Արմինե Դանիելյան

ԹատրON

Arts HY ↓ 149 episodes

Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։

Author

Արմինե Դանիելյան

Category

Arts

Podcast website

imradio.am

Latest episode

Jul 10, 2026

Where to listen?

Podcasts in the app Replaio Radio Coming soon

Podcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts

Get it on Google Play Install for free Android 5M+ downloads · 4.8 rating iOS soon

Episodes

ԹատրON | «Դռնփակ» 19.05.2025

Գայանե Կարապետյանը ներկայացումը բեմադրել է՝ նկուղային տարածքում, որը կեղտոտ է, խոնավ և փոշոտ, ընդգծելով պիեսի մռայլ և ճնշող մթնոլորտը։ Կերպարները չորսն են՝  Գարսենը, Էսթելը, Ինեսը և միջանցքի հսկիչը։ Վերջինիս կերպարը մարմնավորող Արսենը ներկայացումից առաջ շրջում է, խոսում հանդիսատեսի հետ. սկզբում դժվար է կռահել, որ նա դերակատարներից մեկն է։ Այնուհետև հերթով բոլորին ուղեկցում է դեպի նկուղ։ 

ԹատրON | «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի». Էնկի ստվերների թատրոն 12.05.2025

«Էնկի» ստվերների թատրոնը հիշեցնում է, որ հին արվեստը կարող է շատ արդիական ու հետաքրքիր լինել, երբ այն մատուցվում է սիրով, ստեղծագործաբար ու նոր ձևերով։ «Հայկ և Բել» ներկայացումը հաջողությամբ համադրում է մեր առասպելները ժամանակակից լուծումներով՝ գրավելով և՛ երեխաներին, և՛ մեծերին։

ԹատրON | «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը» մոնոներկայացում. Արման Մաթևոսյան 03.05.2025

«Ծաղիկներ Էլջերնոնի համար» ստեղծագործությունը դերասանի համար բացում է մեծ հնարավորություն՝ ցուցադրելու իր ողջ խաղային ներուժը։ Սակայն վտանգ կա՝ չհաջողելու։ Արման Մաթևոսյանի Չառլին միաժամանակ առաջացնում է խղճահարություն, անարդարության զգացում ու հիացմունք՝ շնորհիվ դիմախաղի և բեմական շարժման, դերասանական վարպետության։ Դերակատար Արման Մաթևոսյանն այս տարվա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխութ...

ԹատրON | «Բուկովսկի». Երևանի Ազգային Տիկնիկային թատրոն 25.04.2025

Ամիսներ առաջ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային թատրոնում դիտել էի «Բուկովսկի» ներկայացումը։ Տպավորիչ էր` ինչպես էր ստեղծագործական կազմը մոտ 45 րոպեում ներկայացրել Գերմանիայում ծնված ամերիկացի բանաստեղծ, վիպագիր Հենրի Բուկովսկու կյանքի պատմությունը։ 

ԹատրON | «Մարդիկ». ԵԹԿՊԻ Էքսպերիմենտալ թատրոն 21.04.2025

Ապրիլի 15-ին Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում արտասովոր եռուզեռ էր։ Վերաբացվում էր ուսանողական թատրոնը՝ նոր անունով՝ Ուսանողական Էքսպերիմենտալ թատրոն ։ Բուհի միջանցքներում ուսանողներն ու հյուրերը ոգևորված շնորհավորում էին միմյանց, անհամբեր շտապում դեպի դահլիճ. բոլորը եկել էին դիտելու նոր թատերական հնչեղություն ստացած «Մարդիկ» ներկայացումը։ Բեմում՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոցի առաջին կու...

ԹատրON | «Վայրի երեխան». Գյումրու Երիտասարդական թատերախումբ 11.04.2025

«Վայրի երեխան» բարձրաձայնում է չհասկացվածության, անտեսվածության և համակարգային անարդարության թեմաները։ Սելին Դելբեքի այս պիեսն արդիական շեշտադրումներով ուսումնասիրում է անհատի և հասարակության բարդ փոխհարաբերությունները։ Նախորդ տարի ներկայացումը ցուցադրվել էր Գյումրիի «Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում»։

ԹատրON | «Սէր վանդակում». Էութեան թատրոն 31.03.2025

Դժվար է ամեն ինչ զրոյից սկսել, բայց, երբ ստեղծագործելու ցանկությունը մեծ է պատճառաբանությունները մի կողմ են դրվում. խոսքը դառնում է գործ։ Մի քանի ստեղծագործողներ չորս տարի առաջ հավաքվեցին, քննարկեցին ու սկսեցին աշխատել։ Այս անգամ պատմելու եմ «Էութեան» թատրոնի մասին։

ԹատրON | «Համլետ». Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն 24.03.2025

🎭 «Համլետի» բազմաթիվ բեմադրություններ եմ դիտել՝ միմյանցից շատ տարբեր, զարմացնող,  երբեմն՝ անհարկի փոփոխությունների ենթարկած։ Իմ ու, կարծում եմ, շատերի սիրելի ստեղծագործությունն է։ Դա է պատճառը, որ երբ որևէ ռեժիսոր անդրադառնում է պիեսին, անպայման դիտում եմ. հետաքրքիր է՝ ինչպես են ներկայացնում բոլոր ժամանակների լավագույն մտածող-կերպարին։ Այս անգամ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնո...

ԹատրON | «Սասունցի Դավիթ» մոնոներկայացում. Արմեն Քուշկյան 17.03.2025

2024 թվականին «Արմմոնո Plus»-ը մեկնարկեց նոյեմբերի 29-ին՝ Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ 🎭 50 րոպե տևող ներկայացման ընթացքում Արմեն Քուշկյանը մարմնավորում է տասից ավելի կերպար՝ յուրաքանչյուրը՝ իր բնավորությամբ, շարժուձևով, էներգետիկայով։ Ակնթարթային կերպարանափոխությունները մեծ վարպետություն են պահանջում, և եթե որոշ կերպարներ այնքան էլ շոշափելի չեն, դա ամբողջությամբ արդարացված է...

ԹատրON | «Արևի մարդիկ». Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն 08.03.2025

Մարդն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստ պետք է լինի անընդհատ փոփոխությունների։ Օր օրի զարգացող աշխարհում՝ ամեն բան այնքան արագ է տեղի ունենում, որ երբեմն չենք հասցնում դադար վերցնել, հասկանալու համար՝ ով ենք, որտեղից ենք գալիս և ուր ենք շտապում։ Իսկ գուցե, պետք էլ չէ՞ մտածել. կյանքն անցնում է. ապրել է պետք։  Հունվարի 30-ին և 31-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ուն...

ԹատրON | «Ես անուն չունեմ». Կամերային թատրոն 02.03.2025

2024 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանի Կամերային թատրոնում առաջնախաղ էր՝ «Ես անուն չունեմ»։ Այն Սոնա Վանի բանաստեղծությունների ժողովածուներից մեկի վերնագիրն է: Կամերային թատրոնում մթնոլորտը միշտ յուրահատուկ է։ Դահլիճ մտնելուց առաջ կարող եք վերցնել կարմիր կամ սպիտակ գինի և զբաղեցնել ձեր տեղը։ Բեմի վրա է նստում հանդիսատեսը,  կլոր սեղանների շուրջ։

ԹատրON | «Կարոտ». «Երվանդ Ղազանչյան» թատերասրահ 23.02.2025

Փետրվարի 16-ին «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում դերասանուհի Զարուհի Խաչատրյանը խաղում էր «Կարոտ»  մեկ գործողությամբ տրագիկոմեդիան։  Դերասանուհին պատմում է՝ հերոսուհու նախատիպը հենց իր մայրն է։ Մոր անունը ներկայացման ընթացքում այդպես էլ չենք լսում, ի տարբերություն նրա երեխաների և ամուսնու։ Գուցե միտումնավոր է այդպես արել հեղինակը՝ ընդհանրացնելով բոլոր մայրերին, ու գուցե պետք է նշել՝ հայ մայրերին, ն...

ԹատրON | «Զառանցանք երկուսով». «Մհեր Մկրտչյան» Արտիստական թատրոն 17.02.2025

Փետրվարի 9-ին Մհեր Մկրտչյան Արտիստական թատրոնում խաղում էին «Զառանցանք երկուսով» ներկայացումը։  «Զառանցանք երկուսով» ներկայացումը դիտելիս մտքում հնչող հարցերը շատ են, հաճախ չենք հասկանում՝ ինչ են խոսում, ինչից են խոսում կամ արդյոք դերակատարներից մեկը չի մոռացել կամ շփոթել տեքստը։ Այդ պահերին անմիջապես պետք է հիշել, որ աբսուրդ պիեսի հերոսներն են բեմում։ 

ԹատրON | «Կամելիազարդ տիկինը». Թատրոն Տանիքում 07.02.2025

Այս էպիզոդում պատմում ենք «Թատրոն Տանիքում». բեմադրված «Կամելիազարդ տիկինը» ներկայացման մասին 🎭 Դասական ստեղծագործություն է, որի բեմականացումն այդ հարթակում դժվար էր պատկերացնել։ Բայց, ինչպես ասում են, ստեղծագործող մարդկանց համար անհնարին ոչինչ չկա։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Մհեր Զաքարյանն է։   Ռեժիսորի մոտեցումը տարբերվում է՝ սիրային համարձակ տեսարաններով, լուսաձայնային էֆեկտներով, բեմական հ...

ԹատրON | «Թռչունների զրույցը». Թեք տեղ 01.02.2025

Հունվարի 10-ին և 11-ին «Թեք տեղ» հետազոտական թատրոնում առաջնախաղ էր՝ Նանոր Պետրոսյանը բեմականացրել էր պարսիկ պոետ Աթթար Նիշապուրիի «Թռչունների զրույցը» պոեմը։  Լույսի, ստվերի, ձայնի ու պատկերի խաղ էր այս ներկայացումը։ Մոտ մեկ ու կես ժամ այլ էինք՝ դերասան-թռչունների հետ աշխարհներով էինք անցնում, ներս նայում ու փորձում մեր սեփական շերտերը բացահայտել։ 

ԹատրON | «Լակոտը». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն 17.01.2025

2025 թվական, հունվարի 8։ Ժամը 19.00։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի միջանցքում եռուզեռ է՝ մարդիկ շտապում են դահլիճ՝ դիտելու «Լակոտը» ներկայացումը։ Սոս Սարգսյանին ճանաչում ենք որպես դերասան, ու քչերը գիտեն, որ նա նաև  գրում էր։ Պարզ լեզվով, անկեղծ, առանց ավելորդ հնարքների վարպետը խոսել է ամենաբարդի ՝ մարդու և նրա զգացածի մասին։ Ու երևի կարևոր է նշել՝ հայ մարդու մասին...

ՌադիոթատրON | Էդուարդ Օլբի «Ինչ էր պատահել գազանանոցում» 02.11.2024

🎭Ռադիոբեմադրություն Էդուարդ Օլբի֊ «Ինչ էր պատահել գազանանոցում»  Բեմադրող ռեժիսոր- Արմինե Դանիելյան  Դերակատարներ -  Ավետիք Կալամդարյան                                       Վահե Ավագյան                                       Ինեսա Խաչատրյան Նախագծի հեղինակ - Արմինե Դանիելյան Հնչյունային ռեժիսոր-  Արսեն Հայրապետյան Նախագիծն իրականացրել է Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքը՝ Իմ ռադիոն

ՌադիոթատրON | Փորձեր. վերջնական ձայնագրություն 26.10.2024

Այս ամիսների ընթացքում օրագիր էպիզոդների միջոցով ձեզ ներկայացրել ենք՝ ինչպես է ստեղծվում ռադիոբեմադրությունը։ Բոլոր ներկայացումների ճանապարհները տարբեր են եղել. յուրաքանչյուր ռեժիսոր ստեղծագործում էր յուրովի։ Օրագիր էպիզոդները և ամբողջական ներկայացումները հասանելի են im.radio.am կայքում և բոլոր փոդքասթ հարթակներում։  Իսկ սա այս ամսվա վերջին օրագիր էպիզոդն է. վերջին փորձերը, հույզերը, լարվածություն...

ՌադիոթատրON | Դերասանների ընտրություն. առաջին փորձ 18.10.2024

Այս անգամ օրագիր էպիզոդները տարբերվելու են նախորդներից։ Դուք ավելի շատ կլինեք փորձասենյակում և ամբողջ ընթացքին ավելի մանրամասն կծանոթանաք։  Հիշեցնեմ՝ չորրորդ ներկայացման ռեժիսորը ես եմ՝ Արմինե Դանիելյանը։ Ընտրել եմ ամերիկացի դրամատուրգ Էդուարդ Օլբիի «Ինչ էր պատահել գազանանոցում» ստեղծագործությունը։  Ուզում եմ ասել՝ դժվար է լինել նախագծի հեղինակը, ռեժիսորը,  միևնույն ժամանակ ստեղծագործել, մոնտաժել,...

ՌադիոթատրON | Սկսում ենք չորրորդ ներկայացման աշխատանքերը 14.10.2024

ՌադիոթատրON-ի նախորդ երեք ներկայացումները հասանելի են imradio.am կայքում և բոլոր փոդքասթ հարթակներում։ Դե իսկ մենք սկսում ենք չորրորդ աուդիոներկայացման աշխատանքները։ 

ՌադիոթատրON | «Ասա՝ Ա՜» 28.09.2024

Ռադիոբեմադրություն- Ասա՝ Ա՜ Մատեի Վիշնեկի «Պանդա արջերի պատմությունը ըստ սաքսոֆոնիստի, ով մի ընկերուհի ունի Ֆրանկֆուրտ քաղաքում» պիեսի մոտիվներով։  Բեմադրող ռեժիսոր - Մարինե Պետոյան Դերերում՝ Ռաֆայել Թալասյան Սրբուհի Բալայան Օլգա Սամվելյան Վահե Ավագյան  Նախագծի հեղինակ - Արմինե Դանիելյան Հնչյունային ռեժիսոր- Արսեն Հայրապետյան

ՌադիոթատրON | Պատրաստվում ենք վերջնական ձայնագրությանը 20.09.2024

Օրերն այնքան արագ են անցնում կամ մենք ենք լարված փորձեր անում։ Բոլորս ընթացքն ենք վայելում ու սպասում` վերջնարդյունքում ինչպիսին է լինելու մեր ռադիոներկայացումը։  Պիեսի անվան փոփոխություն արեցինք՝ անվանելով «Ասա` Ա՜»։ Մնացածը լսիր էպիզոդում։

ՌադիոթատրON | Ընտրում ենք պիեսը, դերասաններին 13.09.2024

Մարինեի հետ քննարկում էինք «Լիվինգսթոն անունով ճայը», «Ետ նայիր զայրացած», «Ձայն մարդկային» և այլ պիեսներ, դիտարկում էինք հայ ժամանակակից դրամատուրգիան, անգամ առաջարկեցի Կաֆկայի իմ սիրելի գործերից մեկը։ Ի վերջո, ընտրեցինք Մատեի Վիշնեկի « Պանդա արջերի պատմությունը ըստ սաքսոֆոնիստի, ով մի ընկերուհի ունի Ֆրանկֆուրտ քաղաքում»։ Իսկ ովքեր են դերակատարները՝ իմացեք լսելով մեր երկրորդ օրագիր էպիզոդը։

ՌադիոթատրON | սկսում ենք երրորդ ներկայացման աշխատանքները 06.09.2024

Սիրելի ռադիոլսողներ, թատրոնի սիրահարներ՝ սկսում ենք ՌադիոթատրON-ի երրորդ աուդիոբեմադրության ստեղծագործական աշխատանքները։  Ով է մեր երրորդ ռեժիսորը և ինչու ենք հենց նրան ընտրել՝ կիմանաք, եթե լսեք մեր առաջին օրագիր էպիզոդը։

ՌադիոթատրON | Վիլյամ Սարոյան «Հե՜յ, ով կա այդտեղ» 28.06.2024

Ռադիոբեմադրություն  Վիլյամ Սարոյան «Հե՜յ, ով կա այդտեղ» Դերերում Միքայել Նալբանդյան Մանե Չախալյան Համլետ Մկրտչյան                   Բեմադրող ռեժիսոր - Նառա Սարգսյան Հաղորդման հեղինակ - Արմինե Դանիելյան Հնչյունային ռեժիսոր- Արսեն Հայրապետյան  Նախագիծն իրականացրել է Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքը՝ Իմ ռադիոն։

Listen to the ԹատրON podcast in Replaio

Radio and podcasts in one app - free, with no sign-up. Install today and do not miss the launch

Get it on Google Play

Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.