Investigative Journalists of Armenia
Hetq
Աուդիո պատումներ Հետքի իրականացրած հետաքննությունների մասին
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
12. Սամվել Ալեքսանյանը հարստացել է Սիս համայնքի հաշվին 07.09.2020 20:00
#5հարց շարքի հերթական թողարկման ընթացքում Սամսոնը զրուցել է «Հետքի» լրագրող Սառա Պետրոսյանի հետ։ Այս տարվա մայիս ամսին հրապարակել էինք Սառայի հեղինակած՝ « Թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը` զարգացնելով սեփական բիզնեսը » վերնագրով հետաքննությունը։ Սառան պարզել էր, որ Սամվել Ալեքսանյանը տարիներ շարունակ Սիս համայնքի բյուջե չի վճարել միլիոններ, և, փաստորեն, զարգաց...
11. Հայաստանի անտառները․ ովքեր են վարձակալները 01.09.2020 20:53
#5հարց շարքի հերթական թողարկման ընթացքում Սամսոնը զրուցել է «Հետքի» լրագրողներ Քրիստինեի և Տիրայրի հետ։ Նրանք մեկ տարուց ավել ուսումնասիրել են, թե ովքեր և ինչ պայմաններով են Հայաստանում անտառային տարածքների վարձակալել և մի քանի հոդվածից բաղկացած շարք են հեղինակել։ Շարքի բոլոր հոդվածները կարող եք կարդալ այստեղ ։ Հեղինակները պատմում են իրենց կատարած ծավալուն աշխատանքի մասին, բացատրում են...
10. «Arm Food Lab». փորձարարական խոհանոց-ստուդիա 06.07.2020 24:48
Այս գաստրո թողարկման համար գնում ենք Դիլիջան ու այցելում ենք «Arm Food Lab»։ Փորձարարական խոհանոց-ստուդիան գործում է անցած տարվանից, ամեն շաբաթ և կիրակի օրերին ընդունում է հյուրեր։ Թողարկման ընթացքում «Arm Food Lab»-ի հիմնադիր Հարությունյան Անին պատմում է իր նախաձեռնության մասին, ասում է, որ նպատակ ունի հայկական ժամանակակից խոհանոցը տեսանելի դարձնել աշխարհի գաստ...
9. «Onyxum». ֆինանսական բու՞րգ, թե՞ ազնիվ բիզնես 11.05.2020 12:42
«5 հարց» շարքի շրջանակներում զրուցում ենք «Հետքի» լրագրողներ Անյայի, Գայանեի և Տրդատի հետ։ Նրանք պարզել են, որ «Օնիքսում» ընկերությունը, գործելով որպես հյուրանոցային փաթեթների ամրագրման ընկերություն, գումար կորզելու նպատակով քաղաքացիներին ներքաշում է իրենց ցանցի մեջ և վաճառում տուրիստական փաթեթներ: Լրագրողները ներկայացնում են, թե ինչ մեխանիզմով...
8. Ճանապարհ դեպի կարանտին 22.03.2020 29:58
Այս թողարկումը երեք հոգու մասին է, ովքեր վերադարձան Հայաստան, երբ կորոնավիրուսը Չինաստանից շատ արագ հասավ Եվրոպա եւ ԱՄՆ։ «Հետք» փոդքասթի հեղինակ Սամսոնը թողարկման հերոսների՝ Նելլիի, Ինեսայի եւ Արամի հետ կապի մեջ է եղել երկու շաբաթ։ Նրանք Սամսոնին ֆեյսբուքով ձայնային հաղորդագրություններ էին ուղարկում ու պատմում էին իրենց զգացմունքների, ճանապարհի եւ մտքերի մասին։ Շապիկը պատրաստեց Մե...
7. ՀԴՄ սարքեր. ՊԵԿ-ի կասկածելի գործարքը 03.03.2020 9:44
«5 հարց» շարքի շրջանակներում զրուցում ենք «Հետքի» լրագրող Դիանա Ղազարյանի հետ։ Այս հետաքննությունը Դիանան եւ Մարինեն սկսել էին անցած տարի։ Նրանք պարզել են, որ ՊԵԿ-ը գաղտնի է պահում ՀԴՄ սարքերի գնման պայմանագրերը, իսկ ՀԴՄ-ների մատակարար չինական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ընկերությունների սեփականատերերը առնչվում են վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ-ի նախկին նախագահ...
6. Օղակաձև զբոսայգու տերերը 21.02.2020 15:28
«5 հարց» -ը նոր ֆորմատ է մեր փոդքասթում։ «Հետք»-ի լրագրողները պատմում են իրենց հետաքննությունների մասին Սամսոնի հարցերին պատասխանելու միջոցով։ Եթե ժամանակ չունեք երկար եւ ծավալուն հոդվածները կարդալու, լսեք «5 հարց»-ը եւ հենց լրագրողներից տեղեկացեք «Հետք»-ի հետաքննություններին։ Առաջին հյուրերն են Տրդատ Մուշեղյանը եւ Ամալյա Մարգարյանը։ Զրուցում ենք &la...
5. Կարծրատիպերից անդին. հայաստանցի եզդիները 09.02.2020 28:51
Այս թողարկումը Հայաստանում եզդիական համայնքի մասին է։ Թողարկման մեջ կլսեք մեր զրույցները եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնցում նրանք պատմում են համայնքի մարտահրավերների մասին, միասին կայցելենք եզդիական տաճար ու կլսենք եզդիների կրոնի՝ Շարֆադինի մասին, կփորձենք հասկանալ համայնքի առանձնահատկությունները եւ խնդիրները։ Շնորհակալություն Իզաբել Բրոյանին, Մրազ Շամոյանին, Ռուստամ Բաքոյանին...
4. Պատմություններ Սյունիքից 08.01.2020 30:03
2019 թ.-ի սեպտեմբեր ամսին գնացել էի Սյունիք՝ ռեպորտաժ պատրաստելու։ Այս թողարկման մեջ կլսեք զրույցներ տեղացիների հետ նրանց կյանքի ու առօրյա հոգսերի մասին եւ այն ամենը, ինչ տեղի է ունեցել երկու օրանոց այցելության ժամանակ։ «Սյունիքի լեռներում» իմ ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ ։ Կապանում Marley's Pub-ի ստեղծման մասին հոդվածը՝ « Նախկին ռազմական բժիշկը Կապանում փաբ է բացել »։...
3. Դեպորտ[ed]. Գերմանիան արտաքսում է հայաստանցի միգրանտներին 11.11.2019 19:04
Այս թողարկումը Գերմանիայի միգրացիոն քաղաքականության ու արտաքսված ընտանիքների մասին է։ Փորձենք հասկանալ, թե գլոբալ զարգացումների հետեւանքով ինչ է փոխվել Գերմանիայի միգրացիոն քաղաքականության մեջ, որքան հայաստանցիներ են արտաքսվել այդ փոփոխությունների արդյունքում, ինչ խնդիրների են նրանք բախվում Հայաստան հարկադիր վերադարձից հետո։ Փոդքասթի այս թողարկումը հիմնված է «Հետք»-ում հրապարակված երկո...
2. ֆայլա-ֆայլա 09.10.2019 36:06
Այս թողարկումը ֆայլա բազարի մասին է։ Ֆայլան շատերիս հայտնի է որպես մի տեղ, որտեղ ուղղակի կանգնում են գործազուրկ տղամարդիկ, ովքեր պատրաստ են անել գրեթե ցանկացած գործ, կոպիտ ասած՝ սևագործ բանվոր գտնելու տեղ է։ Բայց ֆայլան ավելին է, քան ֆիզիկական տարածքը։ Թողարկումը փորձ է` ճանաչելու ֆայլա բազար երևույթը. գնում ենք այնտեղ՝ զրուցելու ֆայլայում կյանքի, աշխատանքի ու խնդիրների մասին, հանդիպում ենք պետակա...
1. Նիհարեցնող միջոցների սև շուկան. բիզնես՝ մարդկանց առողջության հաշվին 15.09.2019 37:41
«հետք»-ը մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել է նիհարեցնող միջոցների շուկան: Արդյունքում պարզել ենք, որ Հայաստանում գործում է, այսպես կոչված, «սև շուկա». 100 % «բնական» կապսուլաների անվան տակ տարբեր անձինք համացանցում ազատորեն վաճառվում են Հայաստանում արգելված դեղանյութ պարունակող նիհարեցնող միջոցներ և գումար վաստակում՝ մարդկանց առողջության հաշվին։ «Նիհարել...
հետք փոդքաստի անոնս 01.08.2019 1:09
Շուտով լույս է տեսնելու «Հետք» փոդքասթը։ Որոշել ենք նոր ֆորմատով ներկայանալ՝ «Հետքի» արած լուրջ ու որպես կանոն երկար տեքստային հետաքննությունները դարձնում ենք ավելի հանրամատչելի, հասանելի։ Լսելով հետքի փոդքասթը՝ հնարավորություն եք ունենալու աուդիո պատումների միջոցով ծանոթանալ մեր իրականացրած հետաքննություններին և բացահայտումներին։ Բոլոր թողարկումներում լինելու են ...
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.