Առավոտը թանգարանում
Առավոտը թանգարանում
Ինչպես ստեղծվեց արվեստի այս կամ այն գործը, ինչպիսի ճանապարհ անցավ, ինչ արձագանքներ ստացավ ու ինչպես հանձնվեց հանդիսատեսի դատին. սրանք հարցեր են, որոնց պատասխանները կփորձենք պարզել այս փոդքասթի ընթացքում:
Author
Առավոտը թանգարանում
Category
Podcast website
Latest episode
Jul 6, 2026
Where to listen?
Podcasts in the app Replaio Radio Coming soonPodcasts are coming to the app soon. Install now and be the first to see a whole new take on podcasts
Episodes
Ճիչ 15.07.2025 11:08
1893-1910 թվականների ընթացքում նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկը ստեղծեց նկարների շարք, որտեղ պատկերեց հուսահատությունը` իր բոլոր դրսևորումներով. շարքի նկարներից ամենահայտնին նկարիչը կոչեց «Ճիչ» անունով:
Միլայի տուն 02.07.2025 8:59
1906 թվականին Բարսելոնայում ապրող Միլա ազգանվամբ մի ընտանիք ճարտարապետ Անտոնիո Գաուդիին պատվիրեց կառուցել այնպիսի շենք, որը նման չէր լինի որևէ ճարտարապետական կառույցի: Չորս տարի անց` 1910 թվականին, քաղաքի կենտրոնում հայտնվեց «Միլայի տունը», որը փոխեց ճարտարապետությունում գործող բոլոր օրենքները:
Մելամաղձություն 02.07.2025 10:12
Հայ քանդակագործ Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանը ստեղծվեց 1957 թվականին, Խորհրդային Հայաստանում: Քոչարն այդ շրջանում նոր էր Փարիզից հայրենիք վերադարձել, արվեստագետն առաջին անգամ էր Հայաստանում և նրա մտքում, կարծես, դեռևս ապրում էին փարիզյան հասարակությունն ու իրեն տրված ստեղծագործական ազատությունը: Հենց այդ ազատության զգացումով ներշնչված էլ Երվանդ Քոչարը ստեղծեց «Մելամաղձություն» արձանն ու փ...
Արևածաղիկներ 21.06.2025 8:48
Նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը 1886 թվականից սկսեց աշխատել հայտնի «Արևածաղիկներ» շարքի վրա: Շարքում տեղ գտած կտավներից յուրաքանչյուրը մի պատմություն ունի, սակայն նկարը, որում արևածաղիկները ծաղկամանում են, վան Գոգի համար ճանապարհ հարթեց դեպի համաշխարհային արվեստ:
Սալոմե 07.06.2025 10:24
Հրեացի արքայադուստր, Հերովդիայի և Հերովդես Փիլիպպոսի դուստրը` Սալոմեն, շատ նկարիչների կտավների հերոսուհին դարձավ, անցավ արվեստի զարգացման փուլերով, վերածննդի դարաշրջանից հասավ 19-րդ դար ու կերպարվեստում իր ուրույն տեղն ունենալուց զատ, հայտնվեց նաև գրականությունում: Շոտլանդացի գրող Օսկար Ուայլդն իր «Սալոմե» պիեսում արքայադստերը ներկայացրեց բոլորովին այլ դիտանկյունից. հենց այս պիեսից ոգեշնչված էլ 19...
Հիշողության հարատևություն 07.06.2025 9:05
«Ճկուն ժամեր», «Կարծրության հիշողություն», «Համառության հիշողություն» և վերջապես «Հիշողության հարատևություն». Սալվադոր Դալիի ամենահայտնի կտավներից մեկին տարբեր անուններ են վերագրվում, սակայն այն հանրությանն առավել հայտնի դարձավ իբրև «Հիշողության հարատևություն»:
Միլոսյան Վեներա 07.06.2025 9:05
Հելլենիստական դարաշրջանի հունական ամենահայտնի քանդակներից մեկի` «Միլոսյան Վեներայի» ստեղծումը, վերագրվում է հույն քանդակագործներ Ալեքսանդր Անտիոքացուն և Պրաքսիտելեսին: Թե նրանցից ով է քանդակի իրական հեղինակը, մինչ օրս հայտնի չէ, սակայն այն, որ Միլոսյան Վեներան շատ երկար է ճամփորդել մինչ Լուվրի թանգարան հասնելը, փաստ է:
Կժով կինը 07.06.2025 10:36
1937-40-ական թվականներին Գորկին ստեղծեց ընտանիքին նվիրված գծանկարչական աշխատանքների շարք, հավաքածուում իրենց առանձնահատուկ տեղը գտան քրոջը` Վարդուհի Մուրադյանին, նվիրված գործերը: Այդ աշխատանքների շարքում էր նաև «Կժով կինը» գծանկարը, որում Գորկին պատկերեց մոր, քրոջ և, առհասարակ, իր ժամանակի կնոջ կերպարն ու նվիրեց քրոջը` ինչպես ինքն էր գրում նամակներում։
Ադել Բլոխ–Բաուերի առաջին դիմանկարը 10.05.2025 11:09
Այս էպիզոդը պատմում է Գուստավ Կլիմտի «Ադել Բլոխ-Բաուերի առաջին դիմանկարի» մասին, որը 104 տարվա ճանապարհորդությունից հետո միայն դարձավ Նյու Յորքի Նոր պատկերասրահի մի մասը:
Similar podcasts
Replaio is not a podcast publisher; show names, artwork and audio belong to their authors and are distributed through public RSS feeds.