Im Radio

Իմ ռադիո

Education HY ↓ 956 episodi

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Visita il sito del podcast e sostieni chi lo crea: imradio.am

Autore

Im Radio

Categoria

Education

Sito del podcast

imradio.am

Ultimo episodio

30 set 2026

Dove ascoltare?

I podcast nell'app Replaio Radio In arrivo

I podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast

Scaricala su Google Play Installala gratis Android quasi 10 mln di download · valutazione 4,8 iOS in arrivo

Episodi

Կրթաթոշակիս 5000 դրամ գումարը հավաքում էի, որ բիզնեսի մեջ ներդնեմ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 17.01.2022

Հենց սկզբից Մարիամ Խաշակյանը  չկոտրվեց ու որոշեց փորձել, բայց որքան էլ ճանապարհները տանում էին այլ ուղղությամբ, մեկ է, Մարիամն զգում էր որ հագուստ ստեղծելն իրեն ձգում է։ Մարիամը բիզնեսը սկսել է 5000 դրամով։ Սա ապացույցն է նրա, որ եթե մարդ ցանկանում էմ մի բան ստեղծել, անգամ իր ունեցած քիչ հնարավորություններն էլ ներդնում է։ Մարիամի նպատակների մասին մարդիկ նախապես չեն հիմանում։ Անգամ հարազատները...

Art Ուրբաթ․ 2022-ի ամենասպասված ֆիլմերից 10-ը 15.01.2022

Այս էպիզոդում պատմում ենք 2022 թվականի ամենասպասված ֆիլմերի մասին։ Հիմնվելով կինոկայքերի ռեյթինգների ու ուսումնասիրությունների վրա, առանձնացրել ենք դրանցից 10-ը։ 

IT շաբաթ․ Loyalty Bag․ Առաջին խելացի տոպրակը Հայաստանում 14.01.2022

Թեև պոլիէթիլենային տոպրակները մարդիկ օգտագործում են մի քանի րոպե, բայց բնության մեջ դրանք քայքայվում են 100 –ավոր տարիների ընթացքում, ի տարբերություն մյուս թափոնների չեն ձուլվում և լուրջ վտանգ են ներկայացնում, թե մարդկանց, թե կենդանական աշխարհի համար: «Համայնանքերի կայուն զարդացման նորարակական լուծումներ» ՀԿ նորարարական, այլընտրանքային, շահավետ լուծում է առաջարում․ Loyalty Bag–ը նախատեսված է բազմա...

Սյուզաննա Գյումշուդյանի օրինակը 14.01.2022

Սյունքի մարզի Խնածախ գյուղից է Սյուզաննա Գյումշուդյանը։ «Վիզուալ ինովիացիոն ստուդիա» ՀԿ Գորիսում կազմակերպած վիդեո դասընթացներին է մասնակցել։ Այս ընթացքում սովորել է մեդիագրագիտություն, լուսանկարչական տենիկայի հմտություններն ու  հասցրել կիրառել դրանք։ Նա փոքրիկ տեսանյութերով պատմում է գյուղի բնակիչներին անհանգստացնող խնդիրների մասին։ Առաջինը ջրի խնդրին անդրադարձել, բայց հետո հասկացել է, որ գյ...

«Խոշոր պլան»․ Սփյուռքի «Ներուժը» գալիս է Հայաստան 13.01.2022

2 տարվա դադարից հետո «Ներուժը» Սփյուռքի երիտասարդ ստարտափերներին կրկին կբերի Հայաստան։ Ծրագիրն իրականացնում են «Իմ քայլը» հիմնադրամը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ովքե՞ր կարող են դիմել և ինչպե՞ս է այն նպաստում հայրենադարձությանը․ զրուցել ենք «Ներուժ» ծրագրի ղեկավար Հայկ Ենգիաբարյանի հետ։ 

Մեր «մրցակիցների» խաղերից գրեթե բոլորն ունենք ու միշտ սիրով ենք խաղում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 13.01.2022

Ավետիք Եփրեմյանը 21-րդ դարի մարդ է բառի բուն իմաստով։ Այդպես համարում ենք ոչ թե նրա համար, որ այս ժամանակաշրջանում է ապրում, այլ նրա, որ գուցե անկախ իր կամքից ներգրավվել է աշխարհում մի մեծ փոփոխության գործընթացում։ Դեռ 2021 թվականի հոկտեմբերին պարզվեց, որ ռեկորդային թվով ամերիկացիներ (մոտ 20 միլիոն) դուրս են գալիս իրենց աշխատանքներից։ Պատճառն առաջին հայացքից պանդեմիան էր։ Դրա ազդեցությունը մարդկան...

Don't Look Up ֆիլմում հնչած երգերը | Բիթրեյթ 11.01.2022

Դու է՞լ ես «Don't Look Up/Մի նայիր վերև» ֆիլմը դիտելիս Shazam-ը ձեռքդ պահել ու երգեր որսացել։ Եթե ոչ, ուրեմն այս էպիզոդը քո բացթողումները լրացնելու համար է։

«Հայուհու» քայլերը վստահ են, խոսքը՝ համարձակ։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 09.01.2022

Անի Շահբազյանն ու նրա քույրը որոշել են Հայաստանում համարձակ խոսք ասել՝ արտադրել կոսմետիկ միջոցներ, որոնք մրցակիցը կլինեն դրսի շուկայի արտադրանքին։ Քույրերի բիզնես գաղափարը վաղուց է եղել։ Երկու անգամ փորձել են սկսել, երկուսն է ձախողվել է։ Նախ համավարակը, հետո չարաբաստիկ 44 օրյա պատերազմը։ Անին խոստովանում է, որ որևէ բան սկսելու ցանկություն չեն ունեցել, բայց Հայաստանի համար դժվարին օրերից հետո երկու...

Նարեկ Սողոմոնյանի օրինակը 07.01.2022

Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում է ապրել Նարեկ Սողոմոնյանը։ 44–օրյա պատերազմի հետևանքով նրա ծննդավայր անցել է թշնամու վերահսկողության տակ։ Ընտանիքի հետ ժամանակավոր տեղափոխվել են Սյունիքի մարզի Տաթև գյուղ, 9–րդ դասարանը ավարտելուց հետո էլ Արարատի մարզի Աբովյան գյուղ: Պատմում է, որ այդքան էլ հետ չէ մի քանի դպրոց փոխելը, նոր միջավայրին հարմարվելը, բայց թե Տաթևում, թե Աբովյանում իրեն շատ լավ են...

IT շաբաթ․ «Ձեզնից մեկը» օգնում է աուտիզմով երեխաներին 07.01.2022

18-ամյա Թերեզա Թումանյանը սովորում է Հայ- ֆրանսիական համալսարանի 1-ին կուրսում, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: ՏՏ ոլորտով հետաքրքվում է դեռ 6–րդ դասարանից. առաջին քայլերն արել է դպրոցին կից ռոբոտաշինության խմբակում, հետո Արմաթ ինժեներական լաբորատորիա է հաճախել, Աշտարակի Ստարտափ ակումբ, մասնակցել մի շարք մրցույթների և իր ներկայացրած նախագծերով հաղթել:

«Մարդիկ զարմանում էին, երբ իմանում էին, որ հղի ժամանակ ամենաշատն եմ կարել և վաճառել»․ ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ 05.01.2022

Տարիներ առաջ Լիդիայի ներկայիս ամուսինը, 2014-ի դրությամբ նրա ընկերը, բանակում էր։ Սիրելիի համար տաքուկ գուլպաներ գործելը դարձավ հոբբի, որն էլ հետագայում կամաց-կամաց վերածվեց բիզնես գաղափարի։ Բիզնեսն սկսելուց առաջ Լիդիան մտավախություններ չի ունեցել, որ չի հաջողի, չնայած հստակ պատկերացրել է, որ Հայաստանում ձեռագործ ապրանքների հանդեպ շատերը վերապահումներ ունեն, խնդիրը հաճախ գինն է և ժամանակատար լինել...

«Մեկ ձեռքով ծափ չես տա»․ Հայաստանում շոկոլադ են արտադրում։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 03.01.2022

Հայաստանը վերջին մի քանի տարվա մեջ հասցրեց ուժգին ցնցումների ենթարկվել, դա անհետևանք չէր մնալու, ուստի վիրավոր երկրին պետք է արագ ոտքի հանել։ Անահիտի գլխում այս մտքերը անընդհատ խմորվել են, մի օր էլ հասկացել է, որ գործելու ճիշտ ժամանակն է, եթե ոչ հիմա, ապա հետո գուցե կամ ուշ լինի, կամ էլ չստացվի։ Անահիտ Բեյբությանը ձեռագործ շոկոլադներ է արտադրում Հայաստանում և վաճառում թե՛ այստեղ, թե՛ դրսում։ Անահի...

Կարճ ասած․․լավագույն ձախորդություններն «Իմ ռադիոյում» են 01.01.2022

Այս էպիզոդում «Իմ ռադիոյի» թիմի անդամներն են պատմում իրենց եթերային ձախորդությունների մասին։

Alicia Keys, James Arthur, Orla Gartland | Բիթրեյթ 28.12.2021

Տարվա վերջ է, արտիստները նոր ալբոմներ շատ քիչ են թողարկում: Բայց ես ալբոմներ եմ պեղել, մեկը նոր, մյուսները մեկ կամ մի քանի ամսվա հնության: Լսում ենք դեկտեմբերի 10-ին լույս տեսած Alicia Keys-ի KEYS կրկնակի ալբոմը, իռլանդացի ինդի երգչուհի Orla Gartland-ի առաջին ստուդիական սկավառակը, որը թողարկվել է օգոստոսի 20-ին և James Arthur-ի նախորդ ամիս ծնունդ առած It’ll all make sense in the end-ը:

Կարճ ասած․․սխալ հարսանիքի համար ենք նվագել 27.12.2021

Էրիկը երաժիշտ է։ Դհոլահար։ Մի օր հերթական հարսանիքի ժամանակ նվագելու կեսից պարզում են, որ սխալ հարսանիքի համար են նվագում։ 

IT շաբաթ․ «Startup School Demo Day Winter 2021» 24.12.2021

Օրեր առաջ ամփոփվեց «Startup School Demo Day Winter 2021–ը», որը նախաձեռնել էր Startup Armenia հիմնադրամը։ Միջոցառման ընթացքում Startup School–ի 13–16 տարեկան պատանիները ներկայացրեցին իրենց նորարարական գաղափարները և ժյուրիի քվեարկությամբ լավագույն 3 թիմերը ստացան 500–1500 դոլար մրցանակ։ Մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց KitsKit ստարտափը, որի նպատակն է կանխել հեռուստացույց դիտող կամ համակարգչով խաղաց...

Մարգարիտա Շարիմանյանի օրինակը 24.12.2021

«330 կիլոմետր բարություն» նախաձեռնության հիմնադիր Մարգարիտա Շարիմանյանն արցախցի երեխաներին ուրախություն ու ամանորյա տրամադրություն պագևելու նպատակով ֆեյսբուքում խմբում է բացել, որտեղ մեկ գաղափարի շուրջ են հավաքվել այն մարդիկ, ովքեր ցանկանում են փոքրիկ ներդրումներով երեխաներին տոն պարգևել: Մարգարիտան պատմում է, որ երբ նոր էր նախաձեռնությունը մտածում էր հավաքված նվերները կբաժանի Արցախից տեղանահված և...

IT շաբաթ․ «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» 21.12.2021

«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» խորագրով գաղափարների մրցույթի 2-րդ փուլը տեղի ունեցավ օրեր առաջ։ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից՝ նորարարական գաղափարներ առաջարկած 10 թիմ պարգևատրվեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» կողմից։

Սյուզաննա Թեյմուրազյանի օրինակը 20.12.2021

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին է Սյուզաննան Թեյմուազյանը։ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով մեկուկես տարի առաջ Երևանից է գործուղվել։ Հիշում է, երբ առաջին անգամ մտավ դպրոց, թե ուսուցչական անձնակազմը, թե աշակերտները զարմանքով էին նայում ֆիզկուլտուրայի աղջիկ ուսուցչին։ Ինքն էլ սկզբում մտավախություն ուներ, որ գուցե դժվար լինի ինտեգրվել է միջավայրին կամ չհասկանա բարբառը,...

Կարճ ասած․․աշակերտիս դուր չէր եկել դասավանդմանս մեթոդը 19.12.2021

25 տարի առաջ Գեորգիի տան անդամները գնել են մի տուն, որտեղ հասնելու համար բազմաթիվ խոչընդոտներ պետք է հաղթահարել։ Եվ այդպես, մի օր երիտասարդ ուսուցիչը հասկանում է, որ գուցե տունը փոխելու ժամանակն է։

Juice WRLD, Green Day, Khalid, Feel Foxes | Բիթրեյթ 16.12.2021

Այս թողարկումը միաժամանակ դասական բիթրեյթյան ոճով է, միաժամանակ ոչ. լսելու ենք 4 ալբոմ, որոնցից մեկը նման է միքսթեյփի (Khalid), մյուսը հետմահու ալբոմ է (Juice WRLD), երկուսն էլ կենդանի կատարումներով ալբոմներ-վերաթողարկումներ են (Green Day, Fleet Foxes): 

«Խոշոր պլան». Հայրենադարձության շաբաթ 16.12.2021

Դեկտեմբերի 13-19-ը հայտարարված է «Հայրենադարձության շաբաթ». այս օրերին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մի շարք օնլայն և օֆլայն միջոցառումներով ներկայացնում է հայրենիք վերադարձի հնարավորությունները, պատասխանում աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի հարցերին։ Առանձին միջոցառում է նախատեսված նաև սփյուռքահայ երիտասարդների համար։ «Հայրենադարձության շաբաթվա», ընդհանրապես հայրենիք վերադա...

«Խոշոր պլան». Հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի 14.12.2021

Նոր տարում բնությանն առավել քիչ վնաս կհասցնենք. հունվարի 1-ից 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի։ Շրջակա միջավայրի նախարարության այս արգելքին զուգահեռ մի շարք տնտեսվարողներ և նախաձեռնություններ սպառողներին այլընտրանքային տարբերակներ են առաջարկում։  Թեմայի մասին զրուցել ենք Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիս...

Կարճ ասած․․աշխատավարձիս մեծ մասը ծախսում եմ սրճարանների վրա 14.12.2021

Մանյան այն հայ մարդն է, ով հաստատ դրախտում, եթե նման բան գոյություն ունի ընդհանրապես, իր տեղն ունենալու է,  քանզի շրջում է Հայաստանի սրճարաններով, ռեստորաններով և մարդկանց ցույց տալիս, թե որտեղ ինչ և ինչ գնով կարելի է ուտել և խմել։ Մանյան որոշում է որ պետք է նման լավ գործով զբաղվի,ամեն ինչ պատրաստում է, բայց աշխարհում որոշում են, որ պետք է «Կորոնավիրուս» անունով մի համավարակ գա և այնպես անի,...

IT շաբաթ․ ԱԹՍ կրթական լաբորատորիաներ՝ Հայաստանի գյուղերում 13.12.2021

Մինչև տարեվերջ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսում է հիմնել ԱԹՍ կրթական լաբորատորիաներ, որտեղ 14-18 տարեկան երեխաները կկարողանան ԱԹՍ տեխնիկական սպասարկում և կառավարում իրականացնել: Յուրաքանչյուր աշխատանոցում գործելու է 3 խումբ և միջինում հաճախելու է 27 երեխա: Մեկ ԱԹՍ աշխատանոցի հիմնադրման արժեքը 6,5 մլն դրամ է, որում ներառվում է 7 թռչող սարք հավաքելու հնարավորություն,...

Ascolta il podcast Իմ ռադիո su Replaio

Radio e podcast in un'unica app - gratis e senza registrazione. Installala oggi e non perderti il lancio

Scaricala su Google Play

Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici