Radio Arevik

Ռադիոարվեստանոց

Յուրաքանչյուր թողարկմանը Ռադիո Արևիկի արվեստանոցում հյուրընկալվում է արվեստի որևէ ճյուղի պատանի կամ արդեն կայացած ներկայացուցիչ: Զրույցի ձևաչափով պատմում են իրենց ստեղծագործական անցած ճանապարհից, արվեստից, երազանքներից ու ապագայի գաղափարներից:

Auteur

Radio Arevik

Categorie

Arts

Website van de podcast

podcasters.spotify.com

Nieuwste aflevering

8 jul. 2026

Waar luisteren?

Podcasts in de app Replaio Radio Binnenkort beschikbaar

Podcasts komen binnenkort naar de app. Installeer nu en zie als eerste een compleet nieuwe kijk op podcasts

Download het op Google Play Gratis installeren Android bijna 10 mln downloads · beoordeling 4,8 iOS binnenkort

Afleveringen

«Ուզում եմ ցուցահանդեսի ժամանակ լիարժեք անկեղծ լինենք ու նայենք կտավներին, ինչպես կնայեինք մեզ». Ռադիոարվեստանոց 08.07.2026

Մեր հյուրն է նկարչուհի Արփի Չոբանյանը, որի անհատական ցուցահանդեսը կրում է խորհրդանշական՝ «Սիրո պարը» խորագիրը։

Թուղթ, մկրատ և երևակայություն՝ «Թղթե աշխարհում»․ Ռադիոարվեստանոց 25.05.2026

Հյուրընկալել ենք ռեժիսոր Էդուարդ Կիզողյանին և դերասանուհիներ Մարգարիտա Թորոսյանին ու Մարիա Գևորգյանին։

Էպիզոդ 5․ ստեղծագործական հասունացման 5 տարին․ Ռադիոարվեստանոց 18.05.2026

Այս թողարկման հյուրը երիտասարդ նկարչուհի Հասմիկ Կարապետյանն է՝ Հասկարը, որը ներկայացնում է իր առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Էպիզոդ 5»-ը։

Դեպի պետական անսամբլների բեմ ճանապարհը սկսվում է պրոֆեսիոնալ պարային ստուդիաներից. Ռադիոարվեստանոց 05.05.2026

Հյուրընկալել ենք Հայաստանի պարի պետական անսամբլի պարախմբի փորձավար և ստուդիայի պարուսույց Լիլիթ Ղազարյանին և ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Լուսինե Մելքոնյանին:

Ապրիլի 29-ին «ԱՐԻ՛, ՊԱՐԻ՛». Ռադիոարվեստանոց 27.04.2026

Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք ԵԹԿՊԻ խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Արթուր Հարությունյանին և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սամսոն Մելիքյանին:

«Պատանի կոմպոզիտորները ներկայացնում են իրենց հոգու արվեստը, սրտի և մտքի միաձուլված երաժշտական գույները»․ Ռադիոարվեստանոց 26.03.2026

Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք Էդվարդ Միրզոյանի անվան Պատանի կոմպոզիտորների մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանին և մրցույթի նախորդ տարվա մասնակից Գարիկ Հարությունյանին։

«Նկարչի տան» արվեստանոցային միջավայրն օգնում է մասնակիցներին ազատ ստեղծագործել. Ռադիոարվեստանոց 18.03.2026

Ռադիոարվեստանոցում են «Նկարչի տուն» կենտրոնի հիմնադիր Արտավազդ Պապյանը և դասավանդող Մագա Դավիդյանը:

Սիրո տարբեր դրսևորումները Վահե Ղազարյանի կադրերում. Ռադիոարվեստանոց 10.03.2026

Միացե՛ք մեր զրույցին: Խոսելու ենք լուսանկարչությունից: Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք լուսանկարիչ Վահե Ղազարյանին:

Ոչ թե մանկանում եմ, այլ հակառակը՝ մեծերի հետ շփելիս ինձ ստիպում եմ դառնալ մեծ մարդ. Ռադիոարվեստանոց 25.02.2026

Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք հանրաճանաչ Քրիստ Մանարյանին, շատ ու շատ երեխաներին հայտնի՝ Քրիստ քեռուն: Խոսել ենք «Հեքիաթներ Քրիստ քեռուց» գրքի մասին:

«Կյանքիս տարբեր ժամանակաշրջաններում նկարում եմ տարբեր ոճերով»․ Ռադիոարվեստանոց 17.02.2026

Ռադիոարվեստանոցում հյուրընկալել ենք նկարչուհի Էլիզա Ավետիսյանին։

Ի՞նչ է մուսան. Ռադիոարվեստանոց 11.02.2026

Հաղորդման հյուրը դերասանուհի, դերասանի վարպետության դասախոս, acting coach Անուշ Առաքելյանն է։

«Միշտ փնտրում էի հոգին ջերմացնող բառերով պարզ երգեր, չէի գտնում․ որոշեցի ինքս իմ համար ստեղծագործել»․ Ռադիոարվեստանոց 26.01.2026

Մեր այսօրվա հյուրը հեղինակ-կատարող Անիկ Մարգարյանն է։ Նա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնին հանդես է եկել «Տաք թեյ» երգով ու արժանացել մրցանակի։

«Փոքրուց կաթի շշի փոխարեն ձեռքումս երաժշտական գործիքներ էին». Ռադիոարվեստանոց 19.01.2026

Ռադիոարվեստանոցի հյուրը 12 ամյա Սերոբ Չուլյանն է: Նա պատանի դուդուկահար է ու սովորում է Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 5-րդ դասարանում:

«Իմ մտածողության ձևը հեքիաթի միջոցով է». Ռադիոարվեստանոց 12.01.2026

Հյուրընկալել ենք դրամատուրգ, հեքիաթագիր, Մարկ Տվենի անվան միջազգային և բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր Էլֆիք Զոհրաբյանին։ Վերջերս լույս է տեսել նրա «Փետրվարի 30» վերնագրով գիրքը, որը ներառում է 8 հեքիաթ:

Ինչպե՞ս դպրոցական բլոգից ու կյանքի օրագրից ստեղծվեց «Նամսէկի» գիրքը. Ռադիոարվեստանոց 29.12.2025

Հաղորդման հյուրը Անի Խաչատրյանն է։ Վերջերս լույս է տեսել նրա Էննի Մէնա կեղծանունով հրատարակված «Նամսէկի.տեսիլների քաղաք» պատմվածաշարը։

«Երաժշտությամբ հիմնականում փոխանցում են զգացմունքները»․ Ռադիոարվեստանոց 22.12.2025

Այսօր հյուրընկալել ենք Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սան, դաշնակահար Կարեն Բալասանյանին։

Luister naar de podcast Ռադիոարվեստանոց in Replaio

Radio en podcasts in één app - gratis en zonder account. Installeer vandaag nog en mis de lancering niet

Download het op Google Play

Replaio is geen uitgever van podcasts; namen van shows, covers en audio zijn eigendom van hun makers en worden verspreid via openbare RSS-feeds