Եվա Մինասյան
Ես քեզ լսում եմ
Մենք տարբեր ենք, բայց ունենք նույն խնդիրները։ Հաճախ վախենում ենք բարձրաձայնել դրանք կամ համապատասխան լսող չենք ունենում։ Սա հարթակ է, որտեղ քո ձայնը լսելի կլինի և կգտնի հասցեատիրոջը։
Bezoek zeker de website van de podcast en steun de maker: podcasters.spotify.com
Auteur
Եվա Մինասյան
Categorie
Website van de podcast
Nieuwste aflevering
8 jul. 2026
Waar luisteren?
Podcasts in de app Replaio Radio Binnenkort beschikbaarPodcasts komen binnenkort naar de app. Installeer nu en zie als eerste een compleet nieuwe kijk op podcasts
Afleveringen
Սննդային վարքագիծ 05.06.2025 16:25
Քաղցա՞ծ ես, թե՞ ուղղակի տխուր: Երբեմն ուտում ենք ոչ թե որովհետև քաղցած ենք, այլ որովհետև հոգնած ենք, տխուր կամ պարզապես մենակ։ Այս էպիզոդը առողջ և անառողջ սննդային վարքագծի, չաշխատող դիետաների ու նախընտրությունների մասին է: Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Անուշ Միրզոյանի հետ քննարկել ենք հենց քո պատմությունն ու խնդիրը:
Գենդերային հավասարություն 02.06.2025 16:22
Այս էպիզոդում խոսում ենք՝ ինչ է գենդերային հավասարությունն իրականում, ինչ կարծրատիպեր են դեռ ազդում մեզ վրա, ու ինչպես կարող ենք ձևավորել միջավայր, որտեղ հնարավորությունը պայմանավորված չէ գենդերով։ Այս հարցում մեզ օգնում է ֆենինիստ-ակտիվիստ Արմի Մկրտչյանը:
Երիտասարդ ծնողավարություն 30.05.2025 16:10
Ծնող լինելու մասին դասագիրք չկա, բայց քննություն հանձնում են ամեն օր: Ինչպե՞ս դառնալ լավ ծնող, երբ բոլորը տալիս են իրարամերժ խորհուրդներ: Այս էպիզոդում երիտասարդ հայրիկ Գրիգոր Հարությունյանի հետ խոսում ենք ծնող լինելու իրականության, ընտրությունների, սխալների ու սիրո մասին։
Ֆինանսներ 14.05.2025 16:29
Ֆինանսական կրթությունը պարզապես գումարը ճիշտ հաշվելու հմտությունը չէ, այլ կարողություն՝ կայացնելու խելացի որոշումներ, կառավարելու բյուջեն և ունենալու կայուն ու անկախ ապագա։ Ֆինանսական կրթության փորձագետ Արաքս Մանուչարյանի հետ անդրադարձել ենք ֆին․ գրագիտությանը առանց ձանձրալի դասերի․ ինչպե՞ս վերահսկել ծախսերը, խնայել հանուն երազանքի և ներդնել ճիշտ պահին։
Մանկական տրավմաներ 02.05.2025 15:47
Մանկական տրավմաները չեն մոռացվում, դրանք ձևափոխվում են վախերի, անվստահության ու երբեմն էլ՝ բարկության։ Ինքներս մեզ ավելի լավ հասկանալու և ճանաչելու համար անհրաժեշտ է դրանց հետ հաշտ ապրել։ Այս էպիզոդում ընտանիքի և ճգնաժամային հոգեբան, գեշտալտ թերապևտ Դիանա Սուքիասյանի հետ փորձում ենք հասկանալ՝ ինչից են ստեղծվում հոգեբանական տրավմաները, ու ինչպես կարելի է ապրել առանց դրանք մերժելու։
Գերազանցիկի համախտանիշ 24.04.2025 16:24
Երբ «գերազանց» լինելը դառնում է հոգնեցնող սովորություն, մտածում ես` արդյո՞ք իրականում պետք է ամեն ինչում անթերի լինել։ Որտեղի՞ց է սկսվում գերազանցիկի համախտանիշը ու ինչպե՞ս է խլում ներքին խաղաղությունը։ Այս էպիզոդի հյուրը հոգեբան, հոգեվերլուծող Սոնա Հովակիմյանն է:
Ուսանողական իրավունքներ և պարտականություններ 18.04.2025 16:23
Գիտե՞ս՝ եթե դասախոսը 15 րոպե ուշանում է, չես կարող տուն գնալ։ Ուսանողի կյանքը միայն քննական սթրեսը չէ։ Մեր իրավունքների ու պարտականությունների մասին զրուցել ենք ՈՒԽ նախկին քարտուղար Ալբերտ Ավետիսյանի հետ։
Ծաղրանք 10.04.2025 16:24
Երբ կատակը վիրավորում է.․․ Ինչի՞ց է սկսվում ծաղրանքը, ինչո՞վ է տարբերվում այն բուլլինգից և ինչպե՞ս պաշտպանվել։ Կյանքի տարբեր փուլերում հանդիպող այս խնդրի մասին զրուցել ենք հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:
Հոգեբանական բռնություն 03.04.2025 16:34
Հոգեբանական բռնությունը անտեսանելի է, բայց դրա հետևանքները շատ իրական են։ Որտե՞ղ է սկսվում մանիպուլյացիան, ինչու՞ են մարդիկ կախված միմյանցից, և ե՞րբ ենք հատում թույլատրելիի սահմանը. քննարկել ենք մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ:
Մեդիակախվածություն 31.03.2025 16:25
Հենց հիմա կարդում եք այս տեքստը ձեր էկրաններից` հեռախոսը ձեռքին կամ համակարգչի առջև նստած: Գադջեթներն ու մեդիան դարձել են մեր կյանքի անբաժան մասը` ստեղծելով բազում խնդիրներ, որոնք քննարկել ենք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, մեդիաուսումնասիրող Զարուհի Սարգսյանի հետ:
Մասնագիտական կողմնորոշում և աշխատանք 24.03.2025 16:36
Ո՞րն է «քո» մասնագիտությունը, ինչպե՞ս չձախողել հարցազրույցը ու դառնալ լավ աշխատակից. մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Անի Մերուժանիի հետ քննարկել ենք աշխատանք փնտրողների խնդիրները։
Մենակ ապրել 17.03.2025 16:06
Հաճախ մեզ թվում է, որ միայնակ ենք, ոչ ոք մեզ չի հասկանում, չունի նույն խնդիրները։ Բայց իրականում․․․Ես քեզ լսում եմ։ Այս էպիզոդը ծնողներից առանձին ապրելու մասին է, մեզ օգնելու է հոգեբան, հոգեթերապևտ Լիլիթ Չոբանյանը։
Vergelijkbare podcasts
Replaio is geen uitgever van podcasts; namen van shows, covers en audio zijn eigendom van hun makers en worden verspreid via openbare RSS-feeds