Արմինե Դանիելյան
ԹատրON
Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
ԹատրON | «Շտապիր սիրել» . Հրազդանի Կամերային թատրոն 08.12.2025 15:01
ԹատրON-ի այս էպիզոդում խոսել եմ Հրազդանի նորաբաց Կամերային թատրոնի հիմնադիր Շահեն Փանոսյանի և ռեժիսոր Արմեն Մարգարյանի հետ։
ԹատրON | Մենախաղ «Կծիկը». Բաց հարթակ 04.12.2025 15:27
ԹատրON-ում զրուցել եմ «Բաց Հարթակի» համահիմնադիր Գագիկ Ղազարէ և համահիմնադիր Գայանե Եղիազարյանի հետ։
ԹատրON | Theatre 8 23.11.2025 15:37
ԹատրON-ի այս էպիզոդում խոսել եմ «Թատրոն 8»-ի համահիմնադիր Ժաննա Հովակիմյանի հետ։
ԹատրON | «Սասունցի Դավիթ». «Բեբուկ» շարժական թատրոն 16.11.2025 15:56
Իմ ռադիոյի տաղավարում զրուցել եմ «Բեբուկ» շարժական թատրոնի համահիմնադիր Ռուզաննա Պետրոսյանի և բեմադրիչ Հրանուշ Չիչակյանի հետ։
ԹատրON | «Թմկաբերդի առումը». «Շունչ» թատրոն 16.11.2025 15:20
ԹատրON-ում խոսել եմ «Շունչ» թատրոնի համահիմնադիր Սամվել Դանիելյանի և դերասանուհի Սիրանուշ Լազյանի հետ։
ԹատրON | Թատրոն Կայարան 07.11.2025 15:54
«ԹատրON»- ում զրուցել եմ Թատրոն Կայարանի փոխտնօրեն Անդրանիկ Սողոմոնյանի հետ։
ԹատրON | «Լույսի ծածկագիրը». մանկական ինտերակտիվ ներկայացում 03.11.2025 15:07
🎭 Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տուն-թանգարանում ներկայացվեց Վարպետի մանկական ստեղծագործություններից ներշնչված նոր ինտերակտիվ տիկնիկային բեմադրությունը՝ «Լույսի ծածկագիրը», որի առաջնախաղը անցավ հաջողությամբ։ ԹատրON-ի այս էպիզոդում զրուցել եմ թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի և դերասանուհի Ալլա Սահակյանի հետ։
ԹատրON | Արտաշատի դրամատիկական թատրոն 22.10.2025 14:14
Իմ ռադիոյի տաղավարում զրուցել եմ բեմադրիչ, դերասան Արտաշատի թատրոնի գեղարվեստական հարցերի տնօրենի խորհրդական Կարեն Խաչատրյանի հետ։ Նրա հետ խոսել եմ՝ սպասվելիք առաջնախաղերի, Արտաշատի թատերական փառատոնի մասին։
ԹատրON | Թեք տեղ 13.10.2025 14:42
Այս էպիզոդում զրուցել եմ Թեք տեղի հիմնադիր, ռեժիսոր, դերասանուհի Նանոր Պետրոսյանի և Թեք տեղում ստեղծագործող, դերասանուհի Նունե Դանիելյանի հետ։
ԹատրON | Աբովյանի դրամատիկական թատրոն 06.10.2025 14:51
Այս տարի Աբովյանի դրամատիկական թատրոնը նշում է իր 45-ամյակը։ Թատրոնի անցած ճանապարհի եւ այսօրվա մասին խոսելու եմ Աբովյանի մշակութային հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր Արմեն Սարգսյանի և դերասանուհի Թագուհի Հակոբյանի հետ:
ԹատրON | Վերելք դրամատիկական թատրոն 27.09.2025 14:03
Մշակույթի տները ժամանակին կատարել են գյուղական համայնքների կենտրոնների դերը։ Այստեղ էին հավաքվում մարդիկ՝ դիտելու ներկայացումներ, ֆիլմեր, համերգներ։ Այսօր այդ շենքերից շատերը լռել են, բայց ոչ բոլորը։ Արմավիրի Նորապատ գյուղում մշակույթի տունը տարիներ շարունակ վերածվել է թատրոնի, որտեղ մի խումբ երիտասարդներ փորձել ու շարունակում են փորձել կենդանություն տալ հին պատերին։ Իմ ռադիոյի տաղավարում են Արմա...
ԹատրON | «Ռատատույ». «Բեբուկ» շարժական թատրոն 15.09.2025 14:04
ԹատրON-ում պատմել եմ «Բեբուկ» շարժական թատրոնի մասին, երբ նրանք դեռ նոր էին սկսում իրենց գործունեությունը։ Այսօր նրանք ունեն սեփական շրջիկ ավտոբուսը, հստակ խաղացանկը, ստեղծագործական կազմը։ Անի Երեմյանը պատմում է՝ այսօր ունեն այն ինչի մասին տարիներ առաջ երազում էին։
ԹատրON | Առաջնախաղ. «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» 09.09.2025 14:44
Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» և «Հայրիկ, դու խենթ ես» ստեղծագործությունները գրողը նվիրել է իր երեխաներին՝ առաջինը դստերը՝ Լյուսիին, երկրորդը՝ որդուն՝ Արամին: «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը կարող ենք համարել հենց Սարոյանի ու նրա որդի զրույցների հավաքածուն, իսկ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը Սարոյանի կնոջ՝ Քերոլի և նրանց դստեր՝ Լյուսիի հարաբերություններն ու զրույցները։ Թատրոն տանիքի նոր...
ԹատրON | «42-24». Աշտարակի դրամատիկական թատրոն 02.09.2025 14:07
Մայիսի 8-ին և 9-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում կայացավ «42-24» ներկայացման առաջնախաղը։ Այն թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանինն է՝ ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի «Պատահար Վիշիում» պիեսի հիման վրա։ Բեմում էին նրա ավարտական կուրսի ուսանողները և ոչ միայն։
ԹատրON | «Միայն սիրո լարը մնաց». Թատերայնացված ընթերցում 16.08.2025 15:40
Իսահակյանի տան բակն է՝ կանաչապատ ու խաղաղ։ Երեկոյան զով քամին մեղմորեն հպվում է ծառերին, իսկ վերևում թռչունները հանգիստ ճախրում են։ Սեղանին` կարմիր և սպիտակ գինի։ Բակի աջ կողմում աթոռներ են դրված՝ հանդիսատեսի համար։ Թատերական գործողության ճշգրիտ վայրն անորոշ է մնում, սակայն դա կարծես ոչ մեկին չի անհանգստացնում։ Մարդիկ չեն շտապում։ Նրանք լուսանկարվում են, զրուցում, ծանոթանում միմյանց հետ։ Մինչ բեմա...
ԹատրON | Առաջնախաղ «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան» 05.08.2025 14:42
Մարդը հաճախ կանգնում է իր ներաշխարհի ձգտումների և սոցիումի պահանջների խաչմերուկում։ Մի կողմից՝ հասարակության կողմից պարտադրվող նորմերն ու սպասումները, մյուս կողմից՝ ընտանիքի հանդեպ ունեցած պատասխանատվությունը, ավանդույթների ծանրությունը, խիղճը։ Շատերը կյանքն ապրում են ոչ թե իրենց ընտրությամբ, այլ այն ճանապարհով, որ վաղուց իրենց փոխարեն որոշված է։ Իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլայի « Երբևէ ուղտի վրա...
«Խխունջ Հենրիի կրկեսը». «Խաղարան» ինտերակտիվ մանկական թատրոն 29.07.2025 15:48
Այս էպիզոդում պատմում եմ «Խաղարան» ինտերակտիվ թատրոնի մասին, որը յուրահատուկ տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի թատերական քարտեզում։ Թատրոնը ներկայացումներն իրականացնում է Երևանի պատմության թանգարանում՝ խաղը համադրելով կրթական փորձառության հետ։
ԹատրON | «Հանճարի ճանապարհը». «Ազատ» թատրոն 18.07.2025 15:17
Նորի փնտրտուքով՝ նորավարտ Դավիթ Միրիջանյանը, իր շուրջն է հավաքել մի խումբ երիտասարդների, որոնք ցանկանում են ազատ ստեղծագործել ու հենց «Ազատ թատրոն» անունով էլ հանդես են գալիս։ Օրեր առաջ, Խուլերի մշակույթի և սպորտի պալատի բեմում նրանք խաղացին իրենց առաջին՝ «Հանճարի ճանապարհը» ներկայացումը։ Ներկայացման հիմքում Ուիլյամ Սարոյանի երկու պատմվածքներն են՝ «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» և «Հանճարը»։...
ԹատրON | Առաջնախաղ «Մժեղը». «Թեք Տեղ» փորձարարական թատրոն 16.07.2025 15:21
«Թեք տեղ»-ի ստեղծագործական թիմը բեմադրել է Արա Արծրունու «Մժեղը» պիեսը։ Հանդիսատեսը մտնում է դահլիճ, արդեն լսելի է այդ անդադար ու մի քիչ նյարդայնացնող տզզոցը։ Անկեղծ ասած՝ մի քանի րոպե անց բոլորն անհամբեր սպասում էին ներկայացման մեկնարկին՝ հուսալով, որ այն վերջապես կդադարի։ Բայց արդյո՞ք անջատվում է այդ ձայնը։ Դա կիմանաք, եթե դիտեք ներկայացումը։ Իսկ մինչ այդ, պատմեմ, թե ինչու է ստեղծագործական խում...
ԹատրON | «Մետրանպաժ». Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն 15.07.2025 14:34
Օրեր առաջ, Հակոբ Պարոյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում առաջնախաղ էր՝ Աշոտ Հակոբյանն անդրադարձել է նրա «Գավառական անեկդոտներ» շարքի պիեսներին, համադրել ու բեմադրել՝ «Մետրանպաժ» կատակերգությունը։
ԹատրON | «N 6». Աբովյանի դրամատիկական թատրոն 27.06.2025 15:19
Այսօր թատրոններն ավելի շատ աջակցության և ֆինանսական օգնության կարիք ունեն։ Հատկապես երբ բեմադրում են ներկայացումներ, որոնք առանձնանում են իրենց կառուցվածքով, բեմադրական մոտեցումներով, արժանանում են մրցանակների և մասնակցում միջազգային փառատոններին։ Այդպիսի օրինակ է Աբովյանի դրամատիկական թատրոնի նկուղային տարածքում բեմադրված «N 6» ներկայացումը, որը ստեղծվել է Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ N6» պատմված...
ԹատրON | Առաջնախաղ «Նռնենի». ՀանդArt 17.06.2025 15:22
Հունիսի 11-ին և 12-ին Բյուրականի «ՀանդԱրտ» մշակութային այգում կայացավ «Նռնենի» ներկայացման առաջնախաղը, որի հեղինակն ու բեմադրողը Տիգրան Գուլումյանն է։ «Նռնենին» պատմում է մի գյուղում ապրող չամուսնացած կնոջ, նրան սիրահարված տղամարդու, քաղցկեղով հիվանդ մեկ այլ կնոջ և գյուղի ամբողջ անցուդարձից տեղյակ հարևանուհու մասին։
ԹատրON | Առաջնախաղ . «Հայրիշխանություն» 15.06.2025 15:00
«Հայրիշխանություն» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել մայիսի 23-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։ Դերերում Կարեն Հովհաննիսյանն ու Ռուզաննա Մանուչարյանն են։ «Հայրիշխանություն» ներկայացումը ստիպում է մտածել ոչ միայն Ադամի և Եվայի պատմության, այլ նաև մեր անձնական ընտրությունների մասին։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է հին մի պատմություն խոսել այսօրվա մարդու հետ՝ պարզ, բայց զգացմունքով լ...
ԹատրON | «Հայրենիք». «Վատ» թատրոն 09.06.2025 15:15
Երիտասարդ ստեղծագործող՝ Միքայել Աթասունցը, թատերականի ընկերների հետ տարիներ առաջ ձևավորեց նոր թատերախումբ՝ անվանելով «Վատ» թատրոն։ Թեև անվանումը տարօրինակ է հնչում, բայց ունի հստակ գաղափարական բացատրություն։
ԹատրON | «Ցանկապատ». Վանաձորի «Բոհեմ» Կամերային թատրոն 24.05.2025 14:00
«Ցանկապատը» միայն պատմվածք չէ հարևանների կենցաղային վեճի մասին։ Այն սուր դիտարկում է՝ ինչպես մարդկային խեղկատակությունները, չզիջելու մոլուցքը կարող են վերածվել հասարակության մեջ արմատացած խնդիրների։ Եվ որքան էլ այս պատմությունը գրվել է շուրջ մեկ դար առաջ, այն այսօր էլ արդիական է՝ մեզ հիշեցնելով, թե որքան կարևոր է փոխադարձ ըմբռնումը, զիջելու կարողությունը և հանրային համերաշխությունը։
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.