Armenpress State News Agency

ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

News HY ↓ Episoade: 607

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ

Vizitează neapărat site-ul podcastului și susține-i creatorul: podcasters.spotify.com

Autor

Armenpress State News Agency

Categorie

News

Site-ul podcastului

podcasters.spotify.com

Cel mai nou episod

19 nov. 2026

Unde asculți?

Podcasturi în aplicație Replaio Radio În curând

Podcasturile ajung în curând în aplicație. Instaleaz-o acum și fii primul care descoperă o abordare complet nouă a podcasturilor

Descarcă din Google Play Instalează gratuit Android 10 mil.+ descărcări · nota 4,7+ iOS în curând

Episoade

Podcast-Հարց բժշկին. միզարձակման խանգարումները կարող են վկայել լուրջ խնդիրների մասին․երբ է պետք դիմել բժշկի 09.03.2026

Միզարձակման խանգարումները՝ հաճախամիզությունը, ցավը կամ անմիզապահությունը, հիմնականում պայմանավորված են միզուղիների ինֆեկցիաներով կամ գերակտիվ միզապարկով։ Դրանք կարող են արտահայտվել ցավոտ, անհետաձգելի կամ հաճախակի միզումով և հաճախ պահանջում են մասնագիտական խորհրդատվություն՝ ճիշտ ախտորոշման և բուժման համար։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում «Հերացի» հիվանդանոցային համալիրի գլ...

Podcast. M.A.M հայկական օնլայն դպրոցի շնորհիվ հազարավոր սփյուռքահայ երեխաներ յուրացրել են մայրենի լեզուն և ծանոթացել Հայաստանին 06.03.2026

Հատուկ սփյուռքահայ երեխաներին հայերեն ուսուցանելու և Հայաստանի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելու միջոցով նրանց մեջ հայրենիքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով ստեղծված M.A.M հայկական օնլայն դպրոցը տոնում է իր գործունեության 5-ամյակը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում M.A.M հայկական օնլայն դպրոցի համահիմնադիր Մարինա Ղազարյանը պատմեց, որ սփյուռքի համար հայկական առցանց կրթական հարթակի ստեղծման գաղափարը ծագե...

Podcat. Հավասարակշռելով պարտապանի և պարտատիրոջ շահերը. արգելադրված գույքը տնօրինելու ինչ հնարավորություններ են ընձեռվել 05.03.2026

Հայաստանում 2026 թվականից պարտապանը կարող է արգելադրված գույքը, օրինակ՝ բնակարանը, մինչև հարկադիր էլեկտրոնային աճուրդը վաճառել կամ տալ վարձակալության:  Սահմանվել են նաև էլեկտրոնային աճուրդը վիճարկելու հիմքերը, փոխվել է կատարողական ծախսի հատուցման չափը: Նոր օրենքի կարմիր թելն է՝ հարկադրանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, բարեխիղճ ու կարգապահ քաղաքացին չպետք է տուժի:   «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում...

Podcast.Պետական պարտքը՝ որպես ապագայի մեջ ներդրում. փոխնախարարը՝ պարտքի ու գնումների ուղղություններով փոփոխությունների մասին 03.03.2026

Կառավարությունը, պետական գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը սահմանափակելով, նպատակ ունի գնումների գործընթացը դարձնել ռիսկերից զերծ ու առավել ճկուն: Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այն կաճի տնտեսությանն ու պետական պարտքի սպասարկման կարողություններին համահունչ, իսկ պարտքով վերցրած միջոցներն ուղղվում են ապագայի մեջ ներդրումների իրա...

Podcast-Հարց բժշկին․ երբ հղիությունն ու քաղցկեղը համընկնում են․ ախտորոշում, ռիսկեր և ժամանակակից բժշկության հնարավորությունները 02.03.2026

Հղիությունը կնոջ կյանքի ամենալուսավոր շրջանն է, սակայն, երբ այն համընկնում է քաղցկեղի ախտորոշման հետ, սկսվում է բարդ ու պատասխանատու պայքար։ Քաղցկեղը հղիության ընթացքում դեռևս շատերի համար հնչում է որպես անհամատեղելի իրականություն։ Սակայն արդի բժշկությունը փոխել է մոտեցումները։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, գինեկոլոգ Նորայր...

Podcast-Sport. «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբն ու առաջին խմբի մրցաշարը 26.02.2026

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի  առաջատարն առաջնության առաջին հատվածի արդյունքներով Արմավիր քաղաքի «Սարդարապատ» թիմն է: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանին:   «Մրցաշրջանի առաջին հատվածը թեժ ստացվեց մեզ համար, քանի որ մենք բավականին ուշ սկսեցինք նախապատրաստվել մրցաշրջանի մեկնարկին: Մ...

Podcast. Հայրենի գիտությանը նոր շունչ հաղորդելու ռազմավարություն. Ժաննա Անդրեասյանի հարցազրույցը 25.02.2026

Հունվարի վերջին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց Գիտության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը դառնալու է առաջիկա հնգամյակում ոլորտի զարգացման ուղենիշը: Ընդգրկուն այս փաստաթղթում ներկայացված են տարբեր դրույթներ և գործողություններ, որոնց իրականացումը պետք է որակապես նոր մակարդակի հասցնի հայկական գիտությունը: «Արմենպրես» -ին տված հարցազրույցում ծրագրի հիմնական կ...

Podcast. «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»․ «ԱՊԱԳԱ» հիմնադրամն այս տարի կաջակցի 100 ուսանողի 24.02.2026

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը մինչ օրս աջակցել է ավելի քան 100 ուսանողի՝ նրանց ապահովելով մասնագիտական պրակտիկայով, ուսման վարձի մասնակի փոխհատուցմամբ և աշխատանքի տեղավորման հնարավորությամբ։ Այս տարի հիմնադրամը պատրաստվում է աջակցել ևս 100 ուսանողի։  «Արմենպրես»-ի հետ զրույցում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն ընդգծեց, որ...

Podcast-Հարց բժշկին. ինչ ազդեցություն և կիրառություն ունի բոտուլինատոքսինը բժշկության մեջ, ժամանակավոր լուծո՞ւմ, թե՞ արդյունավետ բուժում 23.02.2026

Բոտուլինատոքսինը հաճախ ընկալվում է երկակի՝ որպես վտանգավոր թույն և միաժամանակ բարձր արդյունավետ բժշկական գործիք։ Մասնագիտական դաշտում, սակայն, այն վաղուց արդեն դիտարկվում  է որպես հստակ չափաբաժնով և վերահսկելի պայմաններում կիրառվող միջոց, որը կարող է ծառայել ինչպես բուժական, այնպես էլ էսթետիկ նպատակների։     «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում «Հերացի» հիվանդանոցային համալիրի Դիմածնոտա...

Podcast-Sport. Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշրջանի երկրորդ հատվածը 19.02.2026

Օրեր անց կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշրջանի երկրորդ հատվածը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ խոսել ենք առաջնությանը մասնակցող թիմերի, նրանց ներուժի, մրցաշրջանի երկրորդ հատվածում չեմպիոնության մրցավազքի մասին:

Podcast-Հարց բժշկին. Օվիեդոյի կոնվենցիան՝ առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք 16.02.2026

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին» կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Օվիեդոյի կոնվենցիա, առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության միակ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող միջազգային փաստաթուղթն է։ Այն ամրագրում է պացիենտի իրազեկված համաձայնության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, բժշկական գաղտնիքի և մարդու գերակայության սկզբունքները։ «Արմենպրես»-ի...

Podcast.Հայտարարագրման ոչ ենթակա գործարքների 300 հազար դրամի շեմը կարող է բարձրանալ. փոխնախարարը՝ փոփոխությունների մասին 13.02.2026

Հայաստանում եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում չհարկվող և հայտարարագրման ոչ ենթակա միանվագ գործարքների շեմը 300 հազար դրամից կարող է բարձրացվել: Ինչ վերաբերում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, ապա ֆինանսների նախարարության վստահեցմամբ՝ շատ տնտեսավարողների համար հարկային բեռը ոչ միայն չի բարձրացել, այլ նաև նվազել է՝ ծախսերը փաստաթղթավորելու արդյունքում: «Արմենպրես»-ի փոդ...

Podcast-Sport. Երևանը պատմության մեջ առաջին անգամ կհյուրընկալի հրաձգության Եվրոպայի առաջնությունը 12.02.2026

Երևանը փետրվարի 27-ից մարտի 5-ը պատմության մեջ առաջին անգամ կընդունի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանին, որի հետ խոսել ենք այդ պատմական իրադարձության նախապատրաստական աշխատանքներից, հավաքականի հնարավորություններից:

Podcast-Հարց բժշկին. սրտի բնածին արատները երեխաների մոտ․ որ դեպքերում է անհրաժեշտ շտապ դիմել բժշկի 09.02.2026

Փետրվար ամիսը նվիրված է սրտի բնածին արատների իրազեկմանը։ Սա մի թեմա է, որը հուզում է հազարավոր ընտանիքների, քանի որ վերաբերում է երեխաների առողջությանը, կյանքի որակին և վաղ հայտնաբերման կարևորությանը։ Ինչպե՞ս կարելի է ժամանակին բացահայտել սրտի խնդիրները, ի՞նչ հնարավորություններ կան այսօր բուժման համար և ինչպե՞ս կարող ենք օգնել փոքրիկներին ունենալ լիարժեք ու առողջ կյանք։ Այս և այլ կարևոր հարցերի շո...

Podcast-Sport. Գագիկ Վանոյանը` մարմնամարզության ֆեդերացիայի աշխատանքների մասին 05.02.2026

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Գագիկ Վանոյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Գագիկ Վանոյանը խոսել է ֆեդերացիայի ապագայի պլաններից, Երևանում 2027 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությունից, մարմնամարզիկների ներուժից ու Ալբերտ Ազարյանի անվան նոր կառուցվող մարզահամալիրից:

Podcast-Հարց բժշկին, որոնք են հոդացավարի պատճառները և երբ է անհրաժեշտ դիմել ռևմատոլոգի 02.02.2026

Հոդացավն ամենատարածված գանգատներից մեկն է, որը շատերը կապում են տարիքի, եղանակի փոփոխության կամ այլ խնդիրների հետ։ Սակայն իրականում հոդացավերը կարող են ունենալ ամենատարբեր պատճառներ՝ սկսած սովորական գերհոգնածությունից մինչև լուրջ ռևմատոլոգիական հիվանդություններ։ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի վարիչ, «Հերացի» հա...

Podcast. Հայաստանի մարզերում մինչև 2026-ի ավարտը երիտասարդական կենտրոնների թիվը կհասնի 25-ի. Արթուր Մարտիրոսյան 30.01.2026

Երիտասարդական քաղաքականության նոր օրենքով և Կառավարության ծրագրերով Հայաստանը մտնում է երիտասարդների համար նոր հնարավորությունների փուլ․ մարզերում երիտասարդական կենտրոնների թիվը կհասնի  25-ի, կխթանվի երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին, կխթանվեն միջազգային կրթական ծրագրերը և կուժեղացվի սփյուռքահայ երիտասարդների ներգրավվածությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...

Podcast-Sport. Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` հավաքականի, շախմատիստների խնդիրների ու Կարլսենի հետ պարտիայի մասին 29.01.2026

Շախմատային մեկնարկած մրցաշրջանը բացառիկ է, քանի որ 2026 թվականի սեպտեմբերին  կայանալու է շախմատային օլիմպիադան:   «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանին, որի հետ խոսել ենք շախմատիստների արդիական խնդիրներից,  հավաքականի ներուժից, Մագնուս Կարլսենի հետ հաղթական պարտիայ...

Podcast. Արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելի է. ինչ պետք է իմանա յուրաքանչյուր կին 26.01.2026

Հունվարը արգանդի վզիկի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հայաստանում տարեկան շուրջ 260–270 կնոջ մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը, որը ամեն տարի խլում է ավելի քան 100 կնոջ կյանք։  «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Բենիկ Մխիթարյանի հետ զրուցել ենք հիվանդության առաջացման հիմնական պատճառների, կանխարգելման և բու...

Podcast-Sport. Վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահն ու մարզաձևի զարգացմանն ուղղված քայլերը 22.01.2026

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի. այդ պաշտոնում է ընտրվել ֆեդերացիայի երկարամյա գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Կարեն Ասմարյանին` նրա հետ խոսելով մարզաձևի զարգացման հեռանկարներից, վոլեյբոլում խնդիր հանդիսացող ենթակառուցվածքներից:«Մեր ծրագրերը բազմազան են, բայց մեր հիմնական ծրագիրը մարզաձևի մասսայականացումն է: Սակայն դրա հետ մեկտեղ...

Podcast. մշակութային միջոցառումներ, օրենսդրական բարեփոխումներ, թատրոնի բացում. ԿԳՄՍ փոխնախարարը՝ 2025-ի նվաճումների և 2026-ի անելիքների մասին 21.01.2026

2025 թվականը Հայաստանի համար հարուստ էր բազմաթիվ ու բազմաբովանդակ մշակութային իրադարձություններով՝միջազգային փառատոններ, մրցույթներ, սպասված առաջնախաղեր ու շքեղ համերգային ծրագրեր։Այս իրադարձություններից շատերը տեղի ունեցան պետական աջակցությամբ և օրենսդրական բարեփոխումների արդյունքում։ Ոլորտում կատարված աշխատանքի և անելիքների մասին «Արմենպրես» -ի թղթակիցը զրուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույ...

Podcast-Հարց բժշկին. արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում․ հնարավորություններ, միֆեր և իրականություն 19.01.2026

Վերջին տարիներին բժշկության, գիտության և տեխնոլոգիաների համընթաց զարգացումը տվել է իր դրական արդյունքները նաև վերարտադրողական բժշկության ոլորտում, և այսօր շատ կանայք դիմում են արտամարմնային բեղմնավորման, որը հրաշալի հնարավորություն է մայրանալու և լիարժեք ընտանիք ունենալու համար։ Թեմայի շուրջ  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին»  փոդքաստի  հերթական թողարկման շրջանակում  զրուցել ենք մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպ...

Podcast-Sport. Հայաստանի ֆուտզալի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու մարզաձևի զարգացման հեռանկարները 15.01.2026

Հայաստանի ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցելը պատմական նվաճում է ազգային ընտրանու համար:   «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ֆուտզալի հավաքականի սպորտային տնօրեն Խորեն Զարգարյանին, որի հետ խոսել են ազգային թիմի՝ Եվրոպայի առաջնության մասնակցությունից, թիմի անցած ճանապարհից, մարզաձևի զարգացման հեռանկարներից:

Podcats. Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը կշարունակի հետաքրքիր ծրագրերով բացահայտել առանձնահատկություններով սաների տաղանդը 14.01.2026

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը տարիներ շարունակ արվեստի և արհեստի ոլորտում անվճար գեղարվեստական կրթություն է ապահովում հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար՝  նրանց հնարավորություն տալով բացահայտել սեփական տաղանդը, հավատալ ուժերին ու հեշտությամբ ինտեգրվել հասարակության մեջ։ «Արմենպրես»-ի «Փոդքասթ»-ի շր...

Podcast.Ադրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարար 13.01.2026

Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համատեղ հռչակագրի ընդունումը խաղաղություն հաստատեց Հարավային Կովկասում, և դա տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքներում․ այդ խաղաղությունը ՀՀ-ին հնարավորություն է տալիս առավել ակտիվ ներգրավվել տարբեր գործընթացներում և առա...

Ascultă podcastul ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS în Replaio

Radio și podcasturi într-o singură aplicație - gratuit și fără înregistrare. Instaleaz-o azi și nu rata lansarea

Descarcă din Google Play

Replaio nu este editorul podcasturilor; numele emisiunilor, coperțile și materialul audio aparțin autorilor lor și sunt distribuite prin fluxuri RSS publice