Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Husk å besøke podkastens nettsted og støtte skaperen: podcasters.spotify.com
Forfatter
Armenpress State News Agency
Kategori
Podkastens nettsted
Siste episode
28. sep 2026
Hvor kan du lytte?
Podkaster i appen Replaio Radio Kommer snartPodkaster kommer snart til appen. Installer nå, og bli den første som ser en helt ny tilnærming til podkaster
Episoder
Podcast-Հարց բժշկին. ալերգիաներից նախօրոք խուսափել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով ախտանշանների սկսվելուն պես պետք է անհապաղ դիմել բժշկի 06.06.2023 14:36
Գարնանային ծաղկման շրջանը շատերիս սիրելի սեզոնն է։ Գրեթե ամենուր մեզ ուղեկցում են ծաղկած ծառեր՝ իրենց անուշ բույրով, սակայն որոշ մարդկանց համար այդ գեղեցիկ շրջանը կարող է դառնալ ոչ այնքան ցանկալի՝ սեզոնային ալերգիկ ռինիտի պատճառով: Այն հիվանդություն է, որը զարգանում է ծաղկափոշու և տարբեր տեսակի բորբոսասնկերի նկատմամբ մարդու իմուն համակարգի զգայունությամբ: Այսինքն, ծաղկափոշին որոշ անձանց մոտ հանդ...
Podcast-Sport. Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ու Հենրիխ Մխիթարյանի կարիերայի ամենասպասված խաղերից մեկը 06.06.2023 19:23
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` հունիսի 10-ին, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և իտալական «Ինտեր»-ը կմրցեն ակումբային մրցաշարերի ամենահեղինակավոր գավաթի համար: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ քննարկել են «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ինտեր»-ի հնարավորությունները, ակումբների մարզիչների ուժեղ և թույլ կողմերը և հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի կարիե...
Podcast. Երբ գիրքը տոն է. «Զանգակ» գրատունը մեկնարկում է Մանկական գրքի փառատոնը 01.06.2023 19:16
«Զանգակ» գրատների ցանցի նախաձեռնությամբ հունիսի 1-3-ը «Անգլիական» այգում կանցկացվի Մանկական գրքի փառատոնը, որն իր շուրջ է համախմբել տասնյակ հրատարակչությունների, խաղեր ստեղծող կազմակերպությունների, որոնք փոքրիկներին ու մեծահասակներին են ներկայացնում մանկական լավագույն գրքերն ու խաղերը: Եռօրյա փառատոնին ընթերցասերները տաղավարներում ցուցադրված գրքերը կարող են ձեռք բերել մինչև քառասուն տոկոս զեղչով,...
Podcast-Հարց բժշկին. Անոթային ցանկացած խնդրի դեպքում ինքնաբուժությունը բերում է կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման 29.05.2023 20:20
Անոթային խնդիրները վերջին շրջանում հանդիպող ամենատարածված հիվանդություններից են: Անոթային խնդիրների մեջ ամենատարածվածը խրոնիկ երակային հիվանդությունն է, որը բաժանվում է երկու առանձին պաթոլոգիաների՝ դա երակների լայնացումն է՝ վարիկոզը և հետթրոմբային հիվանդությունն է, երբ անձը տանում է երակների թրոմբ և ամիսների, տարիների ընթացքում զարգանում է արդեն կայուն այտուցներ, ոտքերում ծանրություն, վերքեր և այլ...
Podcast. Oդի ավազանի աղտոտվածությունը համարվում է «անտեսանելի կիլլեր» 26.05.2023 15:46
Օդի աղտոտվածության խնդիրը գլոբալ և արդիական է բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ կենտրոնացած են արդյունաբերական ձեռնարկությունները և որտեղ բիզնես գործունեություն է ծավալվում։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» տվյալներով աշխարհի բնակչության գրեթե 93 տոկոսը չի շնչում մաքուր օդ։ Մարդու օրգանիզմում չկա որևէ համակարգ, որի վրա չի անդրադառնում օդի աղտոտվածությունը։ ԱՀԿ-ն օդի ավազանի աղտոտված...
Podcast-Sport. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները և Հենրիխ Մխիթարյանի կարիերայի ամենակարևոր եզրափակիչը 23.05.2023 8:50
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հունիսի 10-ին անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն կմրցի իտալական «Ինտեր»-ի հետ: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում մարզական լրագրող, «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ խոսել ենք «Մանչեսթեր Սիթի»-ի և «Ինտեր»-ի՝ կիսաեզրափակիչում անցկացրած հանդիպումների, մարզիչների ներուժի, հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի թ...
Podcast-Հարց բժշկին. ռևմատոլոգիական հիվանդությունները մեծ մասամբ կրում են խրոնիկ բնույթ և պահանջում են վերահսկողություն և կենսակերպի փոփոխություն 22.05.2023 12:51
Ռևմատոլոգիական խնդիրները բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական հյուսվածքի ախտահարումներով: Ռևմատոլոգին պետք է դիմել, երբ պացիենտն ունի համակարգային ախտահարման արդյունքում հենաշարժական համակարգի հետ կապված որևէ խնդիր՝ հոդացավեր, մկանային ցավեր, ջլերի, կապանների ախտահարում, դրան զուգահեռ՝ ներքին օրգանների ախտահարում, մաշկի ցանավորում,...
Podcast-Sport. Բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչը` աշխարհի առաջնության մասին 19.05.2023 9:03
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմը երկու մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ զրույցում ամփոփել ենք աշխարհի առաջնության արդյունքները, ընդգծել մարզիկների աշխատանքը և խոսել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի քվոտա տվող Եվրոպական խաղերից: Դիտեք մեզ #Instagram sports_armenpress
Podcast. Հանգստի սեզոնը դեռ լիարժեք չբացված, ունենք վիզա ստանալու մեծ հերթեր և բարդություններ 18.05.2023 13:33
Մի քանի օրից ամառ է, քաղաքացիները փորձում են պլանավորել իրենց հանգիստը, սակայն շենեգեն վիզա ստանալու գործընթացը դյուրացման փոխարեն բավականին բարդացել է, որոշ դեպքերում էլ՝ անհնարին դարձել։ Արտագնա և ներգնա տուրիզմի թեմայի շուրջ «Արմենպրես»- Podcast-ի տաղավարում զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։ https://www.facebook.com/armenpress https://armenpress.am/arm/new...
Podcast. Գրքի երևանյան փառատոնն ավելի քան քսան միջոցառմամբ տոն կնվիրի ընթերցողներին ու ոլորտի ներկայացուցիչներին 17.05.2023 15:52
Զեղչված գրքեր, շնորհանդեսներ, համերգներ, հանդիպումներ Հայաստանի և արտերկրի գրողների, հրատարակիչների, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ ու հետաքրքիր քննարկումներ գրականության շուրջ: Մայիսի 25-27-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային փառատոնը՝ քաղաքին կոչ անելով կարդալ: «Արմենպրես Podcast»-ի շրջանակում փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյ...
Podcast․ «Առաջին ձեռքից» աջակցության ծրագիր հաշմանդամություն ունեցող անձանց 12.05.2023 23:21
2023-թ Փետրվարի 1-ից Հայաստանում հաշմանդամության գնահատումն այլ համակարգով է իրականացվում: Գործարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը։ Թե ինչ է իրենից ներկայացնում այս համակարգը, դեռ քչերն են պատկերացնում, այդ թվում՝ հենց հաշմանդամություն ունեցող անձինք։ Արդեն շուրջ չորս ամիս «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձա...
Podcast-Հարց բժշկին. Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք 08.05.2023 16:07
Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, դրանք ենթական են ուղղակի հսկողության. տարին մեկ անգամ պետք է իրականցնել հերթական հետազոտությունը, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք: Ժամանակին հայտնաբերելու և վիրահատության ուղղորդելու դեպքում բուժառուների մոտ գրանցվում է 100 տոկոսով լավացում: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակո...
Podcast. Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը կվերարժևորվի «Արցախը մեր մեջ» ցուցահանդեսով 06.05.2023 19:16
Արցախի կորուսյալ մշակութային ժառանգությունը վերարժևորելու, այն հասարակությանը ներկայացնելու նպատակով Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Հայ բարեգործական ընդհանուր միությունում կբացվի «Արցախը մեր մեջ» ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսին, որն իրականացնում է «Գոյ» մարդասիրական հիմնադրամի «ԿերամաԶարդ» արվեստանոց-ուսումնարանը, ներկայացված են ձեռագործ կերամիկական իրեր, որոնք պատրաստել և նկարազարդել են արցախցի...
Podcast. Աշխատանքի տոնավաճառը համագործակցության լավագույն հարթակներից է 03.05.2023 15:33
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանՄիասնական սոցիալական ծառայության հետ համատեղ արդեն երրորդ տարին է համալսարանի բակում կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ։ Այս տարի միջոցառումը կկայանա մայիսի 5-ին, ժամը 11:00-14:00-ն ՀՊՏՀ-ի բակում։ Նախագծի մասին Podcast-ի շրջանակում զրուցել ենք տնտեսագիտական համալսարանի կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյա...
Podcast-Հարց բժշկին. Ֆարինգիտը և լարինգիտը տարբերվում են և՛ ախտանշաններով և՛ բուժման եղանակով 01.05.2023 10:35
Ֆարինգիտ, լարինգիտ՝ խնդիրներ որոնց շատերն են բախվում, բայց ցավոք քչերն են տարբերում հիվանդություններ: Շատերն էլ այս երկու խնդիրներին շատ լուրջ չեն վերաբերվում և շատ հաճախ փորձում են ինքնաբուժությամբ վերացնել այն, դրանով էլ ավելի բարդացնելով վիճակը՝ հասցնելով այն ընդհուպ մինչև խրոնիկական վիճակի: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ...
Podcast-Sport. Հայ ծանրորդների ձեռքբերումները ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 29.04.2023 21:09
Օրեր առաջ Երևանը հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունը: Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում 4 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Mediamax-Sport-ի երկարամյա լրագրող Գոհար Նալբանդյանի հետ ամփոփել ենք առաջնությունը, խոսել ձեռքբերումներից, նոր անուններից, հավաքականի ներուժից:
Podcast-Հարց բժշկին. սթրեսն ու տագնապը աղեստամոքսային համակարգի ցավեր և խանգարումներ առաջացնող տարածված պատճառներից են. մասնագետ 17.04.2023 10:53
Ստամոքսի ցավի կամ մարսողական խանգարումների պատճառները բազմաթիվ են, և քիչ չէ նաև սթրեսի դերն այդ խնդիրների զարգացման գործում։ Սակայն ցավոք, մենք բոլորս անընդհատ գտնվում ենք սթրեսի ենթարկվելու վտանգի տակ: Ու ըստ մասնագետների՝ սթրեսն ու տագնապը որովայնի ցավեր ու աղեստամոքսային համակարգի այլ ախտանշաններ առաջացնող տարածված պատճառներից են: Սթրեսի պատճառով վատ սնվելը, վնասակար սովորությունները նույնպես թ...
Podcast-Հարց բժշկին. Էնդոպրոթեզավորումը լիարժեք վերականգնում է բուժառուի շարժողականությունը, սակայն ըստ մասնագետի՝ պետք է լինել հետևողական 10.04.2023 23:19
Վնասվածքներից խուսափել ոչ միշտ է հաջողվում: Կան վնասվածքներ, որոնց դեպքում հնարավոր է վերականգնվել լիարժեք, սակայն կան վնասվածքներ և կոտրվածքներ, որոնք առանց բժշկական միջամտության և պրոթեզավորման հնարավոր չէ վերականգնել ու ապահովել բուժառուի լիարժեք շարժունակությունը: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում Իզմիրլյան բժշկական կենտրոնի «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի» ...
Podcast. Ճրագալույցից Հարության տոն՝ Զատիկ. օրվա խորհուրդը 08.04.2023 18:13
Հայ առաքելական եկեղեցին այս տարի ապրիլի 9-ին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից մեկը Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից: Տոնի նշանակությունը, ավանդույթները և օրվա հետ կապված անելիքները Արմենպրես Podcast-ի շրջանակում ներկայացրել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդաց մի...
Podcast-Հարց բժշկին. ամբողջ աշխարհում գրանցվել է թմրանյութերի գործածման աճ և երիտասարդացում. անչափահաս օգտագործողների թիվը մեծանում է 03.04.2023 10:44
Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, օրեցօր մեծանում է թմրամիջոցների շրջանառությունը և օգտագործողների թիվը: Թմրանյութերի պարբերաբար օգտագործումը կարող է հանգեցնել թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական լուրջ խնդիրների: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում Առողջապահության նախարարության թմրաբանության գծով խորհրդական, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն, բժ...
Podcast-Հարց բժշկին. ծաղկափոշին որոշ անձանց մոտ հանդիսանում է ալերգեն, սակայն այն վերահսկելու դեպքում կարելի է հանգիստ վայելել բնությունը 27.03.2023 10:51
Գարնանային ծաղկման շրջանը շատերիս սիրելի սեզոնն է: Գրեթե ամենուր մեզ ուղեկցում են ծաղկած ծառեր՝ իրենց անուշ բույրով, սակայն որոշ մարդկանց համար այդ գեղեցիկ շրջանը կարող է դառնալ ոչ այնքան ցանկալի՝ սեզոնային ալերգիկ ռինիտի պատճառով: Այն հիվանդություն է, որը զարգանում է ծաղկափոշու և տարբեր տեսակի բորբոսասնկերի նկատմամբ մարդու իմուն համակարգի զգայունությամբ: Այսինքն, ծաղկափոշին որոշ անձանց մոտ հանդ...
Podcast-Sport. Կարեն Գիլոյանը` Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասին 27.03.2023 9:10
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ապրիլին Երևանում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: «Արմենպրես» -ի Podcast-Sport -ում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ խոսել ենք առաջնության նախապատրաստական, մինչ այս կատարված աշխատանքներից, տոսմերից և սպասվող մարզական արդյունքներից:
Podcast.Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները չունեն գնագոյացման հստակ մեխանիզմներ. Մրցակցության հանձնաժողով 22.03.2023 11:16
Տնտեսության զարգացումը չի կարելի պատկերացնել առանց ապրանքաշրջանառության, որը իրականցվում է բեռնափոխադրման ծառայությունների միջոցով: Իսկ վերջին տարիներին այս ոլորտը գնալով մեծացել և ընդլայնվել է: Ելնելով ոլորտի ընդլայնվելու տեսակետից ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր ուսումնասիրությունների շրջանակում է ընդգրկել նաև այս ոլորտը: «Արմենպրես» -ի «Փոդքաստ»-ի տաղավարում այս անգամ անդրադառնալո...
Podcast-Sport. Հայաստան-Թուրքիա պատմական հանդիպումը, թիմի նորեկներն ու նորեկ մարզիչը 21.03.2023 10:18
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024 ընտրական փուլը կմեկնարկի Երևանում Թուրքիայի դեմ խաղով: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ խոսել ենք Հայաստան-Թուրքիա խաղից, ընտրանու նոր մարզչից և հավաքականի նորեկներից:
Podcast.Վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է շուրջ 40 %-ով. Մրցակցության հանձնաժողով 16.03.2023 15:49
Շուկայում կան մթերքներ, որոնք օգտագործում են գրեթե յուրաքանչյուր ընտանիքում, հետևաբար դրանք ունենում են մեծ պահանջարկ և ըստ դրա արդեն ձևավորվում և մեծանում է տվյալ արտադրատեսակի քանակը շուկայում: Հայաստանյան շուկայում մեծ տեղ և սպառում ունեն նաև բուսական յուղերը: Ելնելով ոլորտի մեծ սպառման տեսակետից ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր ուսումնասիրությունների շրջանակում է...
Lignende podkaster
Replaio er ikke podkastutgiver; programnavn, omslag og lyd tilhører opphavspersonene og distribueres via offentlige RSS-feeder.