Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Visita il sito del podcast e sostieni chi lo crea: imradio.am
Dove ascoltare?
I podcast nell'app Replaio Radio In arrivoI podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast
Episodi
Զարուհի Խլոյանի օրինակը 07.03.2022 6:51
17–ամյա Զարուհի Խլոյանը Վարդենիսի երիտասարդ նախաձեռնող սոցիալ–կրթական նախաձեռնության հիմնադիրն է։ Սկզբում համաճարակը հետո պատերազմը խոչըդոտեցին նախաձեռնության ակտիվ գործությունեությանը։ Բայց արդեն մի քանի ամիս է, ինչ տարբեր ծրագրեր են իրականացնում։ ՎԵՆ–ը ունի մշակութային «Խորակումբ» խմբակ, որը դարձել է կամուրջ հայտնի գրողներին և ստեղծագործական աշխարհում առաջին քայլեր անող երիտասարդների միջև, կազմա...
«Խոշոր պլան». Երիտասարդներն իրական բիզնես խնդիրներ լուծելու հնարավորություն ունեն 06.03.2022 19:25
Երիտասարդները երկրորդ անգամ հնարավորություն ունեն գործնականում կիրառել իրենց գիտելիքներն ու իրական բիզնես խնդիրներին լուծում առաջարկել. մեկնարկում է CaseKey մրցույթը։ Կարող են մասնակցել 17-25 տարեկան ուսանողները և շրջանավարտները, որոնք 72 ժամում պետք է առաջարկեն լուծումները։ Մասնակցությունն անվճար է. կարող եք դիմել այստեղ։ Թեմայի մասին զրուցել ենք Nation in action հարթակի հիմնադիր, CaseKey բիզնես...
Art Ուրբաթ․ Էյֆորիան չկարողացավ գերազանցել «Գահերի խաղի» ռեկորդը: 05.03.2022 14:24
Հայտնի են այն աստղերի անունները, որոնք կհայտնվեն Oսկարի բեմում՝ հիմնական հաղորդավարների հետ։ Լեդի Գագան, Քրիս Ռոքը, Քևին Քոսթները, Զոի Կրավիցը, Ռոզի Պերեսը կլինեն այս տարվա մրցանակաբաշխության համահաղորդավարներ։ Երկրորդ եթերաշրջանի ֆինալից հետո, «Էյֆորիան» դարձել է HBO-ի երկրորդ ամենադիտված սերիալը։ Ամերիկյան դպրոցականների կյանքի , կախվածությունների ու դեպրեսիայի մասին սերիալը չի կարողացել անցնել մ...
«Խոշոր պլան». Հավասար հնարավորություններ՝ երեխաների համար 03.03.2022 19:10
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին օգնելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվ գործակցում է հասարակական կազմակերպությունների հետ։ Շուրջօրյա խնամքի կազմակերպություններից բացի փոքրիկների համար գործում են նաև ցերեկային կենտրոններ։ Այդ ամենից զատ, կառավարությունն ակտիվ աշխատում է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Ա...
Art Ուրբաթ․ 11-ամյա հայուհին հեղինակավոր մրցույթի եզրափակչում է 26.02.2022 17:04
Այս թողարկմանը լսեք՝ դերասան, ռեժիսոր Շոն Փենը մեկնել է Ուկրաինա՝ տեղի ունեցող իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմ է նկարահանելու։ Հոլիվուդյան փառքի ծառուղում կավելանա ես մի այստեղ։ Փերվարի 28-ին այստեղ կբացվի Բենեդիկտ Քամբերբեթչի աստղի բաղման արարողությունը։Բրիթնի Սփիրսը պատրաստվում է գիրք գրել, որտեղ կկիսվի հուշերով ու կպատմի իր պատմությունը ու կկիսվի իր հուշերով։Ռայան Մ...
Art Ուրբաթ․ Նորություններ Օսկարից ու Եվրատեսիլից, հարցազրույց Աննա Սալոմեի հետ 24.02.2022 20:03
Վերջապես հայտնի են այս տարվա հաղորդավարները: Լոնդոնում Կուրտոյի պատկերասրահը հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Վան Գոգի ցուցահանդեսի ընթացքում ներկայացված հուշանվերների պատճառով:Էստոնիան եվրատեսիլ 2022-ում ներկայացնելու է հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu-Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը: Աննա Սալոմեն մեկնա...
IT շաբաթ․ «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» 23.02.2022 4:01
62 երկրից կազմված արհեստական բանականության ինդեքսում այժմ Հայաստանը 57-րդն է, իսկ 2020-2021 թին դեռևս չկար: Այս մասին «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկմանը նշեց FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և հավելեց, որ հիմնադրամի նպատակն 5 տարվա ընթացքում Հայաստանը ընդգրկել Rising star խմբում, իսկ դրա համար պետք է շատ աշխատել։
«Խոշոր պլան»․ Փորձի՛ր ուժերդ մաքսային համակարգում 17.02.2022 15:14
Պետական եկամուտների կոմիտեի ամբողջովին փոխվում է մաքսային ծառայության ընդունվելու ընթացակարգը։ Նոր չափանիշներով մասնագետներ պատրաստելու համար անցկացվելու է դասընթացների շարք․ դիմում–հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր (3 տարի ժամկետով) և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Թեմայի մասին զր...
«Խոշոր պլան». 100 գաղափար Հայաստանի համար 16.02.2022 21:35
ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը։ Գիտությամբ զբաղվող երիտասարդները յուրաքանչյուր տարի հնարավորություն են ստանում նորարարական լուծումներ առաջարկել գոյություն ունեցող խնդիրներին։ Մրցույթն ունի ավելի քան 20 անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ: Թեմայի մասին զրուցել ենք ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթությ...
Ռադիոզրույց. Նվիրիր ծառ 14.02.2022 21:07
«My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի անտառածածկը՝ ծառատնկման և խնամքի միջոցառումների միջոցով։ Իր գործունեության 2,5 տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է շուրջ 150 հեկտար տարածքի անտառապատում՝ տնկելով ավելի քան 385․000 ծառ Լոռու և Տավուշի մարզերում՝ բարերարների, կորպորատիվ գործընկ...
Art Ուրբաթ․ Սեպտեմբերը նշվում է որպես աֆրոամերիկյան պատմության ամիս 12.02.2022 19:03
Այս թողարկմանը կարող եք լսել նորություններ կինոաշխարհից՝ Օսկարի հիմնական անվանակարգերի հավակնորդները, Ադամ Դրայվերի նոր դերն ու հայկական ֆիլմը՝ ռուսական մրցանակաբաշխության նոմինանտ։ Հարցազրույցն այս թողարկմանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Մարշա Աութլոյի հետ է․ նա պատմում է Աֆրոամերիկյան պատմության ամսվա մասին։
IT շաբաթ․ «Gestures.ai»-ը նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար 11.02.2022 3:40
Ժեստերի լեզուն լսելի դարձնելու նպատակով վանաձորցի երիտասարդները համախամբվել են մեկ գաղափարի շուրջ։ Արդեն մի քանի ամիս է, ինչ ինժեներ–ծրագրավորող Արփինե Սարգսյանը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի իր ներկա և նախկին 3 ուսանողի հետ ստեղծել է «Tiny» ստարտափը, որի առաջին նախագիծը «Gestures.ai»-ն է։ Այն նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Նպատակն է մեկն է՝ ստեղծել շփման հեշտ և արդյ...
Bastille, Mitski | Բիթրեյթ 10.02.2022 24:42
Բիթրեյթի այսօրվա էպիզոդն անվանում եմ ֆուտուրիստական էլեկտրոփոփի և զղջացող ալտերնատիվի սինթեզ: Եթե ավելի մարդկային լեզվով ասեմ՝ լսում ենք բրիտանական Bastille խմբի և ճապոնական արմատներով ամերիկացի երգչուհի Mitski-ի նոր ալբոմները:
Ռադիոզրույց. Իմ գաղտնի գրքասեր 08.02.2022 15:01
Սիրո տոնն անակնկալներ մատուցելու համար հարմար առիթ է, և Բուկինիստ գրախանութն այս հարցում օգնում է գրքասերներին: Փետրվարի 1-10-ը ներառյալ Ձեր սիրելիի համար կարող եք գնել գիրք և գաղտնի բացիկի վրա թողնել նրա կոնտակտային տվյալները: Մնացածը կանեն խանութի աշխատակիցները: Ծրագրի մանրամասները պատմելու համար Իմ ռադիոյի տաղավարում են Նոյեմի Անդրեասյանը և Հեղինե Մեդոյանը:
Art Ուրբաթ․ հայկական բրենդը տպավորում է օրգանիկ խնամքի սիրահարներին արտերկրում 08.02.2022 32:17
Art Ուրբաթ-ի այս թողարկմանը շատ հետաքրքիր զրույց ենք ունեցել BBA Organic՝ օրգանական խնամքի միջոցներ արտադրող բրենդի հիմնադիր Ասյա Գրիգորյանի հետ։ Ասյայի ստեղծած պրոդուկտները ունեն բացառապես բուսական ծագում ու այն եզակի միջոցներից են, որոնք իրապես համապատասխանում են ՝ ոչ տոքսիկ սահմանմանը։ Բրենդն ու դրա գաղափարախոսութունը այնքան են տպավորել KIckstarter հարթակի օգտատերերին, որ հասցրել է հավաքե...
MØ, Maverick Sabre | Բիթրեյթ 05.02.2022 25:05
Սա այն էպիզոդներից է, որում չկան մեծ պրեմիերաներ, քանի որ ընտրածս արտիստներն այդքան էլ հայտնի չեն հայաստանցիների շրջանում: Թեև վստահ եմ` նրանց մասնակցությամբ գոնե մի երգ լսած կլինես, ուղղակի տեղը չես բերի: Դանիացի MØ և շոտլանդացի Maverick Sabre. Բիթրեյթի երգացանկում նրանք են:
«Խոշոր պլան»․ Համայնքում դասավանդելու քո հերթն է 03.02.2022 22:58
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը փնտրում է երիտասարդ մասնագետների, որոնք Առաջնորդության զարգացման ծրագրով պատրաստ են գործուղվել ՀՀ մարզեր և Արցախ։ Համայնքային դպրոցում ծրագրի մասնակիցները դասավանդում են 2 տարի․ հիմա հայտերի ընդունման փուլն է։ Թեմայի մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շրջանավարտների հավաքագրման ղեկավար Անժելա Գալստյանի և շրջանավարտ–դեսպան Անդրանի...
Սեյրան Յայլախանյանի օրինակը 01.02.2022 6:42
«ՄԵՆՔ» ֆեյսբուքյան խումբը ստեղծվել է 2020թվականի սեպտեմբերի 28–ին։ Մինչև Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտը խմբի ադամները պայքարում էին ապատեղեկատվության, կեղծ էջերի, ոչ հավաստի լուրերի դեմ։ Խմբի համակարգող Սեյրան Յայլախանյանն ասում է, որ այդ օրերին նրանց հաջողվել է արգելափակել 300–ից ավելի էջերի ու օգտատերերի հաշիվներ։ Պատերազմի ավարտից հետո, Սեյրանը մտածում էր փակել խումբը, բայց խորհրդակցելով մյո...
«Խոշոր պլան». Բնակարան՝ պետության աջակցությամբ 01.02.2022 15:57
Երեխա ունեցող ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել պետության օգնությամբ. աջակցության գործիքները տարբեր են՝ կանխավճարի ֆինանսավորումից մինչև մայր գումարի մարում։ Թեմայի մասին զրուցել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ:
AURORA, Years & Years, Miles Kane | Բիթրեյթ 28.01.2022 25:09
Տարվա առաջին ամսվա վերջին շաբաթները բավական թեժ են ու լեցուն նոր ու բազմատեսակ պրեմիերաներով։ Եթե կհիշես՝ անցյալ տարի տիկտոկում վիրուսային տարձած Runaway երգը, որի հեղինակ-կատարողը AURORA-ն էր, այ ինքը նոր ալբոմ ունի, մյուս սկավառակներն էլ պատկանում են Years & Years-ին ու ինդի երաժշտության վետերան Miles Kane-ին։
IT շաբաթ․ՏՏ զարգացումը Հայաստանի համար պետական անվտանգության խնդիր է 27.01.2022 4:31
Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի,–համոզված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Նրա խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել նոր պաշտոնը և ջանք չի խնայի ԱՏՁՄ-ի բոլոր ծրագրերը իրականացնելու համար, քանի որ պատերազմից հետո բոլորս ենք հասկացել, որ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար ազգային և...
FKA Twigs, The Lumineers, The Wombats | Բիթրեյթ 22.01.2022 24:58
FKA Twigs-ի ամենափոփ միքսթեյփից մինչև ինդի-ֆոլք ժանրում սիրված The Lumineers-ի առաջին սինթետիկ ալբոմ ու բրիտանական The Wombats՝ իրենց կպչուն կրկներգերով։ Բիթրեյթում բազմազանություն է։
Անի Ավագյանի օրինակը 21.01.2022 6:22
Ֆրանսիայում ծնված և մեծացած Անի Ավագյանի ընտանիքում Հայաստան վերադառանալու խոսակցություններ հաճախ են լինում։ Հայկական միջավայրն անգամ Փարիզում են փորձում պահպանել, տանը միշտ հայերեն են խոսում, իսկ ահա գրել–կարդալ հայկական վարժարանում է սովորել։ Անին մասնագիտությամբ հոգեբան է, արդեն մի քանի ամիս է ինչ «Դեպի հայք» կազմակերպության միջոցով Հայաստանում կամավոր է Տարեցների առողջության և ապահովման կենտրո...
«Խոշոր պլան»․ Կարդալը միշտ նորաձև է 20.01.2022 15:48
Հրատարակչությունների խնդիրներն ու ձեռբերումներն են այս անգամ «Խոշոր պլանում»։ Ի՞նչ են կարդում երիտասարդները, ժամանակակից ո՞ր գրողների գրքերն են թարգմանվում օտար լեզուներով և ի՞նչ է սպասվում Գիրք նվիրելու օրը․ թեման քննարկել ենք «Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի և Առաջին գրական գործակալության գործակալ Էլինա Հարությունյանի հետ։
Ռադիոզրույց. Երազանքի այգի 18.01.2022 13:49
EU4Culture ծրագիրը իրականացրել է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է աջակցել մարզային քաղաքներին՝ մշակելու և իրականացնելու Մշակութային զարգացման ռազմավարություններ՝ հետևելով Եվրոպական մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը: Մրցույթին մասնակցել են 70 քաղաքներ Արևելյան գործընկերության 5 երկրներից: Ներկայացված հայտերի գնահատումից հետո Հայաստանից ընտրվել են Իջևան, Չարենցավան և Սևան քաղաքները: Դր...
Podcast simili
Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici