Զառա Տոնիկյան

Երգխոսություն

Music HY ↓ 87 episódios

Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։ Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։

Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: podcasters.spotify.com

Autor

Զառա Տոնիկյան

Categoria

Music

Site do podcast

podcasters.spotify.com

Último episódio

3 de jul de 2026

Onde ouvir?

Podcasts no app Replaio Radio Em breve

Os podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts

Baixe no Google Play Instale grátis Android 5 mi+ downloads · nota 4,8 iOS em breve

Episódios

Էստրադա 07.06.2024

Այս էպիզոդում հայկական էստրադայի երեք ավագ ներկայացուցիչներ, որոնց ձայներով հնչել են շատերի մանկությունը հիթերը, լսելու են ժամանակակից հիթեր: Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի և Զարուհի Բաբայանի ականջակալներում հայ նոր ստեղծագործողների երգերն են։ Անդրադառնալով հայկական երաժշտության էվոլյուցիային՝ նրանք հետաքրքիր զուգահեռներ են անցկացնում իրենց երիտասարդության հիթերի, երաժշտական դրսևորումների և մ...

Հունիսի 1 01.06.2024

Այսօր տո՜ն է։ Մենք հավաքվում ենք նշելու երեխաների պաշտպանության օրը, օր, որը նվիրված է մեր մանուկների իրավունքների և բարեկեցության ճանաչմանը: Մեր այս էպիզոդը նվիրված է հենց նրանց։ Ստեֆանին, Միքայելը և Մանեն տոնել են իրենց օրը ոչ թե ժամանակակից մանկական երգերի ներքո, այլ երգխոսել են մեծերի մանկության երգերի մասին։ Եկեք երազենք այնպես, ինչպես նրանք։

Մարզիչներ 24.05.2024

Մարզասրահում ստեղծվող էներգիայով լի մթնոլորտի «մեղավորներից» են մարզասրահներում հնչող երգերը, որոնք ընտրվում են հենց մոտիվացնելու համար։ Իսկ պատկերացու՞մ եք այն մարդկանց էմոցիաները, ովքեր անդադար այդ երաժշտության ներքո աշխատում են։ Այս անգամ 3 մարզիչ՝ Լևոն Հովհաննիսյանը, Մանաշիդ Մեհրաբյանը և Էրիկ Երեմյանը, երգխոսելու են մարզասրահի պատերից և փլեյլիստից դուրս։

Իմ ռադիոյի մելոմաններ 18.05.2024

Իմ ռադիոյում մելոմանները շատ են, սակայն ամեն մեկն ունի իր յուրահատուկ վերաբերմունքը և ընկալումները երաժշտության նկատմամբ։ Այս անգամ հենց նրանք են բացահայտելու մի նոր լեզու։ Արփի Շահինյանը, Մելանի Սարգսյանը և Տիգրանը Գրիգորյանը երգխոսելու են այն երգերի մասին, որոնք նրանցից ոչ ոք նախկինում չի լսել:

Եվրատեսիլ 10.05.2024

Վերջերս բացահայտել եմ՝ որտեղ են երգխոսելու ամենաբազմազան մեղեդիները, մեկը մյուսից ինքնատիպ կատարումները և մշակութային դրսևորումները։ Եվրատեսիլ երգի մրցույթի մեղեդիները մեզ տաննում են իրական երաժշտական ճանապարհորդության: Այս էպիզոդում մենք հարմար կտեղավորվենք Եվրատեսիլի «սրտում»` հիշելով նախորդ դարի դիվաներին, հասնելով մինչև մեր օրեր: Եվրատեսիլ շոուի երկրպագուներ Հովիկ Վանյանը, Լուսինե Հարությունյա...

Երիտասարդ հեղինակ-կատարողներ 04.05.2024

Երգի բառերը ներկայացնում են ոչ միայն երգը, այլ նաև կատարողին։ Տարբեր ժամանակներում եղել են ստեղծագործողներ, որոնց երգերը ոչ միայն երաժշտության, այլև խոսքերի մասին են։ Մերօրյա հեղինակ-կատարողներ Լիլիթ Օսիպյանը՝ Դլիթը, Ավելուկի Զառա Կրոյանը և Սևագիր խմբի վոկալիստ Էմ Կալուխյանը լսելու են ավագ սերնդի կատարումներ, որտեղ բովանդակությունը վստահաբար մեծ նշանակություն ունի։

X Սերունդ 19.04.2024

«Մեր ժամանակ նման երգեր չկային»,- հաճախ ասում են մեծերը՝ լսելով ժամանակակից մեղեդիներ։ Մեզ համար էլ պարզ չէ, թե ինչն է փոփոխվել երաժշտության մեջ տարիների ընթացքում։ Դա պարզելու համար X սերնդի ներկայացուցիչներ Աննա Վարդապետյանը, Քրիստինե Զանազանյանը և Աննա Գրիգորյանը երգխոսել են Z սերնդի երգերի մասին։

Դիջեյներ 12.04.2024

Ուրբաթ երեկո է, հավանաբար որոշել ես գնալ պարելու ու ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու, բայց օրվա տրամադրությունը կախված է լավ երաժշտությունից։ Դիջեյները երաժշտության գիտակներ են, ովքեր իրար են խառնում երգերն ու ստեղծում հիանալի երեկոներ: Իրենք ամեն ինչ գիտեն, բայց միշտ չէ, որ մենք իմանում ենք նրանց կարծիքը երգերի մասին: Վահե Ապերջանյանը՝ Արնի ռոքը, Համլետ Վանյանը՝ Ջոկեյը, և Գևորգ Մարգարյանը՝ Գ...

Դեռահասներ 05.04.2024

Դու՞ք էլ եք մտածում, որ Վալերի Լեոնտևին բոլորը գիտեն, երգերը հաստատ լսել են։ Ես էլ էի այդպես կարծում։ Սակայն ասում են՝ սերունդների տարբերությունն ազդում է երաժշտական ճաշակի և ընկալման վրա։ Դա ստուգելու համար երեք դեռահասների՝ Արաքսիային, Տիգրանին և Անգելինային առաջարկել եմ լսել իմ մանկության կամ ծնողներիս երիտասարդության երգերը։ Եկեք լսենք՝ ինչպես են ժամանանակից դեռահասները ընկալում նախորդ դարաշրջ...

Ռոք արտիստներ 30.03.2024

Մեր փլեյլիստները կազվում են ըստ ժանրերի կամ երաժշտական ​​դոգմաների. իսկ ի՞նչ, եթե երգեր ստեղծողները նոտաների նոր դասավորություն գտնում են այլ երաժշտական ժանրեր փորփրելով։ Ռոքն այս անգամ միաձուլվել է փոփին։ Ռոք ժանրի կատարողներ Վարդգես Հովեյանը, Արթուր Աթայանն ու Գոռ Թադևոսյանը դուրս են եկել իրենց փլեյլիստերից և երգխոսում են ժամանակակից փոփ կատարումների մասին:

Օպերայի և բալետի արտիստներ 23.03.2024

Դասական ոլորտում ստեղծագործելը ենթադրում է անդադար լսել դասական երաժշտություն։ Բայց մի՞թե օպերայի և բալետի բեմից հանդես եկող արտիստները՝ Ռազմիկ Մարուքյանը, Լուսինե Մակարյանը և Խաչիկ Բեկյանը, բեմից դուրս այլ երգեր չեն լսում։ Նրանց առաջակել եմ լսել հիփհոփյան երեք տարբեր մոտեցումներով երգեր։ 

Բլոգերներ 16.03.2024

Բլոգերների կյանքի, ապրելակերպի ու առօրյայի մասին երբեմն ավելի շատ բան ենք իմանում, քան, օրինակ, նրանց երաժշտական ճաշակի։ Այս «խիստ անձնական» ոլորտ էլ հենց ներխուժել է «Երգխոսության» այս էպիզոդը։ Միշել Ղայթանջյանը, Նինա Տիտանյանն ու Քրիստինե Բունիաթյանը լսել են երեք երգ՝ մեր օրերում ստեղծվող նոր երգեր և նախորդ դարաշրջանի հանրահայտ հիթեր։ Գուցե դու էլ հետևես նրանց օրինակին ու ավելացնես այս երգերը քո...

Ouça o podcast Երգխոսություն no Replaio

Rádio e podcasts em um só app - grátis e sem cadastro. Instale hoje e não perca o lançamento

Baixe no Google Play

O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos