Լեգենդի Հետքը

Լեգենդի հետքը

Sports HY ↓ 66 episódios

«Լեգենդի հետքը» սպորտային փոդքասթը մարզական աշխարհի լավագույն մարզիկների չլսված պատմությունների մասին է։ Փոդքասթի շրջանակումմասնագետի կամ երկրպագուի հետ քննարկում ենք մարզիկի տպավորիչ նվաճումները, նրա մասին մոտիվացիոն պատմություններն ու պատմական դրվագները։

Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: podcasters.spotify.com

Autor

Լեգենդի Հետքը

Categoria

Sports

Site do podcast

podcasters.spotify.com

Último episódio

11 de jul de 2026

Onde ouvir?

Podcasts no app Replaio Radio Em breve

Os podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts

Baixe no Google Play Instale grátis Android 5 mi+ downloads · nota 4,8 iOS em breve

Episódios

Զինեդին Զիդան 31.05.2025

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող՝ որպես ֆուտբոլիստ և մարզիչ։ Սառնասիրտ, խելացի, էլեգանտ։ Զինեդին Զիդանն այն եզակի ֆուտբոլիստներից է, որին նույնիսկ մրցակիցներն էին հարգում։

Ռոջեր Ֆեդերեր 23.05.2025

Նա խաղում էր այնպես, ինչպես ուրիշները երազում էին՝ փափուկ, բայց ուժեղ, անզգալին դարձնելով ճշգրտություն։ Ռոջեր Ֆեդերերը ոչ միայն մեծագույն հաղթող էր, այլև մեծագույն օրինակ։

Մայք Թայսոն 16.05.2025

Բրուքլինի փողոցներից մինչև աշխարհի ամենամեծ արենաներ։ Մայք Թայսոնը ամենաերիտասարդ ծանր քաշային չեմպիոնն է, որը հաղթեց ոչ միայն ռինգում, այլև՝ իր ներսում՝ կռվելով վախի, ցավի ու կորուստների դեմ։

Ալեքսանդր Օվեչկին 09.05.2025

Ալեքսանդր Օվեչկին՝ մարդ, որը ոչ միայն գերազանցեց ռեկորդներ, այլև վերափոխեց հոկեյի պատմությունը։ Մոսկվայից մինչև NHL, նա բախեց դարպասներ, կոտրեց կարծրատիպեր ու թողեց իր անունը սպորտի փառքի սյան վրա

Խաբիբ Նուրմագոմեդով 02.05.2025

Դաղստանի լեռներից մինչև ամենամեծ օկտագոն։ Խաբիբը մնաց անդրդվելի՝ թե՛ մարտում, թե՛ կյանքում։ 29-0 ռեկորդ, համեստություն, կարգապահություն ու անսասան հավատ։ Պատմություն ոչ միայն սպորտի, այլ նաեւ մարդկային արժեքների մասին։

Ուսեյն Բոլտ 26.04.2025

Ուսեյն Բոլտը ցույց տվեց, թե ինչ է նշանակում արագություն՝ կոտրելով ռեկորդներ և մարդկային սահմաններ։ Նա դարձավ սպորտի լեգենդ, ոգեշնչող կերպար և արագության խորհրդանիշ։Նոր էպիզոդում պատմում ենք նրա անհավատալի ռեկորդների, կամքի դրսևորման բանաձևի և սպորտային հավերժության ձգտման մասին։

Ռոնալդո 19.04.2025

Ռոնալդո Նազարիո, կամ պարզապես՝ El Fenomeno. մի անուն, որ ֆուտբոլը վերածեց հրաշքի իր անհավանական արագությամբ, հմտություններով և գոլային բնազդով:Այս էպիզոդում բացահայտում ենք՝    ^ Ինչպես Ռոնալդոն դարձավ «Ֆենոմենո»  ^ Նրա հաղթանակները և վերածնունդը  ^ Ինչ ժառանգություն թողեց ֆուտբոլի պատմության մեջ

Միքայել Շումախեր 11.04.2025

Արագության իրական լեգենդ Միքայել Շումախերը դարձավ աշխարհի ամենահաջողակ և ամենահարգված մրցարշավորդներից մեկը՝ սահմանելով նոր չափանիշներ հաղթանակի, տեխնիկայի ու մտքի ուժի մեջ։ Նոր էպիզոդում պատմում ենք նրա կարիերայի ոսկե պահերի, ռեկորդային նվաճումների ու ֆորմուլա աշխարհում թողած անջնջելի հետքի մասին

Լեբրոն Ջեյմս 05.04.2025

Սպորտային արքա Լեբրոն Ջեյմսը գերազանցեց բոլոր սահմաններն իր ֆիզիկական կարողություններով, խաղային ինտելեկտով ու առաջնորդությամբ՝ դառնալով կենդանի լեգենդ։ Այս էպիզոդում վերլուծում ենք նրա երկար ու փառավոր կարիերան, բազմաթիվ ռեկորդները, հաջողությունները տարբեր ակումբներում և ազդեցությունը մարզական ու սոցիալական աշխարհում

Հենրիխ Մխիթարյան 29.03.2025

Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն գերել է միլիոնավոր երկրպագուների սրտերը, այլև ներկայացրել է Հայաստանը աշխարհի լավագույն ակումբներում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Բորուսիա», «Արսենալ», «Ռոմա», «Ինտեր»   Այս էպիզոդում վերլուծում ենք Մխիթարյանի անհավանական ճանապարհը, կարիերայի բարձունքները, փորձությունները և նրա թողած ժառանգությունը հայկական ֆուտբոլում։

Նովակ Ջոկովիչ 22.03.2025

Հանճարեղ, անկոտրում, և սպորտի սահմանները փոխող լեգենդ։ Նովակ Ջոկովիչը ոչ միայն նվաճեց մեծ սաղավարտները, այլև սահմանեց նոր չափանիշներ՝ դառնալով ժամանակակից թենիսի ամենամեծ չեմպիոններից մեկը։ Այս էպիզոդում քննարկում ենք նրա անհավանական կարիերան, ռեկորդները, մրցակցությունը Նադալի ու Ֆեդերերի հետ և ներդրումը թենիսում

Ռաֆայել Նադալ 15.03.2025

Իսպանացի լեգենդը՝ Ռաֆայել Նադալը, դարձավ թենիսի պատմության ամենամեծ մարտիկներից մեկը։ Նրա անհավանական դիմացկունությունը, երբեք չհանձնվելու բնավորությունն ու Ռոլան Գարոսում գերիշխանությունը հաստատեցին նրա տեղը սպորտի պատմության մեջ։ Այս էպիզոդում քննարկում ենք Նադալի կարիերայի կարևորագույն պահերը, նրա մրցակցությունը Ֆեդերերի ու Ջոկովիչի հետ, ինչպես նաև այն սկզբունքները, որոնք նրան դարձրին անկոտրում...

Մայքլ Ջորդան 07.03.2025

Չորրորդ էպիզոդում խոսում ենք բասկետբոլի ամենամեծ լեգենդի՝ Մայքլ Ջորդանի մասին!  Ինչպե՞ս նա փոխեց NBA-ն, ինչպե՞ս դարձավ վեցակի չեմպիոն ու ի՞նչ ժառանգություն թողեց սպորտում։

Կրիշտիանու Ռոնալդու 01.03.2025

Քչերն են մարմնավորում նվիրվածությունն այնպես, ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն ։ Այս էպիզոդում քննարկում ենք նրա ֆենոմենալ կարիերան՝ Մադեյրայից մինչև համաշխարհային ֆուտբոլի մեծությունների շարքը։ 🔹 Մտածելակերպը, որը նրան դարձրեց լավագույններից մեկը 🔹 Ակումբային և հավաքական մակարդակով ունեցած ազդեցությունը 🔹 Ռեկորդները, մրցակցությունները և անմոռանալի պահերը

Լիոնել Մեսսի 21.02.2025

Լեո Մեսսի՝ ֆուտբոլային հանճար, որը փոխեց խաղի պատմությունը։ Նրա ճանապարհը, հաղթանակները և ժառանգությունը՝ որպես անդադար առաջընթացի խորհրդանիշ։

Քոբի Բրայանթ 15.02.2025

Առաջին էպիզոդում խոսում ենք բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթի մասին՝ քննարկելով նրա անզիջում բնավորությունը, կարիերայի փառահեղ պահերը և ազդեցությունը խաղի վրա։ Հյուր՝ մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյան, որը կիսվում է իր հուշերով ու տպավորություններով։

Ouça o podcast Լեգենդի հետքը no Replaio

Rádio e podcasts em um só app - grátis e sem cadastro. Instale hoje e não perca o lançamento

Baixe no Google Play

O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos