025 12:29
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմը գլխավորելու է Նիդեռլանդներից Ջոն վան’տ Սխիպը, ով մինչ այս աշխատել է «Այաքս»-ում և Հունաստանի ազգային թիմում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության սպորտային բաժնի ղեկավար, մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանին, որի հետ խոսել ենք նոր մարզչից, հավաքականում նրա ապագայից և ազգային ընտրանու առաջ...
Podcast. Սփյուռքը պետք է դիտարկել որպես ամուր ձեռք, այլ ոչ թե միայն օգնող միջոց 26.02.2025 10:23
Հայագետ, սփյուռքագետ Կրիստինա Ալեքսանյանի նախնիները Կոստանդնուպոլսից են։ Նրանք Հայոց ցեղասպանության տարիներին գաղթել են Հունաստան, իսկ Հայրենական մեծպատերազմից հետո՝ Հայաստան։ «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում Կրիստինա Ալեքսանյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, հայրենիք-սփյուռք կապի արժևորման և այլ թեմաներից։ https://www.facebook.com/armenpress?locale=ru_RU
Podcast-Հարց բժշկին. Վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում խրոնիկ սրտային պրոբլեմների կտրուկ սրացման հարցում 24.02.2025 16:24
Շատերի մոտ տարածված է այն տեսակետը, որ սիրտ-անոթային խնդիրները սրվում են հիմնականում աշնան և գարնան շրջանում: Բայց, ըստ վերջին շրջանում առկա տվյալների, սիրտ-անոթային խնդիրների ավելացում է նկատվում նաև ձմռան ամիսներին՝ հատկապես սեզոնային սուր շնչառական վիրուսներով պայմանավորված: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային համակարգի վրա սուր շնչառական վիրուսների ազդեցության հետևանքն...
Podcast. Որ երկրներից են ամենաշատ ներդրումներ իրականացնում Հայաստանում. ներկայացնում է «Էնթերփրայզ Արմենիա»-ի տնօրենը 24.02.2025 30:47
«Էնթերփրայզ Արմենիա»-ի աջակցությամբ Հայաստանում 2020 թվականից մինչև օրս մեկնարկել է 67 ներդրումային ծրագիր: Հայաստանում ներդրումներ իրականացնելով առավել շատ հետաքրքրվում են Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ–ից: «Արմենպրես» -ի փոդքասթի տաղավարում երկրի ներդրումային հնարավորությունների, ներդրումներ ներգրավելու ուղղությամբ տարվա աշխատանքների մասին է խոսել «Էնթերփրայզ Արմենիա»-իներդրումների գծով...
Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ներքին առաջնությունը. ֆավորիտներն ու անհաջողակները 20.02.2025 11:00
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, օրեր անց կմեկնարկի մրցաշրջանի երկրորդ հատվածը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել էինք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք ներքին առաջնության առաջին հատվածում անհաջողության մատնված թիմերի, «Փյունիկ»-ի և Եղիշե Մելիքյանի շարունակվող համագործակցության, մրցաշարային աղյուսակի առաջա...
Podcasturi asemănătoare
Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice