Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Husk å besøke podkastens nettsted og støtte skaperen: podcasters.spotify.com
Forfatter
Armenpress State News Agency
Kategori
Podkastens nettsted
Siste episode
28. sep 2026
Hvor kan du lytte?
Podkaster i appen Replaio Radio Kommer snartPodkaster kommer snart til appen. Installer nå, og bli den første som ser en helt ny tilnærming til podkaster
Episoder
Podcast-ՍոցUp. Հայաստանում 2000 երեխա օգտվում է ցերեկային խնամքի ծառայություններից 28.10.2022 9:16
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց, hաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև երեխաներին: «Արմենպրես»-ը Podcast-ՍոցUp-ի շրջանակում նախաձեռնության մանրամասների շուրջ զրուցել Է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վար...
Podcast-ՍոցUp. Արցախցիների բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու 4091 դիմում է ստացվել. Քաշաթաղից 15 ընտանիք արդեն իսկ հավաստագիր է ստացել 13.10.2022 9:30
ՀՀ կառավարությունը 2022 թվականի փետրվարի 17-ին հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի շրջանակներում աջակցություն կտրամադրվի տեղահանված այն ընտանիքներին` այդ թվում մեկ անձից բաղկացած, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ կամ վերջին երեք ամիսներին հաշվառված են եղել Արցախի Հանրապետության առանձին շ...
Podcast - Հարց բժշկին. ֆասթֆուդերի և գազավորված ըմպելիքների մեծ քանակի օգտագործումը կհանգեցնի աղեստամոքսային լուրջ խնդիրների. մասնագետ 10.10.2022 14:00
Մարսողական համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ կլինիկական բժշկության արդիական խնդիր, որոնք ոչ միայն բժշկական համայնքի, այլ նաև՝ առողջապահության կազմակերպիչների ուշադրության կիզակետում են: Մարսողական օրգանների հիվանդություններն իրենց տարածվածությամբ սանդղակի առաջին տեղերում են: Ըստ բժշկական վիճակագրության՝ տնտեսապես զարգացած երկրների բնակչության 95 տոկոսի մոտ այս կամ այն չափով դրսևորվու...
Podcast-ՍոցUp. Ադրբեջանի հարձակման հետևանքով տեղահանված քաղաքացիների կարիքները հաշվառելու հարթակ է գործարկվել 30.09.2022 9:22
Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է առաջնային կարիքի հաշվառման հարթակը: «Արմենպրես»-ը Podcast-ՍոցUp-ի շրջանակներ...
Podcast-Հարց բժշկին. Պատերազմի ժամանակ սթրեսներից խուսափելու համար կարևոր է հետևել միայն ճշգրիտ տեղեկատվական աղբյուրների. հոգեբան 26.09.2022 9:59
Մեր երկիրը ցավոք վերջին տարիներին պարբերաբար հայտնվել է պատերազմական իրավիճակում, իսկ պատերազմները, պարբերաբար կրկնվող ռազմական գործողությունները, տարբեր բացասական հետևանքներ են թողնում բնակչության վրա: Այդ հետևանքներից մեկն էլ հոգեբանական խնդիրներն են, որոնք մեղմացնելու, օգնելու նպատակով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժինը շուրջօրյա ծառայություններ է տրամադրում...
Podcast-Հարց բժշկին. Առաջին օգնության պարագաների առկայություն, արագ և ճիշտ կողմնորոշում. ռազմական բժիշկը՝ պատերազմական գոտում աշխատանքի մասին 19.09.2022 10:29
Պատերազմական իրավիճակում ճիշտ կողմնորոշվելը, բժշկական տեսակետից արագ, ճիշտ և թիրախային օգնություն ցուցաբերելը ամենակարևոր քայլերից մեկն է: «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ռազմական բժիշկ Վան Եղիկյանի հետ անդրադարձել ենք պատերազմական իրավիճակում առաջին օգնության կարևորությանը, դրա ճիշտ և գրագետ կիրառմանը: Մասնագետն ընդգծեց, որ պատերազմական իր...
Podcast-Հարց բժշկին. Ականջակալները կարող են վնասել լսողությունը շատ երկար և առավելագույն ձայնի վրա օգտագործելու պարագայում 12.09.2022 13:45
Ամբողջ աշխարհում տարածված սուր շնչառական, սեզոնային վիրուսները և նորարարական տեխնոլոգիաները մեծ ազդեցությունն են թողնում քիթ-կոկորդ-ականջ օրգանների վրա: Չնայած նրան, որ շատ-շատերը ուշադրություն չեն դարձնում շնչառական վիրուսների, էկրանների և ականջակալների վատ հետևանքներին՝ այնուամենայնիվ, դրանք կարող են անդառնալի հետևանքներ թողնել մարդու օրգանիզմի վրա: «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթ...
Podcast- Աչքի ոչ ճիշտ խնամքը կարող է հանգեցնել ընդհուպ տեսողական օրգանի կորստի. մասնագետ 05.09.2022 13:50
Աչքը մեր ամեն ինչ տեսնելու, զգալու և ընկալելու կարևոր օրգանն է, որը նույնպես խնամք, ուշադրություն և ճիշտ մոտեցում է պահանջում: Բժշկության մեջ ամենակարևոր գործոնը խնդիրը շուտ հայտնաբերելն է, իսկ աչքերը կարող են շատ բան պատմել մարդու առողջական վիճակի մասին: Ըստ մասնագետի՝ հարկավոր է ուշադիր լինել աչքերի նկատմամբ՝ խնդիրները վաղ հայտնաբերելու և բարդությունների զարգացում թույլ չտալու համար: Պետք...
Podcast-ՍոցUp. Նվիրաբերության ծրագրով բնակարան է հատկացվել մանկատան արդեն 46 շրջանավարտի 01.09.2022 5:24
Հայաստանում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 163 անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու ժամկետը երկարաձգվել է ևս 12 ամսով՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, մինչև այժմ 46 շահառուի հետ արդեն կնքվել է նվիրաբերության պայմանագիրը: «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-ի շրջանակում ծրագրի վերաբերյալ մանրամասներ է...
Podcast-ՍոցUp.Պետությունը նոր ծրագրով կխրախուսի գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունող գործատուներին 25.08.2022 13:30
Կառավարությունը հավանություն է տվել զբաղվածության ապահովման պետական աջակցության ևս մեկ ծրագրի, որի շրջանակում գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունող գործատուները կխրախուսվեն։ Ծրագրի համաձայն՝ գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստա...
Podcast-Հարց բժշկին. Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման դեմ լավագույն պայքարը պարբերաբար հետազոտվելն է 22.08.2022 12:24
Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջ...
Podcast - Հարց բժշկին. Ոտքերում ցավը, ծանրությունը, այտուցվածությունն ու հոգնածությունը անոթային խնդրի ահազանգ են 15.08.2022 8:01
Ոտքերում ցավ, ծանրություն, այտուցվածություն, հոգնածություն. հաճախ շատերը այս խնդիրներին լուրջ չեն վերաբերվում՝ մտածելով, որ աշխատանքային օրվա ընթացքում երկարատև ոտքի վրա գտնվելուց հետո դա նորմալ է, բայց, ցավոք, այս ամենը կարող է բերել լուրջ հետևանքների: «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին ասաց Միքայելյան համալսարանական հիվանդանոցի անոթային վիրաբույժ Լ...
«Արմենպրես» Podcast Աստվածածնի Վերափոխման տոն. Խաղողօրհնեք 14.08.2022 15:49
Ողջույն հարգելի ունկնդիրներ։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս կիրակի օգոստոսի 14-ին մեծ շուքով տոնում է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը ՝ Խաղողօրհնեքը: Այն տարվա հինգ տաղավար տոներից չորրորդն է, շարժական է և հանդիպում է օգոստոսի 15-ին մոտ ընկած կիրակի օրը: Տոնի առիթով «Արմենպրես» պոդքաստ-ի տաղավարոմ զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ...
«Արմենպրես» Podcast Հայերեն երգեր երգելուց շատ եմ հուզվում. Ֆրանսահայ երգչուհին առաջին անգամ համերգներով Հայաստանում է 10.08.2022 9:14
Հեղինակային երգեր՝ հայերենով և ֆրանսերենով, ինչպես նաև Էլվինա Մակարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Ֆորշի երգերը՝ յուրօրինակ ոճով. Ֆրանսահայ երգչուհի, երգահան Միլենա Մութաֆյանը այս օրերին Հայաստանում է և հեղինակային համերգներով հանդես կգա Երևանում, Վանաձորում և Սևանում: «Արմենպրես պոդքաստի» տաղավարում երգչուհին ասաց, որ Հայաստանում համերգների մեկնարկը տեղի է ունեցել Սևանում՝ օգոստոսի...
«Արմենպրես» Podcast Վարդավառ 23.07.2022 13:35
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի հուլիսի 24-ին տոնում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Եվ այդ առիթով «Արմենպրես» պոդքաստ-ի տաղավարում զրուցելու ենք Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի և Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների փոխատենապետ Անի Թովմասյանի հետ:
<< Արմենպրես >> Padcast Արվեստների, ազգային երգ ու պարի, համեղ ուտեստների կենտրոնը. մեկնարկում է «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը 15.07.2022 16:47
Ժողովրդական արհեստները ներկայացնելու, դրանց ճանաչելիությունը բարձրացնելու, այդ ժառանգությունը կրող և այն փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը նպաստելու նպատակով հուլիսի 16-ին Գյումրիում կանցկացվի «Գյումրի. վարպետաց քաղաք» արհեստների փառատոնը: Հուլիսի 17-ին փառատոնը կշարունակվի Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: «Արմենպրես պոդքաստի» շրջանակում...
Podcast-ՍոցUp. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածության երկու ծրագիր է սկսել Հայաստանում գտնվող արցախցիների համար 14.07.2022 10:50
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Հայաստանում բնակվող Արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանն ուղղված «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը:
«Արմենպրես» Podcast Սա միգրացիոն ոլորտի ամենամասշտաբային փոփոխությունն է. ՄԾ պետը մանրամասնել է ՆԳՆ ստեղծման նախագիծը 13.07.2022 10:14
Ներքին գործերի նախարարություն ստեղծելու փաթեթի մշակման աշխատանքները մոտենում են իրենց ավարտին, որի համաձայն` նախարարության կազմում են լինելու Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունն ու Միգրացիոն ծառայությունը: «Արմենպրես» -ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը վերակազմակերպումը արդյունավետ համարեց:
«Արմենպրես» Podcast Գինու երթուղիները կպատմեն հայկական գինեգործության մասին՝ Հայաստան բերելով մեծ թվով զբոսաշրջիկների 13.07.2022 10:03
Գինեգործությունը Հայաստանում ամենահեռանկարային ոլորտներից մեկն է. ոլորտում նոր ու հետաքրքիր գաղափարների, զբոսաշրջիկներին գրավող ծրագրերի պակաս Հայաստանում չկա: Ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող հերթական ծրագրի մասին «Արմենպրես պոդքաստի» շրջանակում զրուցել ենք «Գինու ծով» (The Sea Of Wine) ծրագրի ղեկավար Անի Մանասերյանի հետ։
Հայապահպանությունը՝ եկեղեցու միջոցով. Երևան է ժամանել Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարը 12.07.2022 32:07
Ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճյանը, որն այս օրերին Հայաստանում է, կարծում է՝ սփյուռքում հայապահպանության գործում մեծ դերակատարություն ունեն եկեղեցին, դպրոցները, կրոնն ու Աստվածաշունչը:
Podcast-Sport. Խորեն Լևոնյանը ֆուտբոլի ընտրանու և հայկական ֆուտբոլի մասին 05.07.2022 12:29
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայում 4 տարաբնույթ հանդիպումներ ունեցավ: Podcast-Sport-ում ազգային հավաքականի, ֆուտբոլիստների և ներքին առաջնության մասին խոսել ենք դերասան, հաղորդավար, երգիչ և հայկական ֆուտբոլի մեծ սիրահար Խորեն Լևոնյանի հետ:
Podcast-Հարց բժշկին. Կեսարյան հատումը՝ կյանք փրկող վիրահատություն է, որը երբեք չի կարող փոխարինել բնական ճանապարհով ծննդաբերությանը 19.06.2022 24:22
Հղիությունը հիվանդություն չէ, այն պետք է վայելել, իսկ կեսարյան հատումը՝ կյանք փրկող վիրահատություն է, որը երբեք չի կարող փոխարինել բնական ճնապարհով ծննդաբերությանը: «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին շեշտեց Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ անդրադառնալով կեսարյան հատումերին, այս եղան...
Podcast-Sport. Յուրա Մովսիսյանը հավաքականի, անցած «հին ու բարի ժամանակների» մասին 19.06.2022 11:40
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող, ընտրանու ամենակոլորիտային ֆուտբոլիստներից մեկը` Յուրա Մովսիսյանը, օրեր առաջ մասնակցեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հրաժեշտի հանդիպմանը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկն է` Յուրա Մովսիսյանը, ում հետ խոսել ենք հավաքականից, հիշելով հին ու բարի ժամանակները:
Podcast-ՍոցUp. Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է ստանում 61 խնամատար ընտանիքում 16.06.2022 14:30
Հայաստանում 93 երեխա խնամք և դաստիարակություն է ստանում 61 խնամատար ընտանիքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանն ասաց, որ անձը, ով ցանկանում է իրականացնել խնամակալություն, պետք է դիմի մարզի դեպքում մարզպետարան, Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարան: Բոլոր պահանջներին բավարարե...
Podcast-Հարց բժշկին. Երբ խալը սկսում է իր տեսքը փոխել՝ դա արդեն ահազանգ է, որ այն վերափոխվում է չարորակ ուռուցքի. մասնագետ 13.06.2022 10:47
Ցանկացած խալ, երբ սկսում է իր տեսքը փոխել. տեղի է ունենում չափի, գույնի փոփոխություն, առաջանում է վերքեր, արնահոսություն, ապա դրանք արդեն ահազանգ են, որ խալը վերափոխվում է չարորակ ուռուցքի՝ մելանոմայի, այն բավականին ագրեսիվ ուռուցք է, որի կանխարգելումը ավելի հեշտ է, քան բուժումը: «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կե...
Lignende podkaster
Replaio er ikke podkastutgiver; programnavn, omslag og lyd tilhører opphavspersonene og distribueres via offentlige RSS-feeder.