Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Não deixe de visitar o site do podcast e apoiar quem o produz: podcasters.spotify.com
Autor
Armenpress State News Agency
Categoria
Site do podcast
Último episódio
28 de set de 2026
Onde ouvir?
Podcasts no app Replaio Radio Em breveOs podcasts estão chegando ao app. Instale agora e seja o primeiro a descobrir um jeito totalmente novo de curtir podcasts
Episódios
Podcast.ՀՀ օրենսդրությամբ էլեկտրոնային առևտրի ոլորտը լիարժեք կարգավորված չէ. Մրցակցության հանձնաժողովը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները 07.03.2023 9:58
Վերջին տարիներին շատ արագ տեմպերով մեծացել է էլեկտրոնային եղանակով առևտուր իրականացնող քաղաքացիների թիվը: Ելնելով ոլորտի արագ զարգացման տեմպերից՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իր ուսումնասիրությունների շրջանակում է ընդգրկել նաև այս ոլորտը: «Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք էլեկտրոնային առևտրի ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրակ...
Podcast. Դրամատիկական թատրոնը շարունակելու է հանդիսատեսին մատուցել անսպասելին. Գրիգոր Խաչատրյան 22.02.2023 20:38
Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջիկայում հանդես կգա նոր ներկայացումներով: Կլինեն և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործությունների բեմադրություններ, որոնցում զբաղված կլինեն ինչպես երիտասարդները, այնպես էլ հասուն ու վաստակավոր դերասաններն ու դերասանուհիները: «Արմենպրես պոդքաստ»- ի շրջանակում ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը, որը վերջերս է ստանձնել թատրոնի գլխավոր ռեժիսորի պարտականու...
Podcast.Մանկական կաթնախառնուրդների շուկան ունի միջին կենտրոնացվածություն. Մրցակցության հանձնաժողովը ներկայացեց ուսումնասիրության արդյունքները 21.02.2023 13:27
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին ուսումնասիրել է հինգ կարևոր նշանակություն ունեցող շուկաներ՝ բեռնափոխադրումների, մանկական կերերի, բուսական յուղերի (արևածաղկի կամ եգիպտացորենի ձեթ), էլեկտրոնային առևտրի և աջակցող միջոցների: «Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք մանկական կերերի շուկայում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականաց...
Podcast-Հարց բժշկին. Ծխելը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել ընդհուպ մինչև անպտղության 20.02.2023 8:52
Առհասարակ ծխախոտը վնասակար է, դրա օգտագործումը կարող է ազդել առողջության վրա և առաջացնել մի շարք խնդիրներ: Ծխախոտի վնասակար ազդեցություններից մեկն էլ հավանականությունն է, որ դա կարող է տղամարդկանց մոտ ընդհուպ մինչև անպտղության հանգեցնել: Տղամարդու անպտղության ժամանակ սերմնահեղուկում լեյկոցիտների բարձրացումը կարող է պայմանավորված լինել ծխելով: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հ...
Podcast.Աջակցող միջոցների ոլորտում կա կարգավորման անհրաժեշտություն. Մրցակցության հանձնաժողովը ներկայացեց ուսումնասիրության արդյունքները 14.02.2023 18:39
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականի հունվարից 2022 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է հինգ կարևոր նշանակություն ունեցող շուկաներ՝ բեռնափոխադրումների, մանկական կերերի, բուսական յուղերի (արևածաղկի կամ եգիպտացորենի ձեթ), էլեկտրոնային առևտրի և աջակցող միջոցների: «Արմենպրես» -ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալու ենք աջակցող միջոցների՝ հատկապես պրոթեզների...
Podcast․ Տյառնընդառաջ՝ Տրնդեզ 13.02.2023 8:08
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Տյառընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ «Արմենպրես»-ի պոդքաստի շրջանակում տոնի խորհուրդն ու արարողակարգը մեզ կներկայացնի Արարատյան Հայրապետա...
Podcast-Հարց բժշկին. ըստ մասնագետի սուրճը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր չափի մեջ օգտագործելը կոգնի խուսափել լիարդի քաղցկեղից 13.02.2023 15:36
Մարդկանց մեջ շատ է տարածված այս կամ այն մթերքների կիրառության բազմաթիվ տարբերակները բժշկական տեսակետից, հատկապես՝ մարսողության: Բայց ինչքանո՞վ են այդ մթերքները նպաստում տվյալ խնդիրների լուծմանը և առհասարակ ինչ ազդեցություն ունեն դրանց կիրառումը ստամոքս-աղիքային համակարգի և առհասարակ օրգանիզմի վրա: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Աստղիկ...
Podcast-Հարց բժշկին. Մաշկի վրա անհանգստացնող փոփոխություն նկատելու դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի 07.02.2023 29:58
Մաշկային հիվանդությունների առաջացման պատճառները շատ են։ Դրանք կարող են լինել և՛ արտաքին գործոնների, շրջակա միջավայրի տրավմատիկ ազդեցությունը, և՛ ներքին, իմունային և էնդոկրին համակարգերի խանգարումները: Ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներն ու մի շարք այլ խնդիրներ ևս ազդում են մաշկի վրա: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մաշկաբան Հովհաննես...
Podcast. Հայ առաքելական եկեղեցին նշում է բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը. այսօր երիտասարդների օրհնության օրն է 04.02.2023 8:59
Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով՝ սիրո բարեխոս Ս․Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի նշում ենք փետրվարի 4-ին: Այս օրը հռչակված է նաև որպես երիտասարդների օրհնության օր։ Օրվա խորհրդի շուրջ «Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում զրուցելու ենք Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ։
Podcast-Հարց բժշկին. Առողջ սնվելու սովորությունները պետք է ձևավորվեն մանկական տարիքից 30.01.2023 35:19
Առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, ճիշտ սննդակարգ, այս և նման այլ թեմաների մասին տեղեկատվության, խորհուրդների պակաս համացանցում չի զգացվում: Մասնագետներն ու իրենց մասնագետ համարողները, թեման ուսումնասիրածներն ու թեմայից հեռու տարբեր մարդիկ առաջարկներ են անում, խորհուրդներ տալիս, սննդակարգեր ներկայացնում: Ինչպե՞ս այս խառնաշփոթ դարձած տեղեկատվական հոսքի մեջ ճիշտ կողմնորոշվել, ո՞րն է ճիշտ սնվելու...
Արմենպրես-Podcast Հայաստանում երբեք այնքան թարգմանական գրականություն չի տպագրվել, որքան վերջին 20 տարում 26.01.2023 30:44
Հատկապես վերջին տարիներին Հայաստանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն անխոս մեծացել է: Այդ են փաստում գրախանութներում ներկայացված բազմազան ու բազմաբովանդակ գրականությունն ու վաճառվող գրքերի քանակը: Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է՝ այդ գործում մեծ ներդրում ունեն գրահրատարակիչները: «Արմենպրես պոդքաստ»-ի շրջանա...
Podcast-Հարց բժշկին. Ցանկացած բորբոքում, վիրուս և ինֆեկցիա կարող է հանգեցնել խանգարումների մակարդելիության համակարգում 23.01.2023 15:49
Թրոմբոֆիլիա՝ արյան խտություն, թրոմբոզի առաջացման վտանգ, բարձր խտություն հղիության ընթացքում: Այս խնդիրները բավական տարածված են և պահանջում են լուրջ և հետևողական ուշադրություն՝ բժշկի և բուժառուի կողմից: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Հեմոֆիլիայի և Թրոմբոֆիլիայի կենտրոնի ղեկավար Հեղինե Խաչ...
Podcast-Sport. Էդուարդ Քալանթարյանը` Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզչի մասին 18.01.2023 13:59
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի, որը նախկինում աշխատել է Ուկրաինայի ընտրանու և գրեթե բոլոր տարիքային հավաքականների հետ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանի հետ զրույցում խոսել ենք ընտրանու նորանշանակ մասնագետի, նրա ֆուտբոլային փիլիսոփայության, Հայաստանի հավաքականում նրա շանսերի մասին:
Podcast-Հարց բժշկին. Երեխաներին վիրուսներից պաշտպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հետևել սննդին և հագցնել եղանակին համահունչ 16.01.2023 36:20
Ի՞նչ անել սեզոնային վիրուսների ժամանակ։ Ջերմիջեցնողներ, հազի դեղեր , հակաբիոտիկներ ու տնային մեթոդներ՝ կանոններ ու մի շարք «չի-կարելիներ»։ Քանի՞ օր կարող են տևել հարբուխն ու վիրուսը։ Ինչպե՞ս կազմակերպել երեխայի սնունդն ու լողանալը հիվանդ ժամանակ։ Վիտամիններ և հավելումներ. արդյունավե՞տ են արդյոք։ «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության գլխ...
Podcast. Պոլսահայ երգչուհի Սիբիլը Թուրքիայում հանդես կգա լայնամասշտաբ համերգային ծրագրով 06.01.2023 16:06
Պոլսահայ երգչուհի Սիբիլը հաճախ է այցելում Հայաստան՝ չկորցնելով կապը հայրենիքի հետ։ Տարբեր առիթներով երգչուհին հանդես է գալիս համերգներով, երկրպագուներին է ներկայացնում իր նոր երգերը, տեսահոլովակները: 2023-ին Սիբիլը կրկին Հայաստանում է: «Արմենպրես Podcast»-ի շրջանակում փորձել ենք մանրամասներ պարզել նրա այցի, ստեղծագործական կյանքի ու առաջիկա ծրագրերի մասին: Հայաստանում Սիբիլն աշխատում է նոր եր...
Podcast. Սուրբ Ծննդյան օրը սկիզբն է գիտակցելու՝ այն, ինչն անհնար է մարդկանց համար, հնարավոր է Աստծո համար 06.01.2023 22:59
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը, որը Հիսուսի Ծննդյան և Մկրտության հիշատակումն է: Նույն օրը նշվող մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը», և Սուրբ Հոգին աղավնակերպ ի...
Podcast-Հարց բժշկին. Որն է մաշկի ճիշտ խնամքի ընտրության հիմնական սկզբունքը. պարզաբանում է մասնագետը 26.12.2022 12:09
Եղանակի փոփոխության հետ փոխվում է նաև մեր մաշկը, տարբեր մարդկանց մոտ մաշկի տեսակները տարբեր են, այդ իսկ պատճառով ցանկացած մաշկ պահանջում է առանձնահատուկ խնամք և ուշադրություն: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին շեշտեց բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Կարինե Տեր-Գրիգորյանը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է մաշկը խնամել եղանակին համապատասխան:...
Podcast-Sport. Ամփոփելով Մունդիալ-2022-ը 20.12.2022 11:27
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն արդեն պատմություն է: Ֆուտբոլային աշխարհը նոր չեմպիոն ունի: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն էր: Վերջինիսի հետ ամփոփել ենք Մունդիալ-2022-ը, խոսել առաջնության բացահայտումներից ու տապալված հավաքականներից:
Podcast-Հարց բժշկին. Հայաստանում պատվաստումների շնորհիվ երկար ժամանակ է՝ չեն գրանցվում մի շարք ծանր հիվանդություններ 19.12.2022 14:06
Հայաստանում այս պահին պատվաստումներով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների առումով ստեղծվել է շատ բարենպաստ իրավիճակ: Երկար ժամանակ է՝ Հայաստանում չեն գրանցվում այնպիսի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են՝ պոլիոմելիտը, դիֆտերիան, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը. և սա պատվաստումների շնորհիվ է: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկմա...
Podcast-Sport. Վարդան Մինասյանը` աշխարհի առաջնության անցած և գալիք խաղերի մասին 16.12.2022 14:19
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է եզրագծին և հաշված ժամեր անց Մունդիալ-2022-ում հայտնի կդառնա աշխարհի նոր չեմպիոնը կամ հինը կպահպանի գործող տիտղոսը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ, հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն մասնագետներից Վարդան Մինասյանն է:
Podcast-Հարց բժշկին. Քունը առողջության համար շատ կարևոր բնական, «անվճար» ռեսուրս է, որը պետք է օգտագործել 12.12.2022 27:57
Մեր օրերում քնի խանգարումը դարձել է տարածված ու լուրջ խնդիր: Միջազգային տվյալներով աշխարհում քնի լուրջ խնդիրներ ունեցողների թիվը հասնում է մոտ 20 տոկոսի: Խնդիրը բավականին տարածված է նաև Հայաստանում, ինչը մեծ մասամբ առաջանում է քնի հիգիենային քիչ հետևելու հետևանքով: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին շեշտեց ՀՀ Առողջապահության նախարարության նյարդա...
Podcast - Հարց բժշկին. գինեկոլոգիական խնդիրները բավականին կառավարելի են և ճիշտ ժամանակին դիմելու դեպքում լիարժեք բուժվում են 21.11.2022 24:13
Գինեկոլոգիական խնդիրների թիվը մեր օրերում գնալով ավելանում է, ինչը կապված է նաև ախտորոշիչ մեթոդների զարգացման հետ: Սակայն հատկանշական է, որ հիմնականում այդ խնդիրները բուժելի են և ճիշտ ժամանակին դիմելու պարագայում՝ կանայք կարող են լիովին բուժվել և ապրել լիարժեք: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին շեշտեց Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօր...
Podcast-Հարց բժշկին. ժամանակին հայտնաբերելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու դեպքում քաղցկեղը լիովին բուժվում է 14.11.2022 9:01
Օնկոուրոլոգիան իր մեջ ներառում է երիկամներում, միզատար ուղիներում և տղամարդկանց սեռական օրգաններում առաջացող հիվանդությունները: Օնկոուրոլոգիական խնդիրները գրեթե բոլոր տարիքային խմբերում էլ հանդիպում են, սակայն ավելի հաճախ՝ միջին և առավել բարձր տարիքի խմբերում: «Արմենպրես»-ը «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանությ...
Podcast. Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը՝ մշակույթի, լեզվի պահպանման օղակ. խմբագիր Գոչունյանը մանրամասներ է ներկայացնում 11.11.2022 33:32
Ավելի քան հարյուր տարի Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը մշակութային, հասարակական, քաղաքական և այլ հոդվածներով, գրքերի հրատարակմամբ պահպանում է հայոց լեզուն, հայի դեմքն ու դիմագիծը: Օրաթերթը, որը դարձել է հայալեզու ընթերցողի մտերիմ բարեկամը, դիմագրավում է ժամանակի մարտահրավերներին՝ լույս տեսնելով ոչ միայն տպագիր տարբերակով, այլև՝ առցանց. ունեն կայքէջ, նյութերը հասանելի են «Ֆեյսբուք...
Podcast-Հարց բժշկին. եղանակին համահունչ չհագնվելը կարող է նպաստել սուր շնչառական վարակների արագ տարածմանը. մասնագետ 07.11.2022 10:24
Եղանակային փոփոխության շրջանը սուր շնչառական վիրուսների ակտիվացման կամ բռնկման համար կարելի է համարել ամենաբարենպաստ շրջան: Սուր շնչառական հիվանդությունների բռնկմանը կարող են նպաստել նաև եղանակային պայմաններին ոչ համապատասխան հագնվելը, հիգիենային չհետևելը և վիտամիններ պարունակող սնունդ, բանջարեղեն և մրգեր քիչ օգտագործելը: «Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Առողջապահության ն...
Podcasts parecidos
O Replaio não é o publicador dos podcasts; os nomes dos programas, as capas e o áudio pertencem aos seus autores e são distribuídos por feeds RSS públicos