Newmag
Ultraviolet
Renowned writer and literary critic Violet Grigoryan openly discusses essential topics in art and literature on her podcast—always sincere, bold, and straightforward. Հայտնի գրող և գրաքննադատ Վիոլետ Գրիգորյանն իր հեղինակային փոդքասթում բացահայտ ու անկաշկանդ խոսում է արվեստի և գրականության կարևորագույն հարցերի շուրջ։ Ինչպես միշտ՝ անմիջական, համարձակ ու առանց ավելորդ ձևականությունների։
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
«Մենք ենք մեր սարերը»՝ կամուրջ դեպի հետմոդեռն ինքնավարության նախագծեր / “We Are Our Mountains”: Bridging Hrant Matevosyan’s Vision and Post-modern Autonomy 15.09.2025 15:59
Այս փոդքասթում Վիոլետ Գրիգորյանը խոսում է «Մենք ենք մեր սարերը» վիպակի ու ֆիլմի քաղաքական ենթատեքստային տարբերությունների մասին: Արժևորում է Հրանտ Մաթևոսյանի այդ գործը որպես համայնքային ինքնավարության տեսլական, որը կապում է պատմական ինքնագիտակցությունը ժամանակակից քաղաքական տեսությունների ու պրակտիկաների հետ։ ----------------------- In this episode, poet and critic Violet Grigoryan examines the po...
Պոեզիա և քաղաքականություն / Poetry and Politics 28.08.2025 24:34
Այս փոդքասթում Վիոլետ Գրիգորյանը երկու բանաստեղծությունների զուգադրմամբ բացահայտում է, թե ինչպես քաղաքական նպատակներով ու խոսքի հատկանիշներից մեկը խարանելով՝ փորձ է արվում վարկաբեկել իշխանության ամենայն ընդդիմախոսություն։ Ներկայացնում է նաև ռացիոնալ և զգայական կոչվող հատկանիշների հակադրման պայմանականությունը: ------------ In this podcast, Violet Grigoryan examines the intersection of literature an...
Ֆրանսիական օլիմպիական. Փարիզյան խաղե՞ր, թե՞ Տափակ Օլիմպոս / French Olympics: Paris Games or Flat Olympus? 06.08.2025 19:10
Ի մի բերելով ֆրանսիական օլիմպիականի բացման մասին հայաստանյան և եվրոպական տարբեր արձագանքներ Վիոլետ Գրիգորյանը այս փոդքասթում ներկայացնում է, թե ինչպես Հայաստանում «առաջադիմական» դիրքավորման անունից իրականում փակվում է լուրջ ու խորքային քննարկումների դուռը` կանխավ պիտակավորելով նորլիբերալ մենյուից տարբերվող ամենայն ինչ: ---------------------------------- In this podcast, Violet Grigoryan brings tog...
Ինքնարտահայտո՞ւմ, թե՞ արվեստ / Self-Expression or Art? 23.07.2025 10:10
Այս փոդքասթում Վիոլետ Գրիգորյանը ներկայացնում է գրական գործի տեսակ` հակադրելով «ինքնարտահայտում» բառով արդարացվող գրավոր արտադրանքը բարձրարժեք բանաստեղծությանը: Խոսում է այն մասին, թե ինչու պիտի տարբերել ինքնազեղումը այն բանաստեղծություններից, որտեղ «զոհաբերվում» է անձնական «ես»-ը հանուն իրական արվեստի: -------------------------------------- In this podcast, Violet Grigoryan presents a type of lit...
Սերը` տղամարդու և կնոջ գրչածայրին / Love: At the Tip of a Man’s and a Woman’s Pen 08.07.2025 10:35
Վիոլետ Գրիգորյանը, շարունակելով նախորդ փոդքասթի թեման, անդրադառնում է սիրո մասին տղամարդու և կնոջ հեղինակած բանաստեղծությունների տարբերություններին: Արծարծում է տղամարդու լեզու ստեղծելու և կնոջ «համրանալու» թեման՝ դիտարկելով դրանք հեղինակային ակնկալիքների և հավակնությունների պրիզմայով: Ներկայացնում է նաև ֆանտազիայի կառույցը ըստ Ժիժեկի, որի լույսի ներքո էլ մեկնաբանում է այդ բանաստեղծությունների յու...
Դադաիստական ամենահայտնի բանաստեղծությունը` հայերեն / The Most Renowned Dadaist Poem in Armenian 25.06.2025 13:22
Այս անգամ Վիոլետ Գրիգորյանը ներկայացնում է դադաիստական ամենահայտնի բանաստեղծությունը և դրա մեզանում դեռ անհայտ հայերեն թարգմանությունը: Ծանոթացնում է հեղինակի հետ և պատմում դադաիզմի մասին հրամցնելով նաև դրա, և, առհասարակ, մոդեռնիստական ստեղծագործությունների հալածանքների պատմությունը ամբողջատիրական ռեժիմներում: ----------------------------- In this issue, Violet Grigoryan presents the Armenian tran...
Ո՞ւմ սպանեցին կրակոցները Բրոդվեյում / Who Was Killed by the Bullets on Broadway? 11.06.2025 16:40
Այս փոդքաթում Վիոլետ Գրիգորյանը խոսում է Վուդի Ալենի «Կրակոցներ Բրոդվեյում» ֆիլմի մասին արծարծելով «ո՞վ է իսկական արվեստագետը» հարցը: Հեղինակը հնչեղությունը կարևորում է մի հասարակության մեջ, որտեղ մի կողմից իներցիայի ուժով շարունակում է իշխել ամբողջատիրական գաղափարախոսությամբ սնված միակ ճշմարտության ձայնարկուի կերպարը, մյուս կողմից ռոմանտիզացված բոհեմիկ խենթի: Իսկ հարցին Վուդի Ալենի տված «պատասխա...
Հայ գրականության «հիպերռեալիզմը» / The «Hyperrealism» of Armenian Literature 27.05.2025 16:56
Խոսելով Մարինե Պետրոսյանի և Արմեն Շեկոյանի ստեղծագործությունների մասին` Վիոլետ Գրիգորյանն այս թողարկմանը բացում է իրականության և հորինվածքի սահմանների թեման: Ներկայացնում է, թե ինչպես «իրականության» և գեղարվեստական իրականության սահմանների լղոզման ու խախտման միջոցով, «իրականության» նոսրացման, խտացման կամ չափազանցման շնորհիվ այս երկու հեղինակները կերտում են մի իրականություն, որն ավելի իրական է, քան...
Կարծիքի տեռոր և լիբերալ նարցիսիզմ / The Terror of Opinion and the Narcissism of Liberalism 13.05.2025 13:11
Այս փոդքասթում Վիոլետ Գրիգորյանը անդրադառնում է բանաստեղծ Մարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան մի տեքստի շուրջ ծավալված քննարկումներին։ Այդ քննարկումները առիթ են տվել նրան հարցի տակ դնելու «կարծիք հայտնելու իրավունքի» ընկալումները Հայաստանում, որ տարբեր շահարկումներով մի կողմից արժեզրկում են հենց կարծիք ասածը, մյուս կողմից՝ միակողմանի հովանավորում զուտ համախոհ, համաշահերի «խոսքի ազատությունը»՝ ընդդիմախո...
Հայ գրականության «էվրիկան» Գերմանիայում / The "Eureka" Moment for Armenian Literature in Germany 29.04.2025 18:44
Վիոլետ Գրիգորյանը պատմում է Գերմանիայի Էդենկոբեն քաղաքի «Հարևանների պոեզիան» գրական ծրագրի մասին, որին մասնակցել է նաև հեղինակը 2024 թ․ հունիսին։ Ներկայացնում է Կարեն Ղարսլյանի «Աշխատաֆոբիա» բանաստեղծության պերֆորմանսը և հարցադրումներ անում, թե ինչպես ենք մենք «թարգմանում» ինքներս մեզ՝ հանուն հասկացվելու։ Հանուն հասկացվելու և գնահատվելու այդ ճիգը որքա՞ն է օգնում և որքա՞ն վնասում հենց արվեստի գոր...
Որտեղից հայտնվեց «Իրական Հայաստանը» / Where did the "Real Armenia" come from? 15.04.2025 14:19
Վիոլետ Գրիգորյանը քննության է առնում «իրական Հայաստանի» կոնցեպցիայի արմատները, պատմական Հայաստանի հետ հակադրության միտումներն ու անդրադարձները հայ գրականության տարբեր գործերում։ Քաղաքական զինվորագրման կամ ներքին թելանդրանքի պատճառով հաճախ գրողները փորձել են իրենց ստեղծագործություններում ներարկել կուսակցական ուղենշերը՝ դրանք առավել հանրամատչելի ու ազդեցիկ դարձնելու գեղարվեստական արտահայտչամիջոցնե...
Իմ ընկեր պոետ Աշոտը / My friend poet Ashot 01.04.2025 14:15
Վիոլետ Գրիգորյանը բացում է հայ բանաստեղծական յուրօրինակ էջ՝ ներկայացնելով բանաստեղծև գրող Աշոտ Խաչատրյանի բազմաշերտ գրական աշխարհը։ Ինչպիսի՞ն էր մարդը բանաստեղծության հետևում, ի՞նչ պատմություններ են թաքնված նրա տողերիմիջև։ Անձնական հուշերի, անտիպ պատմությունների և մտերիմ ընկերների վկայությունների միջոցով՝Վիոլետը վերակենդանացնում է գրողի կերպարը։ Հանգավորված քառյակներից մինչև ազատ ոճիպոետիկա՝ բացահ...
Աղունի կերպարը կինոյում և բեմին / The character of Aghun in film and on stage 18.03.2025 17:19
Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևը» վեպում հայ կնոջ երկու կերպարներ են, որոնք արմատապես տարբեր կերպ են ներկայացվել համանուն ֆիլմում և թատերական ներկայացման մեջ։ Աղունի որ կերպարն էր հեղինակին ավելի հոգեհարազատ, ինչպես էին տեսնում Աղունին ֆիլմի և ներկայացման ռեժիսորները։ Բացառիկ մանրամասներ ֆիլմի ռեժիսորի և հեղինակի կոնֆլիկտից, ֆիլմի ճակատագրից և հանդիսատեսի արձագանքներից։ Hrant Matevosyan's novel &...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.